Լրահոս

2022-10-05
  • Քաղաքական
    Մեծ խաբեություն. Հայաստանի և Ադրբեջանի 1919-20 թվականների քարտեզ չկա, կա սովետական սահման
    Շաբաթվա գլխավոր նյուզ-մեյքերը դարձած «հավաստի աղբյուրի» հավաստիացումը, թե Բաքուն Երևանից պահանջում է սահմանագծում-սահմանազատում անել 1919-20 թվականների քարտեզներով, առնվազն տարօրինակ է թվում պատմաբան-քարտեզագետներին: Նրանք պնդում են, որ այդպիսի քարտեզներ պարզապես գոյություն չունեն: Պատմությունը հիշում է պանթյուրքական «երազանքի քարտեզների» առաջարկներ, որոնք միջազգային հանրությունը մեկ դար առաջ մերժել է. դրանք որևէ իրավական հիմք չունեն:
    19:50
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպես խմել դեղահաբերը, որ չկորցնեն իրենց ազդեցությունն ու արագ օգնեն
    Երբեմն մարդիկ դժգոհում են, որ իրենց ընդունած դեղահաբերը, վիտամինները կամ սննդային հավելանյութերը սպասված արդյունքը չեն տալիս կամ պարզապես չեն օգնում հաղթահարել առողջության հետ կապված այս կամ այն խնդիրը, այնինչ, որպես կանոն, դեղահաբերը սխալ ընդունելու պատճառով է դրանց արդյունավետությունը նվազում։ Ինչպե՞ս, ուրեմն, ընդունել դեղամիջոցները, որ սպասված արդյունքը չուշանա։ Որպես կանոն, արտադրողները ներդիրում նշում են, թե ինչպես է պետք ընդունել և ինչի հետ պետք չէ համադրել իրենց արտադրած դեղերը։ Եթե ներդիրում առկա նկարագրության մեջ այդպիսի հրահանգավորումներ չկան, նշանակում է՝ դեղամիջոցը պետք է խմել սովորական ջրով։ Իսկ ինչի՞ հետ չի կարելի համադրել դեղերը։ Առաջին տեղում ալկոհոլային խմիչքներն են։ Դեղամիջոցները ջրի փոխարեն՝ ալկոհոլային խմիչքով ընդունելը թունավորման մեծ ռիսկ է պարունակում, կարելի է նաև անդառնալի վնաս հասցնել լյարդին։ Դեղերը խորհուրդ չի տրվում ընդունել նաև հանքային ջրով կամ կաթով․ դրանք խախտում են որոշ դեղահաբերի կլանման, օրգանիզմում ներծծման պրոցեսը։ Շատ դեղահաբեր պատված են աղիքներում լուծվող թաղանթով, որը թույլ չի տալիս, որ հաբը ժամանակից շուտ լուծվի ստամոքսի աղաթթվում։ Հաբը պետք է անփոփոխ տեսքով հասնի աղիքներ, ապա նոր թաղանթը լուծվի՝ դուրս թողնելով ազդող նյութը։ Այնինչ հանքային ջուրն, օրինակ, հաբի թաղանթը հալեցնում է դեռ բերանի խոռոչում կամ կերակրափողում, ինչի հետևանքով դեղի ազդող նյութի ճիշտ ներծծման պրոցեսը խախտվում է։ Հյութերում պարունակվող ակտիվ նյութերը կարող են քիմիական փոխազդեցության մեջ մտնել որոշ դեղամիջոցների ազդող նյութի հետ և նույնպես խոչընդոտել օրգանիզմում դեղամիջոցի ներծծման պրոցեսը։ Այսպիսի բացասական ազդեցություն թողնում է հատկապես թուրինջի հյութը։ Թեյի մեջ պարունակվող տանինն ու կոֆեինը կարող են թուլացնել նեյրոլեպտիկ, հակահիպերտոնիկ և այլ դեղամիջոցների ազդեցությունը։ Բուժման ժամանակ թեյ խմելը հակացուցված չէ, սակայն այն խորհուրդ է տրվում խմել դեղն ընդունելուց 2-3 ժամ անց։ Սուրճը մեծացնում է բրոնխոդիլատորների կողմնակի ազդեցությունները, իսկ որոշ դեղահաբեր սուրճով խմելու պարագայում հնարվոր է՝ առաջանա գլխացավ, սրտխփոց։ Գազավորված ըմպելիքները սովորաբար երկաթի և կալցիումի իոններ են պարունակում, որոնք կարող են ռեակցիայի մեջ մտնել դեղահաբի բաղադրության մեջ առկա տարրերի հետ՝ խախտելով դեղամիջոցի ներծծման պրոցեսը։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ամենաանվնաս և ամենահարմար տարբերակն է մնում դեղերը պարզապես մաքուր ջրով խմելը։
    19:40
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարեն Անդրեասյանն այլևս ՀՀ արդարադատության նախարարը չէ
    Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ իր պաշտոնավարումը դադարեցվել է։ Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի Արդարադատության նախարար, սոցցանցի իր էջի միջոցով տեղեկացրել է Արդարադատության արդեն նախկին նախարարը։
    19:30
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլի Մ19 տարեկանների կանանց թիմը պարտվել է ոչ ֆուտբոլային հաշվով
    Ալբանիայի Ռոգոժինե քաղաքում կայացավ ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության B լիգայի երկրորդ խմբի որակավորման փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կանանց Ռումինիայի Մ-19 հավաքականը հաղթեց 8։0 հաշվով։ B լիգայի երկրորդ խմբում ընդգրկված են նաև Ալբանիայի և Լատվիայի ընտրանիները։ Հայաստան Մ-19 տարեկանների թիմն ուներ հետևյալ մեկնարկային կազմը` 12․ Յանա Հարությունյան (ա), 2․ Էմմա Դուզմանյան, 3․ Մարիամ Կարապետյան (4․ Յանա Գաբրիելյան, 83), 5․ Աննա Մարգարյան, 7․ Էմմի Սարգսյան (6․ Լարա Քասաբյան, 73), 8․ Թամարա Սահակյան, 9․ Միլենա Սայադյան (17․ Դիանա Բաղդասարյան, 83), 10․ Լուսինե Կոստանյան, 14․ Հասմիկ Գրիգորյան, 18․ Արինա Գալստյան (15․ Թերեզա Ավետիսյան, 60), 20․ Ալլա Ավետիսյան:
    19:20
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը մեծ սպասելիքներ ունի «Ժալգիրիս»-ի դեմ խաղից
    Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով Հայաստանի չեմպիոնն ամբողջապես պատրաստ է Կոնֆերենցիաների լիգայի «Ժալգիրիս»-ի դեմ սպասվելիք խաղին: «Ժալգիրիս»-ը կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, եթե մենք մեր կազմած պլանը խաղադաշտում կյանքի չկոչենք: «Փյունիկ»-ը պատրաստ է առաջիկա խաղին և թիմը մարտական է տրամադրված: Ես չեմ տեսնում մեկ խնդիր անգամ, որ կարող եմ նշել այս պահին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիս ժամանակ ասել է «Փյունիկ»-ի մարզիչը: Մելիքյանը չցանկացավ բացահայտել «Փյունիկ»-ի պլանները և շեշտեց, որ վերլուծել են մրցակցին` «Ժալգիրիս»-ին: Մասնագետն ընդգծեց այս խաղում երկրպագուների ներկայության կարևորությունն ու խնդրեց ներկա գտնվել խաղին: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը Երևանում կընդունի «Ժալգիրիս»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին:
    19:10
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացու մեքենայից հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց
    Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հսկիչ տրանսպորտային կետում զննության են ենթարկել քաղաքացի Մ․ Ե․-ին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենան, որի ձախ անվադողի վերևի հատվածում թաքցված է եղել մագնիսով ամրացված 2 փաթեթ։ Փաթեթների զննությամբ հայտնաբերվել են մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող, 10․62 գրամ քաշով, բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի և շագանակագույն, հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար 1․24 գր․, 3․69 գր․ քաշով զանգվածներ։ Փաթեթներում առկա է եղել նաև բջջային հեռախոսի աքսեսուար և 1 wi-fi սարք։
    19:00
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Այս հաղթանակը վերադարձրեց մեր վստահությունը. Մխիթարյան
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է ՉԼ խմբային փուլում «Բարսելոնա»-ի նկատմամբ տոնած հաղթանակը: «Մեր մրցակիցն ուժեղ էր, և մենք ցանկություն ունեինք ապացուցելու նաև մեր ուժեղ լինելը՝ հաշվի առնելով վերջին հանդիպումները: Կարևոր հաղթանակ տոնեցինք` ցույց տալով ներքին ուժ, լավագույն որակներ: Այս հաղթանակը վերադարձրեց մեր վստահությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «Ինտեր»-ի մամուլի ծառայությունը:
    18:50
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինը չի պլանավորում դիմել ռուսաստանցիներին. Պեսկով
    Այսօրվա դրությամբ ոչ մի ուղերձ Ռուսաստանի բնակիչներին նախագահը չի պլանավորում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ո՛չ, դա այդպես չԷ: Դրանք ֆեյքեր են»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Վլադիմիր Պուտինը պլանավորում Է հանդես գալ հերթական ուղերձով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    18:40
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Տոկաևը մտադիր է նախագահի թեկնածու առաջադրվել մեծ կոալիցիայից
    Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել Է, որ ցանկանում Է իր թեկնածությունն առաջադրել արտահերթ նախագահական ընտրություններում ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի կոալիցիայից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե ընտրությունների գնամ ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի մեծ կոալիցիայից, որոնք երկրում անցկացվող բարեփոխումների սոցիալական բազա են ձեւավորում»,-Տոկաեւն ասել է Պավլոդարի մարզի հասարակայնության հետ հանդիպմանը: Դա, նախագահի կարծիքով, «թույլ կտա հաստատել պետության ղեկավարի՝ տարբեր կուսակցություններից ու միավորումներից հավասարահեռության սկզբունքը»: Ապրիլի վերջին Տոկաեւը դուրս Է եկել "Amanat" (նախկին Nur Otan) կառավարող կուսակցությունից, որը գլխավորել Է 2022 թվականի հունվարի վերջին երկրում զանգվածային անկարգություններից հետո: Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 20-ին: Նոր կանոնների համաձայն, նախագահը կարող Է այդ պաշտոնն զբաղեցնել միայն մեկ անգամ, իսկ նախագահական ժամկետը կազմելու Է յոթ տարի: Թեկնածուների առաջադրումն սկսվել Է սեպտեմբերցի 23-ին եւ տեւելու Է մինչեւ հոկտեմբերի 11-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    18:29
    05.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Եվրոպան էներգետիկ ճգնաժամի հաղթահարման սցենարներ է մշակում
    Եվրամիության երկրները քննարկել են էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու սցենարները: Գերմանիայի կանցլերը հայտարարել է 200 միլիարդ եվրոյի օգնության փաթեթի մասին՝ Գերմանիայում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար:
    18:22
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ի հարցված բնակիչների երկու երրորդը հարկավոր Է համարում Ուկրաինային հանրակցության մեջ ընդունելը
    Եվրամիության բնակիչների երկու երրորդը՝ 66 տոկոսը, կարծում Է, որ Ուկրաինային պետք Է ընդունել հանրակցության կազմ: Այսպիսին են հոկտեմբերի 5-ին SՖddeutsche Zeitung թերթում հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել Է Բերտելսմանի հիմնադրամի կողմից: Հետազոտությանը մասնակցել Է ԵՄ-ի անդամ երկրների շուրջ 12 հազար քաղաքացի. այն անցկացվել Է հունիսին: Մյուսներից ավելի շատ նման հեռանկարը պաշտպանում են Լեհաստանում՝ հարցվածների 84 տոկոսը, ավելի քիչ Է Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Այդ երկու երկրներից հարցման մասնակիցների շուրջ 60 տոկոսը հանդես Է եկել Եվրամիությանն Ուկրաինայի միանալու օգտին: Նաեւ եվրոպացիների 60 տոկոսը պաշտպանել Է զենքի մատակարարումները նախկին խորհրդային հանրապետությանը, նման մատակարարումներին մյուսներից ավելի քիչ են հավանություն տալիս Իտալիայում (42 տոկոսը): Եվրոպացիների 72 տոկոսը դրականորեն Է պատասխանել այն հարցին, թե արժե արդյոք, որ Եվրամիությունն ավելի շատ անկախության ձգտի Էներգետիկայի բնագավառում, նույնիսկ եթե դա ուղեկցվի գների աճով: Լեհաստանում դրան համաձայն Է 80 տոկոսը, Նիդեռլանդներում՝ 66 տոկոսը: Հունիսի վերջին Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները որոշում են ընդունել Ուկրաինային եւ Մոլդովային հանրակցությանն անդամակցող երկրի թեկնածուի կարգավիճակ տրամադրել: Դրա հետ մեկտեղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ Ուկրաինային այժմ հարկավոր Է շատ աշխատել եւ կարեւոր բարեփոխումներ անցկացնել Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով առաջ շարժելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը
    18:20
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻՆ-ը կրկին երկրաշարժի մասին է հայտնում
    Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակվ ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի Մարզում 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում 2-3 բալ ուժգնությամբ։
    18:19
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սամբոյի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
    Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների աշխարհի առաջնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Երևանը 2022 թ. հոկտեմբերի 13-16-ն այդ նպատակով կհյուրընկալի ավելի քան 500 մարզիկ-մարզուհու՝ բոլոր մայրցամաքներից: Առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին ժամը 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
    18:10
    05.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պուտինին կոչ են անում ռազմական դրություն մտցնել Ռուսաստանում
    Ռուս փորձագետները կոչ են արել Ռուսաստանի նախագահին ռազմական դրություն մտցնել երկրում ու հայտարարել, որ Դաշնության գործողությունները ոչ թե հատուկ ռազմական օպերացիա են, այլ պատերազմ: Ռուսական թելեգրամյան ալիքները դրանից հետո սկսեցին լուրեր տարածել, թե Պուտինը պատրաստվում է հատուկ ուղերձով դիմել ռուսաստանցիներին: Բայց Կրեմլից հերքել են տեղեկությունը:
    18:07
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պետությանը պատճառվել է 350 միլիոն դրամի գույքային վնաս
    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Դավիթ Բեկի փ. 155/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2159 քմ մակերեսով շինությունների և 4498 քմ մակերեսով հողամասի գնահատում, որի արժեքը, 15.01.2021թ. գնահատման հաշվետվությամբ, կազմել է 234 մլն 703 հազար դրամ: Կառավարության համապատասխան որոշմամբ, այն 175 մլն 104 հազար դրամով օտարվել է քաղաքացի Լ. Խ.-ին: Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն, նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է շուրջ 527 մլն 616 հազար դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել գնահատման և շուրջ 3 անգամ ավել վաճառքի արժեքից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրված փաստերը վկայում են, որ ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից կազմված և նույն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատված գնահատման հաշվետվությամբ՝ 527 մլն 616 հազար դրամ արժեքով վերոնշյալ հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2159 քմ մակերեսով շինությունները և 4498 քմ մակերեսով հողամասը գնահատվել են 234 մլն 703 հազար դրամ, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման համար: Արդյունքում, նշված գույքն օտարվել է 175 մլն 104 հազար դրամով կամ շուրջ 3 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 350 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ առկա են եղել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ծանր հետևանքներ առաջացնելու, ինչպես նաև՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ, Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու:
    18:00
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
    Հոկտեմբերի 3-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդ: Ըստ նրա՝ անասնագոմում ընկել էր: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Շենիկ գյուղի վարչական տարածքում վիճաբանություն էր եղել 44-ամյա տղամարդու և Մյասնիկյան գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդի միջև, որի ընթացքում էլ 29-ամյա երիտասարդը դանակահարել էր 44-ամյա շենիկցուն: Մյասնիկյան գյուղի 29-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
    17:50
    05.10.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ ու Հարավային Կորեան 4 հրթիռով են պատասխանել Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռին
    Միացյալ Նահանգների ու Հարավային Կորեայի զինված ուժերը 4 հրթիռ են արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի` երեկվա արձակած հրթիռի: Հյուսիսային Կորեան երեքշաբթի հրթիռ էր արձակել, որն անցել էր Ճապոնիայի վրայով և վայրէջք կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս:
    17:40
    05.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Կաթողիկոսը հնարավոր է` նորից հանդիպի նախկին նախագահներին՝ բացի Տեր-Պետրոսյանից
    Ակնկալվում է, որ Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, Վեհափառը նորից կհանդիպեն՝ թեկուզ առանց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, խորհրդարանում ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը: Ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ Հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել:
    17:31
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի հետ շփումների չեղարկման. ՌԴ ԱԳՆ
    Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԻԳԿՎ) հետ շփումների չեղարկման, բայց հետագա աշխատանքում հաշվի Է առնելու վարչության զեկույցի գնահատականները, որոնց հետ Մոսկվան համաձայն չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի փոխղեկավար Սերգեյ Վերշինինը: «Մենք, բնականաբար, չենք կարող ընդունել այդ գնահատականները, համաձայնել դրանց հետ,-ասել Է նա՝ մեկնաբանելով ՄԻԳԿՎ-ի 34-րդ զեկույցը Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 1-ից մինչեւ հուլիսի 31-ն ընկած ժամանակաշրջանում մարդու իրավունքների հետ կապված իրադրության շուրջ: -Եվ մենք, բնականաբար, դա հաշվի ենք առնում հումանիտար կազմակերպությունների, այս դեպքում (ՄԱԿ-ի) մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության հետ, մեր համագործակցության ժամանակ: Մենք, բնականաբար, չենք գնա կապերի խզման, մենք կարիք ունենք նման շփումների իրականացման, որպեսզի տեղեկություն տանք: Բայց դրա հետ միասին հասկանալի Է, որ մենք դա հաշվի ենք առնելու եւ պետք Է հաշվի առնենք մեր աշխատանքում»: ՌԴ-ն կարող Է երաշխավորել ՄԱԿ-ի մասնագետների անվտանգությունը Ելենովկայում ուկրաինացի ռազմագերիների գնդակոծությունները հետաքննելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:30
    05.10.22
    Ավելին