Լրահոս
2022-10-07
-
ՔաղաքականԵվրամիությունը գազի պահեստարանները լցրել Է ավելի քան 90 տոկոսովԳազի ներմղումը Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններ շարունակվում են, դրանք լցվել են արդեն ավելի քան 90 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Եվրոպայի գազի ենթակառուցվածքի օպերատորների ասոցիացիայի (Gas Infrastructure Europe, GIE) տվյալները: Հոկտեմբերի 5-ին գազի օրվա վերջի (ավարտվել Է հոկտեմբերի 6-ին Երեւանի ժամանակով 08:00-ին) դրությամբ գազի ստորգետնյա պահեստարանները (ԳՍՊ) լցվել են 90,12 տոկոսով, օրվա ընթացքում աճը կազմել Է 0,24 տոկոսային կետ: Ընդամենը դրանցում շուրջ 97,39 միլիարդ խորանարդ մետր Է: ԵՄ-ի կանոններով բոլոր երկրները մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը պետք Է ԳՍՊ-ները լցնեն ոչ պակաս քան 90 տոկոսով: 80 տոկոսի ցուցանիշի դեռ չեն հասել Բուլղարիայում (77,79 տոկոս), Հունգարիայում (74,76 տոկոս) եւ Լատվիայում (53,13 տոկոս): Ընդ որում ԵՄ-ում 27 երկրից ընդամենը միայն 18-ն ստորգետնյա կարողություններ ունի գազի պահպանման համար, իսկ դրանց տարողությունն անհավասարաչափ Է: Գազի պահեստարանները սովորաբար ապահովում են ձմռանը Եվրոպայում գազի սպառման 25-30 տոկոսը, ամռանը հաղորդվել Է Եվրահանձնաժողովի նյութերում: Նույնիսկ առավելագույնին մոտ պաշարները ԵՄ-ի խոշոր երկրների ԳՍՊ-ներում չեն երաշխավորում աշուն-ձմեռ ժամանակաշրջանի հուսալի անցկացում, կարծում Է «Գազպրոմ» ընկերությունը: Ավանդաբար ջեռուցման սեզոնը Եվրոպայում սկսվում Է սեպտեմբերի կեսերին, թեեւ անցյալ տարի այն լիարժեք մեկնարկել Է միայն նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին12:5307.10.22 -
ՏեսանյութերՊայթյուն՝ «Մոսկվա Սիթիի» մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄոսկվայում՝ «Մոսկվա Սիթիի» մոտ ավտոմեքենա է պայթել: Այս մասին գրում են ռուսական զլմ-ները: Նշվում է, որ այրվել են մի քանի մեքենաներ: Ականատեսները պատմում են, որ պայթյունի ձայն են լսել և տեսել այրվող մեքենաներից վառելիքի տարայով փախչող տղամարդու: ТАСС-ի հաղորդմամբ՝ կրակը հաջողվել է մարել:Ավելին12:4707.10.22 -
ՔաղաքականՊրահայում Հայաստանի գոյության դեմ է համաձայնություն ձեռք բերվել. Անդրանիկ ԹևանյանԱնդրանիկ Թևանյանը գրում է․ Միամտություն է կարծել, թե Պրահայում Նիկոլը համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Նա դա վաղուց էր արել։ Պրահայում Հայաստանի գոյության դեմ է համաձայնություն ձեռք բերվել։ Ցավոք, սա չի նկատում ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացին, այլ նաև քաղաքական վերնախավ կոչվածի մեծ մասը։ Չկա՛ այդ գիտակցությունը, չկա՛ սպասվող աղետի ընկալումը։ Պատմության դասերից բացակայելու հետևանքը սա պետք է լիներ։ Հայ ժողովուրդը պետք է սրբադասեր ոչ թե մեծ աղետից հետո Թալեաթին սատկացրած Սողոմոն Թեհլերյանին, այլ Արամ Մանուկյանին։ Մինչդեռ Սողոմոնը շատերի ոգեշնչման աղբյուրն է, իսկ Արամի մասին քչերն են լսել։ Դրա համար էլ շուտով նոր Սողոմոն ենք երազելու, բայց դա ինձ հետաքրքիր չէ։ Եթե կողմ ենք Հայաստանի գոյությանը, ապա պետք է դառնանք արամական։Ավելին12:4007.10.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Առավոտյան կրակոցներ՝ կեսգիշերային բանակցություններից հետո | 07.10.2022Ավելին12:3007.10.22 -
ՔաղաքականԿարճ՝ պրահյան արդյունքների մասին. Արմեն ԱշոտյանԿարճ՝ Պրահյան արդյունքների մասին։ Քառակողմ հայտարարությամբ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատումը փուչիկ է։ Ալմաթայի համաձայնագիրը նման հիմք չի հանդիսանում, իսկ ՄԱԿ-ի կանոնադրությամբ դա արդեն արվել էր ՄԱԿ մտնելիս, ինչը չի խանգարել Ադրբեջանին հարձակվել եւ գրաէել Հայաստանի սուվերեն տարածքները։ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում չի կանխելու Ադրբեջանի նոր ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ։ Հրաժարվելով այդ առաքելության գործարկումից Ադրոեջանում՝ Ալիեւը պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տվյալ մեխանիզմի նկատմամբ։ ԵՄ սահմանամերձ առաքելության մեխանիզմը Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձի առաջին ինստիտուցիոնալ քայլն է՝ հղի համապատասխան հետեւանքներով։ Եզրափակիչ հայտարարության մեջ չկա ոչ մի խոսք Արցախի մասին, ինչը Նիկոլի վարվող քաղաքականության շրջանակում Արցախից քայլ առ քայլ հրաժարվելու պրոցեսի հերթական դավաճանական արարն է։ Չկա ոչ մի խոսք ռազմագերիների անհապաղ ազատման, մշակութային ժառանգության պահպանման եւ այլ հումանիտար հարցերի մասին։ Հայտարարության մեջ անգամ դեկլարատիվ կարգով մատնանշված չէ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման պահանջը, ինչը կրկին խոսում է Ադրբեջանի իրական մտադրությունների մասին։ Պրահայից եկող նաեւ ֆոտո- եւ վիդեոլրահոսը ապացուցում է, որ ի դեմս Նիկոլի Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ կա եւ մնալու է եթիմի կարգավիճակում։ Հայ ժողովուրդը ունի ընդամենը մեկ ամիս՝ կանխելու սեփական գոյության տակ դրված ականի վերջնական պայթյունը։Ավելին12:2907.10.22 -
ՀասարակականԱմուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է երկտողԵրեկ՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի գերեզմաններ, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/07/1223878/Ավելին12:2807.10.22 -
ԻրավականՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության` 6, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 3, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությոնների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, խոշտանգելու, անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու, որն առաջացրել է մահ, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, բժշկական գաղտնիքը հրապարակելու և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:1507.10.22 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը 2021 թվականին Գավառում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ գրություն է գրել կուսակցությանը, որ եթե չընտրվի Գավառ համայնքի ղեկավար, պատգամավորական մանդատից հրաժարվելու է: Նա չընտրվեց Գավառի համայնքապետ, սակայն ընտրություններից հետո շարունակեց մնալ պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչու մանդատից չի հրաժարվում, ի վերջո գրություն է գրել, գրավոր խոստացել է: Ի պատասխան՝ Նարեկ Գրիգորյանը հերքեց. «Միանշանակ այդպիսի թուղթ չկա, ու ինձ համար զարմանալի բան է, քանի որ նման բան չի եղել: Ժողովուրդն է քվեարկել ու այդպիսի որոշում կայացրել»: ՔՊ-ում, սակայն, խնամքով պահվում է այդ թուղթը: Հավելենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ընտրություններում 51 տոկոս ձայն էր ստացել գործող համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, իսկ ՔՊ-ական թեկնածուն միայն երկրորդն էր»:Ավելին12:0707.10.22 -
ՔաղաքականՀայաստանի հետ սահմանը կբացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում լրագրողների հետ զրույցում նշել է, թե որ դեպքում կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները և կբացվի սահմանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet պարբերականը։ «Մենք միայն ասում ենք՝ Ադրբեջանի հետ խաղաղությանն առնչվող պայմանագիրը ստորագրեք, հենց այդ պահից մեզ հետ կապված որևէ անհարթություն չի լինի, սահմանները կբացվեն»,-ասել է նա։Ավելին12:0207.10.22 -
ՏեսանյութերԱրգենտինայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ խոշոր բախումներ են տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱրգենտինայի Պրիմերայի 23-րդ տուրի «Խիմնասիա Էսգրիմա»-«Բոկա Խունիորս» հանդիպումը դադարեցվել է մարզադաշտից դուրս տեղի ունեցած բախումների պատճառով։ Հանդիպման մեկնարկից քիչ անց արցունքաբեր գազի հոտ է զգացվել մարզադաշտում: Միջադեպը սկսվել է մարզադաշտի մոտ, ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել՝ ճնշելու երկրպագուների հոսքը, ովքեր պայքարել են առանց այն էլ լեփ-լեցուն մարզադաշտ մտնելու համար։ Դաշտ լցված արցունքաբեր գազը ազդել է մի քանի խաղացողների, մարզչական շտաբի անդամների և երկրպագուների ինքնազգացողության վրա։ «Բոկա Խունիորսի» մարզիչ Ուգո Իբարան խնդրել է մրցավարին դադարեցնել հանդիպումը։ Երկրպագուները սկսել են լքել տրիբունաները։ Քաոսային իրավիճակ է ստեղծվել թե’ մարզադաշտում, թե’ դրա մոտակայքում։ Վիրավորների թվում է կան նաև լրագրողներ և օպերատորներ: Նրանցից մեկի վրա ոստիկանները կրակել են ռետինե երեք փամփուշտով։ TyC Sports-ը նաև հաստատել է մեկ մարդու մահ: Ըստ աղբյուրի, նա մահացել է Սան Մարտինի հիվանդանոցի ճանապարհին՝ սրտանոթային անբավարարության պատճառով: Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացվի հանդիպման մնացած ժամանակահատվածի վերաբերյալ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ խաղը կարող է անցկացվել վաղը՝ այլ մարզադաշտում, և առանց հանդիսատեսի:Ավելին12:0007.10.22 -
ՔաղաքականՎստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության․ Փաշինյանը՝ ՊուտինինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ։ Պետական և քաղաքական գործչի Ձեր ողջ հարուստ փորձը ուղղված է ռուսաստանյան պետականության ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և Ռուսաստանի ժողովրդի բարեկեցության բարելավմանը: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի շահերին վերաբերող հարցերին, և այս համատեքստում անվիճելի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելուն ուղղված Ձեր ջանքերը։ Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն և համատեղ ակտիվ աշխատանք մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ներկապնակի հարստացման և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության, հաստատել վստահության մթնոլորտ։ Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք»,- ասված է ուղերձում:Ավելին11:5407.10.22 -
ՔաղաքականՊատմությունը կրկնվում է... Արթուր ԹովմասյանԱրթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մեկդ սրանց հուշեք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցային սեղանի շուրջ նստելուց և խաղաղության պայմանագրի կետերը նայելուց առաջ կարդան Ռուբեն Սաֆրաստյանի «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գիրքը և դրանց պատմությունը, և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի թեզերը: Մեջբերումներ այդ գրքից. ️.. «Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես և նյութականապես կործանվի. ▪️Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանավորված մեր նահանջը քննարկման առարկա չի կարող լինել։ Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն ֊ այլ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայրերին մոլորեցնելուն։ ▪️Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացրումը և զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցվածքի վերականգնումը։ ▪️Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողությունը և այդպիսով վերահսկել նաև Թուրքիան Ադրբեջանը հետ կապող բոլոր ճանապարհները։ ▪️Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում ։ Պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ»: Երեկ Պրահայում Էրդողանը պատասխանելով լրագրողի հարցին. «թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարևոր արգելքը», ասեց. «Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու», պատմությունը կրկնվում է... Այ սենց հավատալով ինչ-որ մեկին դարեր ի վեր անտարբեր և լուռ լինելով հայոց պետականության նկատմամբ ցեղասպանվել և կործանվել ենք...Ավելին11:5207.10.22 -
ՀասարակականՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:4507.10.22 -
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ կարգադրություն չի եղել․ Հայկ ԿոստանյանԻ պատասխան Yerevan.today.am կայքի հրապարակման, առ այն, որ ԱԻՆ աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք, հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ԱԻՆ աշխատակիցները չունենալով նման հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն, ուստի շրջանառավող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։Ավելին11:3707.10.22 -
ՀասարակականՕգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներինՀոկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։Ավելին11:3007.10.22 -
ՔաղաքականԿուտականի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել. ՊՆ խոսնակԱյսօր՝ հոկտեմբերի 7–ին, Կուտականի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել, զոհեր, վիրավոր չկան, այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգել են, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:Ավելին11:2307.10.22 -
ՔաղաքականՀայաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը. ՀՀ նախագահը՝ Վլադիմիր ՊուտինինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Այսօր հայ-ռուսական հարաբերությունների գունապնակը հարուստ է մեր երկրների միջև համագործակցության նոր ոլորտներ ընդգրկող համատեղ նախաձեռնություններով։ Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք ամուր հիմք են բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար։ Ակնկալում եմ, որ Ձեր ջանքերը կշարունակեն կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում՝ ի շահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ»:Ավելին11:2207.10.22 -
ՀասարակականՓրկարարները բացել են փակ դռներըՀոկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Եղվարդ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին11:1507.10.22 -
ՔաղաքականՀայ գերիների սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել․ ԹաթոյանՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ հայ գերիներին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան սպանության տեսանյութն Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել, իսկ մյուս տեսանյութերի մասով լուրջ կասկածներ է հայտնել: «Ի՞նչ էլ արագ են «բազմակողմանի» քննությունն արել: Բա ի՞նչ պետք է անեին: Իրենք իրե՞նց էին դատելու: Այդքան փաստերով ապացուցել եմ, որ այդ հանցանքները խրախուսում են հենց Ադրբեջանի իշխանությունները: Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի նկատմամբ հանցանքների համար անպատժելիությունը հովանավորում են հենց նրանք: Սա ադրբեջանական հայատյացության քաղաքականության բաղկացուցիչ մաս է»,- գրել է Թաթոյանը։Ավելին11:1407.10.22