Լրահոս
2022-10-09
-
Արտաքին քաղաքականությունՂրղզստանում չեղյալ են հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժություններըՂրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները, կիրակի լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ««Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները չեղյալ են հայտարարվել ղեկավարության որոշմամբ»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: ՀԱՊԿ երկրների «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները պետք է տեղի ունենային Ղրղզստանի «էդելվեյս» զորավարժարանում հոկտեմբերին։Ավելին18:2009.10.22 -
ԵրևանՀամոզված եմ, որ Երևանն աստիճանաբար ավելի ենք սիրելու ու գնահատելու․ Տիգրան Ավինյանի շնորհավորանքըԵրևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է արել՝ շնորհավորելով մայրաքաղաքի 2804–ամյակի առթիվ․ «Սիրելի՛ երևանցիներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804–ամյակի առթիվ: Դարեր շարունակ մեր քաղաքը դժվարությունների միջով մաքառելով, փոփոխվելով ու զարգանալով՝ հասավ մեզ իր այսօրվա տեսքով, հիմա արդեն մեզնից յուրաքանչյուրիցս է կախված մեր սիրելի քաղաքի բարելավումն ու շենացումը: Համոզված եմ, որ ամեն հաջորդող հոբելյանին Երևանն էլ ավելի է գեղեցկանալու և զարգանալու, համոզված եմ, որ աստիճանաբար մեր քաղաքն ավելի ենք սիրելու ու գնահատելու, համոզված եմ, որ դիմացինին ենք ավելի շատ սիրելու ու գնահատելու, չէ՞ որ Երևանը մարդիկ են՝ մենք ենք: Այս պարզ բանաձևն է երաշխավորելու Երևանի բարօրությունը՝ ամենքս Երևանի համար, ամենքս իրար համար: Սիրելի' երևանցիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքի տոնի առթիվ՝ վստահեցնելով, որ մենք էլ մեր հերթին ամենը կանենք Երևանն ավելի լավը դարձնելու համար»։Ավելին18:0709.10.22 -
ՀասարակականԼվովյան փողոցին հարակից ձորակից դուրս են բերել 34-ամյա տղամարդու դինԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի 25 հասցեի մոտ գտնվող ձորակում դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/09/1224029/Ավելին17:5909.10.22 -
ՍպորտՋոկովիչը հաղթեց Աստանայի Մաստերս մրցաշարումՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց Աստանայի ATP-500 Masters մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը հույն Ստեֆանոս Ցիցիպասն էր: 1 ժամ 16 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Ջոկովիչն առավելության հասավ երկու սեթերից հետո` 6:3, 6:4 հաշվով: Սա սերբ թենիսիստի երկրորդ հաղթանակն է երկու շաբաթվա ընթացքում: Նախորդ շաբաթ Ջոկովիչը հաղթել էր Թել Ավիվի ATP-250 Masters մրցաշարում: Թենիսիստն արդեն 9 մրցախաղում պարտություն չի կրում:Ավելին17:5509.10.22 -
ՍպորտՍպերցյանը և Հարոյանը` Եվրո-2024-ի վիճակահանության մասինՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստներն իրենց կարծիքն են հայտնել Եվրո-2024 վիճակահանության վերաբերյալ, որտեղ ազգային ընտրանին ընդգրկվեց D խմբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստների խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կարծիքով՝ խումբը ամենաբարդերից չէ: «Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»,- ասել է Հարոյանը: Ըստ Էդուարդ Սպերցյանի՝ պետք չէ մտածել մրցակիցների մասին, պետք է մրցել ամեն խաղում: «Մեր խմբի թիմերից ամենալավը ծանոթ եմ Խորվաթիային և կարծում եմ՝ ի զորու ենք նրանց դեմ պայքարելու: Թուրքիայի հավաքականը նույնպես վատ թիմ չէ, ունեն Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներ: Ուելսն էլ է ուժեղ և ամուր թիմ, նույնիսկ Լատվիան նվեր չէ: Բայց մենք պետք է չմտածենք մեր մրցակիցների մասին, այլ շատ աշխատենք և խաղանք մեր ֆուտբոլը, փորձենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Վստահ եմ՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի»,- ընդգծել է ֆուտբոլիստը:Ավելին17:4009.10.22 -
ՔաղաքականՀայաստանը ունի ռեսուրս և բոլոր հնարավորությունները պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Իշխան ՍաղաթելյանՀայաստանը ռեսուրս եւ բոլոր հնարավորությունները ունի պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ դա ապացուցել է նախորդ 30 տարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` արձագանքելով ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի աղմկահարույց հայտարարությանը: Նշենք,որ Աղաջանյանը ասել էր, որ 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ «Նախ կարեւոր է արձանագրել` ով է դա ասում, որովհետեւ դա խորհրդանշական է: Դա ասում է 2018 թվականի ապրիլին հերոսի պապիկ կեղծողը: Երկրորդը` Հայաստանը ռեսուրս եւ բոլոր հնարավորությունները ունի պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ դա ապացուցել է նախորդ 30 տարում: Հայաստանը չունի իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը, իր հայրենակիցներին եւ խնդիրը հենց դրանում է, որ Հայաստանի իշխանության ղեկին գտնվում են թրքահպատակ, անսրբություն, անհայրենիք մի խունտա, ովքեր պատրաստ են ամեն ինչ զիջել թշնամուն, ունեն մեկ նպատակ` պահել իրենց իշխանությունը»,-ասաց նա: Սաղաթելյանի խոսքով` իշխող ուժը եկել է իշխանության կոնկրետ ծրագրով` հանձնելու հայրենիքը: «Ես չեմ պատկերացնում որեւէ հայ մարդու, որը հայտնվել է իշխանության եւ տնօրինում է ժողովրդի ճակատագիրը, կարող է թուրքական ազդեեցության գործակալ չլինի եւ նման հայտարարություն անի: Մի պարզ բան, որ ասում են` հնարավորություն եւ ռեսուրս չունենք, պատերազմից անցել է 2 տարի, ամեն ինչի համար գումար կա, բայց բանակի համար: 3 տարվա մեջ ռազմական ծախսերը նույնն է, որեւէ ավելացում չկա, իսկ դրան զուգահեռ ոստիկանության վրա ծախսվող գումարները 3 տարի առաջա ավելացրել են 40 միլիարդով: Այսինքն` ռեսուրսներ կան, բայց հայրենիքը պաշտպանող չկա: Կամ եթե իրենք փաստում են այդ ամեն ինչը, ինչի՞ են մնում իշխանության»,- հավելեց Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գնահատականի եւ առաջիկա անելիքների մասին հանդես կգա հայտարարությամբ:Ավելին17:2709.10.22 -
ՏնտեսականՊեսկովը հայտարարել է առաջիկա 20 տարում ԵՄ-ի կողմից Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու անհնարինության մասինԵվրոպան առաջիկա 10-20 տարում կզգա ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու բացասական հետևանքները, հոկտեմբերի 9-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հոկտեմբերի 3-ին Միջազգային էներգետիկ գործակալությունը նախազգուշացրել է, որ ԵՄ-ում պահեստարանները փետրվարին կդատարկվեն մինչև 5% առանց ռուսական գազի և հեղուկ բնական գազի սահմանափակ մատակարարումների: Գործակալության զեկույցում ասվում է, որ կատարված հաշվարկների հիման վրա եվրոպական երկրները պետք է կրճատեն գազի սպառումը 9-13%-ով, որպեսզի ջեռուցման սեզոնի ընթացքում ամբողջությամբ չսպառեն պահեստարանների պաշարները՝փետրվարի 1-ից Ռուսաստանից մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում:Ավելին17:2509.10.22 -
ՀասարակականՈսկեվազ գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհՀոկտեմբերի 9-ին, ժամը 15:35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի համայնքապետարանի մոտակայքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևոր և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել շտապօգնության մեքենային։Ավելին17:1009.10.22 -
Արտաքին քաղաքականությունՄոլդովան խստացրել է հսկողությունը Ռուսաստանի հետ սահմանինՄոլդովայի անվտանգության մարմինները փոխել են սահմանային հսկողության կարգավորումները ՝ վատ մտադրություններին Ռուսաստանից եկողների մուտքը թույլ չտալու համար, ասել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։ Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները հայտնել էին, որ հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ապրում են Ռուսաստանում, որոշել են վերադառնալ հայրենիք։ «Խոսքը երկքաղաքացիություն ունեցող մեր քաղաքացիների մասին է, և վտանգ կա, որ նրանք կզորակոչվեն, շատերը փորձում են տուն վերադառնալ։ Միևնույն ժամանակ, մեր անվտանգության մարմինները մի փոքր հարմարեցրել են արձանագրությունները՝ համոզվելու համար, որ նրանք, ովքեր վատ մտադրություններ ունեն, չմտնեն երկիր»,- լրագրողներին ասել է Գրոսուն։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում Մոլդովայի դեսպանատունը և հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են տարել՝ կապված մարդկանց հոսքի հետ, սակայն դիվանագետները պատրաստ են դիմակայել նման ծանրաբեռնվածությանը։ Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից նախագահ Պուտինի հրամանագրով մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է 1000 կիլոմետրանոց շփման գիծը և Ուկրաինայի ազատագրված տարածքները վերահսկելու համար։ Զորահավաքի ընթացքում ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300.000 պահեստազոր, ինչը կազմում է Ռուսաստանի Դաշնության ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%-ը։Ավելին16:5509.10.22 -
ՀասարակականԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Իսակովի, Երևանյան, Շահումյան, Ռոմանի, Վ.Համբարձումյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Գոռավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Մուլքի, Լուսահյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Չքնաղ, Նիգավան, Ծիլքար, Սանգյառ, Վարդենիս, Երնջատափ, Ռյա-Թազա, Ափնա, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Նորաշեն, Ծաղկաշեն, Ալագյազ, Սադունց, Լեռնապար գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:Ավելին16:4009.10.22 -
Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցում են միջազգային զորավարժություններիՀայ խաղաղապահների ստորաբաժանումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքի մերձակայքում տեղակայված ԱՄՆ Հետևակային ստորաբաժանումների պատրաստման կենտրոնում մասնակցում է միջազգային զորավարժությունների, որոնք Կոսովոյում առաքելություն իրականացնելու նախապատրաստական փուլ են հանդիսանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դասընթացներին և զորավարժությանը տեղում հետևելու նպատակով կենտրոն է այցելել ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանը և հանդիպել կենտրոնի զորավարժությունների պլանավորման և վերահսկման բաժնի պետ, փոխգնդապետ Թոմաս Ֆրոնհոեֆերի և ԱՄՆ ԶՈՒ 76-րդ հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Քրիս Մաբիսի հետ։ Հանդիպումների ընթացքում ԱՄՆ զինվորականները նշել են հայկական ստորաբաժանման պատրաստության և կարգապահության բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային զորավարժություններում հայ խաղաղապահների մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ։Ավելին16:2509.10.22 -
ՍպորտԵվրո-2024-ի որակավորման փուլի բոլոր խմբերը հայտնի ենԳերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը` A խումբ. Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Վրաստան, Կիպրոս: B խումբ. Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար: C խումբ. Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Մալթա: D խումբ. Խորվաթիա, Ուելս, Հայաստան, Թուրքիա, Լատվիա: E խումբ. Լեհաստան, Չեխիա, Ալբանիա, Ֆարերյան կղզիներ, Մոլդովա: F խումբ. Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Ադրբեջան, Էստոնիա: G խումբ. Հունգարիա, Սերբիա, Չեռնոգորիա, Բուլղարիա, Լիտվա: H խումբ. Դանիա, Ֆինլանդիա, Սլովենիա, Ղազախստան, Հյուսիսային Իռլանդիա, Սան Մարինո: I խումբ. Շվեյցարիա, Իսրայել, Ռումինիա, Կոսովո, Բելառուս, Անդորրա: J խումբ. Պորտուգալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Լիխտենշտեյն: Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո-2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։ Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբերին։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։Ավելին16:1009.10.22 -
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024-ի որակավորման D խմբում է. մրցակիցների թվում է ԹուրքիանԳերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ: Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականն զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։ Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբերին։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։Ավելին15:5509.10.22 -
ՀասարակականԲախվել են Opel Astra Universal-ն ու ՎԱԶ 2107-ը, կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Ռազմիկ Բագրատյանի վարած VAZ 2107 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 42-ամյա Դավիթ Կաֆյանի վարած Opel Astra Universal մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/09/1224025/Ավելին15:4209.10.22 -
ԱրցախԱրցախի 5 համայնքների ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14։00-ի դրությամբ կազմել է 25.88 տոկոսԱրցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովին Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից փոխանցած տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ Արցախի 5 համյքներում ընթացող ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 433 ընտրող կամ ընտրողների 25.88%-ը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի ԿԸՀ-ից։ Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի, հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող՝ 168 ընտրողից 97-ը կամ 57.74%, Մոխրաթաղ՝ 264 ընտրողից 122-ը կամ 46.21%, Նոր Ղազանչի՝ 123 ընտրողից 32-ը կամ 26.02%, Վանք՝ 1032 ընտրողից 165-ը կամ 15.99%, Մարտունու շրջան Խերխան՝ 86 ընտրողից 17-ը կամ 19.77 %։Ավելին15:3009.10.22 -
ՔաղաքականԱրայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Երևան՝ Պրահայի քառակողմ հայտարարությունը քննարկելու համարԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- մանրամասնել է Լ. Ավանեսյանը:Ավելին15:1909.10.22 -
ԻրավականՔրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Նախ Հրազդանի կիրճում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 59-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով տարա կար՝ 15 գրամից ավելի քաշով։ Ձերբակալվածի հայտնածով՝ այն թմրամիջոց է։ Մյուս տեղեկությունը, ըստ որի՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչներից մեկը ապօրինի կանեփ է աճեցնում, Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն իրացրին հոկտեմբերի 5-ին։ Արդյունքում հայտնաբերեցին կանեփի 29 թուփ։ Երկու դեպքով էլ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։Ավելին15:1709.10.22 -
ԱշխարհՓոթորիկը հարվածել է Նիկարագուայի ափերին«Ջուլիա» փոթորիկը հարվածել է Նիկարագուայի ափերին, հայտնում է ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը: «Նիկարագուայի արբանյակներից և ռադարներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ «Ջուլիա» փոթորկի կենտրոնը եղել է Նիկարագուայի ափը, Լագունա դե Պերլասի տարածքում»,- գրել է կենտրոնը Twitter-ում։ Քամու արագությունը հասնում է վայրկյանում 38 մետրի։ Ըստ կենտրոնի հաղորդագրության,փոթորկի պատճառով շաբաթվա սկզբին Կենտրոնական Ամերիկայում և հարավային Մեքսիկայում հնարավոր են հեղեղումներ և սելավներ։Ավելին15:0509.10.22 -
ՄիջազգայինՖիլիպիններում բանտարկյալները փախուստի փորձ են արել՝ պատանդ վերցնելով նախկին նախարարինՖիլիպինների ոստիկանությունը վնասազերծել է երեք անձանց, որոնք պահվում էին Կեսոն քաղաքի մեկուսարանում՝ փախուստի փորձից հետո։ Ձերբակալվածներից մեկը պատանդ էր վերցրել արդարադատության նախկին նախարարին, հայտնում է տեղական PNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության մամուլի ծառայությանը։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ կիրակի առավոտյան ձերբալակվածները բռնել են կալանավայրի աշխատակիցներից մեկին, ով նրանց սնունդ է բերել և դանակի մի քանի հարվածներ հասցրել։ Ի պատասխան՝ սպաներից մեկը կրակ է բացել՝ սպանելով երկու բանտարկյալների։ Երրորդ կալանավորին հաջողվել է փախչել և պատանդ է վերցրել արդարադատության նախկին նախարար Լեյլա Դե Լիմային, ով պահվում էր նույն քրեակատարողական հիմնարկում։ Նրա հետ փորձել են բանակցել, սակայն ապարդյուն։ Երեք բանտարկյալներն էլ վնասազերծվել են։ Միջադեպի հետևանքով երկու իրավապահներ մարմնական վնասվածքներ են ստացել։ Նախկին նախարարը չի տուժել։. «Երեք ձերբակալվածներ վնասազերծվել են, դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետները: Մեկուսարանում լարվածությունը թուլացել է, և իրավիճակը վերադարձել է բնականոն հուն, կատարվում է քննություն»,- ասել է ոստիկանության լրատվական ծառայության ղեկավարը։Ավելին14:5209.10.22 -
ԱշխարհԳիտնականների խումբը պարզել է Ծիր Կաթինի իրական զանգվածըՉինացի և օտարերկրա գիտնականների խումբը հստակ չափել է Ծիր Կաթինի քաշը: Նրանք հայտարարել են, որ Ծիր Կաթինի քաշը 550 մլրդ անգամ գերազանցում է արևի քաշը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են բրիտանական Monthly Notices ամսագրում։ «Մեր վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ծիր Կաթինը կարող է ավելի բարակ լինել, քան մենք կարծում էինք։ Սա նշանակում է, որ գալակտիկայում ավելի շատ չլուսավորվող մատերիա կա»,-հայտարարել է հետազոտական խմբի անդամ Սյու Սյանսյանը։ Նա նշել է, որ զանգվածը շատ կարևոր է գալակտիկայի դինամիկան հասկանալու համար։Ավելին14:4009.10.22