Լրահոս
Հասարակական
16:47
17.10.22
550

Երևանում 32-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Քնքուշ Ե․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանցյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 61-ամյա Ժյուլետա Հ․-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։