Լրահոս
2022-10-05
-
Քաղաքական«Սեփական կետից» բանակցություններ վարածն Ալիևից սերտածն ինքնամոռաց վերարտադրում էր ԱԺ ամբիոնից. Բագրատ ՄիկոյանՔստմնելի տեսարան էր: Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիեւի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում: «Սեփական կետից» բանակցություններ վարածը եւ այդ բանակցությունների պատմությունն ու տրամաբանությունը իր «դրական» եւ «կիրթ» գործընկեր Ալիեւից սերտածն ինքնամոռաց վերարտադրում էր նրա տեսակենտերը եւ մոտեցումները ՀՀ ԱԺ ամբիոնից: Գուցե ոգեւորվել էր Ալիեւին եւ Էրդողանին հանդիպելու սպասումից. կարծես նրանցից սերտած դասերի քննությունը հանձներ: Արցախը բանակցություններից դուրս թողնելու, Ստամբուլյան խարտիայի եւ Մադրիդյան սկզբունքների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակված է, պետք է առնվազն թուրքական տեսակետներ կրող լինել՝ այդ փաստերը թրքահաճո դարձնելով՝ նենգափոխելու համար: Վերոհիշյալ փաստերը կհրապարակենք եւս մեկ անգամ՝ այս կեղծիքներն ավելի ցցուն դարձնելու համար: Ի դեպ, Ադրբեջանը կտրուկ մերժել է Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական: Դիվանագիտության պատմությունը մեկօրյա կեղծիքներով ճղճղոցները չի նկատում, այդ պատմության մեջ մնում են Մադրիդյան փաստաթղթի եւ Ստամբուլյան փաստաթղթի նման փառահեղ հաղթանակները եւ, ցավոք, կմնան նաեւ դավաճանական՝ արդեն ստորագրված, ստորագրվելիք եւ բանավոր պայմանավորվածություններով կրած ողբերգական պարտությունները:Ավելին22:3005.10.22 -
ՏարածաշրջանԻրանի թշնամիները՝ Բաքվում. Ադրբեջանը դառնում է հակաիրանական պլացդարմԹուրքիա-Իսրայել-Ադրբեջան հակաիրանական դաշինքի հավաքը Բաքվում շարունակվում է: Փորձագետները կարծում են՝ մեր տարածաշրջանում Իրանի ազդեցությունը չեզոքացնելու տարբերակներ են մշակում: Որ դա կլինի պատերազմ հայտարարելու տեսքով, քիչ հավանական են համարում: Չնայած մեր հարավային հարևանի դիմադրությանը՝ հստակ է, որ թյուրք եղբայրները չեն հրաժարվում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից: Տեղեկություններ կան, որ Թուրքիայում բացվել է «Զանգեզուրի թուրքական հանրապետության» հյուպատոսություն:Ավելին22:2005.10.22 -
ՔաղաքականԱլիևը համառում է. կտրուկ հայտարարություններ՝ Փաշինյանի հետ հանդիպումից առաջՍտեփանակերտ-Բաքու «քննարկման մեխանիզմ» ստեղծելու մասին խոսակցությունների ֆոնին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել Արցախի հարցը, որովհետև, ըստ Ալիևի, Արցախի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են: Ադրբեջանի նախագահը Ակնայում այսօր մեկնարկած քաղաքաշինական միջազգային համաժողովի ժամանակ հույս է հայտնել, որ «խաղաղության պայմանագրի» նախապատրաստումը երկար չի տևի: Իսկ եթե Հայաստանը ձգձգի բանակցությունները, սպառնացել է Ալիևը, «ևս մեկ շատ լուրջ սխալ թույլ կտա»:Ավելին22:1005.10.22 -
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆԺամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։Ավելին22:0405.10.22 -
Քաղաքական«Գնալու եմ խաղաղության հաստատման». Փաշինյանը Պրահայում կհանդիպի Ալիևին ու ԷրդողանինՎաղը Պրահայում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ոչ միայն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ինչպես ավելի վաղ հայտնի էր, այլև Ադրբեջանի նախագահ Ալիևի: Հայաստանի վարչապետն այս մասին խորհրդարան-կառավարություն հարց-պատասխանի ժամանակ է ասել: Փաշինյանը նախ Սերժ Սարգսյանին է մեղադրել՝ հեռանալիս սեղանին կապիտուլյացիայի փաստաթուղթը թողնելու համար, ապա ասել, որ իր վրա ստանձնել է խաղաղության օրակարգի պատասխանատվությունը, ինքը գնում է այդ ճանապարհով:Ավելին22:0005.10.22 -
ՔաղաքականՓաշինյանի այսօրվա ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի՝ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել․ նախկին ՔՊ-ականՏաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիրը ղեկավարել ստի, կեղծիքի ու մանիպուլացիայի հիման վրա։ Սուտը առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են 《Արցախն Ադրբեջանի մաս》 մի պարզ հարցով հերքվում է։ Եթե նախկինները դա էին բանակցում, ինչու՞ Ադրբեջանը չգնաց խաղաղ կարգավորման, չէ՞ր ուզում Արցախը լինի Ադրբեջանի մաս, ինչու՞ Հեյդար Ալիևը չստորագրեց 2001 թ. Քի Վեսթը կամ Իլհամ Ալիևը` 2011 թ. Կազանը, ինչու՞ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Սերժ Սարգսյանի թողած 《կապիտուլացիան》։ Որքա՞ն կարելի է հակատրամաբանական պնդումներ անել, վնասել սեփական պետությանը միայն թե արդարացնես քո անճարությունը։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ որևէ թուղթ ստորագրելու, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։ Միշտ իմացեք, Արցախից հրաժարվողը հրաժարվելու է հայկական պետականությունից։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել։Ավելին21:5005.10.22 -
ՀասարակականԲախվել են Honda-ն ու Opel-ը, կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արթուր Խ-ի վարած Honda մակնիշի և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Եղիշե Ե-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/05/1223753/Ավելին21:4005.10.22 -
ՔաղաքականՆոր բանակցող ունենալն մեղմ ասած օրհասական հարց է․ Արամ ՎարդևանյանԱրամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հերթական անգամ օրվա իշխանություններն արձանագրեցին Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու պարտականությունից հրաժարվելու մասին: Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին: Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ աբսուրդային, ակնհայտ սուտ մտքերի վերաբերյալ, իսկապես հետաքրքիր է արդյոք գոնե մեկ ոչ ադրբեջանական լոբիստ, միջազգային իրավունքի մասնագետ, կամ արհեստավարժ դիվանագետ կհաստատի կամ կկիսի այդ խոսքերը: Պնդում եմ ԵՐԲԵՔ: Նման միտք կամ նման ձև Մադրիդյան սկզբունքները չեն մեկնաբանել նույնիսկ մեր թշնամիները, որովհետև դա պարզապես անհնար է: Օրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից, մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից, անօգնական վիճակում մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ գնդակահարողներից, խոշտանգողներից: Ակնհայտ է, բոլոր մեր Հայրենակիցներն այլևս առերեսվում են այս իրականության հետ ու բնական է այս իրավիճակից դուրս գալը, նոր բանակցող ունենալն մեղմ ասած օրհասական հարց է:Ավելին21:3005.10.22 -
ՔաղաքականՓաշինյանի կեղծիքը՝ Մադրիդյան սկզբունքների մասովԱյսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում ՔՊ-ականների հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր և սուտ հայտարարություն էր արել։ Խոսքը ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ «Մադրիդյան սկզբունքների» մասով է։ Նա հայտարարել է․ «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։ Ինչո՞ւ է այս հայտարարությունը սուտ և ինչո՞ւ է վտանգավոր։ Սուտ է, որովհետև 2007 թվականին որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան սկզբունքները ճիշտ հակառակի մասին են եղել․ այն առաջն փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Իսկ դա նշանակում էր Արցախի ինքնորոշում, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2020թ․ սեպտեմբերի 18-ին հանդիպում է փորձագետների հետ՝ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով։ Անդրադարձ կատարելով Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ հարցին՝ ասում է․ «Այո՛, Մադրիդյան փաստաթուղթը միակ միջազգային փաստաթուղթն է, որը հստակ արձանագրում է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Միակն է։ Ինչով էր դա մեզ համար չափազանց կարևոր, որովհետև դա այն սկզբունքն է, որի վրա հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության գոյությունը։ Հիմքն է դա, ֆունդամենտը, դրա վրա է կառուցվել այդ պետությունը։ Ընդհանրապես ես այսօր չեմ հասկանում, թե Հայաստանի իշխանությունները ինչի համար են, ոնցոր կորոնավիրուսից, վախենում ինքնորոշում բառից։ Վերջ դրա վրա է կառուցվել Ղարաբաղի անկախության հռչակագիրը, որը ամբողջությամբ արտացոլում է այդ իրավունքը։ Եվ ինչի համար է դա ևս կարևոր, որովհետև իրավական հիմքերը Ղարաբաղի անկախացման, անկախության, անխոցելի են։ Անխոցելի են, որովհետև այն ժամանակ գործող օրենքի վրա է հիմնված։ Բանակցային գործընթացում, երբ մտնում էր փակուղի բանակցային գործընթացը, ես միշտ առաջարկում էի և՛ Ադրբեջանի, և՛ համանախագահների ներկայությամբ․ «Եկեք հարցը նայենք իրավական հարթության մեջ, փորձենք իրավական հարթության մեջ։ Մենք պատրաստ ենք ամբողջությամբ մտնել իրավական հարթության մեջ։ Մեզ ցույց տվեք, որ մեր մի քայլը կամ այս երկրի ստեղծման իրավական հիմքերը թույլ են, խարխուլ են»։ Չէին ուզում, միշտ պատասխանը գիտեիք ի՞նչ էր․ «Վերջը քաղաքական հարթության մեջ պետք է լուծվի»։ Չէին ուզում, որովհետև բանակցությունների թեման էր վերանում, էլ ի՞նչ բանակցել։ Ուղղակի պետք է գնահատել քո անկախության հռչակումը օրինական էր, թե ապօրինի։ Դա պետք էր ուղղակի գնալ դատարան, այլ կարգի միջնորդներ պետք է լինեին, ոչ թե դիվանագետներ, այլ ավելի շատ իրավունքի դիվանագետներ, որ պետք է գնահատեն։ Կատեգորիկ չէին ուզում, և Ադրբեջանն առաջինը չէր ուզում իրավական հարության մեջ տեղափոխել։ Դա մեր ամենենից ուժեղ դիրքն է։ Անել որևէ քայլ, որը այդ դիրքը կարող է թուլացնել, դա այդ նույն կարմիր գիծն է։ Այ նույն այբուբենը, թե ինչ չի կարելի անել։ Եվ հենց այն, որ այսօր Ղարաբաաղում ասում են․ «Մեզ համար անվտանգությունն է կարևոր»։ Քո հռչակագիրն անկախության անվտանգության մասին չի, քո պետության ստեղծման իրավական հիմքերի մասին է։ Դու ոնց որ էտ շենքում նստած, ֆունդամենտը դրած, դու «լոմով» քանդում ես էտ ֆունդամենտը, չի կարելի էտպիսի բան անել։ Երկարատև առումով դա չափազանց մեծ վնաս է հասցնելու մեր բանակցային դիրքերին։ Հիմա ամենից զգայուն թեման, չէ՞։ Տարածքների։ Սկզբից ասում էինք գրավված, հետո ասում էինք ազատագրված։ Ազատագրվածը շատ ավելի հաճելի է, իհարկե»։ Ռոբերտ Քոչարյանի կառավարմա տարիներին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը 2020թ․ դեկտեմբերի 12-ին գրում է․ «Մադրիդյան փաստաթուղթը 1991-ից մինչ օրս ներկայացված բոլոր փաստաթղթերից ամենանպաստավորն է մեզ համար, որն իր մեջ հնարավորություն է պարունակում հասնելու Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում քաղաքական կարգավիճակին: Գոնե իմ նախարարության շրջանի ավարտին, 2008-ին հայկական ու ադրբեջանական կողմերի միջև մի քանի, բայց էական տարաձայնություններ կային որոնց շուրջ ընթանում էին բանակցությունները։ Որքան տեղյակ եմ, Փաշինյանի իշխանության գալու պահին, սեղանին դրված փաստաթղթի շուրջ առկա տարաձայնությունները կողմերի միջև մնում էին նույնը։ Ավելի քան երկու տարի Փաշինյանը հնարավորություն ուներ բանակցելու այդ փաստաթղթի հիման վրա, հատկապես հաշվի առնելով նրա պնդումը, թե լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համար։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ բոլոր տարաձայնությունները լուծվեին ի օգուտ Ադրբեջանի, այսօր մենք կունենայինք մի լուծում, որը մեծ հաշվով գոնե անընդունելի չէր լինի հայ ժողովրդի համար։ Կունենայինք լուծում՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությամբ, կարգավիճակի հայանպաստ որոշման հստակ հեռանկարով ու առանց հազարավոր զոհերի։ Ցավոք, Փաշինյանը ընտրեց այլ ճանապարհ։ Գործելու անկարողությունը թերևս հանգեցրեց ամեն «նախկինի» մեջ ապագա հնարավոր տապալումների արդարացման փնտրտուքի՝ ոչ մի տեղ չտանող գործելաոճին։ Երբ երկրի ղեկավարն առաջնորդվում է «նախկինի», նույնիսկ բանակցային փաստաթղթի նկատմամբ, ատելությամբ և ոչ թե ապագայի հանդեպ սթափ պատասխանատվությամբ, դա անխուսափելիորեն բերում է կործանման։ Այն պահից, երբ ստանձնում ես իշխանություն, այդ բեռն այլևս քոնն է։ Երբ 1998-ին մեր կառավարությունը ստանձնեց իշխանություն, մենք սեղանի վրա ունեինք հանրության համար անընդունելի բանակցային դիրքեր, ինչի պատճառով և հրաժարական էր տվել աոաջին նախագահը։ Ընդամենը երկու ամսում պետական-դիվանագիտական ջանքերի շնորհիվ մենք ստացանք նոր փաստաթուղթ ու նոր բանակցային մեկնարկ։ Չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ մեր կառավարությունը պետական կառավարման որևէ անհաջողություն արդարացներ «նախկինների» թողած ժառանգությամբ։ Թերևս դա էր պատճառներից մեկը, որ հաջողություններն անհամեմատ ավելի շատ էին։ Փաշինյանին դժվար է ներել իր կառավարման արդյունքում ստացած պատերազմն ու այդ պատերազմում մեզ համար ամենացավալի ելքը։ Սակայն նրան ավելի դժվար է ներել այն բանի համար, որ մսխեց հույսը, դրականի ակնկալիքը, հանրության վստահությունը, այն ամենը, ինչ կարելի էր ծառայեցնել պետության շահին՝ իշխանափոխությունից հետո։ Փոխարենը նա թաղվեց «նախկինի» հանդեպ ատելության ծանր ու անհեռանկար բեռի տակ։ Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ Մադրիդյան փաստաթղթի դրույթները դեռ արդիական են և, դրանց վրա հենվելով, կարելի է հասնել մեզ համար բարենպաստ շտկումների։ Ինչպիսին էլ որ լինեն ներքաղաքական փոփոխությունները, ով էլ ներկայացնի Հայաստանը, օրախնդիր է սեղանին վերադարձնել Մադրիդյան սկզբունքները և դրանց ամբողջական կիրառումը՝ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության հիման վրա։ Եթե նախորդ երեսուն տարիներին ստեղծված ստատուս քվոյի հետ չէր հաշտվել ադրբեջանական կողմը, ապա այսօրվա ստատուս քվոն անընդունելի է հայկական կողմի համար։ Պարտադրված խաղաղությունը չի կարող կայուն լինել, ու հենց այս դրույթի վրա հենվելով՝ պետք է պարտադրել բանակցությունների ակտիվ շրջան՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Եթե չենք ուզում, որ հաջորդ երեսուն տարին տարածաշրջանում շարունակի լարված մնալ, միջազգային հանրությանը պետք է օգնել Ադրբեջանին նստեցնելու բանակցային սեղանի շուրջ և ստիպելու վերականգնել հավասարակշռությունը՝ հենվելով այն դրույթների վրա, որոնք Ադրբեջանը ընդունել էր Մադրիդում 2007-ին։ Նման հնարավորությունից օգտվելու և հաջողության հասնելու համար շատ ժամանակ չկա։ Սա պետք է արվի շատ արագ և Հայաստանի նոր դեմքով։ Հենց միայն այն պարզ պատճառով, որ նման ելքի հաջողության գրավականը պետք է լինի երկարաժամկետ խաղաղության հրամայականի և պարտադրված ստատուս քվոյի անընդունելիության հայկական կողմի պնդումը։ Նման պնդումը չի կարող ընկալելի լինել այնպիսի իշխանության կողմից, որն առնվազն ֆորմալ առումով համաձայնություն է տվել պարտադրված պայմաններին»։ Ինչպես նշեցինք, Նիկոլ Փաշինյանի խոսքերը ոչ միայն կեղծիք են, նաև՝ վտանգավոր։ Իսկ ինչո՞ւ են վտանգավոր․ որովհետև այդ կեղծիքները տարածում է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների գնալուց մեկ օր առաջ՝ փաստորեն՝ համաձայնելով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն։ Նա կրկնում է թեզեր մադրիդյան սկզբունքների մասին, որ Ադրբեջանն անգամ երբեք չի ասել։ Կարևոր է հիշել՝ Նիկոլ Փաշինայնը գալով իշխանության՝ մադրիդյան սկզբունքներն ու ընդհարապես, ամեն ինչ դրել ի կողմի և սկսել է բանակցել իր կետից։ Իր կետը այն էր, ինչ այսօր ունենք։Ավելին21:2005.10.22 -
ՔաղաքականԵթե «նախկինները» ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ է Ալիևն իրեն պատռում․ Ագնեսա ԽամոյանԱգնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլ Փաշինյանն ամենաապիկար, ամենաանպատասխանատու, ստի ու կեղծիքի միանշանակյա դափնեկիր ղեկավարն է, որ երբեւէ ունեցել է հայ ժողովուրդն իր պատմության մեջ։ Իշխանությունը վերցնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չառած, «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» (այլ կերպ ասած Հայաստան չի լինի), ղարաբաղյան հակամարտության բանակցությունները «սեփական զրո կետից» սկսող, «կիրթ ու կառուցողական» Ալիեւի հետ «ինչ ուզող, էն էլ բանակցողն» այսօր հերթական անգամ ԱԺ-ում խաղարկեց՝ «խեղճ հարիֆն ինչ անի, նախկիններն են մեղավոր» արդեն վաղուց մաշված թեզը։ Եվ սա Ալիեւի ու Էրդողանի հետ վաղը կայանալիք հանդիպումներից առաջ։ Առանց ամոթի գեթ 1 գրամ զգացողության Մադրիդյան սկզբունքներն է քննարկում այն դեպքում, երբ մինչեւ 2018թ․-ը բանակցված ցանկացած փաթեթ շատ ավելի լավն է եղել, քան այն, ինչ ունենք այսօր՝ իր ապիկար կառավարման հետեւանքով։ Դե մի անգամ էլ ասաց չէ՝ «եթե բանակցային ճանապարհով գնայինք, կունենայինք նույնը, բայց առանց զոհերի»․ այստեղ էլ է, իհարկե, ստում, վստահաբար նույնը չէր լինի՝ ոչ Արցախի ճակատագրի, ոչ էլ Հայաստանին սպառնացող Ադրբեջանի չհագեցող ախորժակի առումով։ Ավելին Մադրիդյան փաստաթուղթը եղածներից ամենահաջողն է եղել՝ Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում լինելու ապագա կարգավիճակի տեսանկյունից։ Ասում է՝ Քոչարյանը Ստամբուլյան խարտիայով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա ի դեպ, հատուկ իր ընտրազանգվածի համար՝ «նախկինները հողերը արդեն ծախել էին, խեղճ հարիֆն ինչ աներ» տրամաբանության մեջ է»։ Ու այդ նույն տրամաբանությամբ (որ հողերը նախկինները ծախել էին, Ալիեւը 20 տարի քե՞զ էր սպասում), եթե «նախկինները» ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճաչել Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ է Ալիեւը իրեն պատռում, քեզ էլ պարտադրում որպես առաջին կետ «Խաղաղության պայմանագրի», որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։Ավելին21:1805.10.22 -
ԱռողջապահականՎտանգավոր մաշկային գոյացությունների ժամանակին ախտորոշումը կանխում է դրանց վերածումը մելանոմայիՄելանոման չարորակ ուռուցք է, որն առաջանում է պիգմենտային բջիջների (մելանոցիտների) դեգեներացիայի և վերարտադրության արդյունքում։ Ամենից հաճախ ազդում է մաշկի վրա, բայց կարող է առաջանալ նաև լորձաթաղանթներին: Այն բնութագրվում է ամբողջ մարմնում ուռուցքային բջիջների արագ տարածմամբ: Մելանոման ախտորոշվում է նրա մակերևույթից արված քսուքի հետքի ուսումնասիրությամբ։ Ախտորոշման հյուսվածաբանական հաստատումը կատարվում է գոյացության հեռացումից հետո։ Բուժումն իրականացվում է կախված մելանոմայի փուլից և կարող է բաղկացած լինել գոյացության վիրաբուժական միջամտությունից, ավշային հանգույցների հեռացումից, իմունոթերապիայից, ճառագայթային թերապիայից և քիմիաթերապիայից: Մելանոմայի բուժման ընտրությունը կախված է դրա զարգացման փուլից, պրոցեսի տարածվածությունից և մետաստազների առկայությունից։ Եթե բուժումը սկսվում է մելանոմայի հորիզոնական աճի փուլում, ապա դրա վիրահատական հեռացումը առողջ հյուսվածքներում բավարար է։ Երբ հայտնաբերվում է խորը ուռուցքային ներխուժում, վիրաբուժական բուժումը զուգակցվում է ալֆա-ինտերֆերոնով իմունոքիմիոթերապիայի հետ՝ կանխարգելման կրկնությունը: Մի քանի մելանոմաների հայտնաբերումը պահանջում է բոլորի հեռացում և լրացուցիչ քիմիաթերապիա, մաշկի ախտահարված տարածքների ճառագայթում կամ այս մեթոդների համակցություն իմունոթերապիայի հետ: Մելանոմայի հեռավոր մետաստազներով հիվանդները ենթարկվում են պալիատիվ բուժման՝ մեծ ուռուցքային օջախների հեռացում, որոնք ծանր անհանգստություն են պատճառում հիվանդին: Որոշ դեպքերում հնարավոր է մետաստազների հեռացման վիրահատություններ կատարել ներքին օրգաններից։ Ցավոք սրտի, նույնիսկ բժշկության զարգացման ներկա մակարդակի պայմաններում մելանոմայի յուրաքանչյուր երրորդ դեպքն ավարտվում է արագ մահով։ Հիվանդների մոտավորապես կեսը չի կարողանում երկարացնել կյանքը 5 տարուց ավելի: Մելանոմայի կանխարգելումը ներառում է սադրիչ գործոնների ազդեցությունից խուսափելը և գոյություն ունեցող պիգմենտային նևիների նկատմամբ ուռուցքաբանական զգոնությունը: Բաց մաշկ ունեցող մարդիկ, հատկապես I և II ֆոտոտիպեր ունեցողները, պետք է խուսափեն ավելորդ ճառագայթներից և արևայրուքից: Կարևոր է սահմանափակել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մաշկի այն հատվածներում, որտեղ գտնվում են պիգմենտային նևուսները: Եթե նևուսի չափի, գույնի կտրուկ փոփոխություններ կան, ապա պետք է դիմել մաշկաբանին կամ ուռուցքաբանին: Մելանոմա-վտանգավոր մաշկային գոյացությունների և հաճախակի վնասված նևերի ժամանակին ախտորոշումը և վիրաբուժական հեռացումը կանխում է դրանց վերածումը մելանոմայի:Ավելին21:1005.10.22 -
ՔաղաքականՀայերի արյունից թանկ ադրբեջանական գազը. Եվրոպան դատապարտում է Բաքվին, բայց չի պատժում«Ինչն է ավելի կարևոր՝ հայերի արյո՞ւնը, թե՞ Ադրբեջանի գազը», Եվրախորհրդարանում հարցրել են ԵՄ գլխավոր դիվանագետին: ժոզեֆ Բորելը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը, բայց հայտարարել է, որ Ադրբեջանի հետ վերջերս կնքված գազային պայմանագրից չեն հրաժարվելու և պատժամիջոցներ այդ երկրի նկատմամբ չեն սահմանելու: Բորելի հայտարարությունից ժամեր անց ռուսական գազից զրկված Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 8-րդ փաթեթը:Ավելին21:0005.10.22 -
ՀասարակականՀայ գերու թոքից «ինչ-որ մաս են հեռացրել» Ադրբեջանում. ծնողներն անհանգստանում են Բաքվի «հոգատարությունից»Երեքշաբթի Հայաստան վերադարձած 17 գերիներից 7-ը վիրավոր են, «Հայլուր»-ին ասել է պաշտպանության նախարարության խոսնակը: Վիրավորները հարցաքննվելու են «Մուրացան» զինվորական հոսպիտալում: Մյուսներին այսօր են հարցաքննել Քննչական կոմիտեում: «Հայլուր»-ի թղթակից Աննա Հովհաննիսյանը զրուցել է 22 օր գերության մեջ մնացած տղաներից մեկի՝ Տիգրանի հոր հետ: Տղային իբրև հոգատարությամբ վիրակապելու մասին տեսանյութ էին հրապարակել ադրբեջանցիները՝ գերիներին խմբակային գնդակարելու տեսանյութից օրեր առաջ:Ավելին20:5005.10.22 -
ՀասարակականԼեռնանիստ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթոկտեմբերի 5-ին, ժամը 13։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։Ավելին20:4005.10.22 -
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆՀոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, ականանետների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է:Ավելին20:3205.10.22 -
Գորիսում այրվել է մոտ 17 հա խոտածածկույթՀոկտեմբերի 5-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավանգարդ» համալիրի (նախկին անասնագոմերի տարածք) մոտակայքում այրվում է արոտավայր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ։Ավելին20:3005.10.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ալիևի հետ հանդիպումից առաջ Փաշինյանը «Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս». պատգամավորԱվելին20:3005.10.22 -
ՔաղաքականՆիկոլը միտումնավոր գնում է Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային․ Արտակ ԶաքարյանՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Կապիտուլյանտն ԱԺ-ում փորձեց հերթական անգամ իրեն ուղղված մեղադրանքի սլաքներն ուղղել նախորդ բոլոր բանակցողների վրա, նշելով իբրև թե Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ: Նման կեղծիքով հասարակությանը կերակրելու հերթական փորձը՝ սեփական արյունոտ մեղքերը խմբագրելու ճղճիմ քայլ է: Աշխարհում, և հատկապես բանակցող Ադրբեջանում ու միջնորդ երկրնեում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բոլորովին այլ կարծիքի են: Սերժ Սարգսյանը բանակցում և պայքարում էր Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի համար, որի բոլոր հիմքերը քանդել է Նիկոլ Փաշինյանը 2018-20թթ իր տգետ և դավադիր քաղաքականության միջոցով: 44-օրյա պատերազմը չէր լինի, եթե կապիտուլյանտ Նիկոլը չգնար ԵԱՀԿ բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ: Շուշին, Հադրութը, Քարվաճառը և Քաշաթաղը Արդբեջանի վերահսկողության տակ չէին լինի, եթե Նիկոլը չցանկանար այն հանձնել թուրքերին: Դա ռուս համանախագահ Պոպովն է խոստովանել: Այդ մասին Վլադիմիր Պուտինի հայտնի հարցազրույցում էր արձանագրվել: Նիկոլըբոլոր տարածքները հանձնել է իր միանձնյա որոշմամբ և հնարավոր պահին չի կանգնեցրել պատերազմը՝ տալով հսկայական զոհեր: Կապիտուլյանտը լացակումած ասում, իբրև թե Վարդան Օսկանյանը ստամբուլյան խարտիայով Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդ դեպքում ինչո՞ւ է հիմա Ադրբեջանը կապիտուլյանտի առջև խնդիր դրել՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, և հրաժարվել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից: Միթե Մինսկի Խումբն այդքան անգետ էր, որ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը ֆիքսում էր էր իր բոլոր համատեղ հայտարարություններում, իսկ Հայաստանը բանակցում էր մի բանի համար, որը ճանաչել էր Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ նախկինների օրոք, ԵԱՀԿ ՄԽ-ը գոնե մեկ փաստաթուղթ չհրապարակեց, որտեղ նշվեր, որ Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս և օկուպացրել է այն: Միթե կարելի է սեփական պատգամավորներին այդ աստիճակի էշի տեղ դենլ: Նիկոլն ասում է, իբրև Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռանալով, սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ: Նիկոլի այս ստախոսությունն ընդամենը խղճահարություն է առաջացնում: Սերժ Սարգսյանի բանակցածային դիրքերը և քննարկվող տարբերակները եթե կապիտուլյացիոն լինեին, էլ ինչո՞ւ էին նրան հեռացնում իշխանությունից և Նիկոլի նման դավաճան կապիտուլյանտի բերում իշխանության: Հատկապես, որ Սերժ Սարգսյանը համաձայնվել էր շարունակել իշխանավարումը վարչապետի պաշտոնում՝ հանուն արցախյան հարցի խաղաղ կարգավորման: Նիկոլը վախենում է նախկին նախագահներից, որովհետև նրանք լավ գիտեն թե իրականում ի՞նչ են թողել, և ինչպե՞ս է Նիկոլն ամբողջ գործընթացը շուռ տվել ի վնաս Հայաստանի և հոգուտ Ադրբեջանի: Հոգուտ այն բանի, ինչի համար որ եկել է իշխանության, և մինչև հիմա կեղծիքով պայքարում է նախկին իշխանությունների դեմ: Նիկոլի ճղճիմ «արդարացումները» չեն օգնելու ոչ իրեն, ոչ էլ մեր ժողովրդին: Նա միտումնավոր գնում է Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային, որից հետո շատ դժվար է լինելու պահպանել պետականությունն ու դիրքերը վերականգնելու հանարավորությունները: Նա, որպես օտար շահերի ներկայացուցիչ՝ վաղուց համաձայնվել է բոլոր խնդիրները լուծել ի վնաս Հայաստանի, դրա համար էլ իրեն պետք են ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը, որպեսզի պատմության դատաստանի առջև միայնակ չմնա: Այլ բացատրություն նա չունի: Եվ վերջապես, եթե իր կամքին հակառակ գնում է նոր կապիտուլյացիայի, ապա թող հրաժարական տա և այդ մարդկանց առաջարկի, որպեսզի գան ու պատասխան տան իրենց արածի համար: Ինչո՞ւ է իր ձեռքով ուզում խորտակել երկիրը, եթե այդքան անմեղ ու հայրենասեր է: Որովհետև լավ գիտի, որ իշխանությունը փոխվի, շատ բան է փոխվելու հոգուտ Հայաստանի, ինչպես նաև բացահայտվելու են իր բոլոր հակապետական ու ապազգային խարդավանքները»:Ավելին20:2005.10.22 -
ՔաղաքականՓաշինյանը հայտարարեց՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. Անդրանիկ ԹևանյանԵթե մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանի դեմագոգիան, սուտը, մանիպուլացիաները, Ղարաբաղյան բանակցային գործընթացի նենգափոխումը, էժանագին «կրուտիտները», սեփական խայտառակ ձախողումները նախկինների վրա բարդելու հնամաշ տեխնոլոգիան և իրեն ներհատուկ այլ բաները, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանն ու Ալիևի հետ «խաղաղության» համաձայնագիր ստորագրելուն ընդառաջ նա հայտարարեց, որ 1․ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, 2. «լեզվի սայթաքման» միջոցով բանակցություններում տեղ է թողնում նաև Հայաստանն Ադրբեջանի մաս ճանաչելու հեռանկարին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Անդրանիկ Թեւանյանը: «Եվ այս ամենը հանուն «խաղաղության»,-հավելել է նա:Ավելին20:1005.10.22 -
ՏնտեսականԴոլարի առքի նվազագույն գինը 404 դրամ էRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 404 դրամ է, վաճառքինը՝ 414 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 419 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.89 դրամ է, վաճառքինը՝ 6.90։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.38 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 392 դրամով, վաճառվում՝ 414 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 422 դրամ է։Ավելին20:0005.10.22