Լրահոս

2022-10-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով
    Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վրկ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 09-ի ցերեկը կնվազի 8-10, 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:
    14:27
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Mini Cooper-ը հայտնվել է բլրակում. կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Mini Cooper մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս Մաշտոցի զինկոմիսարիատի հարևանությամբ բախվել է երկթաբետոնե արգելապատնեշներին, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայնտվել բլրակում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/09/1224021/
    14:15
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաշտոցի պողոտայում մոպեդը բախվել է կայանված «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին
    Հոկտեմբերի 1-ին, ժամը 20.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում մոպեդը բախվել է կայանված «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
    14:03
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆերստապենը հաղթեց Ճապոնիայի Գրան Պրիում և ժամանակից շուտ պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը
    «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթեց Ճապոնիայի Գրանդ Պրիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ճապոնական Գրան Պրիում, 53 շրջաններից հետո առաջինը եզրագծին հասավ աշխարհի գործող չեմպիոն, «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը: Երկրորդ տեղում «Ֆերարի»-ից Շարլ Լեկլերն է, իսկ եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլ»-ի երկրորդ պիլոտ Սերխիո Պերեսը: Աշխարհի 7-ակի չեմպիոն, «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուսի Հեմիլթոնը միայն 5-րդն է: Ֆերստապենն այս հաղթանակից հետո ժամանակից շուտ պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
    13:51
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Էրեբունի-Երևանը 2804 տարեկան է
    Էրեբունի-Երևանը 2804 տարեկան է
    13:40
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են
    Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների): Հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 5 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1673 ընտրող: ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ: ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 206 ընտրող կամ ընտրողների 12.31 % :
    13:27
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
    Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը:Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: ՊՆ խոսնակ
    13:24
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Այսօր կկայանա Եվրո-2024-ի վիճակահանությունը
    Այսօր գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ վիճակահանությունը կմեկնարկի ժամը 14։00-ին և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։ Վիճակահանությանը մասնակցող 53 հավաքականները բաշխվելու են 7 զամբյուղների, որոնք ձևավորվելու են Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության արդյունքների հիման վրա։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 3-րդ զամբյուղում: Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին 3 մասնակիցները կորոշվեն 2024 թ. մարտին կայանալիք հատուկ փլեյ-օֆֆ-ի ժամանակ։ Մրցաշարն ընդունող Գերմանիայի հավաքականը չի մասնակցի որակավորման փուլին, որին միանգամից շնորհվել է Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։ Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
    13:15
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սամուել Սևյանը ԱՄՆ առաջնության երկրորդ տեղում է
    Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան: Նա այս անգամ մրցում էր Ռայ Ռոբսոնի հետ: Իր պարտիան խաղաղ արդյունքով է ավարտել նաև Սամուել Սևյանը: Նրա մրցակիցը Վոնդեր Լիանգ էր: 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարուանան է, ով ունի 3 միավոր: 2,5 միավորով երկրորդ տեղում Սամուել Սևյանն է: Արոնյանը 2 միավորով 4-րդ տեղում է:
    13:03
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Համախմբումը պետք է ունենա մեկ բացառություն` նիկոլիզմը. Արտակ Զաքարյան
    Բոլոր նրանք, ովքեր կշարունակեն բարբաջել «միայն թե նախկինները չգան»` որպես պառակտիչ, թշնամական քարոզիչ պետք է պատժվեն ամենախիստ ձևով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Ինչու՞ է «թավշյա իշխանափոխությունը» մարդկանց ուղեղներում միայն մեկ հարց մեխել. «մենակ թե նախկինները չգան»: Դավաճան թավշիստների բոլոր խոստումները մոռացվել են, բայց այս մեկն ամեն առիթով թմբկահարում են: Իրականում այդ հանրային թույնը նախորդ իշխանության վերադարձի հետ ոչ մի կապ չունի: Եթե ուշադրություն եք դարձրել, նիկոլականները հանգիստ ավիրում են երկիրը, քանդում ու հանձնում են թշնամուն ամեն ինչ: Դա անում են առանց իրենց ընտրողի աջակցության և թքած ունենալով իրենց ընտրողի կարծիքի վրա: Սակայն, հենց ընդդիմությունն ակտիվանում է, փողոցային ակցիաներ է անում, միասնության կամ իշխանափոխության կոչեր է հնչեցնում, կամ էլ մասնակցում է նախընտրական արշավների` նիկոլիզմը միացնում է հատուկ իր տգետ մասսայի համար պատրաստած` «նախկինները գալիս են» կոճակը: Այդ ֆրազան այնպես է ներարկած ցածր խավի ուղեղում, ինչպես ասենք թմրանյութն է աշխատում թմրամոլի համար: Սա քաղտեխնոլոգիական կարևոր մեխ է, որի միջոցով ցանկանում են աշխարհի քարտեզի վրայից վերացնել Հայաստան պետությունը: Ապագայում ոչ մի ազգ կամ պետություն` հայ ժողովրդի կործանման մեղքի բաժին չի ունենալու, որովհետև բոլորն ասելու են` «հայ ժողովուրդն է այդպես ուզել»: Հայ ժողովուրդն է ընտրել իր կործանման ճանապարհը, և չի ցանկացել հետ կանգնել նրանից: Հատկապես վերջերս, միջազգային լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում տարբեր երկրների վերլուծաբաններ, որոնք հենց այդպես էլ ձևակերպում են իրավիճակը. «հայ ժողովուրդը շանս ունի փրկվելու, սակայն ընտրել է փաշինյանի հետևից դեպի կործանում գնալու ճանապարհը»: Մեր վերականգնման միակ եղանակը` համազգային համախմբումն է` հանուն գոյաբանական սպառնալիքի չեզոքացման, հանուն նոր, անվտանգ ու խաղաղ պետության կառուցման: Համախմբումը պետք է ունենա մեկ բացառություն` նիկոլիզմը: Ոչ թե նիկոլականները, այլ նիկոլիզմը` որպես պառակտիչ, քայքայիչ գործոն: Բոլոր նրանք, ովքեր կշարունակեն բարբաջել «միայն թե նախկինները չգան»` որպես պառակտիչ, թշնամական քարոզիչ պետք է պատժվեն ամենախիստ ձևով»,- գրել է նա:
    12:51
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մանուէլ Պետրոսյանը հաղթեց ChessMood մրցաշարում
    Ծաղկաձորում կայացած ChessMood շախմատային միջազգային երկրորդ մրցաշարի հաղթողը Մանուէլ Պետրոսյանն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը կիսեց միավորը Շանթ Սարգսյանի հետ: Առաջատարների շարքում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Տիգրան Պետրոսյանը: 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր Մանուէլ Պետրոսյանը միայն լրացուցիչ միավորներով դարձավ մրցաշարի հաղթող: Նույնքան միավոր էր հավաքել նաև Իրանից Ամիրռեզա Բալան: Շանթ Սարգսյանը 4-րդն է, Տիգրան Պետրոսյանը` 5-րդը: ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում էր 84 շախմատիստ Հայաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից:
    12:40
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը տիեզերական աստղադիտարան է արձակել Արեգակի ուսումնասիրման համար
    Չինաստանը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան ​​տիեզերակայանից հաջողությամբ արձակել է տիեզերական աստղադիտարան Արեգակի վրա հետազոտությունների համար , հայտնում է Սինուհա լրատվական գործակալությունը: Արեգակնային հետախուզական նոր արբանյակը արձակվել է««Չանչժեն-2Գ»` Long March-2D կրիչ հրթիռի միջոցով և մտել է նշված ուղեծիր: Տիեզերական աստղադիտարանը հիմնականում կօգտագործվի արեգակնային բռնկումների, պսակի զանգվածի արտանետումների և Արեգակի մագնիսական դաշտի միջև պատճառահետևանքային կապերի, ինչպես նաև տիեզերական եղանակի կանխատեսման համար անհրաժեշտ տվյալներ ստանալու համար:
    12:27
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում` Երևանի Կենտրոն վարչական շրջանում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10։30-15:00-ն կդադարեցվի Որմնադիրներ փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:15
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր ընտրությունը. քվեաթերթիկ, որը մեզ տվել է Ալիևը. Վահե Հովհաննիսյան
    Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Մինչև ձեր գալը ՀՀ-ն շատ լավ էլ կարողանում էր։ Բայց ասում է, ու շարունակում են մնալ իշխանության։ Ու մենք սա հանդուրժում ենք։ Այս մասին ասվում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածում» «Դեմքի լուրջ արտահայտությամբ ընտրում ենք ԿԸՀ նոր նախագահ ու քննարկում նրա «մասնագիտական որակները»։ Այն ընտրությունը, որի առաջ կանգնած ենք մենք, ոչ մի կապ չունի ԿԸՀ-ի հետ։ Մենք հա´մ ընտրողն ենք լինելու, հա´մ ընտրվողը, հա´մ հաշվողը։ Մեր ընտրությունը շատ պարզ է. Ընտրությունը սկսված է։ Դրա մասին ազդարարել է Իլհամ Ալիևը և, ըստ էության, նա է մեր միակ ԿԸՀ-ն։ Մեր ազգային քվեաթերթիկի վրա մի քանի պարզ հարց է գրած։ Մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե՞ ոչ։ Մենք պետությա՞ն հասարակություն ենք, թե՞ անարժանապատիվ քոչվորներ։ Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Մինչև ձեր գալը ՀՀ-ն շատ լավ էլ կարողանում էր։ Բայց ասում է, ու շարունակում են մնալ իշխանության։ Ու մենք սա հանդուրժում ենք։ 3 միլիոն մարդու ճակատագիր, ներկա ու գալիք սերունդների ճակատագիրը որոշում է մեկ հոգի. մենք սա նորմա՞լ ենք համարում։ Այս իրավիճակից մենք չե՞նք սարսափում։ Մենք բանական հասարակությո՞ւն ենք, թե՞ անարժանապատիվ քոչվորներ։ Մայր բուհի թալիբան ռեկտորը հեռացնում է պատերազմի կամավոր մասնակից ու անարդացիորեն բանտում գտնվող ուսանողին։ Ու համալսարանի հարյուրավոր դասախոսներ, հազարավոր ուսանողները չեն գնում նրա ընդունարան ու չեն բացատրում մարդու և անասունի տարբերությունը։ Մենք արժանի՞ ենք ունենալ ԵՊՀ, Մայր բուհ, պրոֆեսորա-դասախոսական կազմ, ուսանողություն և այլն։ Երկու տարվա մեջ չի լուծվել օդը փակելու հարցը, ու թուրքը անարգել, երբ ուզում՝ ԱԹՍ-ով խփում է մեր դիրքերին։ Ու հասարակությունը չի ընդվզում։ Ամբողջ ազգով քննարկում ենք Պրահայի կադրերը, իսկ գլխավոր հերոսը հարկ չի համարում 5 րոպե մտնի եթեր՝ բացատրություն տա։ Ու երևի իր տեսանկյունից ճիշտ է անում. պահանջող չկա, ընդվզող չկա, ամեն ինչի հետ համակերպվում են։ Մենք ունե՞նք ընդդիմություն, ձևավորված ֆորմատներ, թե՞ դա միայն անհամ հայտարարությունների ֆաբրիկա է։ Իրադարձությունները սրընթաց զարգանում են, ընդդիմադիր համակարգերից որևէ կազմակերպված աշխատանք ու կազմակերպված հակազդում չկա։ Հասարակության հետ որևէ բաց ու հրատապ խոսակցության ջանք չկա։ Ամսի 5-ի ԱԺ-ում Նիկոլի՝ շատ վտանգավոր ելույթից հետո երկու ժամ անց պետք է լիներ ընդդիմության լայն ֆորմատով հավաք, ուղիղ եթերով պետք է պատասխանվեր նրա բոլոր ռիսկային ձևակերպումներին, ժողովրդին պետք է ներկայացվեր այլընտրանքը։ Ոչ մի բան չի արվել։ Ունե՞նք կենսունակ ընդդիմություն. անկեղծ պետք է պատասխանել հարցին։ Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, իսկ ՀՀ-ն կարողանու՞մ է պաշտպանել Հայաստանը։ Մեկ հոգին երկիրը տանում է անդունդ, ու դրա մասին ինքն էլ բաց ասում է, ժողովուրդը չի հասկանում իրականությունը։ Ընդդիմությունը և վերնախավերը, որ պետք է բացատրեին ամիսների հեռանկարով լինել-չլինելու ռիսկը և կազմակերպեին դա թույլ չտալու գործը, իրենք էլ կարծես թե չեն հասկանում իրավիճակը, կամ գուցե «հավես չունեն»։ Իսկ հասարակությունը բորենու անտարբերությամբ կարծում է, թե Արցախը հոշոտելուց հետո թշնամին կհանդարտվի, իրենց չեն հասնի։ Էն էլ ոնց են հասնելու։ Մեր խնդիրը երբեք այսքան պարզ չի եղել։ Կարողանալ պետության գաղափարի շուրջ կոնսոլիդացնել ժողովրդի ակտվ ուժերին՝ 100-200 հազար։ Ալիևը մեզ պատմական մի հարցաթերթիկ է տվել և դրա համար հատկացրել 2 ամիս ժամանակ. «Դուք կա՞ք, թե՞ դուք մի մեծ սուտ եք»։ Հիմա´ է ամենաբաց, ազատ, արդար, թափանցիկ ընտրության պահը։ Անհատապես բոլորս այս ընտրությունը պետք է անենք»,- ասվում է հոդվածում։
    12:03
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աբովյան քաղաքում շչակ է փորձարկվելու
    Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:
    11:52
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյունը տեղի է ունեցել հյուրատանը՝ առանց հրդեհի բռնկման. 2 քաղաքացի այրվածքներ է ստացել
    Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց 2/8 հացեում գտնվող «D & D» հյուրատանը (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են երկու հյուրասենյակի առաստաղները, միջանցքի առաստաղը և պատը, դռներ և պատուհաններ։ Տուժածներ Ա․ Ա․-ն և Կ․ Ս․-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
    11:41
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծովակ գյուղում այրվել է մոտ 320 հակ անասնակեր
    Հոկտեմբերի 8-ին, ժամը 23:26-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 9-ին, ժամը 00:41-ին, մարվել՝ 03:29-ին: Այրվել է մոտ 320 հակ անասնակեր։
    11:30
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի մարզի Կապան-Քաջարան և Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Կապան-Քաջարան և Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:20
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեքսիկայում ավելի քան 50 դպրոցականներ են թունավորվել
    Մեքսիկայի հարավային Չիապաս նահանգում 57 ուսանող թունավորվել է անհայտ նյութից։ Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, հայտնում է Reuters-ը։ Տուժած աշակերտների ծնողները պնդում են, որ իրենց երեխաները թունավորվել են թմրանյութերից։ Սակայն պետական ​​դատախազությունը հայտնել է, որ իրականացրել է 15 թունաբանական փորձաքննություն, որոնք ցույց են տվել, որ դպրոցականներին թունավորող դեղերը չեն։ Հաղորդվում է, որ թունավորման նմանատիպ դեպքը արդեն երրորդն է Մեքսիկայում։ Սեպտեմբերի սկզբին Մեքսիկայում քլորի արտահոսքի պատճառով մեկ մարդ զոհվել էր, 29-ը՝ վիրավորվել։ Փրկարարները նաև տարհանել էին մոտ 700 այցելուների մոտակա առևտրի կենտրոնից և մոտ 350 հարևան շրջանների բնակիչների։
    11:08
    09.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիտնականները բացատրել են, թե ինչու են մարդկանց կյանքի վերջում ձգում հարազատ վայրերը
    Երբ մարդիկ հասկանում են, որ իրենց շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի ինչ-որ բան անեն՝ ընթրեն ռեստորանում կամ գնան ինչ-որ տեղ, նրանք ընտրում են ծանոթ վայրերն ու այն իրերը, որոնց սովոր են՝ նորերի փոխարեն: Սրանով կարելի է բացատրել, թե ինչու է մարդկանց կյանքի վերջում ձգում հայրենիքը, ասում են Չիկագոյի համալսարանի գիտնականները: Նրանք հարցում եւ մի շարք փորձեր են անցկացրել մոտ 6000 մարդկանց շրջանում, գրում է Naked Science-ը։ Գիտնականները նախ խնդրել են 1000 կամավորների կարդալ հիպոթետիկ սցենարներ, որոնցում նրանք պետք է ընտրություն կատարեին նոր փորձի եւ ծանոթի միջեւ: Օրինակ՝ կրկին դիտել հին ֆիլմը կամ դիտել պրեմիերա: Մասնակիցների մի կեսին ասել են, որ պարզապես պետք է ընտրեն ցանկացած տարբերակ։ Երկրորդ կեսին՝ որ սա այս կամ այն ֆիլմը դիտելու նրանց վերջին հնարավորությունն է։ Բոլոր իրավիճակներում երկրորդ խումբը գերադասել է արդեն ծանոթ փորձը անհայտից: Ընդ որում՝ միջին վիճակագրական մարդը սովորաբար ընտրում է նոր տպավորությունները, եթե կա հավասար հասանելիություն դրանց եւ արդեն ապրված հույզերին: Հաջորդ փորձերը գիտնականները կատարել են լաբորատոր եւ իրական պայմաններում։ Դրանցից մեկի պայմաններով կամավորները ռեստորան գնալու վկայական են ստացել։ Այն պետք է օգտագործվեր մինչեւ հաջորդ ամսվա վերջը։ Առաջին խմբին ասել են, որ նրանք շատ ժամանակ չեն ունենա հաստատություն այցելելու համար: Երկրորդին նրանք դա չեն ասել: Արդյունքում, առաջին խմբի մարդկանց 67 տոկոսն է ընտրել ծանոթ ռեստորանը, երկրորդ խմբից՝ ընդամենը 48 տոկոսը։ Գիտնականները այս արդյունքը բացատրել են նրանով, որ ծանոթ բաներն ավելի հուսալի են թվում, ինչպես նաեւ՝ հնի ու նորի միջեւ ընտրությունը ստիպում է մտածել, թե որն ավելի կարեւոր նշանակություն ունի:
    10:53
    09.10.22
    Ավելին