Լրահոս
Հասարակական
15:40
17.10.22
103

Հայկական Կարմիր խաչը դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին

Img default alt hy

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին:  Այս մասին տեղեկանում ենք ՀԿԽԸ-ի տարածած հաղորդագրությունից:

ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա, տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց  ընտանիքի 186 անդամները ստացել են միանվագ դրամական աջակցություն ՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:  

Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվել է 16 միլիոն 951 հազար 900  ՀՀ դրամ:

Դրամական օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ: