Լրահոս
Սպորտ
14:45
19.10.22
115

Մարտունիում անցկացվել է բռնցքամարտի միջազգային առաջնություն

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի է  ունեցել  բռնցքամարտի միջազգային կարգի առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության  անկախության 31-րդ տարեդարձին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, այս մրցաշարն անցկացվում է 10-րդ տարին անընդմեջ:

Առաջնությանը մասնակցել են  թիմեր Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Աջարիայից։ Մրցաշարի ամբողջ ֆինանսական ծախսերը հոգացել է Մարտունու համայնքապետարանը:

Առաջնությունը կազմակերպել են Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, Մարտունու մարզադպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանը և մարզադպրոցի ավագ մարզիչ Գագիկ Սարգսյանը:

Թիմային հաշվարկով՝ 1-ին տեղը զբաղեցրել է Մարտունու, 2-րդ տեղը՝ Վանաձորի, իսկ 3-րդ տեղը՝ Թբիլիսիի մարզադպրոցը: