Լրահոս

2022-10-05
  • Img default alt hy
    Աշխարհ
    Audi-ն ներկայացրել է TT RS-ի հոբելյանական տարբերակը՝ Iconic Edition-ը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Audi-ն ներկայացրել է TT RS սպորտային մեքենայի հոբելյանական տարբերակը՝ Iconic Edition-ը՝ ներկված է Nardo Grey երանգով: Տեխնիկապես նորույթը կրկնում է բազային Audi TT RS-ը. մեքենան համալրված է 400 ձիաուժ հզորությամբ 2,5 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչով։ 113 000 եվրո արժողությամբ Audi TT RS Coupe Iconic Edition-ի քանակը կկազմի 100 օրինակ: Սպորտային մեքենայի վաճառքը կսկսվի 2023 թվականի առաջին եռամսյակում։ Audi TT RS Coupe Iconic Edition Audi TT RS Coupe Iconic Edition Audi TT RS Coupe Iconic Edition
    17:22
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գորիսում արոտավայր է այրվում
    Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավանգարդ» անասնագոմերի մոտակայքում այրվում է արոտավայր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
    17:15
    05.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    4 օրը՝ 1 օրում. պարապ խորհրդարան՝ բախտորոշ պահին
    Շուտով կլրանա կես տարին, որ Ազգային ժողովում նիստերն անցնում են առանց ընդդիմության, բայց ՔՊ-ականները համոզված են, որ խորհրդարանում ճգնաժամ չկա: Իշխանական պատգամավորների ձայները հերիքում են, որ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն ընդունվի միաձայն ու շատ արագ: ՔՊ-ականները քառօրյայի բոլոր հարցերը սպառել են մեկ օրում:
    17:07
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ Լեռնանիստ գյուղում․ այրվում է խոտածածկույթ
    Հոկտեմբերի 5-ին, ժամը 13։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    17:00
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳ նախարարը պնդում է, որ Ադրբեջանի հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա
    Ադրբեջանի՝ մարտի սկզբին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարկվել են, և մեր հանրությունը և միջազգային հանրությունը քաջատեղյակ են: Մենք ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս մասին Աժ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ կան բաներ այնտեղ, որոնք մենք վերլուծում ենք և անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք մեր համար անընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի, կլինին առաջարկներ...նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի»,-ասաց Միրզոյանը: Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, հղում անելով «հավաստի աղբյուրին» և ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության, ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից։
    16:52
    05.10.22
    Ավելին
  • Տնտեսական
    «Չի կարում սկի զենք գնի, կարտոֆիլ ո՞նց ներմուծի». Շիրակի դաշտերը մշակողները սնանկանում են
    Դաշտերում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը, բայց այս տարվա բերքից գոհ չեն գյուղատնտեսները: Սերմացուն թանկ են գնել, միլիոնների պարտք արել: Հնարավոր է, որ այս տարի ևս սուպերմարկետներում 1500 դրամանոց կարտոֆիլ վաճառվի:
    16:45
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը
    2022 թվականի սեպտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտվեց Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը. ամբողջությամբ մարվեցին ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն ԱՄՆ դոլար և 2.5 մլրդ ՀՀ դրամ ծավալներով: Ամերիաբանկը հանդես էր եկել որպես ԶՊՄԿ պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող՝ այդպիսով հերթական անգամ կյանքի կոչելով ՀՀ տնտեսության, մասնավորապես` արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը: «ԶՊՄԿ-ի պարտատոմսերի ծրագիրը թողարկման ծավալների և ներդրողների մասնակցության տեսանկյունից աննախադեպ նախաձեռնություն էր ՀՀ կապիտալի շուկայի համար: Այս գործարքը ցույց տվեց, որ պարտատոմսերի շուկան ունակ է բավարարել ՀՀ ընկերությունների ֆինանսավորման պահանջները: Դրա մասին են փաստում նաև Ամերիաբանկի կողմից Հայաստանում պատմականորեն իրականացված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումները: Վստահ ենք, որ ԶՊՄԿ-ի պարտատոմսերի հաջողված ծրագիրը տեղական ընկերությունների համար կդառնա ուղենիշ՝ կապիտալի այլընտրանքային աղբյուրներից ֆինանսավորում ներգրավելու համար»,- նշում է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: 3 տարի առաջ Ամերիաբանկն իր ներդրումային ծառայությունների շրջանակում հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխեց ԶՊՄԿ պարտատոմսերը, որոնց ծավալները մոտ հինգ անգամ գերազանցում էին ՀՀ արժեթղթերի շուկայում նախկինում իրականացված կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխման ծավալները: Պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերվեց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների կողմից: Տեղաբաշխմանը մասնակցեցին այնպիսի հեղինակավոր միջազգային հաստատություններ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, Եվրասիական զարգացման բանկը: Տեղական շուկայում մասնակցությունը չսահմանափակվեց միայն ինստիտուցիոնալ ներդրողների շրջանակով (ֆոնդի կառավարիչներ, բանկեր). բազմաթիվ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան իրենց խնայողությունները ներդնել բարձր եկամտաբերություն ապահովող ֆինանսական գործիքներում: Առաջնային տեղաբաշխումից հետո ԶՊՄԿ պարտատոմսերը ցուցակվեցին և թույլատրվեցին առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայում: Ամերիաբանկը դարձավ պարտատոմսերի շուկա ստեղծողը՝ ապահովելով երկրորդային շուկայում գործարքների ակտիվությունը:
    16:37
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում
    Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք պահելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու երիտասարդի: 30-ամյա երիտասարդի «Օպելի» սրահում հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակ: Նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նույն օրը ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ևս մեկ դեպք է արձանագրվել: Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արցախի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 37-ամյա տղամարդու՝ իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով, և 36-ամյա ուղևորին: Մեքենայում հայտնաբերվել են «Վինչեստր» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացան, փամփուշտներ և ծալովի դանակ: Տղամարդիկ և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:30
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Գազպրոմ»-ը հայտարարել Է Ավստրիայի տարածքով գազի փոխադրումը վերսկսելու մասին
    «Գազպրոմ»-ին հաջողվել Է իտալացի գնորդների հետ փոխգործակցության ձեւաչափով համատեղ լուծում գտնել կարգավորիչ այն փոփոխությունների պայմաններում, որոնք Ավստրիայում տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի կոնցեռնը: Ավստրիական օպերատորը հաղորդել Է «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի տրանսպորտային անվանակարգերը հաստատելու պատրաստակամության մասին, ինչը թույլ Է տալիս վերսկսել ռուսական գազի մատակարարումներն Ավստրիայի տարածքով: Հոկտեմբերի 1-ին Իտալիա ռուսական գազի մատակարարումներն Ավստրիայի տարածքով դադարեցվել Էին: Իտալական Eni-ն ավելի վաղ տեղեկացրել Է. «Գազպրոմ»-ը պարզաբանել Է, որ Ավստրիայի տարածքով ռուսական գազի փոխադրումը «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի պարտավորագրերով դադարեցվել Է ավստրիական օպերատորի մերժելու կապակցությամբ: Պատճառը կապված Է կարգավորիչ փոփոխությունների հետ, որոնք Ավստրիայում տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին: Հաղորդվել Է, որ Eni-ն «Գազպրոմ»-ի հետ աշխատում Է այն բանի վրա, որպեսզի որոշի՝ հնարավոր Է արդյոք վերսկսել մատակարարումները նաեւ Իտալիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    16:22
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին
    Ի՞նչն է Եվրամիության համար ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակման թեմայով Եվրախորհրդարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած քննարկմանը նման հարցադրում է արել ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Ժորդան Բարդելան՝ դիմելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին։ «Իմ հարցը պարզ է ու շատ ուղիղ․ ո՞րն է ձեզ համար ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը։ Կարծում եմ՝ ես արդեն գիտեմ պատասխանը, քանի որ Եվրահանձնաժողովի նախագահ, տիկին Ֆոն դեր Լեյենը ստորագրել է Ադրբեջանից գազի մատակարարումը կրկնապատկող պայմանագիր՝ առանց երբևէ պաշտոնական հայտարարությամբ պաշտպանելու հայերին, ովքեր ենթարկվեցին հարձակման սեփական հողի վրա»,- նշել է պատգամավորը։ Ժորդան Բարդելան նշել է, որ վերջին օրերին հաստատված տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար սպանում հայ զինվորներին։ «Ինչի՞ն եք սպասում։ Ինչի՞ն եք սպասում, որ մատնացույց անեք Բաքվի կողմից սանձազերծված այս կեղտոտ պատերազմը։ Առանց ամերիկյան կառույցների մի՞թե Եվրոպան անկարող է դարձել դիրքորոշում արտահայտել համաշխարհային հարաբերություններում։ Միգուցե դա Թուրքիային մերկացնելու վախի՞ց է, որը լինելով ՆԱՏՕ-ի անդամ ուղղակիորեն սատարում է Ադրբեջանի հավակնություններին»,- հայտարարել է ֆրանսիացի օրենսդիրը։ Նա ընդգծել է, որ ինքը չի մեղադրում մեկ աբյուրից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելուն ուղղված գործողությունները։ «Մենք մեղադրում ենք ձեզ անկանխատեսելիության և գաղափարական կուրության, ինչպես նաև նրա համար, որ դուք այս ամենն անում եք շտապելով ու զոհաբերելով Հայաստանի ժողովրդի հետ եվրոպական բարեկամությունը։ Մեր քաղաքակրթությունն այրվում է, իսկ Եվրոպան այլ կողմ է նայում»,- ասել է Ժորդան Բարդելան։ Բորելը հրաժարվել է արձագանքել ֆրանսիացի պատգամավորի այս դիտարկումներին։
    16:15
    05.10.22
    Ավելին
  • Արցախ
    Ղարաբաղում գտել են առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիների աճյուններ
    Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ Ղարաբաղում հայտնաբերվել են զինվորականների մարմիններ: Բաքվում ենթադրում են, որ հայտնաբերված աճյունները պատկանում են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիներին։
    16:07
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախը հիմա կարևորագույն գաղափար պետք է դառնա հայության համար. Դավիթ Բաբայանն ամփոփել է ԱՄՆ այցի արդյունքները
    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մանրամասներ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը ներկայացրել է այցի նպատակներն ու արդյունքները: «Մեր արտաքին քաղաքականության պետականաշինության հիմքում հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումն է՝ որպես առանցքային բաղադրամաս, գաղափար։ Այս տեսանկյունից մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում աշխարհասփյուռ հայության հետ կապերի ընդլայնմանը, խորացմանն ու այդ հարաբերությունների բարձր մակարդակի ապահովմանը։ Պարտավոր ենք մեր կապերը միշտ ամուր պահել սփյուռքի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայությունը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել հայրենիքի շենացման, զարգացման, զորացման գործում։ Գրեթե չկա այնպիսի մի ծրագիր Արցախում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և այլ խողովակներով սփյուռքահայությունը մասնակցած չլինի։ Բացի այդ, ամերկաբնակ մեր հայրենակիցները բազմաթիվ քաղաքական նախաձեռնություններ են իրականացրել միտված Արցախի ճանաչմանը ԱՄՆ տարբեր նահանգների, քաղաքների և այլ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Նման նախաձեռնությունների շնորհիվ նաև տարբեր հայանպաստ բանաձևեր են ընդունվել ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում։ Այսինքն, շատ մեծ աշխատանք է տարվել»,- ասաց Բաբայանը։ Նրա խոսքով՝ Արցախը հիմա կարևորագույն գաղափար պետք է դառնա հայության համար, իսկ արցախակենտրոնությունը պետք է լինի սփյուռքի հիմնասյունը։ «Ասվածն ամենևին չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք համազգային այլ հիմնարար նպատակներից՝ Ցեղասպանության ճանաչում և այլն, բայց տվյալ դեպքում արցախակենտրոնությունն առաջնահերթություն է: Պետք է փրկել Արցախը, որովհետև առանց Արցախի չի լինելու Հայաստան ու սփյուռք։ Այդ տեսակետից կարևոր հանդիպումներ ենք ունեցել նաև ԱՄՆ հասարակական, քաղաքական, վերլուծական շրջանակների հետ։ Մենք ներկայացրել ենք իրավիճակը մեր ավանդական բարեկամներին, որոնք շարունակում են պաշտպանել Արցախի ու հայության շահերը։ Հետևաբար, նաև շատ կարևոր է տեսնել, թե ինչ մոտեցումներ ունի ԱՄՆ-ն։ Մենք պետք է շատ իրատես լինենք։ Միամտությունը, առավել ևս արկածախնդրությունը շատ թանկ է արժենում և կարժենա աշխարհաքաղաքականության մեջ։ Պետք է շատ լավ պատկերացնենք տարբեր երկրների շահերը, մեր տեղն ու դերը այս ամենում, որպեսզի ճիշտ քայլեր ձեռնարկենք։ Ասեմ, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը դեռևս կարող է զսպել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները։ Բայց այդ առումով շատ քիչ ժամանակ է մնացել, որովհետև Թուրքիան մի քանի տարուց կլինի ամբողջովին ավտոնոմ աշխարհաքաղաքական խաղացող։ Չէի ցանկանա, որ կրկնվեր 1930-ականների Գերմանիայի օրինակը, երբ նույն ձևով տարբեր բևեռներ սատարել են նացիստներին, որպեսզի օգտագործեն Խորհրդային Միության դեմ, կամ հակառակը՝ Խորհրդային Միությունն է փորձել նույնն անել Արևմուտքի դեմ, իսկ վերջում տուժել են բոլորը։ Ներկան շատ նման է այդ իրավիճակին։ ԱՄՆ այցելությունը, իհարկե, որևէ ձևով չի նշանակում, որ մենք փոխում ենք ինչ-որ աշխարհաքաղաքական վեկտորներ։ Արցախը միշտ ունեցել է իր մոտեցումները, առաջին հերթին առաջնորդվելով համահայկական շահերով և սփյուռքի հետ ավանդական կապերով։ Հարկ է նշել, որ փաստորեն, Ռուսաստանը միակ երկիրն է, որն իսկապես ապահովում է արցախահայության անվտանգությունը, ինչն առանց ռուս խաղաղապահների հնարավոր չէ ։ Մյուս կողմից ԱՄՆ-ն միակն է, որը դեռևս կարող է քաղաքական եղանակներով զսպել Թուրքիային։ Սա է իրավիճակը։ Ընդհանուր առմամբ այցելությունը լայնորեն լուսաբանվել է, կարծում եմ, օգտակար է եղել»,- մանրամասնեց Արցախի արտաքին գործերի նախարարը։ Հարցին, թե գործնականում ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել ԱՄՆ-ում նման հանդիպումներից, Բաբայանը պատասխանեց. «Մեր այցը համընկել էր ԱՄՆ-ում մի շարք այնպիսի նախաձեռնությունների հետ, ինչպիսիք՝ օրինակ, Կալիֆորնիայում պաշտոնապես ապրիլի 24-ը որպես Ցեղասպանության հիշատակի օր ընդունելն էր, ինչպես նաև տարբեր բանաձևեր, նախագծեր են ներկայացվել , որոնք դատապարտում են ադրբեջանական ագրեսիան, կոչ են անում ԱՄՆ-ին կասեցնել Ադրբեջանին տրամադրվող համապատասխան օգնությունը և այլն։ Այս ամենը նշանակում է, որ, մենք պետք է աշխատենք մեր բարեկամների, բարի կամքի տեր մարդկանց հետ, որպեսզի զսպվեն Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։ Դա երկարատև գործընթաց է, բայց նույնպես կարևոր ուղղություն է»։ Արցախի ԱԳ նախարարի կարծիքով Արցախի վարկանիշն աննախադեպ բարձր է սփյուռքում։ «Արցախն իսկապես Սփյուռքի համար սրբություն է, սա շատ լավ է։ Եթե մեզ հաջողվի արցախակենտրոնությունը դարձնել համազգային համախմբման հիմք, շատ ավելի մեծ հնարավորություններ կունենանք փրկելու հայրենիքը։ Արցախի հետ տեղի ունեցածը, և ընդհանրապես այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հետևանքով, շատ մեծ ցավ է առաջացրել նաև այնտեղ։ Բայց ես ապատիա չտեսա, այլ ընդհակառակը՝ մեծ ձգտում, որ վերակենդանանք»,- ասաց Դավիթ Բաբայանը։
    16:00
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարժական հավաքների ներկայացած քաղաքացիներին խաբեությամբ ստորագրել են տալիս մարտական հերթապահության պայմանագրերը
    168.am-ը գրում է․ ՀՀ կառավարության՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի 1484 որոշմամբ հայտարարվեց վարժական հավաքների մասին: Այդ հավաքները, սակայն, ինչպես այս իշխանությունների նախաձեռնած որևէ միջոցառում, առանց սկանդալների ու օրինազանցության չեն անցնում: 168.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիների խոսքով՝ Զինվորական կոմիսարիատներում իրենց ստորագրել են տալիս մի թուղթ, ըստ որի՝ իրենք վարժական հավաքների առաջին 10 օրվանից հետո այն շարունակելու են մարտական դիրքերում մարտական հերթապահություն անցկացնելով՝ մինչև իրենց հավաքի վերջին օրը: Ըստ մեզ զանգահարած քաղաքացիների՝ իրենց չեն բացատրել իրենց իրավունքները, չեն ասել, որ կարող են նաև չստորագրել մարտական հերթապահության մեկնելու պայմանագիրը, որ դա պարտադիր չէ, այլ մարդու անձնական իրավունքը, և իրենք միայն հետո են իմացել այդ մասին: «Մեզ ասացին՝ 10 օր այլ վայրում եք վարժանքների մասնակցելու, դրանից հետո գնալու եք դիրքեր մինչև վերջին օրը, ստորագրեք: Մենք էլ չենք իմացել, որ կարելի է և չստորագրել»,- ասացին մեզ զանգահարող անձինք: Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արամ Թորոսյանը հարցին՝ ինչո՞ւ հավաքների մասնակիցներին չեն բացատրվում իրենց իրավունքները, խնդրեց հարցը գրավոր ձևակերպել: Խնդրի վերաբերյալ իրավական պարզաբանում ստացանք «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանից: Փաստաբանի խոսքով՝ վարժական հավաքների ներկայացած անձինք մարտական հերթապահություն կարող են իրականացնել, եթե նրանք դրա վերաբերյալ պայմանագիր են կնքում: «Մարտական հերթապահության ընդգրկվում են միայն պայմանագրով: Վարժական հավաքի նպատակն ինքնին մասնագիտական գիտելիքները կատարելագործելը կամ ստանալն է, և միայն պայմանագրի կնքումից հետո կարող են բուն զինվորական ծառայության, մարտական հերթապահության ներգրավվել»,- ասաց Մարտիկ Մարտիրոսյանը: Փաստաբանը, հղում կատարելով «Զինծառայության և զինվորական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթներին՝ նշեց՝ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվում են վարժական հավաքներ` պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու նպատակով, և հետևաբար՝ նրանք չեն կարող ներգրավվել մարտական հերթապահության: «Բացի վարժական հավաքներից, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվում է նաև պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավում: Եթե վարժական հավաքների փոխարեն իրականացվի այս միջոցառումը, ապա նրանց կարող են ներգրավվել մարտական հերթապահությանը»,- ասաց փաստաբանը: Մարտիկ Մարտիրոսյանը նշում է՝ օրենքում սահմանված է նաև, որ Վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակներում և վերցվում բոլոր տեսակի բավարարումների, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում են զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները: «Այս դրույթի ուժով են ըստ երևույթին տանում մարտական հերթապահության, սակայն դրանից չի փոխվում վարժական հավաքի իմաստը»,- ասաց Մարտիկ Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է վարժական հավաքների մասնակիցների տարիքին, ապա ըստ փաստաբանի՝ օրենքն ասում է՝ «Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են՝ 1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչև 53 տարեկանը, 2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչև 55 տարեկանը, 3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 58 տարեկանը, 4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 60 տարեկանը, 5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 65 տարեկանը, 6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը»: Մարտիկ Մարտիրոսյանը հավելեց նաև, որ նույնիսկ մեկ երեխա ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահությանը, եթե համաձայնություն չեն հայտնում: «Ի դեպ, ՀՀ կառավարության որոշումը 2022 թվականի սեպտեմբերի 26-ի 1484 որոշմամբ վարժական հավաքներ հայտարարելու մասին ասում է, որ պետք է սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Այսինքն՝ սրանից հստակ է, որ մարտական հերթապահության կարող են ներգրավվել միայն պայմանագրի հիման վրա»,- ասաց Մարտիկ Մարտիրոսյանը: Այսինքն՝ ստացվում է, որ վարժական հավաքների մասնակիցներին հայտարարում են, որ վերջիններս մարտական հերթապահություն պետք է իրականացնեն, ապա դեմ են տալիս փաստաթուղթ, որը նրանք ստորագրում են, քանի որ տեղեկացված չեն իրենց իրավունքներից, ու ըստ էության խաբեությամբ բոլորովին անպատրաստ մարդկանց տանում են մարտական հերթապահություն իրականացնելու: Վստահաբար վարժանքի ներկայացող անձանցից շատ քչերն են կարդացել «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքը: Մարդիկ իրականում պարտավոր էլ չեն կարդալ, և հենց դրանից օգտվելով էլ զինկոմիսարիատներում մարդկանց կանգնեցնում են փաստի առաջ:
    15:53
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նկարվել է Վահագն Խաչատուրյանը, բացատրություն տվել՝ դեսպանը
    Panorama.am-ը գրում է. «Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը թագուհի Եղիսաբեթ 2-րդի հոգեհանգստի ժամանակ պատահածի մասին ԱԳ նախարարություն բացատրություն է ներկայացրել։ «Տեղի ունեցածի վերաբերյալ դեսպանը ՀՀ ԱԳՆ է ներկայացրել բացատրություն, որն ընդունվել է ի գիտություն»,-Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասպան հայտնեցին նախարարությունից։ Հիշեցնենք, որ փորձառու դիվանագետը միջազգային մամուլում հայտնվեց Մեծ Բրիտանիայի թագուհու հոգեհանգստի ժամանակ Հայաստանի նախագահին լուսանկարելու համար, արարողակարգը նման բան թույլ չէր տալիս»։
    15:47
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաստ է, որ Ադրբեջանն է ռմբակոծել Հայաստանի տարածքը․ Ժոզեպ Բորել
    Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հոկտեմբերի 4-ին Ստրասբուրգում հստակորեն արձանագրել է սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակման ու Հայաստանի տարածքը ռմբակոծելու ու օկուպացնելու փաստը։ «Ադրբեջանն ակնհայտորեն ռմբակոծել է Հայաստանի տարածքը, նրանք օգտագործել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր։ Մենք չենք խոսում ռազմական գործողությունների մասին, որոնք տեղի են ունեցել վիճարկելի տարածքում, մենք խոսում ենք գործողությունների մասին, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ Երկու երկրները մեղադրում են մեկը մյուսին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանն է ռմբակոծել Հայաստանի տարածքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Բորելը՝ փաստելով, որ ադրբեջանական զինուժը նաև օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ։ Հանձնակատարը վստահեցրել է, որ Եվրամիության կողմից քրտնաջան աշխատանք է տարվում՝ թուլացնելու լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ նպատակով հանդիպումներ են կազմակերպվել երկու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ, կոչ է արվել վերսկսել ուղիղ շփումները։ «Էլ ի՞նչ կարող ենք անել։ Մենք չենք կարող անել ավելին, քան անում ենք։ Մենք ունենք միայն որոշակի կարողություններ, ուրախ կլինեմ, եթե կիսվեք գաղափարներով, թե էլ ինչ կարող ենք անել»,- դիմելով պատգամավորներին՝ ասել է Բորելը։ Եվրահանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ իրենց կողմից առաջարկ է հնչել ԵՄ միջնորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ «Հայաստանը համաձայնել է այդ առաջարկին, Ադրբեջանը՝ ոչ։ Ավելին ի՞նչ կարող ենք անել։ Մենք չենք կարող ԵՄ զորքեր ուղարկել՝ առանց երկու կողմերի համաձայնության»,- հայտարարել է Բորելը։ Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին Թուրքիայի ակտիվ ներգրվաման փաստին՝ նշելով․ «Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին»։ Բորելը ողջունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքներ սկսելու Թուրքիայի պատրաստակամությունը՝ հավելելով․ «Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացվեն սահմանները, քանի որ դա կօգնի թուլացնել լարվածությունը»։ ԵՄ հանձնակատարը կոչ է արել նաև հետաքննել տեսանյութը, որտեղ հայ ռազմագերիները դաժանորեն սպանվում են ադրբեջանցի զինվորների կողմից։ Անդրադառնալով ավելի վաղ Ադրբեջանի հետ կնքված գազի մատակարարման համաձայնագրին՝ Բորելը հավաստիացրել է, որ «էներգետիկ համաձայնագիրը չի աշխատելու ի վնաս մարդու իրավունքների»։
    15:40
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
    Հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ:
    15:38
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Սյունիքի մարզ
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, վերջինիս հետ զրուցել սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։ Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։ Այնուհետև Պաշտպանն ու դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին։ Վերիշեն համայնքում հանդիպել են հրետակոծության եւ արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին, ինչպես նաև՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի։ Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։
    15:28
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածը
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ329+820-կմ338+100 հատվածը։ Մոտ 8.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Մեղրիի տարածաշրջանով։ Կապալառու կազմակերպությունը՝ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, կատարում է ասֆալտապատման և այլ աշխատանքներ։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն:
    15:22
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի. Ալիև
    Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի։ Նման հույս է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Աղդամում կայացած համաժողովում, փոխանցում է Sputnik Азербайджан-ը։ «Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղ գործընթացի հարցում, քանի որ վերջերս կայացել է ԱԳ նախարարի հանդիպումը, նման կարգի առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով», - ընդգծել է նա: Ալիևը նաև հայտարարել է, որ « Բաքվում գիտեն այն մարտավարության մասին, որը սովորաբար կիրառում է Երեւանը, երբ չի ցանկանում համաձայնության գալ, եւ կոչ է արել զերծ մնալ նման քաղաքականությունից»։ «Եթե դա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում», - փաստացի սպառնացել է Ալիևը:
    15:15
    05.10.22
    Ավելին