Լրահոս
Տնտեսական
16:15
17.10.22
100

Սերբիայի կառավարությունն արգելել Է բնական գազի արտահանումը

Img default alt hy

Սերբիայի կառավարությունը որոշում Է ընդունել մինչև հոկտեմբերի 31-ը բնական գազի արտահանումն արգելելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Կառավարությունն այսօրվա նիստում որոշում Է ընդունել մինչև հոկտեմբերի 31-ը երկրից բնական գազի արտահանման ու դուրսբերման ժամանակավոր արգելքի մասին, որպեսզի ապահովի  հայրենական շուկայի հուսալի մատակարարումը և տնտեսությունների ու քաղաքացիների համար վնասի կանխումը»,-ասվում Է կառավարության հաղորդագրության մեջ:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը «Թուրքական հոսք» գազատարի սպառնալիքների մասին հաղորդագրությունների լույսով հոկտեմբերի 10-ին կոչ Է արել ՆԳ նախարարությանը և հատուկ ծառայություններին՝ ուժեղացնել երկրի գազափոխադրման համակարգի պահպանությունը, որը ռուսաստանյան գազատարով երկնագույն վառելիք Է ստանում: Այն ժամանակ նա հիշեցրել Է, որ միայն Բելգրադը մեկ օրում ծախսում Է երեք միլիոն խորանարդ մետր գազ, իսկ օրական ՌԴ-ից գազատարով ստացվում Է վեց միլիոն խորանարդ մետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: