Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:07
17.10.22
120

Իրանը լայնածավալ զորավարժություն է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

 

Իրանի ցամաքային զորքը Արաքսի հովտում՝ Ադրբեջանի հետ սահմանին, լայնածավալ զորավարժություն է սկսել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է, որ զորավարժությունները խաղաղության, բարեկամության ու կայուն անվտանգության ամրապնդման ուղերձ են հարևանների, զգուշացում՝ թշնամիների համար: