Լրահոս
2022-10-06
-
ՄիջազգայինԲայդենը հայհոյել է միացված բարձրախոսի մոտԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆլորիդայում պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ հայհոյել է խոսափողի մեջ և տեսագրվել։ Հեռարձակումը եղել է NBC հեռուստաընկերության YouTube ալիքով, հայտնում է «Shantnews»-ը։Ավելին10:2606.10.22 -
ՔաղաքականԱզգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի«Հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն իրականացնելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝Ավելին10:1806.10.22 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհինՀոկտեմբերի 5-ին, ժամը 20։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ջերմոցների մոտակայքում, այրվում է կոկոսի փոշի:Ավելին10:0906.10.22 -
ՔաղաքականՉարենցավանի նորընտիր քաղաքապետը կադրային փոփոխություններ է նախատեսել«Չարենցավան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի ընտրության արդյունքներով դարձյալ քաղաքապետ ընտրվեց «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը գլխավորած Հակոբ Շահգալդյանը, ով արդեն 4-րդ անգամ է ստանձնում այս պաշտոնը։ Նոյեմբերի 10-ին կկայանա նորընտիր ավագանու առաջին նիստն ու օրենքի ուժով քաղաքապետ ընտրված Հակոբ Շահգալդյանի երդմնակալության արարողությունը։Ավելին10:0006.10.22 -
ՍպորտԱրոնյանը և Սևյանը մեկնարկել են ԱՄՆ շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը մեկնարկել են ԱՄՆ-ի առաջնությունում:Ավելին09:5006.10.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀայաստանում հավատարմագրված դեսպանների հետաքրքրությունների կիզակետում կրկին Սյունիքն է։Ավելին09:4006.10.22 -
ՔաղաքականՓաշինյանն ընտրությունն արդեն կատարե՞լ է«Դեռևս տասն օր առաջ նշել էինք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կարող է հանդիպել ոչ միայն Թուրքիայի նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի հետ: Ավելին, հավելել էինք, որ քննարկվում է այլ ֆորմատներով հանդիպումների հնարավորությունները ևս: Եվ ահա, երեկ խորհրդարանում, բացի նորից «նախկիններին» կապիտուլ յացիայի կամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ մեղադրելուց, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է. «Ես մեկնում եմ Պրահա, և քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի միջև։Ավելին09:3006.10.22
2022-10-05
-
ՏնտեսականՆԱԵԿ+-ը որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումըՆավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՆԱԵԿ+) որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է կազմակերպությունը: Ըստ որոշման՝ կազմակերպության անդամ երկրները ստիպված կլինեն օրական երկու միլիոն բարելով կրճատել արդյունահանումը օգոստոսին հաստատված քվոտաներից։ Նավթի արդյունահանման կրճատման որոշման մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա նշել է, որ միջոցառումն անհրաժեշտ է կայունացնելու իրավիճակը համաշխարհային շուկայում մինչև պահանջարկի սեզոնային նվազումը։Ավելին23:5905.10.22 -
ԱրցախԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից երեսուն դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Մարտակերտի և Մարտունում շրջաններում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով։ Իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության երկու ավտոմոբիլային շարասյունների ուղեկցում Շուշի-Լաչին և հակառակ ուղղությամբ: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է:Ավելին23:5005.10.22 -
ՀասարակականՍևան քաղաքում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթՀոկտեմբերի 5-ին` ժամը 19։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասի մոտակա սարերում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։32-ին, մարվել՝ 22։18-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։Ավելին23:4505.10.22 -
Արտաքին քաղաքականությունՉարլզ III-ն հնարավոր է թագադրվի 2023 թվականի հունիսի 3-ինՄեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ III-ն հնարավոր է թագադրվի հաջորդ տարվա հունիսի 3-ին Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք արարողության ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Բլումբերգ»-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին: Նշվում է, որ Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանություն տալ:Ավելին23:4005.10.22 -
ՔաղաքականՔանի դեռ չի եկել հատուցման կամ քավության ժամը, ապրե՛ք այդ բեռով․ Ռուբեն Մելիքյանը՝ ՔՊ-ականներինՌուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Էսօրվա դավաճանական խոսքը (ոտից գլուխ՝ բացահայտ սուտ) հնչել է վիժվածքի շուրթերից, սակայն ո՛չ միայն նրա անունից։ Այն հնչել է նաև Տիգրան Ավինյանի անունից, որը քնում-զարթնում՝ երազում է Երևանի քաղաքապետի աթոռի մասին։ Այն հնչել է նաև Վահագն Հովակիմյանի անունից, որը քնում-զարթնում՝ երազում է ԿԸՀ նախագահի աթոռի մասին։ Այն հնչել է նաև արդարադատության նախարար, քպ-ական Կարեն Անդրեասյանի անունից, որը «իրավաբան-գիտնականի» դիմակով հավակնում է ԲԴԽ նախագահի աթոռին։ Այն հնչել է նաև ԵՊՀ ռեկտորի աթոռը գրկած քպ-ական Հովիկ Հովհաննիսյանի անունից, որն այսօր Համալսարանից հեռացրել է քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին։ Քպ-ական կատարածու դեպուտատներ, չինովնիկներ, իրավապահներ, դեսպաններ, թաղապետեր, վարչության պետեր ու ամեն տեսակ տեղակալներ, այն հնչել է նաև ձե՛ր անունից։ Այն հնչել է նաև քո՛ անունից, ո՜վ քպ-ական մանր տասովշիկ, որ կարդում ես այս տողերը՝ ոմն միջին տասովշիկի զեկուցելու համար։ Քանի դեռ չի եկել հատուցման կամ քավության ժամը, ապրե՛ք այդ բեռով։Ավելին23:3005.10.22 -
ՔաղաքականԳերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութըԳերմանիայի Դաշնային Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Լուիզա Ամթսբերգը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը: «Սարսափած եմ այն տեսանյութից, որը ըստ երևույթին, ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատիժը։ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտությունում ցանկացած ենթադրյալ ռազմական հանցագործություն պետք է հետաքննվի, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ամթսբերգը: Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։Ավելին23:2005.10.22 -
ՀասարակականԳեղամավան գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել էՀոկտեմբերի 5-ին՝ ժամը 18։48-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։39-ին։Ավելին23:1005.10.22 -
ՀասարակականԵրևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնիԱյսօր՝ հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Opel մանիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/05/1223771/Ավելին23:0705.10.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի վարչապետը մեկնել է ՌԴԱդրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ասադովը Մոսկվա է մեկնել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավերով: Այցի ընթացքում նա մասնակցելու է 2-րդ Կասպյան տնտեսական համաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու մերձկասպյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ։Ավելին23:0505.10.22 -
Հասարակական«Թող կառավարությունը կրթվի նախ, նոր մտածի ուսուցիչների մասին». Ուսուցչի օրն է«Ուսուցչի աշխատավարձը պիտի հասնի նախարարական մակարդակի աշխատավարձի», այսօր ուսուցիչների օրվա շնորհավորական ուղերձում գրել է Հայաստանի վարչապետը: Նա ամիսներ առաջ ուրախությամբ էր փաստում, որ ուսուցիչներ են դիմում պարեկ դառնալու համար: Ըստ փոխնախարարի հրապարակած վիճակագրության՝ ամեն 4-րդ ուսուցիչ ուզում է փոխել աշխատանքը:Ավելին23:0005.10.22 -
ԱռողջապահականԱրդյոք հավի ձուն կարո՞ղ ենք համարել «վատ» խոլեստերինի աղբյուրԽոլեստերինը բջիջների թաղանթներում հայտնաբերված ճարպն է, որն անհրաժեշտ է հորմոնների, վիտամինների և այլ էական տարրերի արտադրության համար: Արյան մեջ խոլեստերինի տարբեր տեսակներ ստացել են «լավ» (HDL) և «վատ» (LDL) անվանումները։ Երկուսն էլ կարևոր են մեր օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար: Տեղին է խոսել նաև ընդհանուր խոլեստերինի մասին, որը համապատասխանում է LDL, HDL և այլ տրիգլիցերիդների գումարին։ LDL խոլեստերինի կամ տրիգլիցերիդների ավելցուկը կամ HDL-ի անբավարարությունը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը՝ մահացության գլխավոր պատճառն ամբողջ աշխարհում: Միջազգային ստանդարտների համաձայն՝ խոլեստերինի օրական ընդունումը պետք է լինի 300 մգ։ Վերլուծելով հավի ձվի սննդային արժեքը՝ կարող ենք եզրակացնել, որ այս մթերքի մեջ խոլեստերինի միջին համամասնությունը վերը նշված սահմանից ցածր է: Բացի այդ, ձուն համարվում է բարձր կենսաբանական արժեք ունեցող սպիտակուցների աղբյուր, որը պարունակում ՝ վիտամին A, D, B12, ֆոլաթթուներ, ֆոսֆոր, յոդ, սելեն, արգինին, հակաօքսիդանտներ։ Հազարավոր հետազոտություններ գնահատել են ձվի սպառման և խոլեստերինի բարձր մակարդակների միջև կապը, որոնցից շատերը նշում են, որ չկա որևէ կապ ձվի չափավոր սպառման և «վատ», «լավ» կամ ընդհանուր խոլեստերինի փոփոխված մակարդակների միջև: Այս հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ձուն չի մեծացնում դիսլիպիդեմիայի վտանգը և կարող է օգտագործվել որպես սննդային մանրաթելերով հարուստ և հագեցած ճարպերի ցածր պարունակությամբ առողջ սննդակարգի մաս՝ առանց ավելորդ կալորիաների։ Հիպերխոլեստերինեմիայի, հիպերտրիգլիցերիդեմիայի կամ լյարդի ստեատոզի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական մինչև 3 ձու։ Սննդաբանները խորհուրդ են տալիս առողջ մարդուն օրական օգտագործել մինչև 1 ձու՝ չհրաժարվելով այլ մթերքներից։Ավելին22:5005.10.22 -
ԱշխարհԿինը խանդել է զուգընկերոջը և կոշիկով ծեծել նրա հետ զրույցի բռնված անծանոթուհունՄեծ Բրիտանիայի շոտլանդական Գլազգո քաղաքից Էմի Հենդերսոնը ծեծել է անծանոթուհուն այն բանի համար, որ նա խոսել է իր ընկերոջ հետ: Այս մասին հայտնում է Glasgow Love-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ կանգ են առել 28-ամյա Հենդերսոնն ու նրա զուգընկերը։ Կնոջ սիրեցյալը դուրս է եկել փողոց գիշերը ժամը 2-ին, որտեղ հանդիպել է 22-ամյա Խլոյ Գոդդարդին։ Նա խոսել է անծանոթուհու հետ և խնդրել տալ իր հեռախոսը։ Ավելի ուշ նրանց է մոտեցել Հենդերսոնը, որն այդ պահին եղել է ալկոհոլային և թմրանյութերի ազդեցության տակ։ Կինը խանդել է տղամարդուն և հարվածել նրան։ Աղջիկը շարժվել է դեպի հյուրանոցի դուռը, սակայն Հենդերսոնը փակել է նրա ճանապարհը, իսկ հետո հարձակվել է նրա վրա։ Հենդերսոնը Գոդդարդին գցել է հատակին և կոշիկով մի քանի անգամ հարվածել նրա դեմքին։ Անցորդներին հաջողվել է միջամտել ծեծկռտուքին և բաժանել կանանց։ Շոտլանդուհին փախել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, որից հետո նրան տեղափոխել են տեղամաս։ Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ Հենդերսոնը մեկ շիշ գինի է խմել և կոկաին ընդունել։ Կինը պնդել է, որ չի կարող հիշել, թե ինչ է տեղի ունեցել։ Գոդդարդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Դատարանը կնոջը դատապարտել է ութամսյա պայմանական ազատազրկման և 150 ժամ ուղղիչ աշխատանքների։ Կինը նաև պետք է տուժածին 1000 ֆունտ սթեռլինգ փոխհատուցում վճարի։Ավելին22:4005.10.22 -
Առողջապահական16 բժիշկ, 60 բուժակ է սպանվել 44-օրյա պատերազմում. ԱՀԿ-ն դատապարտում է բուժաշխատողների թիրախավորումըՈր պատերազմների ու աղետների ժամանակ բուժօգնությունն ավելի արագ ու արդյունավետ կազմակերպվի, Երևանում է հավաքվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավելի քան 500 անդամ: Եռօրյա միջոցառմանը 110 երկրից ժամանած բժիշկներ, բուժակներ են մասնակցում:Ավելին22:4005.10.22