Լրահոս
2022-10-17
-
ՔաղաքականԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը կհանդիպի ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Երևան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, hոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները։ Պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնի նաև քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների հետ։ Ըստ աղբյուրի՝ ԺԳՀ-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան անդամից բաղկացած երկկուսակցական հանձնախումբ է, որն ուղղակիորեն աշխատում է աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների հետ՝ աջակցելու արդյունավետ, անկախ և ընկալունակ օրենսդիր ինստիտուտների զարգացմանը։ Հանձնախումբը Հայաստանի Ազգային ժողովի հետ պաշտոնական գործընկերություն է հաստատել 2020թ.։ Նախագահ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը։Ավելին21:5017.10.22 -
Քաղաքական«Շատ արագ» առաջիկա շաբաթներին Եվրամիությունը 40 դիտորդ է ուղարկելու հայ-ադրբեջանական սահմանՀայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը ողջունել է Եվրոպական խորհրդի ղեկավարը: Շառլ Միշելը հույս ունի, որ առաքելությունը կօգնի Եվրամիությանն ավելի արդյունավետ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում։ Եվրամիության 40 դիտորդ կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին, Ջոզեպ Բորելի խոսքով՝ շատ արագ առաջիկա շաբաթներին:Ավելին21:4017.10.22 -
ՔաղաքականՆիդերլանդներն իր զազրանքն է արտահայտել հայ ռազմագերիների սպանության առթիվ. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիաՆիդերլանդների արտգործնախարարությունը հրապարակել է պատգամավորներից մեկի գրավոր հարցերին ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի պատասխանները, որոնցում, դեռևս փորձ է կատարվում խաղաղության նպաստելու քողի տակ խուսափել մատնանշելու Ադրբեջանը որպես ագրեսոր պետություն, սակայն մի շարք կարևոր շեշտադրումներ են արված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)։ Ըստ աղբյուրի՝ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ ի կատարումն Նիդերլանդների խորհրդարանի շուրջ մեկ տարի առաջ ընդունված բանաձևի, Նիդերլանդները ծրագրում է Եվրամիության դիտորդական առաքելության շրջանակներում հնարավորինս արագ դիտորդներ ուղարկել Հայաստան։ «ԱԳ նախարարը վերահաստատել է Նիդերլանդների կառավարության հանձնառությունը հայ զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ հանցագործությունների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու իր կոչերին, ինչպես նաև խաղաղությանը նպաստող միջոցառումներին ներդրում ունենալու հարցում։ Որպես գաղափար դիտարկվում է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ծրագրերի ֆինանսավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Վոպկե Հուքստրան տեղեկացրել է, որ Ադրբեջանը որևէ աջակցություն չի ստանում Նիդերլանդներից, ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ անուղղակիորեն, իսկ ԵՄ շրջանակներում Ադրբեջանին տրվող աջակցության հարցում Նիդերլանդները առաջնային են համարում տարբերակման սկզբունքը։ Միաժամանակ ընդգծվում է, որ Նիդերլանդներն աջակցություն են տրամադրում Հայաստանին տարբեր ձևաչափերով։ «Նախարարը պարզաբանել է, որ Ադրբեջանը չի հանդիսանում առաջնային առևտրական գործընկեր Նիդերլանդների համար, ավելին՝ այն զբաղեցնում է 94-րդ տեղն առևտրի ծավալների առումով»,- հայտում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան՝ հավելելով, որ, անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում հայ զինվորականների սպանության տեսանյութին՝ նախարարը նշել է, որ «Նիդերլանդների ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում զազրանք է արտահայտվել ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի հետ կապված և հորդորել անցկացնել անկախ քննություն և հրապարակել դրա արդյունքները»։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նաև տեղեկացրել է, որ այս պահին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը, նախարար Հուքստրայի կարծիքով, չի նպաստի խաղաղության հաստատմանը։Ավելին21:3017.10.22 -
ՏնտեսականԲնական գազի մատակարարումը ՀՀ ժամանակավորապես կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով. տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»։ «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին21:2017.10.22 -
ՔաղաքականԱԱԾ-ն Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան․ Ալեքսանդր ԿոչուբաևԱլեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԱԱԾ-ն Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Կալանքի նյութերը չունեմ, առկա է միայն միջնորդությունը, բայց դա էլ բավարար է արձանագրելու, որ գործ ունենք բանբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ: Թև ֆորմալ Էրիկի պաշտպանն եմ, բայց ինքը պաշտպանության կարիք չունի, քանի որ իրավաբանության մեծ վարպետ է և վերջին տարիներին դիրքավորվել է որպես քրեական հետապնդման մարմինների ահ ու սարսափ: Անձամբ Էրիկը լայն ժպտում է, ռեպրեսիան տեղ չի հասել ու չի հասնելու: Նիստի ժամի մասին լրացուցիչ կհայտնեմ:Ավելին21:1017.10.22 -
ԻրավականԷրիկ Ալեքսանյանի մեղադրանքը կաշառքի հետ կապ չունի. փաստաբան. «News.am»Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքը կաշառքի հետ կապ չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանի գործընկեր, փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։ «Մեղադրանքը վերաբերում է պաշտոնատար անձի պաշտոնեական լիազորությունների կապակցությամբ օժանդակությանը։ Կաշառք վերցնելու մասին տվյալ վարույթում չկա։ Դա հերյուրանք է, այն, ինչին որ հասցրել ենք ծանոթանալ, կաշառքի մասին խոսք առհասարակ չկա։ Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ժիրայր Ղարագյոզյանը։ Ալեքսանյանի գործընկերը պատմեց, որ Ալեքսանյանին իրավապահները բերման են ենթարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի շենքի բակից՝ բիրտ ուժ կիրառելով. «Սա փաստաբանին լռեցնելու միջոց է։ Նրա գործունեությունն է խոչընդոտվում, սա ոչ այլ ինչ է՝ քան քաղաքական պատվեր։ Ալեքսանյանին բերման են ենթարկել այս իշխանությունների բնորոշ եղանակով, այսինքն՝ ասֆալտին պառկեցնելով եւ այլն»։ Փաստաբանը վստահեցրեց, որ Ալեքսանյանն անօրինական որեւէ գործողություն չի կատարել. «Գաղտնիք չէ, որ ես ու Էրիկ Ալեքսանյանը միասին ենք գործունեություն ծավալում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս տարիների աշխատանքի արդյունքում չկա որեւէ մի բան, որը անօրինական տեղի ունեցած լինի։ Այն անձինք, որոնք ներքաշված են այս կազմակերպված անօրինականությանը, անպայման պատասխանատվության են ենթարկվելու»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այս քրեական վարույթով անցնում է նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ։Ավելին21:0017.10.22 -
ՏնտեսականԶայրացած խաղողագործները Քերոբյանին են փնտրում. բերքն այգում է մնացել, մթերման պայմանագրեր չկանԱյսօր էկոնոմիկայի նախարարության շենքի բակում բողոքի ակցիա են արել Արմավիրի խաղողագործները: Կառավարությունը խոստացել էր հոգալ, որ մթերվի խաղողը, բայց գյուղացիների պնդմամբ՝ մեկ ամիս է՝ իրենց չի հաջողվում մթերման պայմանագրեր կնքել գործարանների հետ: Ակցիայի մասնակիցներին հանդիպել է Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետը, բայց իր պարզաբանումներով ավելի է թեժացրել բողոքը:Ավելին20:5017.10.22 -
ԱրցախGoogle Maps-ից անհետացել են Արցախի օկուպացրած բնակավայրերի հայկական տեղանուները․ Գառնիկ ԴավթյանԱդրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Google Maps-ից անհետացել են Արցախի օկուպացրած բնակավայրերի հայկական տեղանուները… Ակնայից թողնելով Աղդամը, Վարանդայից՝ Ֆիզուլին, Գուբադլի, Կովսկանաից՝ Զանգելանը, Քարվաճառից՝ Քելբաջարը։ Ի գիտություն նաև նշեմ, որ այս հարցով սրանք վաղուց էին զբաղվում՝ դեռևս անցած տարի պաշտոնական նամակ էին ուղարկել Google՝ տեղանուները անվանափոխելու պահանջով»:Ավելին20:4017.10.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Զինտեխնիկայի կուտակում՝ սահմանի 2 կողմում. ԵՄ-ն «շատ արագ» դիտորդներ է ուղարկումԱվելին20:3017.10.22 -
ՀասարակականԷջմիածին-Երևան մայրուղին փակած վարորդներին բերման են ենթարկել. տուգանքով «բեռնված» մեքենաներԷջմիածին-Երևան մայրուղին այսօր ավելի քան 2 ժամ փակ են պահել բեռնատարների վարորդները իրենց մեքենաներով: Նրանք անընդհատ տուգանվում են՝ չկարողանալով բեռը այնպես բաշխել բեռնատարների մեջ, որ ճանապարհին տեղադրված կշեռքները խախտում չֆիքսեն: Բախումներ են եղել ոստիկանների հետ: 3 վարորդի բերման են ենթարկել ուժայիններն ու բացել Էջմիածին-Երևան մայրուղին:Ավելին20:2917.10.22 -
ՔաղաքականԲորելը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է. ՏԱՍՍՀայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու համար ստեղծված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է, և այն օպերատիվորեն կտեղակայվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին վերաբերող մամուլի ասուլիսին: «Մեր թիմն արդեն Հայաստանում է: Առաքելությունն արագ կիրագործվի»,-նշել է նա: ԵՄ նախագահ Շառլ Միշելն էլ ողջունել է առաքելության օպերատիվությունն ու նշել, որ այն կարող է ամրապնդել վստահությունը, (Հայաստանի և Ադրբեջանի միջև) և ԵՄ-ին հնարավորություն տալ առավել աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:Ավելին20:2817.10.22 -
ԱռողջապահականԱրցախում եզակի վիրահատություն է կատարվել․ բժիշկներին հաջողվել է վերականգնել 20-ամյա երիտասարդի ամպուտացված ձեռքըԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացրել է Արցախում կատարված բարդ ու եզակի վիրահատության մասին․ «2022թ սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով: Բարեբախտաբար, իր հետ բժշկական կենտրոն էր բերվել հաստոցով աշխատելու հետևանքով ամպուտացված վերջույթը: Շտապ կարգով միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների գլխավորությամբ կարևոր որոշում է կայացվել վիրահատելու հիվանդին՝ գերխնդիր համարելով երիտասարդին վերադարձնելու առանց թերությունների ապրելու իրավունքը: Դժվար էր ինչպես վիրահատության ընթացքը, այնպես էլ հետվիրահատական շրջանը: Բայց ռեանիմատոլոգների, վիրաբույժների, բժշկական մեծ թիմի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել հիվանդի կյանքն ու վերականգնել նրա ձեռքը։ Ու մենք այսօր մեծ հպարտությամբ հայտնում ենք որ Տիգրան Մուսայելյանը դուրս է գրվել բժշկական կենտրոնից, նա անցնելու է հետագա վերականգնողական բուժում»:Ավելին20:2017.10.22 -
ՀասարակականԲախվել են Mercedes-ն ու Opel-ը, հայր ու որդի հիվանդանոցում մահացել են, կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 41-ամյա Էդգար Նազարյանի վարած Mercedes մակնիշի 77 DF 777 համարանիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/17/1224589/Ավելին20:1217.10.22 -
ՍպորտՀայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի Սլովենիայի միջազգային մրցաշարինՀայաստանի բռնցքամարտի հավաքականը ընդլայնված կազմով կմասնակցի Սլովենիայի միջազգային մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Սլովենիայում կայանալիք «Արծաթե գոտի» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշարին Հայաստանը կներկայանա 11 մարզիկով: 51 կգ քաշային կարգում հանդես կգա Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային կարգում՝ Ջանիկ Սահակյանը, 57 կգ քաշային կարգում՝ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը: 60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանն է, 63,5 կգ քաշային կարգում Նարեկ Հովհաննիսյանը: 67 կգ քաշային կարգում ելույթ կունենա Գուրգեն Մադոյանը, 71-ում՝ Նարեկ Զախարյանը, 80-ում՝ Համբարձում Հակոբյանը: 86 կգ քաշային կարգում ելույթ կունենա Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը, 92-ում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, իսկ գերծանր քաշային կարգում՝ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Ընտրանին մրցավայր կմեկնի Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: IBA-ի կողմից նախաձեռնած այս մրցաշարը շատ ուժեղ կազմ է հավաքելու: Արդեն իսկ հայտավորվել է մոտ 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկ:Ավելին20:1017.10.22 -
Կրթություն և գիտությունՀանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները ներառում են հետևյալ առանցքային ուղղությունները՝ ՄԿՈՒ օրենքում օգտագործվող հասկացությունների և դրանց սահմանումների ներդաշնակեցում Նախագծով ոչ միայն ճշգրտվել և ներդաշնակեցվել են օգտագործվող սահմանումները, այլև տրվել են ՄԿՈՒ համակարգում լայնորեն կիրառող մի շարք այլ հասկացությունների սահմանումներ, ինչպիսիք են՝ ԱՀՈՒ, սոցիալական գործընկերություն, մասնագիտական ուսուցման հրահանգիչ, վարպետ, ուսումնական մոդուլ և այլն։ Վերացվել է գործող օրենքի տարբերակումը մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ «քոլեջ» և «ուսումնարան», որը գործնական որևէ խնդիր չէր լուծում։ Փոխարենը՝ մասնագիտական կրթության համակարգում սահմանվել է ուսհաստատության միայն «քոլեջ» տեսակը՝ տարբերակելով վերջիններիս կողմից ըստ լիցենզիայի իրականացվող կրթական ծրագրերի մակարդակները՝ արհեստագործական և միջին մասնագիտական։ ԱՀՈՒ համակարգի կատարելագործում Դուալ ԱՀՈՒ-ի արդյունավետ իրականացման համար սահմանվել են ներգրավված գործընկերների (ուսանողների, ընկերությունների և ՄԿՈՒ հաստատությունների) իրավունքներն ու պարտականությունները, կարգավորվել են վճարման, աշխատաժամանակի, ապահովագրության, ռիսկերի բաշխման և աշխատանքային իրավահարաբերություններից բխող այլ հարցեր։ Գործատուի մոտ աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպումը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը և այլն: Կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելի ներդրում՝ սոցիալական գործընկերության պատասխանատվություն Սահմանվել է սոցիալական գործընկերության նոր եզրույթ, համաձայն որի՝ համագործակցության հիմքում ընդհանուր նպատակներն ու շահեկան համագործակցությունն է։ Նախագծով գործընկերության կողմերին տրվել են գործառույթներ, իրավունքներ, պարտականություններ, ամրապնդվել են ՄԿՈՒ կազմակերպման փուլերում սոցիալական գործընկերների և գործատուների ներգրավման մեխանիզմները՝ սկսած կրթական ծրագրերի մշակումից մինչև պետական ամփոփիչ ստուգմանը մասնակցություն, սոցիալական գործընկերոջ ակտիվ ներգրավվածությունը ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդներում: Հստակեցվել են ՄԿՈՒ շահագրգիռ կողմերի դերն ու պարտականությունները, նախատեսվել է դուալ ՄԿՈՒ ոլորտը համակարգելու համար պատասխանատու մարմին։ ՄԿՈՒ ոլորտում անցում ՈԱՇ-ին, ՈՈՇ-ին և կրեդիտային համակարգի Նախագծով արմատապես վերանայվել են ՄԿՈՒ կրթական ծրագրերի իրականացման մեթոդաբանական հիմքերը, որակի ապահովման ու վերահսկողության կառուցակարգերը՝ նախատեսելով նաև ՄԿՈՒ ոլորտում անցում որակավորումների ազգային շրջանակի և որակավորումների ոլորտային շրջանակի։ Նախատեսվել են ՄԿՈՒ-ում կրեդիտային համակարգի ներդրում և դրա կիրառման կարգավորումներ՝ ապահովելով կրեդիտների համադրելիությունը, փոխանցելիությունը, ուսանողների սահուն շարժունությունը, ուսումնառությունը հաջորդ մակարդակի կրթական ծրագրով շարունակելու հնարավորությունը։ ՄԿՈՒ հաստատությունների կառավարման բարելավում ՄՈՒՀ-երի կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից, մասնավորապես՝ Վերանայվել է կառավարման խորհուրդների կազմը՝ դրանցում առանձնահատուկ տեղ հատկացնելով ՄՈՒՀ-ի հետ տվյալ ոլորտում առավել ակտիվ համագործակցող կամ կրթական ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպություններից, մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կառույցներից անդամակցությանը: Հստակեցվել են ՄՈՒՀ-ի տնօրենին և կառավարման խորհրդի անդամին ներկայացվող պահանջները, նրանց լիազորությունների դադարեցումը և դադարումը: Ներդրվել է ՄԿՈՒ տնօրենի զարգացման ծրագրի և տարեկան ծրագրի կատարման հաշվետվություն ներկայացնելու մեխանիզմ, որոնցում հաշվի են առնված հաստատությունների զարգացման ծրագրերի ու բիզնես պլանների իրականացումը, ինչը թույլ է տալիս գնահատել հաստատությունների կատարողականը (մասնավորապես՝ ոչ ֆիսկալ ցուցանիշների համար)։ Ընդ որում՝ նախատեսված է ՄՈՒՀ կառավարման խորհրդի կողմից տնօրենին անվստահություն հայտնելու գործընթացի հնարավորություն՝ ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագրի և զարգացման ծրագրի կատարման տնօրենի տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի կողմից երկու անգամ անընդմեջ չընդունվելու դեպքում։ Հանվել է ՄՈՒՀ-ի տնօրենի հավաստագրման համար նախատեսված պարտադիր վերապատրաստման պահանջը՝ փոխարենը նախատեսելով, որ տնօրենը առնվազն երեք տարին մեկ անգամ պետական միջոցների հաշվին անցնում է պարտադիր վերապատրասում՝ լիազոր մարմնի գնահատած կարիքներին համապատասխան սահմանված ծրագրով։ Մասնագիտական կրթական ծրագրերին ներկայացվող պահանջների վերանայում Նախագծով հստակեցվել են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կազմվող և հաստատվող կրթական ծրագրին ներկայացվող պահանջները։ Սահմանվել է, որ ՄՈՒՀ-ը կազմում է համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի կազմակերպման նախահաշիվը՝ ըստ լիազոր մարմնի սահմանած չափանիշների։ Դա թույլ է տալիս ի սկզբանե հաշվարկել, գնահատել ու կանխատեսել կրթական ծրագրի իրականացման հետ կապված անհրաժեշտ ռեսուրսները՝ դրանով իսկ ապահովելով ծրագրի որակյալ ընթացքը, ինչպես նաև մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ ռեսուրսների ներգրավումը։ Վերանայվել են կրթական ծրագրերի կազմակերպման մոդելները՝ նախատեսելով առկա, հեռավար և դրսեկության ձևերի մեթոդաբանական համադրությամբ կրթական ծրագրի իրականացման հնարավորություն։ Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորումների լիցենզավորում Նախագծով նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։ Այսպես՝ կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման համար գնահատման առարկա են հիմնականում ենթակառուցվածքների առկայությունը՝ շենքային, լսարանային, լաբորատոր, սպորտային և գրադարանային պայմանների, ՄՈՒՀ-ի հինգ տարվա ռազմավարական ծրագիր։ Մինչդեռ որակավորման համար լիցենզիայի տրամադրման պայմանները նախատեսում են, ըստ որակավորումների ուղղվածության, համապատասխան գույքի և սարքավորումների, ԱՀՈՒ ապահովող գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրային բազայի, անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայություն։ ՄԿՈՒ-ի ֆինանսավորման համակարգի վերանայում և ձեռնարկատիրական գործունեության խթանում Նախագծով բարեփոխվել է ՄՈՒՀ-երի ֆինանսավորման մեխանիզմը՝ հիմքում նախատեսելով կրթական ծրագրի ապահովման արժեքը, նպատակային ֆինանսավորման մեխանիզմը, ինչպես նաև հստակեցվել են պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունները և մեխանիզմները։ Կմշակվի մեկ ուսանողի համար ծախսերի բանաձև, որը հնարավորություն կտա հաշվարկել և նախատեսել ՄԿՈՒ-ի տրամադրման ծախսերը և այդպիսով բարձրացնել մասնավոր հատվածի կողմից պետական ֆինանսավորման և համաֆինանսավորման արդյունավետությունը: Տարանջատվել են ուսանողների առաջադիմության՝ կրթաթոշակ և սոցիալական հիմքով փոխհատուցումները՝ նպաստները։ Նախագծով կանոնակարգվել են նաև ՄՈՒՀ-ի ֆինանսավորման աղբյուրները և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հնարավորություններն ու կառուցակարգերը, որոնք գործող օրենսդրության պայմաններում գործնականում չէին գործում։ Օրինակ՝ ՄԿՈՒ հաստատությունները կարող են ունենալ իրենց մասնագիտությունների գծով ծառայությունների մատուցման, ապրանքների արտադրության և վաճառքի ընդլայնման հնարավորություններ, տարբեր նպատակներով ստեղծել բազմաշահակից աշխատանքային ծրագրեր։ Ձեռնարկատիրական գործունեության խթանումը ՄՈՒՀ-երի նյութական ապահովման, ԱՀՈՒ կազմակերպման և արդյունավետ գործունության կարևորագույն երաշխիք է։ ՄՈՒՀ-երի վարչական և մանկավարժական անձնակազմի բարեփոխում. վերապատրաստում, ատեստավորում, տարակարգի ու կոչումների շնորհում Նախագծով հստակեցվել են ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների ընտրության կառուցակարգերը՝ նախատեսելով մրցույթային կարգ և խստացված պահանջներ մանկավարժական աշխատողի թեկնածուների համար։ Միաժամանակ, հստակեցվել են մանկավարժական աշխատողների ատեստավորման չափանիշները և ընթացակարգերը՝ որպես զբաղեցված պաշտոնին համապատասխանության ստուգման մեխանիզմ։ Նախատեսվել է, որ մանկավարժական աշխատողը ՄՈՒՀ-ի միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում։ Ատեստավորումը անհրաժեշտ պայման է մանկավարժական աշխատողի կողմից որակավորման տարակարգի շնորհման գործընթացին մասնակցելու համար։ Տարակարգերը սահմանվում են մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների և դրանց ապահովման չափանիշների հիման վրա։ Ընդ որում՝ տարակարգի շնորհումը առաջ է բերում նաև ֆինանսական առավելություններ մանկավարժական աշխատողի համար՝ հավելավճարի ձևով։ Մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործման գործընթացը խթանելու համար նախատեսվում է, որ որակավորման տարակարգը շնորհվում է երեք տարի ժամկետով։ Աեստավորման և որակավորման տարակարգի շնորհման համար նախատեսվում է փաստաթղթային եղանակ և գործընթացների օբյեկտիվություն ու թափանցիկություն ապահովող կառուցակարգ։ ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ունկնդիրների իրավունքների ու պարտականությունների կարգավորում Նախագծով օրենքի մակարդակ են բարձրացվել ՄՈՒՀ ուսանողների իրավունքների ու պարտականությունների հարցերը, սահմանվել է ՄՈՒՀ-ի պարտավորությունը՝ ապահովել ուսումնառության անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, ուսանողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ։ Նախագծով լեգիտիմացվել են ուսանողական ինքնակառավարման մարմինների գոյությունն ու գործունեությունը՝ որպես ուսանողական նախաձեռնություններին աջակցող և նպաստող կառույցներ։ Հավասար հնարավորությունների ապահովում՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով Նախագծով համընդհանուր ներառական կրթությունը հռչակվում է որպես յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք՝ կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովման միջոցով։ Սահմանվել է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, դրան համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների սահմանման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլանի հիման վրա։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հոկտեմբերի 29-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:Ավելին20:0017.10.22 -
ՔաղաքականՇառլ Միշելը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումըՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։ «Այն կօգնի ամրապնդել վստահությունը և թույլ կտա ԵՄ-ին ավելի արդյունավետ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»,-գրել է նա։Ավելին19:5717.10.22 -
ՏնտեսականԴոլարի առքի նվազագույն գինը 403 դրամ էRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 403 դրամ է, վաճառքինը՝ 413 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 418 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.32 դրամ է, վաճառքինը՝ 6.56։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.85 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 384 դրամով, վաճառվում՝ 404 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 414 դրամ է։Ավելին19:5017.10.22 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3358 խախտումՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3358 խախտումԱվելին19:4017.10.22 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը Բուլղարիայում է՝ պետական այցովՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն, տեղեկացնում են նրա աշխատակազմից։ «Սոֆիայի «Լետիշե» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Բուլղարիայի էլեկտրոնային կառավարման նախարար Տզվետա Տիմևը, Բուլղարիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Լակին Անաստասովը և պաշտոնատար այլ անձինք»,- նշված է հաղորդագրությունում։Ավելին19:3717.10.22 -
ԻրավականՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և ԼոռիումՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և ԼոռիումԱվելին19:3017.10.22