Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:40
19.10.22
142

Լեհաստանը մտադիր Է հարավկորեական հաուբիցներ և տանկեր տեղակայել երկրի արևելքում

Img default alt hy

Լեհաստանը մտադիր Է Հարավային Կորեայից մատակարարվող հաուբիցներ և տանկեր տեղակայել երկրի արևելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին Twitter-ում հայտարարել Է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

«Սկսվել են Հարավայից Կորեայից սպառազինությունների մատակարարումները: Առաջին 24 K9 հաուբիցներն արդեն ընթանում են Լեհաստան և շուտով ծառայելու են երկրի արևելքի զորամասերում»,-նշել Է նախարարը, հավելելով նաև, որ «առաջին տասը K2 տանկերը շուտով կամրապնդեն արևելյան թևը»:

Լեհաստանն օգոստոսի վերջին Hanwha Defense-ի հետ պայմանագիր Է ստորագրել K9A1 տեսակի ավելի քան 600 ինքնագնաց հաուբիցների մատակարարումների շուրջ: Առաջին մեքենաները պետք Է հասցվեն դեռ ընթացիկ տարում: Պայմանագիրը լիովին պետք Է իրագործվի մինչև 2026 թվականը: Նաև օգոստոսի վերջին Լեհաստանը հարավկորեական Hyundai Rotem կոնցեռնի հետ ստորագրել Է K2 180 տանկեր մատակարարելու համաձայնագիր, որոնք երկիրն ստանալու Է 2022-2025 թվականներին: Պատվիրվել Է այդ թվում՝ լոգիստական փաթեթ, ուսուցման ծրագիր և արկերի պաշար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: