Լրահոս

2022-10-07
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մակրոնը կոչ Է արել պաշտպանել Եվրոպայի ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտները
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Եվրոպային անհրաժեշտ Է ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտների պաշտպանության ընդհանուր ռազմավարություն՝ վերջերս «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների ահաբեկչությունների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրոպայում մեզ անհրաժեշտ Է պաշտպանել հանգուցային ենթակառուցվածքը. որոշ ժամանակ առաջ մենք տեսել ենք «Հյուսիային հոսք» գազատարի վրա գրոհները: Մենք ունենք ենթակառուցվածք, որը մեզ խոցելի Է դարձնում, դա վերաբերում Է ԵՄ-ի եւ մյուս անդամ (Եվրոպական քաղաքական հանրակցության) երկրներին (գազատարներ, մալուխներ, արբանյակներ): Մեզ եվրոպական ռազմավարություն Է անհրաժեշտ դրա պաշտպանության համար»,-ասել Է նա մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական հանրակցության առաջին նիստի արդյունքներին: Եվրոպայում ահաբեկչությունները Ռուսաստանի միանգամից երկու՝ «Հյուսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» արտահանական գազատարներում տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին: Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան չեն բացառում նպատակամիտված դիվերսիան: «Հյուսիսային հոսք»-ի օպերատոր Nord Stream AG-ն հաղորդել Է, որ գազատարներում արտակարգ պատահարներն աննախադեպ են եւ վերանորոգման ժամկետները գնահատել հնարավոր չԷ: «Գազպրոմ»-ը հոկտեմբերի 3-ին հաղորդել Է, որ ճնշումը «Հյուսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների վնասված գծերում նորմալացել Է, գազի արտահոսքը դադարել Է, իսկ «Հյուսիսային հոսք-2»-ի եւս մեկ գծից գազը պոմպահանվում Է դրա ամբողջականությունն ստուգելու համար: Իր հերթին շվեդական առափնյա պահպանության ծառայությունն այդ նույն օրը հայտարարել Է, որ «Հյուսիսային հոսք-2»-ից «փոքր» արտահոսը շարունակվում Է եւ նույնիսկ մի քիչ ավելանում Է: Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը նախաձեռնել Է միջազգային ահաբեկչության ակտի վերաբերյալ գործի հարուցում «Հյուսային հոսք» գազատարների վնասվածքներից հետո: Դանիայի արտաքին գործերի նախարար Յոպե Կոֆոդը հայտարարել Է կառավարության վճռական տրամադրվածությունը՝ Ռուսաստանին մերժել մասնակցելու տեղի ունեցած դիվերսիայի եւ մեղավորներին պարզելու հետաքննության գործին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    14:45
    07.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Կգանք հանկարծակի, մեկ գիշերում». Էրդողանը սպառնում է ոչ միայն Հունաստանին
    «Թուրքիան պատրաստ է համարժեք պատասխան տալ այն երկրներին, որոնք կսպառնան Թուրքիայի անվտանգությանը»,- Պրահայում՝ Եվրոպական քաղաքական էլիտայի մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ է այսպիսի սպառնալիքներ հնչեցրել Էրդողանը՝ Հունաստանի մասին խոսելիս: «Թող դա լսի ոչ միայն Հունաստանը: Մենք կարող ենք գալ հանկարծակի, մեկ գիշերում, անկախ նրանից, թե որ երկիրը կհարձավի մեր վրա»,- ասել է Թուրքիայի նախագահը:
    14:37
    07.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Անհապաղ խաղաղության պայմանագիր կնքիր Ադրբեջանի հետ». Փաշինյան-Էրդողան «անկեղծ» հանդիպում
    «Անհապաղ խաղաղության պայմանագիր կնքիր Ադրբեջանի հետ»: Էրդողանը վստահեցնում է, որ այս կոչն է ուղղել Փաշինյանին՝ Պրահայի հանդիպման ժամանակ: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը վստահեցրել է, թե նախապայմաններ չի դնում Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ Նա ասել է, որ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում։
    14:35
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔՏՀԱՏՄ-ն «Փեթակ»-ի աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել
    ՔՏՀԱՏՄ-ն հայտնում է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 𝟐𝟎𝟐𝟏 թվականի հունիսի 𝟏𝟎-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 𝟏𝟒-𝟏𝟖-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։ Դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 𝟏𝟐 խախտումներ։ Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ՝ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։ Կարգադրագրի 𝟏𝟐 կետերով խախտումները վերացնելու համար սահմանվել էր ողջամիտ ժամկետ։ Վերջին կետի կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 𝟐𝟎𝟐𝟐 թվականի հունիսի 𝟐𝟑-ը։ Տեսչական մարմնի ղեկավարի 𝟐𝟎𝟐𝟐 թվականի օգոստոսի 𝟐𝟐-ի հանձնարարագրի հիման վրա նախորդ տարի տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով օգոստոսի 𝟐𝟐-𝟐𝟓-ը ներառյալ ՏՄ մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում։ Արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել։ Ուստի՝ նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 𝟐𝟎-րդ հոդվածի 𝟐-րդ մասի «ը» կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 𝟑𝟖-րդ հոդվածի 𝟑-րդ մասով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ք․ Երևան, Արշակունյաց 𝟏𝟕ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները։
    14:30
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստան
    Պորտուգալական Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստանի եւ կտարվի Վրաստանի Հայ Կաթողիկե համայնքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Կաթողիկե Առաջնորդարանից, սա կարևոր իրադարձություն է կաթողիկե համայնքների համար: Ֆաթիմայի այս արձանիկի հանդեպ առանձնահատուկ հարգանքի պատճառը 1917 թվականի մայիսի 13-ից հոկտեմբերի 13-ը Պորտուգալիայի Ֆաթիմա բնակավայրի մոտ տեղի ունեցած Աստվածամոր երևումների պատմությունն է: Սուրբ Կույսը երեւաց երեք փոքրիկ մանուկների, որոնցից երկուսն արդեն սուրբ են հռչակված: Այդ երևումները մեծ հետք են թողել Կաթողիկե Եկեղեցու պատմության մեջ:
    14:22
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-12-ի պասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
    14:15
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա երիտասարդը մահացել է
    Հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդ: ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արագածոտն-Կոշ ճանապարհին իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի սրահում 31-ամյա երիտասարդը համագյուղացու «ՏՕԶ 63» որսորդական ողորկափող հրազենից անզգուշաբար կրակել է իր ոտքին: 31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է: Հրազենը վերցվել է: Հանգամանքները պարզվում են: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    14:07
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լոռիում առանձնակի դաժանությամբ սպանություն գործած ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչվել է անթույլատրելի
    2022 թվականի հունիսի 7-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Կ. Ք. – ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ընտրելու մասին: Գրավի չափ էր սահմանվել 15 մլն դրամը, որը 2022թ.-ի հունիսի 16-ին վճարվել էր, և ամբաստանյալը ազատվել է արգելանքից: Հիշեցնենք, որ դեռևս 2019 թ.-ի հունվարի 15-ին, որովայնի շրջանի հրազենային վիրավորումով, ձախ ականջի ամպուտացիայով և աջ ականջի կտրած վերքով, ագոնալ վիճակում Սպիտակի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1978 թ.-ին ծնված Գ․Մ-ն, որը, գիտակցության չգալով, մահացել էր: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր Կ.Ք.-ն: Նախաքննության մարմնի` 2019 թ. հունվարի 18-ի որոշմամբ նա ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 7-ի որոշման դեմ մեղադրողի կողմից 2022թ.-ի հունիսի 24-ին բերվել է վերաքննիչ բողոք՝ փաստելով, որ. ⦁ Չի՛ նվազել ամբաստանյալ Կ․Ք․-ի կողմից վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքը, ⦁ Հանցանքի ծանրությունը և պատժի խստությունը կարող են անձին դրդել թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը (Կ․ Ք․-ին մեղսագրվող արարքի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկման ձևով՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում), ⦁ Բացի այդ, մինչ օրս հանցագործության գործիք հանդիսացած ակոսափող ատրճանակն ու դանակը չեն հայտնաբերվել, հետևապես, որևէ կերպ չի նվազել նաև ամբաստանյալի կողմից գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու ռիսկը, ինչը ոչ իրավաչափորեն հաշվի չի առնվել առաջին ատյանի դատարանի կողմից: Բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Կ․ Ք․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, թերևս հենց միայն կալանավորման` մատնանշված հիմքերն անտեսելու առումով, առերևույթ հիմնավոր չէ: Նշվածի համատեքստում, առանձին ուշադրություն է հրավիրվել նաև Կ․ Ք․-ի անձի և նրան մեղսագրված արարքի ծանրության աստիճանի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ հանգամանքներին. ⦁ Հանցանքը կատարել է հրազենով և դանակով զինված խմբի կազմում, առանձին դաժանությամբ, ⦁ Հանցանքը կատարվել է հանրային նշանակության հաստատությունում՝ ապահովագրական ընկերության գրասենյակում, ⦁ Տուժողի նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, մասնավորապես՝ դանակով կտրել է արդեն իսկ հրազենային վիրավորումներ ստացած և օգնություն աղերսող տուժողի ականջախեցիները, ընդ որում՝ ամպուտացնելով ձախ ականջախեցին և այլն: Այսպիսով, ներկայացվել է, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը, և նման պայմաններում փաստ է, որ միայն կալանավորման ձևով նախատեսված խափանման միջոցով է հնարավոր վարույթի շրջանակներում ապահովել նրա պատշաճ վարքագիծը, իսկ այլ խափանման միջոցները, այդ թվում՝ գրավը, չեն կարող լինել պիտանի, ունենալ զսպող ազդեցություն և ի զորու չեն ամբաստանյալին հետ պահել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելուց։ Վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով մեղադրողի բողոքը, ամբողջությամբ համաձայնվելով բերված բողոքի հիմնավորումներին, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հունիսի 7-ի թիվ ԼԴ2/0085/01/19 որոշումը` ամբաստանյալ Կ․Ք․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, բեկանել, իսկ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը մերժել՝ ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչելով անթույլատրելի:
    14:00
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանում երկարացվել Է թռիչքների սահմանափակման ռեժիմը 11 օդանավակայաններում
    Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ հոկտեմբերի 16-ը երկարացվել Է թռիչքներ կատարելու սահմանափակումների ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռոսավիացիա»-ն: «Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 10-ը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում: Ռուսաստանի հարավում սահմանափակումների ռեժիմը գործում Է փետրվարի 24-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    13:52
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Կլաարին՝ պահանջելով ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու նյութերը
    ՄԻՊ-ը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և խնդրել, որպեսզի իրեն տրամադրի այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Կլաարի թվիթերյան գրառմանը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը: Նշենք, որ ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարության տեսանյութից հետո Կլաարը գրառում էր արել` դատապարտելով այն։ Դրան հաջորդել էր Կլաարի մեկ այլ գրառումն այն մասին, թե մի քանի տեսանյութ է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված, իբր, պատերազմական հանցագործությունների մասին։ «Իմ հանձնառությունն եմ հայտնել` հետևել այդ հաղորդագրություններին ու դրանց մասին հայտնել ՀՀ իրավապահներին։ Կլաարը պատասխանել է, որ կուղարկի այդ տեսանյութն ինձ, սակայն մինչ այս պահը դեռ չի ուղարկել»,–ասաց Գրիգորյանը։ Գրիգորյանը մեկնաբանեց նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գերեզմանների հայտնաբերման լուրին, որտեղ, իբրև թե ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորություն է կատարվել։ «Կարևոր եմ համարում բոլոր հնարավոր հանցագործությունների օբյեկտիվ քննությունը, սակայն սոցցանցերում շրջանառվող տեսանյութը խնդրահարույց է: Իմ համոզմամբ՝ այդ հարցով պետք է զբաղվի փորձագետների անկախ միջազգային խումբը»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ տեսագրությունն իր համար արժանահավատ չէ։
    13:51
    07.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. «երկու ռաունդ»՝ Պրահայում
    Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության: Հինգշաբթի Պրահայում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են ԱՊՀ հռչակագիրն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը հիմք ընդունել սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար: Այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
    13:45
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երևանյան» լճի մոտ 32-ամյա վարորդը Volkswagen Golf-ով բախվել է լիցքավորվող Ford Transit-ին. կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում, «Երևանյան» լճի հարևանությամբ Երևանի բնակիչ 32-ամյա Գագիկ Մ․-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և լիցքավորվող Երևանի բնակիչ 26-ամյա Արթուր Ն․-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/07/1223883/
    13:40
    07.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Չեխիայի հայ համայնքը պահանջում է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
    Չեխիայի արտգործնախարարության դիմաց հայ համայնքը ակցիա է արել՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ: Չեխիայում ապրում է 4-5 հազար հայ:
    13:37
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Արարատ Միրզոյանին ներկայացրել է «Միրզոև»
    ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին՝ հիշատակելով վերջերս Վաշինգտոնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարկի վերջին հեռախոսազրույցները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Հատկանշական է, որ նշյալ հեռախոսազրույցի մասին անդրադարձում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ազգանունը գրված է «Միրզոև»: «Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոևի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում», - ասվում է նյութում:
    13:32
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Նիկոլը համաձայն է միջանցք տալ իր հովանավոր թուրքերին. Զաքարյան
    Իշխանության մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Նիկոլը համաձայն է միջանցք տալ իր հովանավոր թուրքերին: Այդքան տարածքներ դավադրաբար հանձնելուց հետո միջանցքն ինչու՞ չպետք է տա: Պրոբլեմը ՀՀ Սահմանադրության ու «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջներն են: Ադրբեջան-Նախիջևան միջանցքի հարցն առաջ է բերում ՀՀ տարածքների փոփոխություն` հետևաբար պետք է դրվի հանրաքվեի: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Իշխանության մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Նիկոլը համաձայն է միջանցք տալ իր հովանավոր թուրքերին: Այդքան տարածքներ դավադրաբար հանձնելուց հետո միջանցքն ինչու՞ չպետք է տա: Պրոբլեմը ՀՀ Սահմանադրության ու «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջներն են: Ադրբեջան-Նախիջևան միջանցքի հարցն առաջ է բերում ՀՀ տարածքների փոփոխություն` հետևաբար պետք է դրվի հանրաքվեի: Նիկոլը վստահ է, որ հանրաքվեն մերժելու է այդ ապազգային դավադրությունը` առաջ բերելով իր իշխանազրկման նոր ալիք: Իսկ պատերազմով չի կարողանում հանձնել միջանցքը, որովհետև բանակը, ռուսներն ու պարսիկները կտրուկ դեմ են: Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա` հայկական կողմից չվերահսկվող միջանցքն օդ ու ջրի պես պետք է նաև Արևմուտքին»:
    13:30
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկու երկրների հարաբերությունները։ Քննարկման ընթացքում Էրդողանը նաև նշել է, որ Անկարան պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։
    13:22
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու բան չունի․ Էրդողան
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու ոչինչ չունի, հաղորդում է Anadolu գործակալությունը։ «Պրահայի գագաթնաժողովում շատ երկրներ ակնկալում էին, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի Հունաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Սակայն հիմա մենք Հունաստանի հետ խոսելու բան չունենք», - ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ «ԵՄ-ն կհրավիրի Հունաստանին երկկողմ երկխոսության՝ համայնքային համերաշխության պատրվակով նրա անօրինական նախաձեռնություններին աջակցելու փոխարեն»։ Նա նաև ընդգծել է, որ Անկարան պատրաստ է համարժեք պատասխան տալ ոչ միայն Աթենքին, այլև ցանկացած այլ պետության, որը կսպառնա իր անվտանգությանը։ Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունաստանը բազմիցս հայտնվել են ռազմական բախման եզրին, ինչը պայմանավորված է Էգեյան ծովում տարածքային ջրերի ու օդային տարածության սահմանների, ինչպես նաև կղզիների կարգավիճակի շուրջ ծագած կոնֆլիկտով։
    13:15
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Ford-ն ու Lexus-ը
    Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Դավիթաշեն կամրջի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Ա․ Պապոյանի վարած Ford մակնիշի և 37-ամյա Դ․ Թամամյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/07/1223882/
    13:07
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    41-ամյա կնոջ սպանության դեպքը բացահայտվել է. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Նուբարաշենի 41-ամյա բնակչուհու սպանության դեպք առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած 37-ամյա տղամարդը հայտնաբերվել և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նուբարաշենի 41-ամյա բնակչուհին կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 37-ամյա իր ծանոթի հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Նախաքննությունը շարունակվում է:
    13:00
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ադրբեջանի զինվորական հոսպիտալում առանց ցավազրկելու վիրահատել են հայ զինծառայողներին. ՀՀ ՄԻՊ
    Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինվորական հոսպիտալում վատ են վերաբերվել հայ գերիներին։ «Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է», - նշել է ՄԻՊ-ը:
    12:59
    07.10.22
    Ավելին