Լրահոս
2022-10-07
-
Հասարակական«Ինքը կատարող անձ ա, պաշտպանում ա Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը». երևանցիները՝ Պրահայում հանդիպումների մասինՊրահան հավակնում է դառնալ հայկական պետականության համար բախտորոշ պայմանավորվածությունների մայրաքաղաք: Այնտեղ հինգշաբթի առաջին անգամ պաշտոնապես հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը: Տեղի է ունեցել նաև հայ-ադրբեջանական գագաթնաժողով նոր՝ եվրոպական ձևաչափով: Արդյոք Հայաստանի քաղաքացիները հետևե՞լ են Պրահայի գործընթացներին ու ի՞նչ եզրակացություններ են արել:Ավելին20:2907.10.22 -
ՀասարակականMercedes-ը անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի եզրին, կա 1 զոհ, 3 վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի եզրին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/07/1223910/Ավելին20:2107.10.22 -
ՔաղաքականԲոլորն են փաստում, որ վերջ, Նիկոլը Արցախը տվեց. Մետաքսե ՀակոբյանԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքս Հակոբյանը գրում է․ «2008 թ.-ի մարտի 1-ից, արդեն ակնհայտ, Նիկոլն ու նիկոլները սկսեցին ժողովրդին քարոզել, որ յուրաքանչյուրը կարող է իրավիճակի տեր լինել և ազատվել ղարաբաղցիներից ու Ղարաբաղից, որովհետև ղարաբաղցիները թալանչիներ են, իսկ Ղարաբաղն էլ, որ չլինի իրենք չաղ ու բախտավոր կապրեն: 2018-ին ՀՀ-ում յուրաքանչյուրն իրեն վարչապետ զգաց ու ազգասպանները զավթեցին իշխանությունը...ու սկսվեց...ընդամենը 4 տարի և Նիկոլն ու նիկոլների «քրտնաջան» աշխատանքի արդյունքում, յուրաքանչյուրն իրեն զգաց խեղճ, թույլ ու շշնջաց. «դե ինձնից ոչինչ կախված չի»: Ընդամենը մեկ հետևություն. այն որ Նիկոլը ատում է Հային, դա արձանագրված փաստ է, և հենց այդ «կարևոր» հատկանիշն էր, որով թշնամու ձեռքին իր, գործիք դարձավ...Այն, որ արդեն բոլորն են փաստում, որ վերջ, Նիկոլը Արցախը տվեց, էլ ոչինչ հնարավոր չէ փոխել, դա էլ է նրա ծրագիրը: Ստացվում է, որ ժողովրդի մեծամասնությունը, շատ դեպքերում իր կամքից անկախ, Նիկոլի ծրագրի կատարողն է... Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրին և ասում եմ իմ դիրքորոշումը, որն ի դեպ 1988-ից նույնն է. որպես ՀԱՅ, որպես ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ իմ նախնիներից ժառանգած Հայրենիքը, իմ տունը, իմ երեխաների ապագան չեմ պատրաստվում զիջել ոչ Նիկոլին, ոչ թշնամուն ու հենց ինձնից է կախված և իմ Հայրենիքի, և իմ երեխաների ներկան ու ապագան: Եվ սա կարող է լինել նաև Քո դիրքորոշումը»:Ավելին20:2007.10.22 -
ՔաղաքականՀայաստանի կազմաքանդումն ու նվաստացումը շարունակվում է․ Լիլիթ ԳալստյանԼիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈւՄ ԹՈւՐՔԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԾԱՌԱՆԵՐԸ Մեր ազգային և պետական շահերի ուրացման և դավաճանության ողբերգական, առայժմ անկասելի շղթայում, մեկ ցավալի հանգրվան էլ արձանագրվեց․ քառակողմ հայտարարությունը: նփ-ի ստորագրությամբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, «Եվրոպայի քաղաքական համայնքում» Ռուսաստանը չկա։ Բնականաբար, պատահական չեն հայտարարությանը նախորդած հակաՀԱՊԿ-ային և հակառուսական տրամադրությունները։ Նոր աշխարհակարգ կառուցելու և հարավային ճակատ բացելու աշխարհաքաղաքական մեծ խաղացողների սցենարում անղեկ և կազմաքանդված Հայաստանը մանրադրամի է վերածվել, այն առայժմ այս ուրվագիծն ունի, իսկ իրական լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը շատ առարկայական է։ Ըստ էության, Արցախյան բանակցային գործընթացում կարևորագույն դերակատարություն ստանձնած, արցախահայությանը անվտանգային երաշխիքներ ապահովող Ռուսաստանը դուրս է մղվում նվաճողական այս խաղից՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։ Այսպիսով, հեզասահ և հետևողականորեն դուրս է մղվում նաև «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում» խոսույթը։ Սա Ադրբեջանական՝ բոլոր միջազգային հարթակներում աննահանջ պնդվող նարատիվն է, որին ստորաբար ծառայում են Հայաստանի իշխանությունները։ Այս հայտարարությունը վերջինիս ցավալիորեն շատ ցցուն դրսևորումն է։ նիկոլի հորջորջած նշաձողը ոչ միայն իջեցվել է, այլև նշաձող այլևս չկա և չի լինի՝ քանի դեռ Հայաստանում իշխանություն իրականացնում են թուրքադրբեջանական շահերի ծառաները։ Եվ, ինչպես նախորդ բանակցություններում, հանդիպումներում, հայտարարություններում ոչ մի խոսք ադրբեջանական ագրեսիայի, ռազմական հանցագործությունների/ամգամ վերջին/, այս պահին շարունակվող Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության մասին։ Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի, Շուշիի, փախստականների, գերիների վերադարձի, մշակութային վանդալիզմի մասին։ Հայաստանի կազմաքանդումն ու նվաստացումը շարունակվում է անգամ այս մի քանի նախադասությամբ տեքստում ամրագրելով Ադրբեջանի խիստ անորոշ վերապահությունը՝ «Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»: Եվ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետությունում որևէ մեկը նիկոլին իրավունք չի տվել իր անունից ուրանալու արցախահայության՝ հանրաքվեով ամրագրված ինքնորոշման իրավունքը։ Արցախն ինքնորոշվել է որպես անկախ պետություն մինչև ԱՊՀ կազմավորումը։ 1991 թ. դրությամբ գոյություն ունեցող իրավապայմանագրային հենքի վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չի նշանակում Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Եվ, այսուհանդերձ, Հայաստանն ու Ադրբեջանն այս հայտարարությամբ հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սա նշանակում է, որ հաստատում են հանձնառությունը նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությանը համազոր մեկ այլ միջազգային իրավունքի և սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, ինչպես նաև ուժի հարկադրանքով ձեռք բերված պայմանագրերի առոչնչությանը։ Հենց այս կամ անջատում հանուն փրկության մոդելում է մեր փրկօղակը։ Հակառակը նեռառյալ Հայաստանի նախիջևանացումն է․․․ Բայց մեր ազգային շահերը հետապնդելու համար նախ անհրաժետ է ունենալ ազգային-պետական տեսլական ու նվիրում ունեցող առաջնորդ, ոչ թե ստախոս․ ոչ թե կամազուրկ, ոչ թե հաճկատար, ոչ թե խեղճ ու թուլամորթ, ոչ թե տգետ ու ամբարտավան, ոչ թե սադրիչ ու ուրացող, ոչ դե դավադիր ու պառակտիչ, ոչ թե չտես ու անհավասարակշիռ, ոչ թե ապազգային ու անարժանապատիվ։ Պատասխանատվությունը նաև քաղաքական, կրթական և տնտեսական էլիտայինն է․ մենք պետք է միասին․ շատ արագ կարողանանք ձևավորել երկիրն ու պետականությունը փրկելու տեսլական։ Բայց սրա համար հարկավոր է նաև ապրելու, արժանապատիվ ապրելու և պետություն- հայրենիք ունենալու կամք և երազանք ունեցող ժողովուրդ ունենալ։ Սա դեռ վերջը չէ, միասին կարող ենք։Ավելին20:1007.10.22 -
ԱռողջապահականՁեռքերի դողի հիմնական պատճառները և բուժման սկզբունքներըՁեռքերի դողն արտահայտվում է ձեռքի մկանների կրկնվող կծկումներով։ Այն կարող է լինել առաջնային կամ առաջանալ բազմաթիվ պատճառների, մասնավորապես՝ նյութափոխանակության կամ թունավորումների, նյարդային համակարգի կիզակետային և ցրված հիվանդությունների ազդեցության տակ։ Ցնցումը հայտնաբերվում է նյարդաբանական հետազոտության ժամանակ, նրա ծագումն օգնում են որոշել լաբորատոր թեստերը, նեյրոպատկերման և նեյրոֆիզիոլոգիական մեթոդները։ Բուժման ռազմավարության հիմքը պահպանողական դեղորայքային թերապիան է, որոշ դեպքեր պահանջում են վիրաբուժական միջամտություն։ Մեծահասակների մոտ ձեռքերի ցնցումների տարածված պատճառը էսենցիալ սարսուռն է: Նրա զարգացման մեջ ենթադրվում է ուղեղային նեյրոնների, բազալային գանգլիաների հիպերակտիվացման դերը։ Հիվանդությունը սովորաբար համարվում է մոնասիմպտոմատիկ, նրա միակ դրսևորումը ձեռքի դողն է, որն առաջանում է շարժման և կեցվածքը պահպանելու ժամանակ: Այս դողը անցնում է դաստակով և մետակարպոֆալանգեալ հոդերով, ունի 8-10 Հց հաճախականություն։ Վերին վերջույթների դողին զուգընթաց որոշ հիվանդներ ունենում են ձայնի, գլխի, ավելի հազվադեպ՝ մարմնի այլ մասերի դող։ Դրսևորումները սրվում են հուզմունքով, ֆիզիկական և հոգեկան սթրեսով, սակայն նվազում են ալկոհոլի ընդունումից հետո։ Ժամանակի ընթացքում ցնցումների ինտենսիվությունը կարող է նվազել և մեծանալ ամպլիտուդը: Երբեմն կլինիկական պատկերում ի հայտ են գալիս թեթև նյարդաբանական ախտանշաններ՝ անկայունություն քայլելիս և այլ կոգնիտիվ խանգարումներ։ Ձեռքերի ցնցման բուժման մարտավարությունը որոշվում է դրա պատճառներով: Ուժեղացված ֆիզիոլոգիական դողը դադարեցվում է այդ պատճառների վերացման միջոցով, սակայն պաթոլոգիական տարբերակները պահանջում են ակտիվ թերապիա: Դեղերի ուղղումը հիմնականում սիմպտոմատիկ կամ պաթոգենետիկ է: Որոշ տեսակի ցնցումների վերացման համար անհրաժեշտ է նորմալացնել էնդոկրին-նյութափոխանակության գործընթացները և վերացնել վարակիչ գործոնները։ Թունավորման դեպքում իրականացվում է ինտենսիվ դետոքսիկացիոն թերապիա՝ ինֆուզիոն լուծույթներով, սորբենտներով, հակաթույններով։ Ուղղման ֆիզիկական մեթոդները ներառում են ձեռքի շարժումները սահմանափակող օրթեզների օգտագործումը, բուժական վարժությունները և մերսումը: Ծանր ցնցումներով հիվանդներին, որոնք դժվար է արձագանքել դեղաբուժությանը, առաջարկվում է վիրաբուժական միջամտություն: Ստերեոտակտիկ վիրահատությունները ցուցված են կենտրոնական նյարդային համակարգի կիզակետային պաթոլոգիայի համար։ Դողը կարող է ճնշվել խորը էլեկտրական խթանման միջոցով: Հնարավոր է վերացնել ցնցման անմիջական պատճառը՝ հեռացնելով ծավալային գոյացությունները և վերացնելով գանգուղեղային վնասվածքների հետևանքները։Ավելին20:0007.10.22 -
ԱռողջապահականՉփակված զարկերակային ծորան. արյան շրջանառության խանգարման աստիճանը կախված է բոտալյան ծորանի տրամագծիցՍեպտեմբերի 29-ին՝ սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ, բժիշկ- սրտաբանները ևս մեկ անգամ խորհուրդ են տալիս անցնել առաջնային հետազոտություններէ կանխելու սիրտ- անոթային մի շարք հիվանդությունների առաջացումը։ Դրանց շարքում լայն տարածում ունեն սրտի կամ գլխավոր անոթների ներարգանդային զարգացման շեղումները, որոնց պատճառով առաջանում է միջսրտային արյան շրջանառության խանգարում, որն էլ ի վերջո ավարտվում է սրտային անբավարարությամբ։ Հիվանդության պատճառները հայտնի չեն։ Մասնագետները գտնում են, որ ներարգանդային զարգացման 3-8-րդ շաբաթվա ընթացքում տարբեր գործոնների ազդեցության հետևանքով կարող է խախտվել սրտի օրգանագոյացումն ու առաջանալ արատ։ Այդ տեսակետից մեծ դեր է տրվում վիրուսներին, մասնավորապես, կարմրախտի հարուցիչներին, իսկ որոշ դեպքերում հայտնաբերվում է ժառանգական հակում։ Երեխայի ծնվելու պահին, երբ օրգանիզմը ընկերքային շնչառությունից անցնում է թոքայինի, արյան շրջանառությունը զարկերակային ծորանով դադարում է, որը դատարկվում է և կյանքի առաջին տարվա ընթացքում խցանվում։ Այսպիսով, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե սաղմնային զարգացման խաթարումներին, այլ բոտալյան ծորանի խցանման ֆիզիոլոգիական պրոցեսների խանգարմանը։ Արյան շրջանառության խանգարման աստիճանը կախված է բոտալյան ծորանի տրամագծից, արյան քանակից, արյան փոքր շրջանառության անոթների դիմադրողականությունից։ Հիվանդների մի մասի մոտ հեմոդինամիկայի նկատելի խանգարումներ կարող են չզարգանալ, բայց, մեծ մասամբ, չփակված զարկերակային ծորանը պատճառ է դառնում հեմոդինամիկայի զգալի արտահայտված խանգարումների։ Արյան փոքր շրջանառության մեջ արյան քանակն ավելանում է, իսկ մեծ շրջանառության մեջ՝ պակասում։ Արյան մեծ շրջանառության մեջ արյան անբավարար քանակը պատճառ Է դառնում այդ արատով տառապող երեխաների ֆիզիկական վատ զարգացման։ Երեխաները սովորաբար լինում են գունատ, նիհար, բայց մտավոր զարգացումը չի տուժում։ Որոշ հիվանդ երեխաներ երբեմն գանգատվում են հևոցից, սրտխփոցից, գերհոգնածությունից։ Ռենտգենյան հետազոտությունը ի հայտ է բերում սրտի մեծացում, թոքային զարկերակի աղեղի արտափքում, ուժեղացած թոքանկար։ Բաց զարկերակային ծորանի նշան է նաև զոնդի անցումը դեպի աորտա։ Թոքային զարկերակում հայտնաբերվում է արյան ճնշման բարձրացում և նրա քանակի շատացում։ Այս արատի ամենահաճախակի և ծանր բարդությունը, որ ի հայտ է գալիս երեխայի սեռական հասունացման շրջանում, ծորանի սեպտիկ էնդարտերիիտն է, որը կարող է հանգեցնել ընդհանուր սեպտիկ վիճակի, ինչպես նաև՝ այդ ծորանի պատռվելուն։ Հիվանդները մահանում են նաև մեծ տարիքում՝ սրտային անբավարարությունից։ Ժամանակին վիրահատելու դեպքում այս արատի հետագա բարդությունները, գրեթե, բացառվում են։Ավելին19:5007.10.22 -
ԱռողջապահականCOVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 620,4 միլիոնըCOVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 620 միլիոն 486 հազար 154: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 554 հազար 558 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 96 միլիոն 612 հազար 478 եւ 1 մլն 62 հազար 130, Հնդկաստանում՝ 44 միլիոն 606 հազար 460 եւ 528 հազար 754, Ֆրանսիայում՝ 35 միլիոն 922 հազար 441 եւ 156 հազար 409, Բրազիլիայում՝ 34 միլիոն 707 հազար 233 եւ 686 հազար 706, Գերմանիայում՝ 33 միլիոն 826 հազար 367 եւ 150 հազար 406 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 841,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3248, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3189, Ֆրանսիայում՝ 2369, Գերմանիայում՝ 1793, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին19:4007.10.22 -
ՔաղաքականԱդրբեջանը գերի է վերցրել, խոշտանգել և սպանել մի շարք հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց․ Մհեր Մարգարյանի ելույթըՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում: Մարգարյանը, մասնավորապես, ասել է. «Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը զենքի չտարածման, զինաթափման, սովորական սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների բնագավառներում իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների լիարժեք և համընդհանուր կատարմանը: Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բազմակողմանի և արդյունավետ իրականացումը մնում է միջուկային զենքի և դրա տեխնոլոգիաների տարածման կանխարգելման, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և համընդհանուր ու ամբողջական զինաթափման նպատակին հասնելու համար միջազգային ջանքերի անկյունաքարը: Տարիներ շարունակ Հայաստանը հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին իրավաբանորեն պարտադիր պայմանագրի և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցների մասին Վիեննայի փաստաթղթի իրականացմանը: Ցավոք, սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամբողջականությունը լրջորեն խաթարվել է որոշ ուժերի կողմից դրա հիմնական դրույթների պարբերական, կանխամտածված և զանգվածային խախտումների պատճառով։ Վեճերի կարգավորման համար ուժի կիրառման քաղաքականությունը, պատերազմների հրահրումը, պետության ղեկավարության ներքո արմատականացումը և մի շարք ազգերի ու էթնիկ խմբերի անմարդկային վերաբերմունքի հիման վրա ինքնության ձևավորումը վտանգավոր միտումներ են, որոնք վնասում են գլոբալ և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է միասնական լինի բոլոր դեպքերում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը վճռականորեն չընդունելու հարցում, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները անմիջական սպառնալիք են Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղությանն ու անվտանգությանը։ Վերջերս՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը թիրախավորեց Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանները՝ պատճառելով ավելի քան 200 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Շուրջ 8000 մարդ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և ծերեր, ժամանակավորապես տեղահանվեցին։ Հայաստանի խիտ բնակեցված քաղաքները թիրախային կրակի տակ էին հայտնվել՝ Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտմամբ։ Այս հարձակումներին նախորդել են 2021 թվականի մայիսին, հուլիսին և նոյեմբերին տեղի ունեցած ագրեսիվ գործողությունները։ Միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ Ադրբեջանը գերի է վերցրել, խոշտանգել և սպանել մի շարք հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց, որոնք ենթարկվել են ամենազազրելի բարբարոսությունների, ներառյալ՝ սեռական և գենդերային բռնությունը, բռնի սպանությունները և անդամահատումները: Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում լայնորեն տարածվում են հայ ռազմագերիների բարբարոսական արտադատական մահապատիժների ցնցող տեսանյութերը։ Ադրբեջանցի զինվորականների հանցավոր վարքի մասին լավ փաստագրված ապացույցներն անհերքելի են։ Ավելի ու ավելի հրամայական է, որ բոլոր ոճրագործությունները լիովին հետաքննվեն, և մեղավորները, ներառյալ նրանց զինված ուժերի ղեկավարությունը, պատասխանատվության ենթարկվեն: Անցած շաբաթ՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական զավթիչ ուժերն ականանետների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիմեցին հերթական ռազմական սադրանքին, ինչի հետևանքով երեք հայ զինծառայող զոհվեց։ Ադրբեջանական զինուժը շարունակում է կենտրոնանալ և ամրապնդել դիրքերը սահմանների երկայնքով և Հայաստանի օկուպացված հատվածներում՝ հետագա էսկալացիայի վտանգ ներկայացնելով։ Տարիներ շարունակ սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում Ադրբեջանի՝ պայմանագրերը չկատարելու և ռեժիմներին չենթարկվելու, չծանուցված լայնածավալ զորավարժությունների, չվերահսկվող զինուժի և տարածաշրջանային պայմանավորվածությունների շրջանակում վստահության և անվտանգության ապահովման միջոցառումներ իրականացնելուց հետևողական մերժման հաստատված արձանագրությունները ցույց են տվել մեր տարածաշրջանում հետագա ռազմական ագրեսիա հրահրելու հստակ մտադրություն: Ցավոք սրտի, համապատասխան միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից համարժեք արձագանքի և գործողությունների բացակայությունն ի պատասխան Ադրբեջանի կողմից իր իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների ակնհայտ անհամապատասխանությանը թույլ տվեց վերջինիս շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը: Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի կողմից վերջին հարձակումների և ներխուժման հարցը և կշարունակի այդ մասին բարձրաձայնել ՄԱԿ-ի և նրա համապատասխան մարմինների առջև, որպեսզի վերջինները կատարեն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար իրենց պատասխանատվությունը, վճռականորեն դատապարտեն հանցավոր հարձակումները Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, կոչ անեն անհապաղ և անվերապահ դուրս բերել զորքերը ՀՀ տարածքներից։ Համոզված ենք, որ միջազգային կառույցները պետք է վճռական լինեն իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների համակարգային և կոպիտ խախտումների դեպքում։ Տարածքներ գրավելու կամ միջազգային վեճերը լուծելու համար ուժի կիրառման հանցավոր գործելաոճը պետք է միանշանակ դատապարտվի, իսկ խախտողները՝ ենթարկվեն համապատասխան պատժամիջոցների։Ավելին19:4007.10.22 -
ՔաղաքականՏարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախում ազգային ինքնորոշման իրավունքի իրացման հետ. Գևորգ ԴանիելյանԻրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընդամենը պետք է փաստենք, որ տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախում ազգային ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Այս երկու սկզբունքների միջև հակասություն են տեսնում միայն նեղ քաղաքական շահերով ուղղորդվողները, ինչը լայն տարածում ունի նաև այլ երկրների ղեկավարների պարագայում: Ղազախստանի նախագահ Տոկաևը վերջերս բացահայտ անհիմն պնդում էր, թե դրանք միմյանց հակասող սկզբունքներ են, մինչդեռ՝ դե ֆակտո փորձում էր այդպիսով իբր կանխել ապագա իր համար անցանկալի զարգացումները: Մենք ի սկզբանե պետք է ղեկավարվեինք ոչ թե ազգային ինքնորոշման, այլ տարածքային ամբողջականության սկզբունքով, որի իրավական հիմքը դրվել էր Հայկ ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների «Վերամիավորման մասին» համատեղ որոշումներով: Մենք լիարժեք իրավունք ունեինք պահանջելու, որ հետ վերադարձվեն ոչ պետական, զուտ կուսակցական կառույցների որոշմամբ բռնակցված մեր պատմական տարածքները, ինչը, ցավոք, այդպես էլ կամ հավուր պատշաճի չընկալվեց, կամ «այդպես էր» պետք: Պատմական պահը բաց ենք թողել (թեպետ՝ ոչ անդարձ). բայց նույնիսկ այս դեպքում, ազգային ինքնորոշման իրավունքը ոչ թե պահանջ է այլ երկրներից, այլ զգալի փոխզիջում, քանզի մեզ պատկանող տարածքի ճակատագիրը կախվածության մեջ ենք դնում հանրաքվեից: Իսկ այն, ինչ ստորագրվեց տարածքային ամբողջականության մասով, ունի քաղաքական բնույթ և բոլորովին այլ ենթատեքստ. այդ փաստաթղթուղթը բնավ չի նշանակում, որ փակվել է ազգային ինքնորոշման իրացման իրավական հնարավորությունը, և այս դեպքում, ոչ մի նշանակություն չունի, թե կողմերը դրա տակ դե ֆակտո ինչ են նկատի ունեցել, պարզապես այսուհետ Արցախի ժողովուրդը կարող է արդեն լիովին ինքնավար որոշում կայացնել, այլևս կաշկանդված չէ ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ պետության դիրքորոշմամբ և ստանձնած պարտավորություններով: Հ.Գ. Քաղաքական բնույթ ունեցող պայմանագրերը ենթակա են վավերացման (Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) ....»Ավելին19:3007.10.22 -
Արտաքին քաղաքականությունՊուտինն անհրաժեշտ է համարում ԱՊՀ ներսում հակամարտությունների լուծման միջոցներ մշակելըԱնկախ Պետությունների Համագործակցության ներսում հակամարտությունների լուծման միջոցներ է անհրաժեշտ մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հանդիպման շրջանակում, իհարկե, կանդրադառնանք նաև Համագործակցության տարածքում անվտանգության ապահովման խնդիրների հետ կապված հարցերին։ Չէ որ Ուկրաինայից բացի, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, հետխորհրդային տարածքի մյուս Համագործակցության պետությունների միջև էլ երբեմն հակամարտություններ են ծագում, և դա, անշուշտ, պահանջում է դրանց լուծման միջոցների մշակում», - ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։Ավելին19:2007.10.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան Իսրայելում դեսպան է նշանակելԹուրքիան 4 տարվա ընդմիջումից հետո Իսրայելում դեսպան է նշանակել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թել Ավիվում Թուրքիայի դեսպան է նշանակվել թուրք դիվանագետ Շաքիր Օզքան Թորունլարը: Այս դիվանագետը 2010-ից 2014 թվականներին ղեկավարել է Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև Նյու Դելիում Թուրքիայի դեսպանատունը (2017 թվականի հունվարից մինչև 2021 թվականի մայիսը)։Ավելին19:1007.10.22 -
ՔաղաքականՆիկոլը մահացու վտանգ է․ Կարեն ՎրթանեսյանԵթե ես չեմ կարողանում նույնիսկ ինձ լսող մարդկանց բացատրել, որ Նիկոլը ո՛չ ապիկար է, ո՛չ էլ դեբիլ, չեմ կարողանում դուրս բերել ինքնահավանության ու գոռոզամտության ծուղակից ու բացատրել, որ Նիկոլը մահացու վտանգ է ոչ միայն երկրի, այլ մասնավորապես անձամբ իրենց համար էլ, երևի հենց ես եմ ապիկար, հը՞։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Կարո՞ղ ա ճիշտը թարգելն է Ֆեյսբուքում գրելն ու, ասենք՝ հանրային հաղորդակցում սովորելու գնալն է։ Հոգնեցի, գրողը տանի։ Հ.Գ. Նիկոլը ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի ստորագրելու։ Ոչ մի վերջակետ էլ չի դնելու։ Ստորագրելու է, հանձնի, հետո նոր կռիվ է սկսվելու և այսպես անվերջ, մինչև կամ Հայաստանը նիկոլական օկուպացիոն վարչակարգից չազատագրենք, կամ էլ Հայաստան չմնա»,- գրել է Վրթանեսյանը։Ավելին19:0007.10.22 -
ԻրավականԿողոպուտներ մայրաքաղաքի կենտրոնում. ոստիկանների բացահայտումըՀոկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը երկուսին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 57-ամյա մի կին և հայտնել, որ մոտ ժամուկես առաջ Խորենացու փողոցում անհայտ անձը ձեռքից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնրակվել են անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չի հաջողվել: Նմանատիպ մի ահազանգ էլ ստացվել է հոկտեմբերի 4-ին: Ցերեկվա ժամը երկուսին մոտ 1-02 զանգահարած 26-ամյա կինը հայտնել էր, որ 5 րոպե առաջ անհայտ անձը իր ձեռքից հափշտակել է բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջին կողոպուտը կատարել են 17 և 16 տարեկան երկու պատանիներ, որոնցից առաջինը՝ Նոր Խարբերդի, երկրորդը` մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ: Կենտրոնականի ոստիկաններն ու մայրաքաղաքի պարեկները համատեղ միջոցառման արդյունքում մեկին հայտնաբերում են Մաշտոցի պողոտայում, մյուսին` Ավանեսովի փողոցում: Երկուսն էլ ձերբակալվում և տեղափոխվում են բաժին: Հետագա միջոցառումներով հաջողվում է նաև պարզել, որ հոկտեմբերի 2-ի կողոպուտն էլ 16-ամյա պատանու ձեռքի գործն է: Ըստ նախնական տվյալների` հափշտակած երկու հեռախոսն էլ պատանիները վաճառել են: Նախապատրաստված նյութերն ու պատանիները փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:Ավելին18:5007.10.22 -
ՍպորտՀամաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամՀնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 անդամները, գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը դրամական պարգևներ կստանան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ԿԳՄՍ-ն: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ հավաքականի 5 մարզիկներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ, հավաքականի գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը՝ 3-ական մլն դրամ: Այսպիսով, բացի ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի 1282-Ն որոշմամբ հաստատված տարեվերջյան պարգևատրության գումարից՝ շախմատի օլիմպիադայի չեմպիոնները կստանան լրացուցիչ պարգևատրում: Հիշեցնենք՝ տղամարդկանց հավաքականի կազմում Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն էին հռչակվել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը:Ավելին18:4007.10.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Աստված սիրեք, կորցրեք էդ Փաշինյանին». քաղաքացիների առաջին արձագանքը՝ ՊրահայինԱվելին18:3007.10.22 -
ՏնտեսականՊարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջՊարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ: Այդ մասին ասվում Է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «2022 թվականի սեպտեմբերին ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի (ՖՊԳԻ) միջին ցուցանիշը կազմել Է 136,3 կետ, ինչը 1,5 կետով (1,1 տոկոս) ցածր Է օգոստոսի ցուցանիշից. այսպիսով, դրա նվազումը շարունակվում Է վեցերորդ ամիսն անընդմեջ: Չնայած հետագա անկմանը, ՖՊԳԻ-ն 7,2 կետով (5,5 տոկոս) բարձր Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Կազմակերպությունը նաեւ գրանցում Է ինդեքսների նվազում առանձին պարենային խմբերում: Այսպես, բուսական յուղի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել Է 10,8 կետով կամ 6,6 տոկոսով՝ հասնելով 152,6 կետի, ինչն ամենացածր ցուցանիշն Է 2021 թվականի փետրվարից: Դա պայմանավորված Է արմավենու, սոյայի եւ արեւածաղկի յուղի գների նվազմամբ: Հացահատիկի գների ինդեքսը, սակայն, աճել Է մինչեւ 147,8 կետ (2,2 կետով օգոստոսի նկատմամբ կամ 1,5 տոկոսով): ՖԱՕ-ն դա բացատրում Է նոյեմբերից հետո սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շարունակվելու հետ կապված աճող անորոշությամբ: Շաքարի գների ինդեքսը սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ նվազել Է 0,8 կետով կամ 0,7 տոկոսով՝ հասնելով 109,7 կետի: Այդ ցուցանիշը նվազում Է հինգերորդ ամիսն անընդմեջ եւ հասել Է 2021 թվականի հուլիսից ի վեր ամենացածր ցուցանիշին: ՖԱՕ-ն նշում Է, որ սեպտեմբերին կրճատումը պայմանավորված Է գլխավորապես Բրազիլիայում բերքի բարեհաջող տեսակներով, որը շաքարի խոշորագույն համաշխարհային արտահանողն Է: Կաթնամթերքի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել Է 0,8 կետով կամ 0,6 տոկոսով՝ հասնելով 142,5 կետի: Կազմակերպությունը դա բացատրում Է դոլարի նկատմամբ եվրոյի թուլացմամբ: Մսի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել Է 0,6 կետով կամ 0,5 տոկոսով՝ հասնելով 121,4 կետի: Ամենից շատ նվազել են ոչխարի եւ տավարի մսի գները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին18:2907.10.22 -
ՔաղաքականԹուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է ԼոնդոնԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Լոնդոն կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 6-ին հանդիպել է բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հուլուսի Աքարը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հրավերով։ Նախարարները բանակցություններ են վարել անհատական ձևաչափով, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի, ինչպես նաև անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ։Ավելին18:2007.10.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ի զինվորականները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի ազդեցիկ ահաբեկչիԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հաղորդել Է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի ոչնչացնելու մասին, որը պատասխանատու Էր զենքի մաքսանենգության եւ ծայրահեղականներին հավաքագրեու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հոկտեմբերի 5-ի երեկոյան ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ուժերն ուղղաթիռային ռեյդ են անցկացրել Սիրիայի հյուսիս-արեւելքում (…). նպատակը եղել Է ԻՊ-ի անդամ Ռաքան Վահիդ աշ-Շամրին, որը պատասխանատու Է եղել զենքի մաքսանենգության եւ զինյալներին ԻՊ-ի գործողություններին աջակցելու նպատակով փոխադրելու համար: Ռեյդի ընթացքում ահաբեկիչն սպանվել Է»,-ասվում Է զինվորական հրամանատարության հաղորդագրության մեջ: Նշում Է, որ նրա հանցակիցը վիրավորվել Է, եւս երկուսին բռնել են ամերիկացի զինվորականները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին18:1007.10.22 -
ՀասարակականԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 19-ամյա Սարգիս Մանուկյանը. նա ապագա ատամնատեխնիկ էրՍեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Գեւորգի Մանուկյանը։ 19–ամյա Սարգիսը Արարատի մարզի Լուսառատ գյուղից էր։ Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին։ Ծառայում էր Սիսիանում։ «Սարգիսը մեր լավագույն աշակերտներից էր, խելացի, համեստ, դաստիարակված, երբեք ավելորդություն թույլ չի տվել իրեն, ոչ մի անգամ դիտողություն արած չկանք նրան։ Շատ ենք ցավում նրա մահվան համար։ Սարգիսը համեստ ու աշխատասեր ընտանիքից էր»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարգիսի դասղեկը՝ Սահականուշ Գաբրիելյանը։ Սարգիսն ընտանիքի ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ունի։ Նա 9–ամյա կրթությունից հետո ընդունվել էր «Հայբուսակ» համալսարան, ապագա ատամնատեխնիկ էր։ Սարգիս Մանուկյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 6–ին, հայրենի գյուղում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։Ավելին18:0007.10.22