Լրահոս

2022-10-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանի Մայակ թաղամասում
    Հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին:
    17:51
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նուբարաշենում կնոջը սպանած տղամարդը ձերբակալվելուց առաջ նռնակ է պայթեցրել․ մանրամասներ դեպքից
    Հոկտեմբերի 6-ին, ժամը 6.50-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին խնդրել էր, որ Նուբարաշենի 6-րդ փողոց շտապ ոստիկան մոտենա, հնարավոր է տան տղամարդը բռնություն կիրառի կնոջ նկատմամբ: Ահազանգով մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Բնակարանի դուռը փակ էր, բացող չկար, տարածքում էլ արնանման հետքեր կային։ Ոստիկանության ծառայողները դիմում են հրշեջ-փրկարարների օգնությանը։ «Վերջիններս էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում են տան դուռը։ Բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվում է կնոջ 37-ամյա տանտիրուհու դին՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով: Դեպքի վայր են ժամանում նաև քննիչներ, փորձագետներ, ինչպես նաև Երևան քաղաքի վարչության ու Էրեբունու բաժնի քրեական հետախուզության ստորաբաժանումների ծառայողները։ Համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տվյալներ են ձեռք բերվում, որ կնոջը մարմնական վնասվածքներ է հասցրել ամուսինը։ Սկսվում են նրան հայտնաբերելու միջոցառումները։ Ոստիկանության ծառայողներին հաջողվում է կարճ ժամանակում պարզել, որ նա Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղ է գնացել։ Օպերատիվ խմբերը մեկնում են Արմավիրի մարզ։ Նրանց են միանում նաև Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները։ Ժամը 10.40-ի սահմաններում ոստիկանության ծառայողները գյուղի տներից մեկում հայտնաբերում են կասկածվողին։ Վերջինս սպառնում է պայթեցնել իր մոտ եղած նռնակը: Բանակցություններն արդյունք չեն տալիս, և տղամարդը պայթեցնում է նռնակը: Բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժում: 37-ամյա տղամարդը ձերբակալվում է: Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ կնոջը սպանելու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
    17:50
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ովքե՞ր են արժանացել այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակին
    Ուկրաինայի և Ռուսաստանի իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև Բելառուսից իրավապաշտպանն արժանացել են այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի, գրում է dw.com-ը: Իրավապաշտպան բելառուս Ալես Բիալյացկին, ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը և «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» ուկրաինական իրավապաշտպան կազմակերպությունն այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Օսլոյում գտնվող Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն: Ասվում է, որ մրցանակը շնորհվել է «հարևան երկրներում՝ Բելառուսում, Ռուսաստանում և Ուկրաինայում, մարդու իրավունքների, ժողովրդավարության և խաղաղ գոյակցության երեք ականավոր պաշտպաններին»:
    17:40
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
    Հոկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 36 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Հրազդան փողոցում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանի Շոպրոնի փողոցում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում՝ 500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1500 քմ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 2000 քմ, Սևան քաղաքում՝ 2 հա, Գոմաձոր թաղամասում՝ 100 հա, Գեղամավան գյուղում՝ 50 հա, Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ 1 հա, Լոռու մարզի Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին՝ 4000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 16․4 հա, Չարենցավան քաղաքում՝ 1․6 հա, Աբովյան քաղաքում՝ 1,3 հա, Գեղաշեն գյուղում՝ 6000 քմ, Լեռնանիստ գյուղում՝ 30 հա, Սոլակ գյուղում՝ 20 հա, Քաղսի գյուղում՝ 3000 քմ, Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհին՝ 4000 քմ, Քարաշամբ-Արագյուղ գյուղերի միջնամասում՝ 3000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1300 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 17 հա, Լեռնաձոր գյուղում՝ 600 քմ, Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին՝ 2 հա, Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհին՝ 2 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին ՝ 10 հա, Չարենցավան-Երևան ավտոճանապարհին՝ 500 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 248․3 հա։
    17:30
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիայում ամենաշատ ֆիրմաներն են սնանկացել 2008 թ. ճգնաժամի ժամանակներից Financial Times
    Անգլիայում եւ Ուելսում սնանկացած ընկերությունների թվաքանակն ամենաբարձր նշագծին է հասել 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակներից՝ ԷլեկտրաԷներգիայի գների աճի, փոխառությունների թանկացման եւ պահանջարկի անկման պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հաղորդել է Financial Times թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ազգային վիճակագրական ծառայության (Office for National Statistics, ONS) տվյալներով, որոնք ներկայացնում Է հրատարակությունը, 2022 թվականի երկրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի նշված տարածաշրջաններում գրանցվել են մասնավոր ընկերությունների 5629 սնանկացումներ: Բարձր Է միայն 2008 թվականի չորրորդ եռամսյակի մակարդակը՝ նման դեպքերի 6943 նշագծով: Սնանկացումների թվում ամենախոշոր խումբն ընթացիկ տարում շինարարական ֆիրմաներն են, նշում Է հրատարակությունը: Նաեւ մեծ թվով ընկերություններ են փակվել հյուրանոցային եւ արտադրական հատվածներում, ինչպես նաեւ մանրածախ առեւտրի ոլորտում: Վիճակագրության համաձայն, որը հավաքել Է ONS-ն, 2021 թվականին Միացյալ Թագավորությունում գրանցվել Է փոքր բիզնեսի (1-ից մինչեւ 49 աշխատակիցներ) 5,5 միլիոն, միջին բիզնեսի 35,6 հազար (50-ից մինչեւ 249 աշխատակիցներ) եւ մեծ բիզնեսի 7,7 հազար (250-ից ավելի աշխատակիցներ) ձեռնարկություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:22
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ՌԾ ուժերը վարժանքներ են անցկացնում «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի մասնակցությամբ
    ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը հոկտեմբերի 7-ին ձեռնամուխ են եղել զորավարժությունների նոր փուլին, որոնց ներգրավել են ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը եւ հարավկորեական նավերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը (AP): «Մենք կշարունակենք ամրապնդել մեր օպերատիվ հնարավորությունները եւ բարձրացնել Հյուսիսային Կորեայի կողմից բոլոր սադրանքներին հակազդելու պատրաստաությունը»,-AP-ն մեջբերումներ Է անում Հարավային Կորեայի Շտաբների պետերի միավորված կոմիտեի հայտարարությունից: Գործակալությունը հիշեցնում Է, որ ավիակիրը եւ նրա մարտական խումբը Կորեական թերակղզու մերձակա ջրեր են վերադարձել այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ն ավելի վաղ այս շաբաթ հրթիռների արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի վրա: Դրանից առաջ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան երկօրյա վարժանքներ անցկացրեցին կործանիչների եւ նավերի մասնակցությամբ, զորաշարժերն ընթացան Կորեական թերակղզու արեւելյան ափի միջազգային ջրերում: Անցած երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 4-ին, հարավկորեացի զինվորականները հաղորդել են, որ Փհենյանը փորձարկել Է միջին հեռահարության հրթիռ: Նրանց խոսքով, արձակումը տեղի Է ունեցել հոկտեմբերի 4-ի առավոտյան Չագանի հյուսիսային նահանգի Մուպեն-ռի-ից առավոտյան 07:23-ին (Երեւանի ժամանակով 02:23-ին): Այն շուրջ 4,6 հազար մետր թռել Է Ճապոնիայի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը: Հոկտեմբերի 6-ին Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի կողմն Է արձակել փոքր հեռահարության եւս երկու բալիստիկ հրթիռ: Այնուհետեւ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան համատեղ ռազմածովային վարժանքներ են սկսել Ճապոնական ծովում՝ նպատակ ունենալով կատարելագործել ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային եւ միջուկային սպառնալիքներին դիմակայելու հմտությունները: Իր հերթին ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Փհենյանը անհրաժեշտ միջոցներ Է ձեռնարկում իր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ կապված Կորեական թերակղզու շրջանում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողությունների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    17:15
    07.10.22
    Ավելին
  • Հասարակական
    «Իրան կախեց, չդիմացավ». զինվորական որդուն հողին են հանձնել՝ ինքնասպան հոր կողքին
    Հայ-ադրբեջանական սեպտեմբերյան մարտերի առաջին օրը Հայաստանը ցնցեց լուրը, թե Վարդենիսի դիրքերում ծառայող որդուց տեղեկություն չստանալով՝ հայրը ինքնասպան է եղել՝ կախվել է, բայց նրա մահից մեկ ժամ անց որդին զանգել է տուն: Դրաման այդքանով չի ավարտվել: Մխիթարը վիրավորվել է, շրջափակման մեջ ընկել, հասցրել է զանգել տուն, բայց մի քանի ժամ անց մահացել է իր ծննդյան օրը: Մխիթարին այսօր են հողին հանձնել հոր կողքին:
    17:07
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լիանա Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
    Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Լիանա Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, նշելով, որ Լիանա Թովմասյանը 2022 թվականից զբաղեցնում էր նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդականի պաշտոնը: 2013-2017 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2017-2019 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի որակավորում:
    17:00
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են VAZ 21099-ն ու ցեմենտ տեղափոխող Scania-ն․ կա վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են VAZ 21099 մակնիշի ավտոմեքենան և Scania մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/07/1223898/
    16:52
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարդենիսի մի շարք փողոցների գազամատակարարումը հոկտեմբերի 10-ին կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Իսակովի, Երևանյան, Շահումյան, Ռոմանի, Վ.Համբարձումյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
    16:45
    07.10.22
    Ավելին
  • Հասարակական
    «Էսքան մարդ վարի ա էթում». ե՞րբ է բացվելու «Փեթակը», հարցնում են կառավարությանը
    Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա են արել «Փեթակ» առևտրի կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցներ: Տեսչական մարմինը որոշել է այսօրվանից դադարեցնել կենտրոնի աշխատանքը, քանի որ հայտնաբերվել են անվտանգային նորմերի խախտումներ: Աշխատակիցները պնդում են՝ իրենց աշխատավայրում չկան այնպիսի խնդիրներ, որ կարող են մահաբեր փլուզման պատճառ դառնալ:
    16:37
    07.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյան-Էրդողան առաջին դեմառդեմ հանդիպումը. Թուրքիան Երևան-Բաքու «անհապաղ խաղաղություն» է պահանջում
    Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետի հետ առաջին պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է, թե ոչ մի նախապայման չունի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում ու նույն նախադասության մեջ պահանջել է արագ կատարել առաջին նախապայմանը՝ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:
    16:30
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ում աշխատում են կայուն Էներգամատակարարման ապահովման վրա. Մարկ Ռյուտե
    ԵՄ-ղեկավարներն աշխատում են Եվրոպայում կայուն եւ հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում Է գազի ավելի ցածր գներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հայտարարել Է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն: Հոկտեմբերի 7-ին Պրահայում անցկացվում Է ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու Է Էներգետիկական ճգնաժամը. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատրաստվում Է քննարկել գազի գների սահմանափակումներ մտցնելու մասին հերթական առաջարկությունները: «Պրահայում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ես խոսել եմ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իրադրությունն Էներգետիկայի ոլորտում գտնվում Է մեր ուշադրության կենտրոնում: Մենք աշխատում ենք կայուն եւ հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում Է գազի ավելի ցածր գներ»,- Ռյուտեն գրել Է Twitter-ի իր օգտահաշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    16:22
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ճանաչել ԼՂ Հանրապետությունը
    Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և ՄԱԿ անդամ 190 պետություններին ճանաչել ԼՂ Հանրապետությունը: «Արմենպրես»-ը խմբակցությունների հայտարարությունն ամբողջությամբ հրապարակում է ստորև. «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի 2010 թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները»: Հաղորդագրության տակ ստորագրել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական hայրենիք», «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները:
    16:15
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Իսակովի, Երևանյան, Շահումյան, Ռոմանի, Վ.Համբարձումյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
    16:07
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկու ամսում՝ 47 մլն դոլար. Հայաստանի ոսկին մեծ տեմպերով գնում է Թուրքիա
    168.am-ը գրում է․ Երկու ամիս անընդմեջ Հայաստանից խոշոր արտահանում է իրականացվել դեպի Թուրքիա։ Արտահանվել է գերազանցապես ոսկի։ Ոսկու խոշոր արտահանում է իրականացվել նախ՝ հունիսին, ապա՝ հուլիսին։ Ընդ որում՝ հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, ոսկու արտահանումն ավելացել է։ Պաշտոնական տվյալներով, հունիսին Հայաստանից Թուրքիա էր արտահանվել ավելի քան 20 մլն դոլարի ոսկի։ Այն կազմել էր այդ երկիր իրականացված ընդհանուր արտահանման 99 տոկոսից ավելին։ Հուլիսին արտահանումը Թուրքիա ավելի մեծ է եղել՝ գրեթե 27,172 մլն դոլար։ Առանց բացառության, ամբողջ արտահանումը եղել է ոսկի։ Այլ ապրանքներ չեն արտահանվել։ Հայտնի է, որ այլ ապրանքների մասով Հայաստանից Թուրքիա արտահանումները միշտ էլ չնչին են եղել։ Ամսական մի քանի հազարից, լավագույն դեպքում՝ մինչև 1-2 հարյուր հազար դոլար։ Դա երևում է նաև մինչև ոսկու արտահանումը եղած ցուցանիշների վրա։ Վիճակագրական տվյալներով, հունվարին Հայաստանից Թուրքիա արտահանվել էր ընդամենը 9 հազար դոլարի ապրանք։ Փետրվարին արտահանումը հունվարի համեմատ ավելացել էր 300 դոլարով։ Մարտին էլ պատկերը շատ չէր փոխվել՝ առաքումներն այդ երկիր կազմել էին ընդամենը 28,9 հազար դոլար։ Ապրիլին Թուրքիա արտահանվել էր՝ 155 հազարի, իսկ մայիսին՝ 117 հազար դոլարի ապրանք։ Չնայած ապրիլի և մայիսի արտահանման որոշ աճին, դրանցում ոսկի չի եղել։ Հինգ ամսում ընդհանուր արտահանումը Թուրքիա կազմել էր ընդամենը 319-320 հազար դոլար։ Պատկերը կտրուկ փոխվեց հունիսին, երբ սկսվեց ոսկու արտահանումը։ Դրա արդյունքում հունիս-հուլիսին Հայաստանից Թուրքիա արտահանումները միանգամից ավելացան։ Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի 7 ամիսներին Թուրքիա արտահանումը հասել է 47,7 մլն դոլարի։ Դրանից գրեթե 47,3 միլիոնը ոսկին է։ Մնացածը՝ մյուս բոլոր ապրանքները, որոնք այս ընթացքում արտահանվել են Թուրքիա։ Ոսկու արտահանման արդյունքում կտրուկ փոխվել է Հայաստանից Թուրքիա արտահանման պատկերը։ Նախորդ տարիներին այն երբեք չի անցել 2,5-3 մլն դոլարից, այն էլ՝ տարեկան։ Հիմա պարզվում է՝ 7 ամսում 47,7 միլիոն արտահանում ենք ունեցել։ Բայց դա բոլորովին էլ չի եղել Հայաստանի տնտեսության վերելքի ու տնտեսական զարգացումների հաշվին։ Արտահանումն ավելացել է բացառապես մեկ ապրանքի, այն էլ՝ ոսկու գծով։ Հայաստանում ոսկու հիմնական արտադրողը «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որը շահագործում է նաև Սոթքի ոսկու հանքը։ 44-օրյա պատերազմից հետո այս հանքի մի մասն անցավ Ադրբեջանի տիրապետության տակ։ Դրանից հետո էլ հանքի շահագործման հետ կապված անընդհատ խնդիրներ են ծագում՝ պայմանավորված սահմանային միջադեպերով ու ադրբեջանական կրկնվող ագրեսիաներով։ Սահմանային լարվածության հետևանքով ժամանակ առ ժամանակ հանքի շահագործումը կանգ է առնում, բայց էլի վերսկսվում է։ «Գեոպրոմայնինգ գոլդը» հանդիսանում է ոսկու ոչ միայն արդյունահանողն ու վերամշակողը, այլև հիմնական արտահանողը։ Ըստ էության, վերջին շրջանում հայկական ոսկու մատակարարումները թուրքական շուկա իրականացրել է հենց այս ընկերությունը։ Ինչպե՞ս է դա նրան հաջողվել, հայտնի չէ։ Ոսկու արդյունահանում ու արտահանում Հայաստանից նախկինում էլ էր իրականացվում, բայց ոչ Թուրքիա։ Թուրքական շուկան, կարելի է ասել, փակ էր հայկական ոչ միայն մյուս ապրանքների, այլև ոսկու արտահանման առաջ։ Այս ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում շատ բան չի փոխվել, պաշտոնական հարաբերություններն առաջվա պես շարունակում են բացակայել, բայց այդ պայմաններում թուրքական շուկան իր դռներն է բացել հայկական ոսկու առաջ։ Ինչո՞վ է պայմանավորված թուրքական կողմի այս հոգածությունը կամ վերաբերմունքի փոփոխությունը ոսկու հայկական արտադրողների ու արտահանողների նկատմամբ, կերևա հետագայում։ Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ գոլդն» այն ընկերությունն է, որի հիմնական սեփականատերը նախորդ տարի ձեռք բերեց հանքարդյունաբերության ոլորտի Հայաստանի ամենախոշոր ընկերությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», և մինչև այժմ անհայտ գործարքի արդյունքում, բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց Հայաստանի կառավարությանը։ Վերջին ամիսներին հայկական ոսկու համար թուրքական շուկայի բացվելը մի տեսակ տարօրինակ է թվում, հատկապես, երբ այլ ապրանքների մասով գրեթե տեղաշարժ չկա։ Դրանց մատակարարումներն ինչպես եղել են զրոյին մոտ, այնպես էլ գտնվում են այդ վիճակում։ Իհարկե, այնպես չէ, որ հայկական ոսկին միայն Թուրքիա է գնում։ Հայկական ոսկու մատակարարման ամենամեծ շուկան այս տարի եղել է Հնդկաստանը։ Այս պահին հայտնի են, ըստ երկրների, ոսկու արտահանման տարեսկզբի 7 ամիսների տվյալները։ Դրանց համաձայն, Հայաստանից արտահանվել է շուրջ 134 մլն դոլարի ոսկի։ Մեծ մասը մատակարարվել է Հնդկաստան. 134 միլիոնից՝ 80 միլիոնը, որը համարժեք է ամբողջ արտահանման գրեթե 60 տոկոսին։ Հայկական ոսկու արտահանումների աշխարահագրությունն անընդհատ փոխվում է, բայց դրանց մեջ մինչև այժմ չէր եղել Թուրքիայի անունը։ Հիմա արդեն այն մատակարարումների մեծությամբ երկրորդն է՝ Հնդկաստանից հետո։ Թուրքիա արտահանվել է Հայաստանից գնացած ոսկու ավելի քան 35 տոկոսը։ Ոչ մեծ քանակությամբ ոսկու արտահանում է եղել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ և Իտալիա։ Մի դեպքում՝ 5,8 միլիոնի, մյուս դեպքում՝ 518 հազար դոլարի։ Թուրքական շուկայում հայկական ոսկու մատակարարումների արդյունքում փոխվել է Հայաստանի ու Թուրքիայի միջև նախկինում գոյություն ունեցող խիստ բևեռացած և միակողմանի առևտրային հաշվեկշիռը։ Հիմա արդեն առևտրային հարաբերություններում Հայաստանի մասնակցությունը բավական շոշափելի է դարձել։ 7 ամսվա 167 մլն դոլար ընդհանուր առևտրաշրջանառությունից արտահանումը կազմել է շուրջ 48 միլիոն, ներմուծումները՝ 119 մլն դոլար։ Թուրքական ապրանքների ներմուծումն էլի էապես գերազանցում է հայկական արտահանմանը, բայց ոսկու արտահանումից հետո առևտրաշրջանառության նախկին հսկայական տարբերությունն այլևս չկա։ Չնայած դրանով բոլորովին չի փոխվում այս երկրի շուկայում մեր տնտեսության մասնակցության որակը։ Հայաստանը շարունակում է մեծ քանակությամբ թուրքական տարբեր տեսակի ապրանքներ ներկրել, որոնք լուրջ խոչընդոտ են տեղական արտադրության զարգացման համար։ Մյուս կողմից՝ մեր տնտեսության մեջ արտադրվող հիմնական ապրանքները շարունակում են խնդիրների բախվել թուրքական շուկայում։ Ինչ մնում է ոսկուն, ապա դա այն ապրանքը չէ, որով կարող է որոշվել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների որակը։ Այդ դրսևորումները, որը տեսնում ենք վերջին երկու ամիսների կտրվածքով, որևէ որակական փոփոխության չի ենթարկել Թուրքիա՝ հայկական ապրանքների արտահանման կառուցվածքը։ Առավել ևս, որ ոսկին այն ապրանքն է, որի իրացման համար, մեծ հաշվով, խնդիրներ չկան։ Այս առումով Թուրքիա արտահանումը մեր տնտեսության համար մեծ բան չի փոխում։ Գուցե բխում է հենց թուրքական տնտեսության շահերից։
    16:00
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
    ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը: Մինչ այս, Անդրեասյանը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:
    15:53
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իլհամ Ալիևը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
    15:47
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի նախագահը հնչեցրել է արցախահայերի տեղահանման և ցեղասպանության ծրագիրը. Դավիթ Բաբայան
    Ադրբեջանի նախագահը հնչեցրել է արցախահայության տեղահանման եւ ցեղասպանության ծրագիրը։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ալիեւի վերջին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանում ապրել չցանկացող արցախահայերը «կարող են նոր բնակավայր փնտրել»։ «Հարցն այն է, թե ինչ նպատակ է նա դնում իր առջեւ։ Ադրբեջանի նախագահը հստակ եւ բացահայտ հայտարարեց, որ գլխավոր նպատակը Արցախը կուլ տալն է, եւ նրանք, ովքեր համաձայն չեն, կարող են հեռանալ։ Մենք գիտենք, որ նրանք մի քանի հազար մարդկանց ցուցակներ ունեն, որոնց մտադիր են գնդակահարել, սա մենք հաստատ գիտենք։ Բնականաբար, բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,9 տոկոսը, կհեռանա Արցախից, եթե, իհարկե, հանկարծ այն հայտնվի Ադրբեջանի կազմում։ Ոչ ոք այստեղ չի մնա։ Այսինքն՝ Ալիեւը հնչեցրել է հայերի տեղահանման եւ ցեղասպանության ծրագիրը։ Այլ բան է, թե ինչպես է նա հասնելու դրան եւ ում հետ է խոսելու այս թեմաներով։ Ես կարծում եմ, որ արցախյան պետականության ապամոնտաժման թեմայով նրա հետ հազիվ թե Արցախից որեւէ մեկը խոսի։ Եվ մենք պետք է հնարավորինս անկեղծ լինենք ինքներս մեզ եւ աշխարհի հետ։ Ահա թե ինչ է սպասվում մեզ։ Մենք շատ ենք ափսոսում, որ համաշխարհային հանրությունը այդպես էլ համր մնաց Ալիեւի այդ մարդատյաց արտահայտությունների հանդեպ»,- նշել է նախարարը։ Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի ներողամիտ վերաբերմունքը պայմանավորված է գազի մատակարարումներով, Դավիթ Բաբայանը նշել է. «Այսօր նրանք գազ են գնում եւ դրա համար աչք են փակում արցախցիների իրավունքների խախտման վրա, վաղը նրանք գազախցիկներ են ունենալու»։
    15:41
    07.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հայրենիք» կինոթատրոնի մոտ ավտոմեքենա է այրվել
    Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:29-ին: Այրվել է «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Զ. Վ., ծնված 1986 թ.) շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:
    15:40
    07.10.22
    Ավելին