Լրահոս
2022-10-08
-
ՄիջազգայինՂրիմի կամրջի վրա գիշերը կգործարկվեն մարդատար գնացքներԱռաջին բեռնատար գնացքները շարժվել են Ղրիմի կամրջով, իսկ մարդատար գնացքները շուտով կմեկնեն, նախատեսվում է 12 մարդատար գնացք թողնել գիշերը, որոնցից առաջինը կմեկնի Մոսկվայի ժամանակով ժամը 22։00-ի սահմաններում, ասել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։ «Առաջին բեռնատար գնացքներն անցան Ղրիմի կամրջով, շուտով կմեկնեն նաև մարդատար գնացքները, մենք նախատեսում ենք միայն գիշերը 12 մարդատար գնացքներ ուղարկել:Ավելին23:5908.10.22 -
ԵրևանՄեր քաղաքը համախմբում է բոլորին. Հրաչյա Սարգսյանի ուղերձը՝ Երևանի օրվա առթիվԷրեբունի-Երևանի հիմնադրման 2804-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուղերձ է հղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ողջույն, մեր հարազատ Երևանին ջերմություն, սեր, ուրույն շունչ և իմաստ հաղորդող սիրելի՛ երևանցիներ: Այսօր լրանում է մեր բոլորի սիրելի Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804-ամյակը: Առանձնահատուկ կերպով արժևորում եմ այն փաստը, որ մեր քաղաքը համախմբում է մեր երկրի մշակույթի, գիտության լավագույն գործիչներին, տաղանդավոր մարզիկներին, խոստումնալից երիտասարդներին և մեր բոլոր ազնիվ քաղաքացիներին: Մեր մայրաքաղաքն իր զարգացման ճանապարհորդությունը սկսել է ծանր, բայց վստահ քայլերով՝ հանդիպելով գովեստի, դրվատանքի, երբեմն նաև թյուրըմբռնման և խիստ քննադատության, բայց և այնպես, լսելով և կիսելով ձեր՝ որպես քաղաքացու մտահոգությունները, մենք փորձում ենք զարգանալ ժամանակի և տարածության մեջ՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ինքնությունը, պատմությունն ու մշակույթը, ապրելու և զարգանալու մեր կամքն ու տեսլականը: Հետադարձ հայացք նետելով անցյալին, սթափ գնահատելով և արժևորելով մեր երկրի դժվարին և բարդ ներկան, ջանադրաբար լծվելով ապագային միտված մեր երկրի և ժողովրդի նպատակների և իղձերի իրականացման ծանր գործընթացներին՝ կարող ենք համարձակ հայտարարել, որ բոլորիս նպատակը մեկն է՝ երբեք չդադարել մտածել անկախության և պետականության մասին, երբեք', երբե՛ք ու երբե՛ք չդադարել գործել, պայքարել ու մաքառել հանուն Հայաստանի, հանուն Հայաստանի ազատության ու սրբազան անկախ պետականության համար։ Այս համատեքստում ուրբանիզացիան պետք է լինի հիմնավոր, իսկ զարգացման տեսլականը՝ կառուցողական: Մեր քաղաքի զարգացումը հետապնդում է ազատ մրցակցության պայմաններում զորանալու և հաղթելու նպատակ, բայց այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է համախմբել տարբեր «Ես»-երը մի տեղում, որը կկոչվի ՄԵՆՔ հավաքական մեկ միավոր, և միասնական ներուժի և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի փոխել իրողությունը՝ դարձնելով մեր քաղաքի ապագան ավելի գունեղ և հեռանկարային: Այս տարիների ընթացքում գերակա եմ համարել քաղաքացուն, քաղաքի զարգացմանն ուղղված ամեն ջանք և մանրուք: Որքան էլ հիասթափված խոսենք քաղաքային խնդիրներից, անհերքելի են այն բարեփոխումները, որոնք արվել են և շարունակվում են իրագործվել։ Որքան էլ խոսենք մշակութային կյանքին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտության մասին, կասեմ, որ, այո', փորձում ենք այն մատուցել ձեզ յուրովի՝ ազգային հոգևոր ակունքներից չկտրված, համաշխարհային մշակութային զարգացումների ուղեծրում։ Մենք կառուցում և վերականգնում ենք մայրաքաղաքի մոռացված և լքված կանաչապատ պուրակները, այգիները և խաղահրապարակները՝ հետևելով այս իմաստությանը․ վերագտնելով հինը՝ ստեղծում ենք նորը: Պետությունն այսօր կարևորում է գիտելիքահենք հասարակության զարգացումը, հետևաբար Մենք չունենք հզորանալու և զարգանալու այլընտրանք, բացի կրթվելուց և ինքնակրթվելուց, իսկ այդ ուղին սկսվում է հենց մանկապարտեզից և տանում դեպի դպրոց, գրադարաններ և մշակութային կրթօջախներ։ Մշտապես տարվող վերանորոգման և կառուցման աշխատանքներին զուգընթաց Մենք կարևորում ենք նաև կրթության որակն ու արդիականությունը և դրա շուրջ իրականացնում ամենօրյա բազմաբովանդակ աշխատանքներ: Մենք սկսել ենք արդիականացնել տրանսպորտային համակարգը և դեռ մեծ եռանդով շարունակում ենք այն հասցնել իր հնարավոր լավագույն վիճակին: Մոտ օրերս կմեկնարկի կենտրոնացված երթևեկության կառավարման թվային կենտրոնի կառուցման աշխատանքը, որը հնարավորություն կտա ժամանակակից թվային լուծումների արդյունքում ապահովել որակյալ մատուցվող տրանսպորտային ծառայություն»։Ավելին23:4708.10.22 -
ՀասարակականՃակատ ճակատի բախվել են 2 KIA ավտոմեքենաներ․ կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22․00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են KIA մակնիշի 2 ավտոմեքենաներ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/08/1223993/Ավելին23:4408.10.22 -
ՄիջազգայինՑուցարարները կրկին դուրս են եկել Իրանի քաղաքների փողոցներԻրանում կարճատև հանգիստ վիճակից հետո կրկին բողոքի ցույցեր են սկսվել՝կապված երիտասարդ իրանցի Մահսա Ամինիի մահվան հետ, հայտնում է Anadolu-ն։ Թեհրանում իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկել։ Իրանի մայրաքաղաքում փողոցային ցույցերը փոխարինվել էին բողոքի ակցիաներով, որոնք կազմակերպվել են հիմնականում բուհերի և ճեմարանների տարածքում։ Սակայն հոկտեմբերի 8-ին ցուցարարները կրկին դուրս են եկել Թեհրանի փողոցներ։ Ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ։ Իրանի անվտանգության ուժերը պատասխանել են արցունքաբեր գազով, մահակներով և ռետինե փամփուշտներով։Ավելին23:3508.10.22 -
ԱրցախՖիզուլի շրջանում ականի վրա տրակտոր է պայթելԱրցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ճանապարհաշինական աշխատանքներ կատարող տրակտորը պայթել է ականի պայթյունից։ ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն: Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։Ավելին23:2508.10.22 -
ՀասարակականՖանտան գյուղի դաշտերում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթՀոկտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:21-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:Ավելին23:1508.10.22 -
ՔաղաքականՈրքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է. Վարդան ՈսկանյանԱկնհայտ է, որ Բաքվի բռնապետական վարչախմբի ագրեսիվ գործողությունների քննադատությանը միտված հավաքական իմաստով Արևմուտքից հնչող հայտարարությունները, ոչ թե հիմնված են Հայաստանի հանդեպ համակրանքի վրա (միջազգային հարաբերություններում, որպես կանոն, այդպիսի բան չկա), այլ նպատակ ունեն Ադրբեջանի հետ գազային գործարքների համատեքստում, պատկերավոր ասած, «քաղցրաբլիթին» զուգահեռ, ձեռք բերելու նաև «մտրակ»։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Ըստ այդմ, ենթադրվում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական իմաստով այլևս գործոն չէ, հետևաբար կարող է գոհանալ առանց «քաղցրաբլիթի» կամ, ավելի ճիշտ, միայն այդ «քաղցրաբլիթի» բանավոր նկարագրությամբ։ Բան այն է սակայն, որ, որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է, քանի որ հայկական հրթիռները դեռևս ունակ են խաթարելու Բաքվի բռնապետսկան վարչախմբի գազի ցանկացած խողովակաշարային տեղափոխում դեպի արևմուտք՝ հատկապես, որ նման խաթարմանն ամենևին կարող են և դեմ չլինել այս հարցում ևս երկու շահագրգիռ կողմ՝ Ռուսաստանը և Իրանը»,- գրել է նա։Ավելին23:0508.10.22 -
ԱռողջապահականՀնարավո՞ր է արդյոք ազատվել անքնությունից և ի՞նչ անել դրա համարՄարդն իր կյանքի մեկ երրորդն անցկացնում է քնի մեջ։ Միայն այդ հանգամանքը բավական է՝ գիտակցելու համար, թե որքան կարևոր է գիշերային հանգիստ քունն ու որքան մեծ է դրա ազդեցությունը մարդու առողջության ու կենսագործունեության վրա։ Մարդը յուրաքանչյուր 24 ժամը մեկ պետք է անպայման քնի։ Չափազանց կարևոր է նաև հանգիստ քուն ունենալը։ Անքնությունն ու քնի խանգարումները կարող են մի շարք խնդիրներ առաջացնել, օրինակ, կապված սրտանոթային կամ իմունային համակարգի հետ։ Ապացուցված է նաև, որ անքուն գիշերներ անցկացնողների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նկատելիորեն բարձրանում է, նույնիսկ եթե նրանք շաքարային դիաբետով չեն տառապում։ Ինչպե՞ս ազատվել անքնությունից և ի՞նչ անել, եթե քունը խանգարվել է Երկիր մոլորակի բնակչության մոտ 20 տոկոսը տառապում է անքնությամբ, իսկ տարեց մարդկանց շրջանում անքնություն կամ քնի խանգարումներ ունեցողները 50-60 տոկոս են կազմում։ Իրականում դրա պատճառները բազմաթիվ են, սակայն որոշ ցուցումների և խորհուրդների հետևելու դեպքում կարելի է գիշերները հանգիստ քնել, ազատվել տանջող անքնությունից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է․ Պահպանել «քնի հիգիենան» Շատ կարևոր է, որպեսզի ննջասենյակը հարմարավետ լինի։ Ճիշտ տարբերակ է երեկոյան պատուհանները չթափանցող վարագույրներով փակելը։ Լուսամփոփի լույսը պետք է շատ մեղմ լինի, իսկ քնելուց առաջ սմարթֆոնից օգտվել խորհուրդ չի տրվում։ Կարևոր է նաև ավելորդ աղմուկից խուսափելը։ Ննջասենյակում օդի ջերմաստիճանը, հատկապես ջեռուցման սեզոնին, պետք է մի փոքր ավելի ցածր լինի, քան մյուս սենյակներում է։ Մահճակալը նույնպես մեծ դեր է խաղում Մահճակալը պետք է հնարավորինս լայն ու հարմար լինի։ Ներքնակի հարցում նախընտրությունները տարբեր են։ Մարդկանց մի մասը սիրում է փափուկ, մյուս մասը՝ չոր ներքնակի վրա քնել։ Եթե ներքնակը գնում եք խանութից, ճիշտ կլինի 10-15 րոպե պառկել դրա վրա՝ գտնելու ամենահարմար տարբերակը։ Անկողնային պարագաները պետք է բնական հումքից լինեն Բարձը, ծածկոցը կամ վերմակը պետք է բնական կտորից լինեն՝ բրդյա կամ էկոլոգիապես մաքուր այլ միջուկով՝ ալերգիայից խուսափելու և հանգիստ քնելու համար։ Մեծ տարածում ունեն նաև օրթպեդիկ բարձերն ու ներքնակները, որոնք նախատեսված են հատկապես ողնաշարի հետ կապված տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Կարևոր է պահպանել քնի ռեժիմը Ամենացանկալի տարբերակը գիշերը նույն ժամին քնելն ու առավոտյան նույն ժամին արթնանալն է, նույնիսկ հանգստյան օրերին։ Քնի համար լավագույն ժամերը գիշերը 22։00-ից մինչև առավոտյան 06։00-ն են։ Գիշերային քունը 6-8 ժամ պետք է տևի։ Ուշ քնելու սովորությունից ազատվելու համար կարելի է մի քանի օր շարունակ առավոտյան վաղ արթնանալ՝ զարթուցիչի օգնությամբ։ Մի քանի օրվա ընթացքում գիշերն ուշ ժամի անկողին մտնելու սովորությունն ինքնաբերաբար կանհետանա․ առավոտ վաղ արթնանալու դեպքում գիշերն ավելի շուտ քնելու ցանկությունն անհաղթահարելի կդառնա։ Ուշ երեկոյան ֆիզիկապես գերծանրաբեռնվելու կարիք չկա Շատ մարդիկ կարծում են, որ որքան ֆիզիկապես ակտիվ լինեն օրվա ընթացքում, այնքան ավելի շուտ ու հեշտությամբ կքնեն գիշերը։ Սակայն կարևոր է հիշել, որ քնելուց 1,5 ժամ առաջ մարզումները պետք է դադարեցնել, ֆիզիկական գերակտիվ վիճակից «տեղափոխվել» հանգստի վիճակ։ Երեկոյան ծանր կերակրատեսակներից պետք է հրաժարվել Երեկոյան ուշ ժամերին պետք է հրաժարվել շոկոլադից, թեյից, սուրճից, ալկոհոլային խմիչքներից՝ գիշերը հանգիստ քնելու համար։ Քաղցած քնել խորհուրդ չի տրվում, սակայն ընթրիքին ծանր կերակրատեսակներ ճաշակելը գիշերվա ընթացքում խնդիրներ կառաջացնի։ Ընթրել հարկավոր է քնելուց 3-4 ժամ առաջ։ Եվ պետք է հիշել՝ մեկ-երկու անքուն գիշերը կամ քնի կարճատև խանգարումները առողջությանն անդառնալի վնաս չեն հասցնի, օրգանիզմը կարող է վերականգնվել, սակայն եթե քնի խանգարումները պարբերական են դարձել, իսկ անքնությունը՝ վերածվել «հիվանդության», ապա անպայման պետք է դիմել մասնագետի օգնությանը՝ պատճառներն ավելի խորն ուսումնասիրելու և անհրաժեշտ մասնագիտական օգնություն ստանալու համար։Ավելին22:5508.10.22 -
Հասարակական«Երբ վարագույրը կիջնի». 44-օրյա պատերազմի Նարեկը«Երբ վարագույրը կիջնի. Նարեկը». այսպես է կոչվում արցախյան վերջին պատերազմի մասնակից Նարեկ Սերոբյանի մարտական սխրանքների մասին գիրքը, որը ուրբաթ երեկոյան Երևանում ընթերցողներին է ներկայացրել հեղինակը՝ Ադի Ալյենը: Նարեկի պատգամն էր ապրել ներկայով, ոչ-ոք չգիտի՝ երբ վարագույրը կիջնի:Ավելին22:4508.10.22 -
ՀասարակականՋուդիթ, այսինքն՝ հաջողություն. 8-րդ երեխան է ծնվել Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքում44-օրյա պատերազմից հետո Արցախից Հայաստան տեղափոխված Հերմինեն 8-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Ջուդիթ՝ հաջողություն. այսպես են ծնողները կոչել աղջկան՝ վստահ, որ իրենց տուն հաջողությունն է մտել:Ավելին22:3908.10.22 -
Արտաքին քաղաքականությունԽոսել Ռուսաստանի հետ և վերացնել աղքատությունը. Քիշնևը՝ «փոփոխությունների քաղաք»Ուկրաինայի հարևան Մոլդովայում հակակառավարական ցույցերի մասնակիցները կառավարությունից պահանջում են խոսել Ռուսաստանի հետ, վերացնել աղքատությունը: Չնչին աշխատավարձ, վառելիքի պակաս. մոլդովացիների խոսքով՝ սրանք են սոցիալական ճգնաժամի պատճառները: Ավելի քան մեկ ամիս է՝ մարդիկ ընդդիմադիրների առաջնորդությամբ փողոցներում են, պահանջում են գործող իշխանության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:Ավելին22:3508.10.22 -
Արցախ«Թող նախագահան կյա». Ստեփանակերտում քաղաքացիները չցանկացան լսել Արցախի ԱԺ նախագահինՍտեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Նա փորձեց պատասխանել հավաքված քաղաքացիների հարցերին, սակայն նրանք վրդովվեցին, եւ ասացին, որ իրենք պահանջում են Արայիկ Հարությունյանին: Արցախցիներին հայտնեցին, որ նախագահը քաղաքում չէ, ինչը դժգոհությամբ ընդունեցին նրանք: «Ես որպես Ազգային ժողովի նախագահ պատրաստ եմ պատասխանել ձեզ»,- ասաց Թովմասյանը, ինչին հավաքվածները արձագանքեցին, որ չեն հեռանա մինչեւ չտեսնեն Արայիկ Հարությունյանին: Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ, քաղաքացիների թիվն անցնում է մի քանի հարյուրից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:Ավելին22:3308.10.22 -
ԱրցախՍտեփանակերտում քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքըՍտեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին, տեղեկացնում է News.am-ը։ Քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյայի բացատրությունները իրենց պետք չեն, իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի:Ավելին22:2808.10.22 -
ՏարածաշրջանԱկնայում (Աղդամ) 2 ադրբեջանցի ճանապարհաշինարար է պայթել ականի վրա. երկուսի ոտքն էլ անդամահատել ենԱրցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ակնա-Վարանդա (Աղդամ-Ֆիզուլի) ավտոճանապարհի շինարարության ժամանակ ճանապարհաշինական ընկերության երկու աշխատակից է վիրավորվել ականի պայթյունից։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Ըստ լրատվամիջոցի վիրավորված Ռամին Ալին ու Փարվիզ Նաջաֆովը զրկվել են մեկական ոտքից։ Նրանց ստորին վերջույթները անդամահատվել են ծնկի հատվածից։Ավելին22:2508.10.22 -
ՔաղաքականՀՀ վարչապետը և իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը. ՀՅԴՎճռականորեն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում տեղ գտած խիստ վտանգավոր եւ հակազգային դիրքորոշումներն ու մոտեցումները, եւ այդ հիմքով Պրահայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորովածութիյունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ կենտրոնական գրասենյակը: «Վճռականօրէն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելոյթներում տեղ գտած խիստ վտանգաւոր եւ հակազգային դիրքորոշումներն ու մօտեցումները, եւ այդ հիմքով Պրահայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցութիւնների ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։ Յայտարարում ենք. – ՀՀ վարչապետը եւ իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը եւ չունեն լեգիտիմ մանդատ Հայաստանի ու հայութեան անունից ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանութիւնն ու հայ ժողովրդի շահերը։ – Միջազգային իրաւունքի սկզբունքների եւ նորմերի կոպիտ ոտնահարմամբ, մասնաւորապէս ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի կիրառման, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից բացայայտ ագրեսիայի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնագրաւման պայմաններում՝ սահմանազատման եւ սահմանագծման ուղղութեամբ ցանկացած գործընթացի նախաձեռնում եւ իրականացում անընդունելի է։ – Արցախն իր ինքնիշխանութիւնը հռչակել է միջազգային եւ ներպետական իրաւական կառուցակարգերին համապատասխան եւ այն սակարկման ենթակայ չէ։ – Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ պարագայում չի կարող հրաժարուել Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ ինքնորոշման իրաւունքի երաշխաւորի կարգավիճակից։ Նման քայլը անխուսափելիօրէն կը յանգեցնի Արցախի հայաթափմանն ու արցախահայութեան հայրենազրկմանը։ Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաւատարիմ կը մնան իրենց ստանձնած մանդատին ու պարտաւորութիւններին եւ հետեւողական կը լինեն հռչակուած սկզբունքների հիման վրայ Արցախի հիմնախնդրի կարգաւորման հարցում։ Կո՛չ ենք ուղղում հայ ժողովրդին չտրուել իշխանութեան կողմից սերմանուող պարտուողական տրամադրութիւններին, չյուսահատուել, համախմբուել ազգային ուժերի շուրջ եւ բեկում մտցնել իրավիճակի մէջ։ Դա ենթադրում է արմատական փոփոխութիւններ երեք հիմնական ուղղութիւններով. ա) Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումով համահայկական զօրաշարժի իրականացում, բ) պաշտպանութեան եւ անվտանգութեան հրատապ խնդիրների լուծում, գ) կենսական զիջումները բացառելուն ուղղուած արտաքին զօրակցութեան ապահովում: Այս առաջնահերթ խնդիրների լուծումը հնարաւոր է միայն ժողովրդի վստահութիւնը վայելող ազգային համաձայնութեան նոր կառավարութեան ձեւաւորման դէպքում։ Մենք վճռական ենք, յստակ պատկերացնում ենք մեր անելիքները եւ կոչ ենք անում միասնական պայքարի։Ավելին22:1708.10.22 -
Արտաքին քաղաքականությունՂրիմի կամրջի վրա պայթյունից հետո Կիևը «նոր հարձակումներ» է խոստանում. Մոսկվան հետաքննություն է սկսել2 տղամարդ, 1 կին է զոհվել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառով: Ռուսաստանի Քննչական կոմիտեն է հայտնել: Դաշնության տրանսպորտի նախարարը խոստացել էր կամրջի չվնասված հատվածում հենց այսօր վերականգնել երթևեկությունը: Ինչո՞ւ է պայթել Ղրիմը Ռուսաստանին կապող կամրջով անցնող բեռնատարը: 3 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգությունը Մոսկվան անվանում է ահաբեկչություն և դրա համար մեղադրում է Կիևին: Զելենսկին, ըստ էության, չի հերքում մեղադրանքը:Ավելին22:1508.10.22 -
ՏարածաշրջանԲաքվում պահանջում են Պուտինից՝ «Իլհամին վերցնել ու հեռանալ»Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու հաճախակիացած կոչերի ֆոնին՝ Բաքվում պահանջում են, որ ռուս խաղաղապահները անհապաղ հեռանան Արցախից: Ադրբեջանում ռուսական դեսպանատան մոտ կայացած ցույցին պաստառների վրա գրված է եղել. «Օկուպացիոն ռուսական բանակ, հեռացի՛ր Ղարաբաղից»: Հակառուսական ցույցերին զուգահեռ հակաալիևյան տրամադրություններ են նկատվում Բաքվի փողոցներում: Ինքնահրկիզման փորձ է արել 2014թ-ին Քարվաճառում 17 տարեկան հայ տղային սպանած և 44-օրյա պատերազմից հետո հայրենիք վերադարձած Շահբազ Գուլիևը:Ավելին22:0508.10.22 -
ՄիջազգայինԴԺՀ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի «Գրադից» արձակված վեց հրթիռի մասինՈւկրաինայի զինված ուժերը «Գրադ» բազմակի հրթիռային համակարգից գնդակոծել են Դոնեցկը՝ 6 հրթիռ արձակելով բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ներկայացուցչությունը Ուկրաինայի պատերազմական հանցագործություններին առնչվող հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC): «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:Ավելին21:5508.10.22 -
Արտաքին քաղաքականություն«Բրյուսելը չի զսպի Անկարային և Բաքվին». Եվրամիությունը Հարավային Կովկաս է մտնում դիտորդներովԻ՞նչ առաքելություն են իրականացնելու մինչև հոկտեմբերի վերջ՝ 2 ամսով Հայաստան-Ադրբեջան սահման գործուղվող Եվրամիության դիտորդները: Քաղաքագետների մի մասը համոզված է՝ Եվրամիությունն այս քայլով պարզապես ցույց է տալու, որ այսուհետև ինքն է տարածաշրջանի «լավ տղան»: «Որևէ միջազգային դիտորդի ներկայություն հայ-ադրբեջանական սահմանին չի կարող զսպել Ադրբեջանի՝ Սյունիք ու Երևան հասնող ախորժակը»,- պնդում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:Ավելին21:4508.10.22 -
Սպորտ«Ինտեր»-ը հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակԻտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Սասուոլո»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`միլանյան ակումբին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել առաջին խաղակեսի վերջնամասում: Աչքի ընկավ Էդին Ջեկոն: «Սոսուոլո»-ին երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն 75-րդ րոպեին «Ինտեր»-ին հաջողվեց հաղթանակի հասնել; Հաղթական գոլի փոխանցումը կատարեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ Էդին Ջեկոն դարձավ դուբլի հեղինակ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, նա փոխարինման է մտել երկրորդ կեսի մեկնարկին: Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդն է:Ավելին21:3508.10.22