Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:53
17.10.22
84

Սիրիայում Թալբիս քաղաքի քաղաքապետը զոհվել Է ավտոմեքենայի պայթելու հետևանքով

Img default alt hy

Սիրիայում Թալբիս հյուսիսային քաղաքի քաղաքապետը զոհվել Է անհայտ անձանց կողմից նրա ավտոմեքենան պայթեցնելու հետևանքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sham FM ռադիոկայանը: «Հոմս նահանգի Թալբիսի քաղաքային խորհրդի ղեկավարը զոհվել Է նրա ավտոմեքենայի մեջ դրված պայթուցիկ սարքի աշխատելու հետևանքով»,-հաղորդել Է ռադիոկայանը: Խմբավորումներից ոչ մեկը ներկա դրությամբ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: