Լրահոս
2022-10-07
-
ՀասարակականՓեթակն այսօրվանից չի գործի. Կառավարության մոտ առևտրականները գալիս են ցույցիՆորից բունտ է հասունանում Երևանում, Փեթակ առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործի, Yerevan.Today-ին ահազանգում են առևտրականները՝ քիչ առաջ են տհաճ անակնկալն ստացել ԱԻՆ-ից։ Այսօր առավոտյան սովորականի պես Փեթակի վաճառակետերի աշխատակիցներն ու վարձակալները մոտեցել են շենքին, որ դռները բացեն-մտնեն ներս, սակայն նրանց բոթով դիմավորել են ԱԻՆ աշխատակիցները՝ հայտնելով, որ թույլ չեն տալիս մուտք գործել Փեթակի տարածք։ Պարզվում է՝ որոշում կա՝ փակելու առևտրի կենտրոնը, ընդ որում մեզ ահազանգող առտրականները չգիտեն, պարզաբանում չեն ստացել՝ ժամանակավո՞ր բնույթ է կրելու այս որոշումը՝ զուտ Սուրմալուի պայթյունի նախադեպքով պետության մեղքերը մաքրելու նպատակով, թե անվտանգային խնդիրների պատրվակով Կառավարությունը կացնային քայլերով գնում է այս երկու հսկա առևտրի կենտրոնները վերացնելու, տարածքը պրոիշխանական մեծահարուստներին վաճառելու ճանապարհով։ Հենց հիմա առևտրականները միավորվել և գալիս են Կառվարության շենքի մոտ՝ միտինգ են անում, Yerevan.Today-ին հայտնեցին, որ իրենց պահանջները կհրապարակեն տեղում, երբ լրատվամիջոցները գան լուսաբանելու։Ավելին10:4507.10.22 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը որոշել է բավականին մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է բավականին մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա․ հիշեցնենք, որ նրան պաշտոնական այցով հոկտեմբերի 9-12-ը հրավիրել են Մոսկվա։ Ընդ որում՝ շատերը զարմանում են, թե ինչու են հրավիրել, եթե հոկտեմբերի 7-ին արդեն նախատեսված էր Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու։ Ալեն Սիմոնյանը 16 հոգանոց պատվիրակությամբ է Մոսկվա մեկնելու, որի կեսն օրենսդիրներն են, մյուսներն աշխատակազմից են։ ԱԺ նախագահը որոշել է իր հետ Մոսկվա տանել պատգամավորներ Վահե Ղալումյանին, Գուրգեն Արսենյանին, Հայկ Սարգսյանին, Բաբկեն Թունյանին, Ալեքսեյ Սանդիկովին, նախկին դասատու Մարինա Ղազարյանին եւ «Պատիվ ունեմ»-ից՝ Տարոն Մարգարյանին, ում ժամանակին հենց ինքն է ստիպել, որ դիմում գրի հեռանա Երեւանի քաղաքապետի պաշտոնից»:Ավելին10:4207.10.22 -
ԱրցախԱդրբեջանցիները ձի ու խոշոր եղջերավոր կենդանիներ են գողացել արցախցիներիցԱդրբեջանցիները ձի ու խոշոր եղջերավոր կենդանիներ են գողացել արցախցիներից, հաղորդում են Արցախի քննչական կոմիտեից: «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ սեպտեմբերի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի վարչական տարածքի բլրի վրա տեղակայված ադրբեջանական հենակետում գտնվող ադրբեջանցիների կողմից մոտ 150 մետր հեռավորությամբ գտնվող նույն համայնքի տարածք իջնելու և համայնքի բնակիչներին պատկանող ընդհանուր՝ 2.025.000 ՀՀ դրամ գումարի 4 գլուխ խոշոր եղջերավոր և 1 գլուխ ձի գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է»,-նշվում է Արցախի ՔԿ հաղորդագրությունում:Ավելին10:3707.10.22 -
ՔաղաքականԶրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»: Իրականությունը, սակայն, այն է, որ դեռեւս 2007-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Ավելին՝ այն առաջին փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ դա նշանակում էր Արցախի ինքնորոշում, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս: Մեկ այլ հանգամանք եւս. կարեւոր է հիշել՝ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, «Մադրիդյան սկզբունքներն» ու, ընդհարապես, ամեն ինչ դրեց մի կողմ եւ մեծախոսում էր՝ սկզբից ասելով, թե բանակցություններն իր՝ զրոյական կետից է սկսել, ապա հոխորտում էր՝ ինչ պետք է, դա էլ բանակցում ենք: Նա հերթական անգամ մանիպուլացրել ու խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:Ավելին10:3407.10.22 -
ՔաղաքականԻ՞նչ գիրք է դրված սեղանին«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ Պրահայում էր՝ մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Հայաստանյան հասարակությունը փորձում էր Փաշինյան-Էրդողան-Ալիեւ հանդիպումների լուսանկարներից եզրակացություններ անել, թե ՀՀ վարչապետն ինչ է «տվել», ինչի է համաձայնել։ Լուսանկարներից մեկում սեղանին գիրք է դրված՝ ալբանացի գրող Լեա Իպիի «Պատմության ավարտը եւ նոր դարաշրջանի սկիզբը» գիրքը՝ դրամատիկ հուշագրություն Բալկաններում կոմունիզմի ավարտի մասին։ Հետաքրքիր է, թե ում գիրքն էր դա, ում նախաձեռնությամբ էր հայտնվել հենց այդ սեղանին։ Երեկ այս գիրքն ու դրա հայտնվելը ադրբեջանական սոցցանցերում բուռն քննարկումների առարկա էին դարձել»:Ավելին10:2707.10.22 -
ՔաղաքականՏեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ. նախարարն անգամ նրան չէր ճանաչում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 5-ին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խորհրդի նախագահ, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի կողմից պետք է ներկայացվեր տեսչական մարմնի ղեկավարը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդի նախագահ-նախարարը նիստը սկսելուց հետո անգամ չի իմացել, թե ով է լինելու նոր ղեկավարը։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ ներկա խորհրդի անդամները երկար սպասելուց հետո, չգիտես՝ ինչու, փորձել են կառավարության աշխատակազմից պարզել, թե ով է թեկնածուն, որպեսզի հրավիրեն։ Աշխատակազմից տվյալները փոխանցելուց հետո միայն պարզվել է, որ թեկնածուն հայտնի հանրապետական շրջանակներից, Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանն է, որը ներկայացել է նիստը սկսելուց 40 րոպե անց, քանի որ ինքն էլ չի իմացել, որ պետք է ներկայանա։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս խայտառակ միջադեպի առիթով մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից։ Վերջինս նշեց. «Ինձ փոխանցեցին, որ, ըստ նախանշված ժամի, նիստը տեղի է ունեցել, տեսչականի ղեկավարն էլ մասնակցել է խորհրդի նիստին»:Ավելին10:1907.10.22 -
ՔաղաքականՍիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների։ Չնայած սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ եղան, բայց, դրանց արդյունքներով, անցողիկ շեմը՝ «50+1» ձայն, չի հաղթահարել ոչ մի ուժ, որ իշխանություն ձեւավորվի։ Արդեն ակնհայտ է, որ այդ 5 ուժերը չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել, կոալիցիա կազմել ու իշխանություն ձեւավորել։ Ավելին, Սիսիանից մեզ ասացին, որ նոր ընտրությունը գրեթե բոլորի սրտով է, բոլոր դերակատարները հակված են գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը վաղաժամ պետք է դադարեցնի նորընտիր ավագանու լիազորությունները․ ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե օրենքով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում»։ Այս դեպքում, մինչեւ նոր ավագանու ընտրվելը, վարչապետի որոշմամբ նշանակվում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխան ավագանու արձակվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում»։Ավելին10:1207.10.22 -
ԻրավականՀավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարժական հավաքները լուրջ բարդությունների առջեւ են կանգնեցրել իրավապահներին: Բանն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք ստիպված են լինում ծանուցում ստացած, բայց հավաքներին չմասնակցած անձանց բերման ենթարկել, որն ուղեկցվել է անգամ դանակահարությամբ: Լոռու մարզի Արծնիկ գյուղում իրավապահները գնացել են գյուղի 39 տարեկան բնակչի տուն՝ հասկանալու համար, թե ինչու չի ներկայացել զինկոմիսարիատ: Իրավապահներին քաղաքացին դիմավորել է հայհոյանքներով ու փորձել դանակով հարվածել: Ավելին՝ այս օրերին իրավապահները փորձում են զինկոմ ներկայանալ չցանկացող անձանց հարազատներից պարզել, թե ուր են, ինչու չեն կատարում զինկոմի պահանջը, ինչը իրավապահների մոտ բարդություններ է առաջացնում, եւ վերջիններս լուրջ վիճաբանությունների մեջ են մտնում քաղաքացիների հետ: Բացի այդ, ողջ գործընթացը ուղեկցվում է մարդու իրավունքների կոպիտ խախումներով, որի մասին ահազանգել է ՀԿ հատվածը, եւ երեկ նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձավ խնդրին՝ քննադատելով ՊՆ-ի գործելաոճը: Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 29-ից հերթական պլանային վարժական հավաքներն են անցկացվում։ Որոշումը կառավարությունն է ընդունել՝ հիմքում ունենալով Պաշտպանության նախարարության առաջարկած նախագիծը»:Ավելին10:0407.10.22 -
ՔաղաքականՍահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն կիրականացվի. Պրահայում քառակողմ հանդիպման հայտարարությունըՍահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն կիրականացվի. Պրահայում քառակողմ հանդիպման հայտարարությունը Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիեւի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:Ավելին09:5707.10.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Tert.am» Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «Ժողովուրդ» «Մադրիդյան սկզբունքները» այն փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը: «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը մեծաթիվ պատվիրակությամբ կմեկնի Մոսկվա: «Ժողովուրդ» Վարժական հավաքները լուրջ բարդությունների առջեւ են կանգնեցրել իրավապահներին: «Հրապարակ» Իշխանությունը որոշել է բոլոր ապաքաղաքական մարմինները զավթել՝ գործուղելով ՔՊ-ականների։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի հետ:Ավելին09:4507.10.22 -
ԻրավականՏարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ արձակվեցին5 ամիս ապօրինի կալանավորված Գոռն ու Տարոնն ազատության մեջ են: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ավելին01:1007.10.22 -
ՔաղաքականՊրահայում շարունակվում է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումըՊրահայում ընդմիջումից հետո շարունակվում է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:Ավելին01:0707.10.22 -
ՄիջազգայինԱդրբեջանը և Հայաստանը մինչև 2022 թվականի վերջը կարող են ստորագրել խաղաղության պայմանագիրԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ որոշակի պայմաններում Հայաստանի հետ խաղաղ պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2022թ. վերջը: Այս մասին Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը:Ավելին00:1007.10.22 -
ՀասարակականՍպասվում է անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:Ավելին00:0007.10.22
2022-10-06
-
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:Ավելին23:5306.10.22 -
Հասարակական36-ամյա վարորդը «06»-ով բախվել է էլեկտրասյանը․ կան վիրավորներՀոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սեյրան Հ-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Օշական գյուղի Մաշտոցի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը։Ավելին23:4806.10.22 -
ՀասարակականՄատաղիսում զոհված Միհրանի հիշատակին Երևանում հուշաքար է բացվելԵրևանում հուշաքար է բացվել 44-օրյա պատերազմի զոհերից Միհրանի հիշատակին: Միհրանը հուլիսյան մարտերից հետո էր անդամագրվել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդին: Սեպտեմբերի 27-ին բարձրացել էր Մատաղիսի դիրքեր, զոհվել պատերազմի 9-րդ օրը:Ավելին23:4506.10.22 -
Հասարակական60-ամյա վարորդը DAF բեռնատարով բախվել է կամրջի բետոնե և երկաթե ճաղավանդակներինՀոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Գ-ն իր վարած DAF մակնիշի բեռնատարով Իջևան-Երևան ավտոճանապարհի 130 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Չայնիի ոլորանների սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե և երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա տապալել բետոնե էլեկտրասյուները։Ավելին23:4006.10.22 -
ՔաղաքականՓաշինյան- Էրդողան հանդիպմանը շեշտվել է հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը․ կառավարությունՊրահայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:Ավելին23:3306.10.22 -
ՄիջազգայինՄոսկվային թույլ չեն տալիս մասնակցել ռուսական գազատարների պայթյունների հետաքննությանըՆԱՏՕ-ն կոշտ հակահարված է խոստանում նրանց, ովքեր 10 օրում 4 անգամ պայթեցրել են «Հյուսիսային հոսք»-երի խողովակաշարերը:Ավելին23:3006.10.22