Լրահոս
Հասարակական
15:07
19.10.22
179

Երևանի և մի շարք մարզերի գազամատակարարումը կդադարեցվի

Img default alt hy

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավթի հրապարակ պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արմավիրի մարզի Այգեվան (Ձերժինսկի) գյուղի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Պարույր Սևակի, Սյունիքի փողոցների և Ույծ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: