Լրահոս

2022-09-16
  • Img default alt hy
    Հասարակական
    23-ամյա Գոռ Ասատրյանը 6 զինվորի հետ կռվել է հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ
    NEWS.am-ը գրում է․ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով Վարդենիսում տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկում սեպտեմբերի 14-ին զոհվել է լեյտենանտ Գոռ Ասատրյանը։ Գոռ Ասատրյանը Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից էր, ուներ մեկ եղբայր եւ մեկ քույր։ Լճավանի գյուղապետ Լյովա Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 23-ամյա Գոռը տան ավագ զավակն էր։ Գոռի եղբայրը ծառայում է Սիսիանում, ռազմական գործողությունների ժամանակ նա էլ Սիսիանում է կռվել։ Գոռ Ասատրյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, նշանակվել էր Քարվաճառում վաշտի հրամանատար, մասնակցել է 44-օրյա պատերազմին։ «Իր վաշտի 6 զինվորի հետ մարտնչել է հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ։ Հերոսական պայքար է մղել, հերոսի մահով ընկել։ Ժպիտը դեմքին, բարի, լավ անձնավորություն էր։ Շատ բան է արել բանակի համար, հայրենիքի իսկական զինվոր էր»,- պատմեց Լյովա Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։ Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    23:50
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտ բռնկված հրդեհը մարվել է
    Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել է հնձած ցորենի արտ (մոտ 40 հա) և խոտածածկույթ (մոտ 15 հա): «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ «Սեպտեմբերի 16-ին, ժամը 16։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում այրվում է հնձած ցորենի արտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
    23:40
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանական մանկական գրքում Երևանը հին ադրբեջանական քաղաք է
    Մինչ Հայաստանում ամենաբարձր մակարդակով խոսում են «խաղաղության դարաշրջան» բացելու մասին, Ադրբեջանը երեխաների համար «Իրևան» անունով գիրք է հրատարակում: Գիրքը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից: Գրքում Երևանը ներկայացվում է որպես հին ադրբեջանական քաղաք: Ադրբեջանցիները իրենց երեխներին մատաղ սերնդից սկսած կրթում ու դաստիարակում են հայերի մասին ատելություն քարոզելով:
    23:30
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Քաղաքացիները պահանջում են, որ Ռոբերտ Քոչարյանն առաջնորդի ժողովրդական շարժումը
    Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ տեղի կունենա եկող երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին ցերեկը մեկին՝ Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում՝ փակ՝ չլուսաբանվող ձևաչափով: Ինչպես գիտեք, երեկ գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված քաղաքացիների մի մասը երթով գնացել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ՝ նրանց խոսքով, խնդրելու երկրորդ նախագահին առաջնորդել իրենց:
    23:27
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    40-ամյա տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով
    Սեպտեմբերի 15-ին` ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քանի ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտայի 31 հասցեում ծեծկռտուք է։ Ահազանգ էր ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից. հայտնում էին, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ։ Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել նախ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, ապա քրեական վարույթը վերաորակվել էր սպանության փորձի։ Նոր Նորքի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել էին, որ 27-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք էր պատճառել սեպտեմբերի 15-ին Բաղրամյան պողոտայում ձերբակալված 40-ամյա տղամարդը։ Նախաքննությունը շարունակվում է:
    23:20
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանի արկերը՝ Հայաստանի բնակավայրերում. թշնամու հրետակոծության հետքերը
    Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքում մեծ ավերածություններ կան թշնամու ռմբակոծության հետևանքով: Քարուքանդ են եղել երեք հյուրատուն ու առողջարան: Միայն 11 արկ ընկել է ճոպանուղու վրա: «Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան»,- այսօր վստահեցրել է Վայոց ձորի մարզպետը:
    23:10
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Կրակային լռություն»՝ սահմանին. թեժ դիվանագիտության «պտուղները»
    ՀԱՊԿ առաքելության խումբը գիշերը ժամանել է Հայաստան: Առաջիկա օրերին մոնիտորինգ են անելու մարտական գործողությունների շրջաններում: «Չէինք կարող չգալ, նույնիսկ պարտավոր էինք գալ»,- Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: Այսօր Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետը Սիդորովին զեկուցել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է կայուն լարված մնալ:
    23:06
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ծնունդների թիվն աճել է․ վիճակագրական ծառայություն
    Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ծնունդների թիվն աճել է 39,4 տոկոսով, իսկ մահացածների թիվը նվազել 21,7 տոկոսով, «Արցախպրես»-ին տեղեկացրել են Արցախի Ազգային վիճակագրական ծառայությունից: Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է ամուսնալուծությունների թիվը: Այս տարվա 8 ամսվա տվյալներով՝ Հանրապետության ՔԿԱԳ բաժիններում գրանցվել է 666 ամուսնություն: Ամուսնալուծությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 103՝ անցած տարվա 123-ի համեմատ։
    23:00
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրեն Պապիկյանն այցելել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
    23:00
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ադրբեջանական ԶՈւ չտարբերակված թիրախավորման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. ՄԻՊ
    Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ադրբեջանական զինված ուժերի չտարբերակված թիրախավորմամբ զուգորդված ռազմական գործողությունների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարձակման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, անվտանգության և առողջության: Այսպես, Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի՝ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական գործողություններից տուժած բնակավայրերից տեղահանվել է առնվազն 99 հաշմանդամություն ունեցող անձ: Ադրբեջանական ԶՈւ չտարբերակված թիրախավորման և տարբեր զինատեսակների կիրառման ինտենսիվությամբ պայմանավորված՝ որոշ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, առողջական խնդիրներ ունեցող տարեցները, ինչպես նաև նրանց խնամող անձինք գործնականում զրկվել են տեղահանման հնարավորությունից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Ադրբեջանական զինված ուժերի կողմից Վարդենիս քաղաքի թիրախավորումն ուղղակիորեն վտանգել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում բնակվող հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող շուրջ 450 անձանց կյանքի, անվտանգության և առողջության իրավունքները, ինչպես նաև լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել վերջիններիս բժշկական, սոցիալական և այլ ծառայությունների մատուցման համար: Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքի և նրանց պաշտպանության, այդ թվում՝ տարհանման համար հատուկ միջոցների կիրառման պահանջները սահմանված են Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաներով, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և միջազգային այլ իրավական ակտերով: Մինչդեռ պետք է հաշվի առնել, որ կենսական պայմանների և ծառայությունների հասանելիության խնդիրները, այդ թվում՝ ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի, ապաստարանի, առողջապահական ծառայությունների անարգել ապահովման և տրամադրման խոչընդոտները հումանիտար աղետի պատճառ կարող են դառնալ: Այս համատեքստում հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց հատուկ կարիքներով և առողջական խնդիրներով պայմանավորված, կրկնակի խոցելի են: Ուստի, զինված հակամարտությունը, պատերազմը, պատերազմական գործողությունները, ռազմական իրավիճակը կամ ռազմական դրությունը լրացուցիչ մարտահրավերներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առաջացնելով առանձնահատուկ պայմանների ապահովման անհրաժեշտություն: Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, իր իրավասությունների շրջանակներում հավաքագրված տեղեկությունները և Պաշտպանի դիտարկումները ներկայացնում է նաև միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կառույցներին:
    22:50
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Բաքուն բացում է «միջանցքը», Թեհրանը՝ փակում. Պուտին-Ալիև «երկար զրույց»՝ Սամարղանդում
    Տարածաշրջանում սահմանային փոփոխությունների, նոր ենթակառուցվածքների թեման այսօր քննարկվել է Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության խորհրդի նիստի ժամանակ: Իլհամ Ալիևը գովազդել է Հայաստանի տարածքով իր ուզած միջանցքը, այն անվանել առևտրային մեծ խաչմերուկ: Ալիևն այսօր հայտարարել է, թե այդ գործընթացը խոչընդոտում է Հայաստանը: Իրանի նախագահն էլ Ալիևի ու ևս 13 երկրի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժղովին նորից հայտարարել է, որ իր քթի տակ չի հանդուրժի սահմանների փոփոխություն:
    22:40
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից երեսուն դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել: Պարեկային ծառայություն է իրականացվել Մարտակերտի և Մարտունու շրջաններում: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է:
    22:30
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Փխրուն հրադադար». Բաքվի հաջորդ հարվածը կարող է լինել Երևանից 66 կմ հեռու՝ Նախիջևանից
    Հայաստանի ԱԽՔ-ը այսօր հայտարարել է, որ Հայաստանը որևէ պայման չի քննարկել որևէ գործընկերոջ հետ՝ բախումները դադարեցնելու համար, իսկ հրադադարը ժամանակավոր է: Փորձագետների կարծիքով՝ հրադադարը պայմանավորված է Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովով, որին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի ղեկավարները:
    22:20
    16.09.22
    Ավելին
  • Հայաստան
    Ադրբեջանցիները Ջերմուկից 4.5 կիլոմետր են հեռու. թշնամին մասնատել է հայ կին զինծառայողի մարմինը
    Ջերմուկից ընդամենը 4.5 կիլոմետր հեռու՝ բլրի վրա դիրքավորված՝ ադրբեջանցիների 10-12 հոգանոց խումբը հայկական զինուժի շրջափակման մեջ է: Այսօր վստահեցրել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և հույս հայտնել, որ թշնամական խումբը մի քանի օրից հետ կքաշվի, որովհետև կտրված է հիմնական ստորաբաժանումներից և առանց ջրի ու սննդի երկար չի կարող դիմանալ: Բաքվում տասնյակ գերիներ ունեցող պետության զինուժը ինչու՞ չի գերեվարում ադրբեջանցի զինվորներին, կամ ինչու՞ չի ոչնչացնում: Էդվարդ Ասրյանը ասել էր, որ ադրբեջանցիները մասնատել են մի կին զինծառայողի, կտրել են ոտքերն ու մատները:
    22:10
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Անանուն զոհերը», բազմաթիվ վիրավորները, անհայտ թվով գերիները «չեն նսեմացնում» խաղաղության օրակարգը
    Ստեղծված իրավիճակը, ըստ Նիկոլ Փաշինյանի, որևէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը: Հայաստանի վարչապետը այսօր Կառավարության նիստում է այդ մասին հայտարարել զոհերի նոր տվյալ հրապարակելուց հետո: 135 զոհ ունենք այս պահի դրությամբ: Թիվը վերջնական չէ, որովհետև շատ վիրավորներ կան: Ադրբեջանը հայտնել է ևս 6 զոհի մասին: Ադրբեջանի կորուստներն այս պահին 77-ն են:
    22:00
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացիների միջև հանդիպումը տեղի է ունենալու չլուսաբանվող ձևաչափով. Բագրատ Միկոյան
    Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացիների միջև հանդիպումը տեղի է ունենալու չլուսաբանվող ձևաչափով. Բագրատ Միկոյան
    21:50
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՌԴ նախագահը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները որևէ կապ չունեն ԼՂ-ի հետ
    Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ասուլիսի ն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ, դա բոլորովին այլ շրջանում է՝ հայ-ադրբեջանական սահմանին: Իսկապես, մենք ցավում ենք զոհերի համար»,- ասել է Պուտինը:
    21:40
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ. ՌԴ նախագահ
    Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի ազդեցության տակ այդ հակամարտությունը hաջողվել է դադարեցնել։ Հուսով եմ ՝ այդպես էլ կլինի», - ասել է նա։ Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ցավում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով զոհերի համար:
    21:30
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    39-ամյա հայրը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 7-ամյա աղջկա նկատմամբ
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ զարհուրելի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/16/1222380/
    21:20
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ
    Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
    21:12
    16.09.22
    Ավելին