Լրահոս
2022-10-19
-
ՔաղաքականԿոնֆլիկտը վերջերս կարծես հարթվել է«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Դավիթ Բաբայանի միջեւ տեւական ժամանակ է՝ շփում չկա․ նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել: ԱՀ ԱԳՆ կայքում անգամ նրանց հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, 2021-ի սեպտեմբերի 7-ին է եղել։ Կան տեղեկություններ, որ միջգերատեսչական կապի խզման պատճառը միջանձնային հարաբերություններն են․ Դավիթ Բաբայանը՝ իր ընդգծված ռուսամետ հայացքների պատճառով, Միրզոյանի համար պերսոնա նոն գրատա է։ Սակայն կոնֆլիկտը վերջերս կարծես հարթվել է, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն ԱՀ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների ընթացքում ոգեւորությամբ խոստովանել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը միջնորդի առաքելություն է ստանձնել նախորդ շաբաթ Երեւանում իրենց գտնվելու ընթացքում, եւ արտգործնախարարներն այսուհետ նորմալ կշփվեն։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Արցախի պատվիրակությունը՝ Արցախի նախագահի գլխավորությամբ, Երեւանում էր, պատվիրակության կազմում էր նաեւ Դավիթ Բաբայանը։ Նրանք հանդիպումներ ունեցան բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Արարատ Միրզոյանի հետ»:Ավելին11:0019.10.22 -
ՀասարակականԱՄՆ դեսպանատան հարևանությամբ Mercedes-ը բախվել է ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղումԱյսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում 30-ամյա Սերյոժա Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/19/1224706/Ավելին10:5719.10.22 -
ՀասարակականՉափագրումներ հայ-վրացական սահմանի՞ն«Հրապարակ» թերթը գրում է. «Ահազանգ ստացանք Լոռու մարզի Ջիլիզա գյուղից․ մեզ հետ կապ հաստատած բնակիչները հայտնեցին, որ երեկ Ջիլիզայում սահմանազատման աշխատանքներ են կատարվել։ Նրանք նկատել են զինվորական համազգեստով անձանց, որոնց ուղեկցել են Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները։ Թե ովքեր են, ինչ աշխատանքներ են իրականացրել, ահազանգողները տեղյակ չէին։ Մենք փորձեցինք ճշտել, թե ինչ աշխատանքներ են կատարվում հայ-վրացական սահմանին, սակայն Ջիլիզա վարչական շրջանի ղեկավար Մհեր Վարդանյանն ասաց, որ ինքը չի տեսել նման խումբ։ «Սահմանի այս հատվածը հսկում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Էս կողմում երեւացող բան չի եղել, գուցե վրացական կողմի՞ց են եկել, պայմանավորվածություն են ունեցել։ Ես չգիտեմ։ Մեր կողմից նման դեպք չեմ նկատել»,- ասաց Ջիլիզայի ղեկավարը։ Ալավերդու նորընտիր համայնքապետը եւս չհաստատեց տեղեկությունը։ Հարցին, թե երեկ համայնքապետարանի աշխատողներ եղե՞լ են Ջիլիզայում՝ զինվորական համազգեստով մարդկանց, ենթադրաբար՝ սահմանապահների հետ, նա սկզբում ասաց, որ տեղյակ չէ, հետո՝ որ ճշտել է ու իմացել, որ նման բան չկա։ Մենք պարզեցինք, որ, այնուամենայնիվ, Ալավերդու նորընտիր քաղաքապետ Արկադի Թամազյանը մեզ հետ խոսելու ընթացքում գտնվում էր Վրաստանում, սահմանային հարցերով ինչ-որ հանդիպումների էր մասնակցում։ - Ի՞նչ գործով եք մեկնել Վրաստան։ Ճի՞շտ է, որ Դուք հիմա սահմանամերձ Աղքյորփի գյուղում եք։ - Ոչ, ուրիշ հարցով եմ Վրաստանում, դրա հետ կապ չունի։ - Գաղտնի՞ք է, կարո՞ղ է՝ անձնական գործով եք գնացել։ - Ոչ, ուղղակի անունը չեմ հիշում։ Ծառայողական գործով եմ, անդրսահմանային համագործակցության հարցերով։ - Դա ի՞նչ է, սեմինա՞ր է։ - Հա, էլի։ Ոնց որ։ - Հնարավո՞ր է, որ հենց սահմանազատման շրջանակներում մեկնել եք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ - Չէ, մենք Ախալցխա, Ախալքալաք ենք, էդ ի՞նչ կապ ունի։ Զանգահարեցինք նաեւ ԱԱԾ, որպեսզի տեղեկանայինք, թե ինչ աշխատանքներ են տեղի ունենում, եւ արդյոք դրանք հայ-վրացական պետական սահմանի զատման աշխատանքների շրջանակներո՞ւմ են իրականացվում, որը տարիներ առաջ է սկսվել ու ոչ մի կերպ չի ավարտվում։ «Որեւէ գործողություն մեր կողմից չի արվում։ Հնարավոր է՝ այլ աշխատանքներ են կատարվում։ Համենայնդեպս, ԱԱԾ-ի մասով՝ մեր սահմանապահ զորքերը ներգրավված չեն»,- պատասխանեցին մեզ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Հիշեցնենք, որ Վրաստանի հետ մեր պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները վաղուց են ընթանում՝ դեռ 90-ականներից։ 1996-ից երկու երկրների միջեւ գործում են սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովներ։ Գործընթացը, սակայն, ձգձգվում է։ 225 կմ սահմանագծից 78 կմ-ն մինչ օրս դեռ համաձայնեցված, հստակեցված չէ։ Հայաստանի նոր կառավարությունը մինչեւ 2026 թվականը նախատեսում է զբաղվել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցով։ Չհամաձայնեցված հատվածը՝ այդ 65 կմ-ն, ընկած է հայկական Ջիլիզա եւ վրացական Չանախչի գյուղերի միջեւ։ Չհամաձայնեցված տարածքներ ունենք նաեւ Բավրայի, Սադախլոյի, Խոժոռնու, Սոմխեթի լեռնաշղթայի, Իրգանչայ գյուղի մոտ, ինչպես նաեւ Աղքյորփի-Չանախչի-Բրդաձոր հատվածում։ Թե ինչու են չափագրման գործընթացի մանրամասները գաղտնի պահում, կարելի է միայն ենթադրել։ Հավանաբար, չեն ցանկանում, որ մարդիկ ասեն՝ թուրքին հող ենք տալիս՝ հերիք չէ, մի բան էլ վրացուն ենք հանձնում։ Այս տրամաբանությունը, իհարկե, անկախ ամեն ինչից՝ աշխատելու է։ Իրականում այստեղ վաղուց հարցեր են հասունացել։ Օրինակ, Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղի մի հատվածը հայկական հողի վրա է, մյուսը՝ վրացական։ Վրացական Աղքյորփի, Չանախչի, Բրդաձոր գյուղերի բնակիչների այգիների մի մասն էլ հայկական սահմանում։ Աղքյորփին հայաբնակ է, բայց գտնվում է վրացական սահմանում։ Այստեղ գտնվում է Խուճապի վանքը, որի կոորդինատները եւս հստակ չեն։ Պարզապես վտանգավորն այն է, որ հնարավոր է մեր թուլացած վիճակից այս պահին ուզում է օգտվել ոչ միայն թշնամի Ադրբեջանը, այլեւ՝ բարեկամական Վրաստանը եւ հօգուտ իրեն սահմանազատում իրականացնել»:Ավելին10:5219.10.22 -
ՀասարակականՎանաշենում այրվել է ավտոմեքենաՀոկտեմբերի 19-ին, ժամը 07։50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաշեն գյուղում այրվում է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:04-ին, մարվել՝ 08:15-ին: Այրվել է ավտոմեքենան։Ավելին10:4519.10.22 -
ՔաղաքականԱլիևն ընդդեմ Փաշինյանի. լեզվակռիվ՝ ԱՊՀ գագաթնաժողովում․ Հարութ Սասունյան«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրել է․ «Անցյալ շաբաթ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), որի կազմում են նախկին խորհրդային հանրապետությունները, ինը ղեկավարները հանդիպեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Հանդիպմանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։ Այս հանդիպմանը իրենց երկրների միջև առկա հակամարտության մասին խոսելիս միմյանց բախվեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ մյուս մասնակիցների, հատկապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ: Ալիևի հայտարարությունները լի էին կեղծիքներով։ Նա ստորեն ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը տեղադրել է «Հայաստանում արտադրված 1400 հակահետևակային ական… Լաչինի շրջանի սահմանի մոտ 2021 թվականին։ Ադրբեջանական մի դիրքից մյուսը տանող ճանապարհները նույնպես ականապատվել են»։ Նա պնդեց, որ «բախումները, դրանց ակտիվ փուլը տևել են առավելագույնը ութ ժամ», թեև Ադրբեջանը մինչ օրս շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Նա ստեց՝ ասելով, որ «Ադրբեջանը մտադրություն չի ունեցել բռնազավթել Հայաստանի տարածքը, ինչպես ոմանք կարող են ենթադրել»։ Նա անտեսեց այն փաստը, որ ադրբեջանական բանակը շարունակում է մնալ Հայաստանի սահմանների ներսում՝ 2021 թվականի մայիսի 12-ին իր ավելի վաղ ներխուժումից ի վեր։ Ալիևը փորձեց հաճոյանալ Պուտինին՝ պնդելով, որ «Ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ, ուզում եմ շեշտել, որ հրադադարի առաջարկով հանդես է եկել ռուսական կողմը։ Ոմանք դա վերագրում են այլ երկրների, ինչը բացարձակապես անհիմն է։ Ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ բախումները, ինչպես ասացի, դադարեցվեցին»։ Ալիևն այսպիսով հակասեց այն լուրերին, թե Միացյալ Նահանգներն է միջնորդել հրադադարի հաստատմանը։ Նա նաև խոստովանեց, որ Ադրբեջանը «վճռականորեն մերժել է» Եվրամիության առաջարկը՝ տեղակայելու քաղաքացիական առաքելություն սահմանի ադրբեջանական կողմում։ «Այդ պատճառով առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում», ասաց նա։ Ալիևը սուր քննադատության ենթարկեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը համակրական արտահայտություններ է արել Հայաստանի հասցեին։ Ալիևը դժգոհեց, որ Մակրոնը «վիրավորական, անընդունելի, կեղծ և սադրիչ հայտարարություններ է արել… Նա մեղադրել է Ադրբեջանին սարսափելի պատերազմ մղելու մեջ...»։ Ալիևը մեկ անգամ ևս փորձեց գոհացնել Պուտինին՝ ասելով, որ Մակրոնը «կողմնակալ հայտարարություններ է արել Ռուսաստանի Դաշնության դեմ, այն է՝ «Ռուսաստանը խաղացել է ադրբեջանական խաղը»: Արդյունքում, Ալիևն ասաց, որ մերժում է Ֆրանսիայի հետագա ցանկացած միջնորդական դերակատարություն ղարաբաղյան հակամարտության մեջ։ Նա նաև դժգոհեց Ֆրանսիայի արտգործնախարարի «հակաադրբեջանական հայտարարություններից», Ֆրանսիայի Սենատի կողմից Ղարաբաղը ճանաչող և «նոյեմբերի կեսերին Ֆրանսիայի Սենատում պատրաստվող» երկրորդ բանաձևից։ Նա այս զարգացումների մեղքը բարդեց «Ֆրանսիայի հայկական սփյուռքի» վրա՝ իր ունեցած ազդեցության պատճառով։ Ալիևը Հայաստանին մեղադրեց Ֆրանսիայում, Լիբանանում և ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատների դեմ «սադրանքներ» կազմակերպելու մեջ։ Նա կեղծորեն պնդեց՝ «մենք կասկած չունենք, որ ահաբեկչությունն ու ավերածությունը կազմակերպվել են Հայաստանի կողմից։ Ինչո՞ւ եմ սա ասում: Որովհետև 1990-ականներին հայկական հատուկ ծառայությունները [Ադրբեջանում] իրականացրել են 32 ահաբեկչական գործողություն՝ պայթյուններ մետրոյում, ավտոբուսներում, լաստանավերում և գնացքներում։ Այդ զարհուրելի ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 2000 ադրբեջանցի բնակիչ»։ Այնուհետև Ալիևը փորձեց ղարաբաղյան հակամարտությունը վերածել կրոնական պատերազմի՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական ժողովրդի և ողջ մուսուլմանական աշխարհի նկատմամբ ատելության ծայրահեղ աստիճանի» մեջ՝ մոռանալով, որ Հայաստանն ու հայերն ամենաջերմ հարաբերություններն ունեն բազմաթիվ իսլամական երկրների հետ։ Ալիևը հերթական անգամ ստեց՝ պնդելով, որ Ադրբեջանը կատարել է «պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի բոլոր դրույթները»։ Սակայն պատերազմից երկու տարի անց տասնյակ հայ ռազմագերիներ շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Նա նաև ստեց այն մասին, որ Հայաստանը չի ապահովում «Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևան»։ Բայց Հայաստանը բազմիցս հայտարարել է նման ճանապարհ տրամադրելու պատրաստակամության մասին, մինչդեռ Ադրբեջանը չի արձագանքել։ Ալիևը եզրափակեց իր ելույթը՝ հայտարարելով, որ իր «համբերությունն անսահմանափակ չէ» և սպառնաց, որ եթե չստանա այն, ինչ պահանջում է Հայաստանից, «մեզ այլ տարբերակ չի մնում, քան գործել համապատասխանաբար»։ Հաջորդիվ ելույթ ունեցավ վարչապետ Փաշինյանը՝ հակադարձելով Ալիևի ստերին։ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը անվանելով «չհրահրված ռազմական հարձակում Հայաստանի դեմ»՝ Փաշինյանը դատապարտեց ադրբեջանցի զինվորականներին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ Ժնևի կոնվենցիայի խախտմամբ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելով։ Փաշինյանը նաև մեղադրեց Ադրբեջանին «Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու» մտադրության համար։ Նա մեղադրեց «տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունների [Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն] անբավարար արձագանքը...., որը շատ սուր հարցեր է առաջացրել հայ հասարակության շրջանակում»։ Նա հարցրեց՝ արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչո՞ւմ է նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը միայն հիմա է ցանկանում իմանալ 1990-ականների Ղարաբաղյան պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինվորների ճակատագրի մասին՝ բացահայտելով, որ այդ պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777, իսկ 2020 թվականի պատերազմից հետո՝ 217 հայ։ Փաշինյանը քննադատեց Ադրբեջանին՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև համաձայնեցված ճանապարհը կեղծորեն «միջանցք» որակելու համար։ Նա ասաց, որ չնայած 2020 թվականի հայտարարության մեջ «հստակ հիշատակվում է» Լեռնային Ղարաբաղը, սակայն Ադրբեջանը պնդում է, որ այն «գոյություն չունի»։ Փաշինյանը պատասխանեց նաև Ալիևի այն կեղծ պնդմանը, թե Հայաստանը ականապատել է ադրբեջանական տարածքները 2020 թվականի պատերազմից հետո։ Փաշինյանը հայտարարեց, որ «նման ականապատում տեղի է ունեցել ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Եվ մեր իրավունքն է անվտանգության որոշ քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։ Փաշինյանը նաև հակադարձեց Ալիևի այն կեղծ պնդմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կրում է կրոնական բնույթ։ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի սերտ հարաբերությունները բազմաթիվ մահմեդական երկրների հետ. Փաշինյանը հերքեց, որ Հայաստանը որևէ հարձակում է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատների վրա օտար երկրներում։ Որտե՞ղ են ապացույցները, հարցրեց նա։ Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության իր անհիմն ակնկալիքների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ նրանց շարունակական թշնամությունը։ Խաղաղությունը չի կարող ձեռք բերվել մի կողմից, մինչ մյուս կողմը փորձում է սպանել քեզ: Թշնամին, որն անընդհատ հարձակվում է քո վրա և ատրճանակն ուղղում գլխիդ, չի կարող համարվել խաղաղության հուսալի գործընկեր»։Ավելին10:3719.10.22 -
ՔաղաքականՈ՞ւր է անհետացել պատմական փաստաթուղթը«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Սակայն 1991-95թթ․ ՀՀ ԳԽ անդամները հայտարարեցին, որ այդ հռչակագիրը Հայաստանը վավերացրել է վերապահումներով՝ նշելով, որ այն չի վերաբերում Արցախին։ Այն քննարկվել է ՀՀ ԳԽ-ում, եւ վերապահումը տեղ է գտել արձանագրության մեջ։ Այս մասին մեզ ասել են ԳԽ փոխնախագահ Արա Սահակյանը, պատգամավորներ Սուրեն Զոլյանն ու Կիմ Բալայանը։ Սակայն այդ հայտարարություններից հետո իշխանությունը փորձել է ԱԺ-ի կամ ԱԳՆ-ի արխիվներում գտնել հռչակագիրն ու դրա քվեարկության արձանագրությունը, սակայն չի գտել։ ԱԺ-ից մեզ ասացին, թե իրենց արխիվում նման փաստաթուղթ չկա, հնարավոր է՝ Ազգային արխիվում լինի։ Մենք հարցում ենք արել, որպեսզի պարզենք, թե ուր է անհետացել պատմական փաստաթուղթը, որի ընդունմանը 260 մարդ է մասնակցել, եւ բազում մարդիկ են տեղեկացված»:Ավելին10:3019.10.22 -
ԻրավականԹագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխելու համարԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հրատապ դիմել է միջազգային գործընկերներին՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր: «Հրատապ դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին՝ մասնավորապես, Վարդենիսի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից իրադրության լարումը վկայում է Ադրբեջանի հնարավոր նոր հարձակման վտանգների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվել է լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժ ու բացազատումում, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Ադրբեջանական կողմը շարունակաբար տարածում է նաև ապատեղեկատվություն հայկական կողմի կրակ բացելու վերաբերյալ՝ հնարավոր է, փորձելով հիմքեր ստեղծել իրենց առաջիկա հնարավոր հարձակման համար։ Գնահատելով իրավիճակի լրջությունը և իրադրության ապակայունացման հնարավոր նոր ռիսկերը՝ հրատապ նամակներ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ ներկայացնելով իրավիճակի լրջությունը, ռիսկերը և խնդրել ձեռնարկել գործնական քայլեր՝ կանխելու Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան։ Երեկ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կիսվեցի այս ահազանգի, ինչպես նաև մի շարք այլ հրատապ հարցերի վերաբերյալ և նրանց հետ ունեցած զրույցում հնչեցրի «SOS» այն կապակցությամբ, որ Ադրբեջանը մտադիր է իրականացնել նոր ագրեսիա»։Ավելին10:2719.10.22 -
ՔաղաքականՓաշինյանն ասել է՝ Արցախն ինքը թող որոշի իր արտաքին քաղաքականությունը. մանրամասներ՝ հանդիպումից«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է ասել Փաշինյանը ԱՀ պատվիրակությանը: Մասնավորապես՝ ըստ աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Արցախն ինքը թող որոշի իր արտաքին քաղաքականությունը, որ ՀՀ-ի վրա այդ մասով հույս չդնեն: Միեւնույն ժամանակ ընդգծել է, որ ինչով կարող են կօգնեն, այդ թվում՝ ֆինանսական մասով խնդրի առաջ չեն կանգնի: Կարճ ասած, Արցախին այս վիճակին հասցնելով, Նիկոլը վերջնականապես որոշել է միայնակ թողնել: Սրա համար եւս նա ապագայում դատարանում պատասխան է տալու»:Ավելին10:2219.10.22 -
ՀասարակականՊատերազմի մասնակցի տունն այրվել է անհայտ պատճառով. տասը հոգանոց ընտանիքը մնացել է դրսում44-օրյա պատերազմի մասնակցի 6 երեխաները մնացել են բաց երկնքի տակ այն բանից հետո, երբ անհայտ պատճառով հիմնահատակ այրվել է նրանց տունը: Քանի որ Արարատի մարզպետարանից տղամարդուն ասել են՝ փողն այնտեղ դրած չի, որ բերենք տանք, Ղազարյանների ընտանիքը մնացել է իրենց պատմությունը լսող, օգնության ձեռք մեկնողների հույսին:Ավելին10:1519.10.22 -
2-րդ պատերազմի հետևանքով անհետ կորել է 217 հայ, սեպտեմբերի 13-ի պատերազմի հետևանքով՝ 29 հայ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում հրապարակել է ղարաբաղյան պատերազմների հետևանքով անհետ կորածների թվերը։ «ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 2-րդ պատերազմի հետևանքով` 217, 29 անհետ կորած հայ՝ կա սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով: Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում», - գրել է վարչապետը։Ավելին10:1119.10.22 -
ԻրավականԴատավորի մասով ԲԴԽ նախագահն իրավապահներին նախնական համաձայնություն է տվել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դատարաններում բազմապիսի վերաձեւավորումներ եղան: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ջանքերով առանձնացան դատավորներ, որոնք քննում են բացառապես մինչդատական վարույթների գործերը: Մասնագիտական հանրույթը այդ դատավորներին որակել է իբրեւ իշխանության համար կալանք տվող դատավորներ: Եւ, ահա, այդպիսի դատավորներից մեկը՝ Արուսյակ Ալեքսանյանը, որ հոկտեմբերի 17-ին ձերբակալվեց, թեեւ իշխանությունների հրահանգները անվրեպ կատարել է, բայց դարձավ նույն իշխանության համար կոռուպցիայի դեմ պայքարի վիճակագրություն: Վանաձորի հաղթած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին իշխանության պատվերով կալանավորած դատավոր Ալեքսանյանին կալանավորելուց առաջ ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին իրավապահները նախապես տեղյակ են պահել: «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ նախնական համաձայնություն ԲԴԽ նախագահը տվել է իրավապահներին, որ ԲԴԽ-ն կթույլատրի կալանավորել դատավորին: Եւ այդ վստահությամբ էլ երեկ երեկոյան սկսվեց դատավորի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննարկումը: Ճակատագրի հեգնանքով իր գործընկերոջը կալանավորելու կամ ազատ արձակելու հարցը քննում էր «կալանք տվող» մեկ այլ դատավոր Արշակ Մաթեւոսյանը։ Երեկ՝ թերթը տպարան ուղարկելու ժամանակ, դեռ որոշում առկա չէր»:Ավելին10:0719.10.22 -
Սիզավետ գյուղում այրվել է տնակՀոկտեմբերի 19-ին, ժամը 01։07-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիզավետ գյուղի սկզբնամասում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 03:43-ին: Այրվել են չբնակեցված վագոն-տնակ (մոտ 27 քմ) և կենցաղային իրեր:Ավելին10:0319.10.22 -
ՔաղաքականՔՊ-ին աջակցելու համար ուսուցչուհին հեռախոս է նվեր ստացե՞լ«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում ՔՊ-ի թեկնածուին իր ձայնով համայնքապետ դարձրած պատմության ուսուցչուհի Նախշուն Յազուլյանն Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության ցուցակով առաջադրված ավագանիներից է։ Նա հոկտեմբերի 12-ին «դավաճանեց» կուսակցությանն ու ընտրեց ՔՊ թեկնածու Արմեն Հակոբջանյանին։ Այդ նիստից անմիջապես հետո կինը նոր հեռախոս է գնել իր համար։ Հետո դպրոցում ըմբոստ աշակերտներն ուսուցչուհուց հետաքրքրվել են՝ ՔՊ-ին աջակցության դիմա՞ց եք հեռախոսը նվեր ստացել։ Յազուլյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նիստի օրն է հեռախոս գնել, սակայն ասաց, թե հեռախոսն ապառիկով է վերցրել՝ բանկերից մեկով։ «Իմ հեռախոսն էդ օրերին փոքր երեխան գցել-կոտրել էր, ու դա համապատասխանել է այդ օրերին։ Եթե ուզում եք, ես իմ վարկային պայմանագիրը կուղարկեմ, որ ընդամենը 72 հազար դրամանոց հեռախոս եմ գնել»,- վրդովվեց նա։ Ինչ վերաբերում է քվեարկությանը․ «Ես մտածել եմ իմ համայնքի մասին, մանավանդ՝ ստեղծված այս իրավիճակին, երբ չգիտես՝ ինչ կարող է տեղի ունենալ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ էլի նոր ընտրություն, երբ կառավարությունը շատ ավելի այլ խնդիրներ ունի լուծելու՝ զենքի, զինվորների կարիքների եւ այլն։ Ես միանձնյա եմ որոշում կայացրել՝ ելնելով իմ սկզբունքներից եւ իրավիճակից։ Ես չցանկացա, որ գան ուժեր, որոնք ինձ համար ընդունելի չեն»։ Ամեն դեպքում, ուսուցչուհուն չի հաջողվել այդ հարցը լուծել՝ Սիսիանի ավագանու նիստը, որի օրակարգում համայնքապետի երդման արարողությունն էր, երեկ քվորումի բացակայության պատճառով չկայացավ։ Արմեն Հակոբջանյանին արդեն երկրորդ անգամ չհաջողվեց երդվել եւ ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները։ Իսկ դա նշանակում է, որ Սիսիանում նոր ընտրություններ կլինեն»:Ավելին10:0019.10.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Ժողովուրդ» Իր տան բակում ծեծի է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: «Իրավունք» Փաշինյանն Արցախի պատվիրակությանն ասել է, որ Արցախն ինքը թող որոշի իր արտաքին քաղաքականությունը, որ ՀՀ-ի վրա այդ մասով հույս չդնեն: «Հրապարակ» Լոռու մարզի Ջիլիզա գյուղի բնակիչները հայտնել են, որ երեկ Ջիլիզայում սահմանազատման աշխատանքներ են կատարվել։ «Ժողովուրդ» Իշխանությունների հրահանգները անվրեպ կատարող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը ձերբակալվել է: «Հրապարակ» ՔՊ ղեկավար մարմնի՝ վարչության նախագահի համար պայքարում են Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանի հետ:Ավելին09:4519.10.22 -
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբՀոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:Ավելին09:3019.10.22 -
Քաղաքական«Հայաստանն Արցախին հրում է Ադրբեջանի կազմ». Աբրահամյանը «վատ լուրերով» է եկել ՍտեփանակերտիցԱրդյո՞ք Հայաստանի իշխանությունն ուզում է հասնել Արցախի նախագահի հեռացմանը՝ այդպես կատարելով Ադրբեջանի հերթական պայմանը: Որովհետև Ալիևը համարում է, որ արցախցիները Ադրբեջանի քաղաքացիներ են և ուրեմն նրանց նախագահն էլ է ինքը: «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ եթե իրականություն դառնան Հարությունյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը, ապա Արցախի ժողովուրդը ցեղասպանության առաջ է կանգնելու:Ավելին09:0019.10.22 -
ՔաղաքականԵԽԽՎ 47 պատգամավորներ Ադրբեջանին կոչ են անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին. ՌուբինյանԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։Ավելին00:2019.10.22 -
ՀասարակականԳարեջրատնից բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի, սպանություն հատկանիշով քրեական վարույթ է նախաձեռնվելՀոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում «Աստղիկ» ԲԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ Իսակովի պողոտայից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի, հայտնում է shamshyan.com-ը։Ավելին00:1619.10.22 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:Ավելին00:1019.10.22 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին00:0019.10.22