Լրահոս
Միջազգային
16:22
17.10.22
159

ՉԺՀ-ի կառավարությունը ներդրողների Է հրավիրում բոլոր երկրներից

Img default alt hy

ՉԺՀ-ի կառավարությունը ներդրողների Է հրավիրում բոլոր երկրներից չինական շուկան յուրացնելու համար և աջակցելու Է այն բանին, որպեսզի կապիտալի ներդրումը երկրի տնտեսության մեջ շահավետ լինի յուրաքանչյուրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտարարել Է Չինաստանի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի փոխղեկավար Չժաո Չենսինը:

«Այստեղ հավաքվել են բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ դուք կհասկանաք և կօգնեք մեզ տեղեկացնելու հասարակայնությանը. մենք ՉԺՀ-ում ողջունում ենք բոլոր երկրների ներդրողներին և կշարունակենք նպաստել այն բանին, որպեսզի մեր երկրի զարգացումն արդյունավետ լինի բոլորի համար»,-նա ասել Է Պեկինում անցկացվող Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ընթացքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Ինչպես ճշտել Է կոմիտեի փոխղեկավարը, ընթացիկ տարում համավարակի և դժվարին միջազգային կոնյունկտուրայի պատճառով աշխարհում տեղի Է ունենում ներդրումային ակտիվության նվազում:

«Մեր երկիրը հաղթահարել Է բազմաթիվ դժվարություններ օտարերկրյա կապիտալի ներհոսն ապահովելու համար»,-հավելել Է Չժաո Չենսինը: Նա նշել Է, որ արդրազգային ընկերությունները «հավատում են ՉԺՀ-ին և պահպանում դրական սպասումները երկարաժամկետ հեռանկարում չինական շուկայի իրադրության առնչությամբ»: «Մենք կշարունակենք մեծացնել մեր երկրի սրտաբաց լինելու աստիճանը: Չինաստանի զարգացումն Էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի (Ասիական) տարածաշրջանի և աշխարհի համար, այն հզոր խթան կդառնա,-եզրափակել Է պաշտոնյան:-Մենք կշարունակենք բարեհաջող քաղաքականություն վարել ներդրողների նկատմամբ և նրանց համար կստեղծենք լավագույն տնտեսա-իրավական միջավայր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: