Լրահոս
2022-10-24
-
Միջազգային«Ռադիացիան կտարածվի Եվրոպայում». Մոսկվայի տվյալով՝ Կիևը «կեղտոտ ռումբ» է կիրառելուՌուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստության է բերել ուժեր և միջոցներ` Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» պայթեցման դեպքում, հայտնել է Դաշնության ռազմական գերատեսչության ներկայացուցիչը: Ռուսական կողմն այսօր հայտնել է, որ հետախուզական տվյալներ է ստացել, թե Ուկրաինայում ավարտին է մոտենում ինքնաշեն միջուկային զենքի ստեղծման աշխատանքը: Անհեթեթ սուտ է անվանում պաշտոնական Կիևը այս տեղեկությունը և նկատում, որ Ռուսաստանը նոր ինտենսիվ հարձակման համար պատճառ է հորինում, ինչպես դա արեց փետրվարի 24-ից առաջ:Ավելին22:3524.10.22 -
Քաղաքական«Որդիներդ զոհվում են, դու մեդալ ես կպցնում քո դոշին». «Հայաստան» խմբակցությունը՝ ՏավուշումԱդրբեջանը մոտ 50 հայկական դիրք է գրավել սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ, Տավուշի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հիշեցրել, որ դրանից հետո իշխանությունը ինքն իրեն պարգևավճարներ է բաժանել: Սահմանամերձ Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր, Բերդ համայնքներում ընդդիմադիր պատգամավորները խոսել են անվտանգային խնդիրների մասին:Ավելին22:3024.10.22 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Մարատ Հ-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 49-ամյա Սվետլանա Ռ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/24/1225088/Ավելին22:2824.10.22 -
ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմի անդամները հանդիպել են Գորիս համայնքի ղեկավարինԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները (նախագահող՝ Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկ) Գորիսում հանդիպել են համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, քննարկել սեպտեմբերի 13-ից հետո համայնքում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից: Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված ռազմական գործողությունների հետեւանքները։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ենթակառուցվածքներին հասցված վնասների, հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության, անվտանգային իրավիճակի վերաբերյալ: ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաեւ Վերիշեն, Ակներ բնակավայրեր։ Նրանք տեղում ծանոթացել են իրավիճակին, զրուցել ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակիչների հետ:Ավելին22:2724.10.22 -
ՀայաստանԳաղտնալսված ադրբեջանցի գնդապետի սկանդալային խոստովանությունըՀայկական անպարտելի բանակի մասին նախկինների վստահեցումները անցած շաբաթավերջին հաստատեց նաև ադրբեջանական բանակի բարձրաստիճան սպան, որի գաղտնալսված հեռախոսազրույցը հայտնվեց հայկական մեդիայում: 44-օրյա պատերազմի ընթացքում արված ձայնագրությունում ադրբեջանցի զինվորականը խոսում է հայկական զինուժի գերազանցության մասին: Անգամ պատերազմի առաջին օրերին Ջրականի ուղղությամբ մերոնք մինչև 2 կիլոմետր առաջ են գնացել, բայց հաղթող հրամանատարներին կանչել են Գորիս ու ձերբակալել, «Հայլուրին» պատմել է փորձագետ Նաիրի Հոխիկյանը:Ավելին22:2024.10.22 -
ԱռողջապահականՊարանոցի մկանների սպազմի պատճառները, կանխարգելումն ու բուժումըՊարանոցի մկանների սպազմը արյան անոթների և նյարդային կապոցների, ինչպես նաև պարանոցի մկանային հյուսվածքի սեղմումն է: Ամենից հաճախ այն դրսևորվում է առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո, վնասվածքից կամ գերլարումից և հոգնածությունից մի քանի ժամ հետո։ Մկանային սպազմը ծածկում է պարանոցի կողային մակերեսը։ Ցավային սինդրոմը ազդում է ականջից ուսի բացվածքի վրա՝ երբեմն հասնելով մատների ծայրերին և առաջացնում է ախտահարված մակերեսի թմրություն։ Պարանոցի մկանային սպազմ առաջացնող ընդհանուր գործոնները ներառում են՝ գլխի կտրուկ շրջադարձ, ալկոհոլիզմի, արյունազեղումների, էնդոկրին համակարգի հիվանդությունների հետևանքով առաջացած էլեկտրոլիտների անհավասարակշռություն (առաջանում է օրգանիզմում խոնավության ավելցուկով կամ բացակայությամբ), կեցվածքի խանգարումներ (առաջանում են մարմնի կանոնավոր ոլորված դիրքից, որը հաճախ տեղի է ունենում նստակյաց ապրելակերպի կամ ողնաշարի արդեն զարգացած հիվանդությունների դեպքում՝ սկոլիոզ, կիֆոզ և այլն), պարանոցի վնասվածքներ (կապտուկներ, ցաներ), հիպոթերմիա, ընդհանուր ջրազրկում (անհրաժեշտ սննդանյութերը կորչում են, որոնք ապահովում են մկանների և հյուսվածքների առաձգականությունը), ավիտամինոզ (կալցիումի, մագնեզիումի, կալիումի, D և B12 վիտամինների պակասը հատկապես ազդում է սպազմերի առաջացման վրա): Սպազմի հիմնական ախտանշաններն են՝ ձեռքի այտուց, մաշկի գույնի փոփոխություն, վերջույթների թմրություն, սառը ձեռքեր, ձեռքի մկանների թուլություն, քաշի կորուստ ձեռքերում, թույլ զարկերակ։ Եթե սպազմը շարունակվում է ավելի քան 2 օր, պետք է դիմել բժշկի: Ախտորոշիչ ընթացակարգերը ներառում են առաջնային հետազոտություն. Որոշվում են ցավի կետերը և մկանների առավելագույն գերլարման վայրերը, տոնուսի և մկանային ուժի փոփոխության աստիճանը, ինչպես նաև շարժումների դժվարության մակարդակը: Ռենտգեն հետազոտություն. Նկարները արվում են պարանոցի տարբեր դիրքերում։ Ռենտգենը լավ որոշում է ողնաշարի դեգեներատիվ պրոցեսների և փոփոխությունների առկայությունը, կոտրվածքները, վարակի և նորագոյացությունների զարգացումը: Արյան և մեզի թեստեր. Անհրաժեշտ է վարակիչ պրոցեսի զարգացման կամ վիտամինի պակասի կասկածի դեպքում։ Բժշկական պրոցեդուրաների համալիրը ներառում է նաև ֆիզիոթերապիա։ Նշանակվում են հետևյալ պրոցեդուրաները՝ մագնիսաթերապիա, էլեկտրոֆորեզ, իմպուլսային հոսանքներ։ Ուժեղ սպազմը վերանում է օձիքի գոտու մերսման, մանուալ թերապիայի, ինչպես նաև ասեղնաբուժության սեանսների միջոցով։ Նման ընթացակարգերը ոչ միայն կվերացնեն անհարմարությունը, այլև կօգնեն բարելավել արյան շրջանառությունը: Պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել։ Մասնագետի հսկողության ներքո համալիր բուժման դեպքում սպազմը հնարավորինս շուտ կվերացվի։Ավելին22:1024.10.22 -
ՄիջազգայինՌիշի Սունակը Մեծ Բրիտանիայի վարչապետի միակ թեկնածուն էՄեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարը դադարեցնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մորդոնտն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, այսպիսով Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության միակ թեկնածուն մնում է երկրի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը: Ակնկալվում է, որ նա կդառնա Պահպանողական կուսակցության ղեկավարը և կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարը դադարեցնելու մասին հայտարարել էր նաև երկրի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը:Ավելին22:0024.10.22 -
ՔաղաքականԱզատազրկում՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների ու կոչերի համար. նախագիծՔաղաքացու խոսքը հանցավոր ճանաչելու և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հերթական փորձ է համարում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը արդարադատության նախարարության ներկայացրած օրինագիծը: Մինչև 15 տարվա ազատազրկում կսպառնա նրան, ով Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կանի: Նախարարության հրապարակած նախագծում չի բացատրվում, թե ինչ է նշանակում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ, արդյո՞ք Հայաստանի գյուղերը, ճանապարհները բանավոր պայմանավորվածությամբ Ադրբեջանին հանձնած, հայկական տարածքները ադրբեջանական համարած իշխանության ներկայացուցիչները նույնպես պատասխանատվության կկանչվեն:Ավելին21:5024.10.22 -
20:30-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆՀոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:Ավելին21:4624.10.22 -
Արտաքին քաղաքականություն«Շահիդներ»՝ «Բայրաքթարների» դեմ. Իրանը կարող է անջատել Նախիջևանը ԱդրբեջանիցԻրանի զորավարժություններն ուղղված չեն Հարավային Կովկասի հարևան երկրների դեմ: Նրանք, ովքեր պետք է ստանային զորավարժությունների «մեսիջը», ստացել են և կստանան այն, ասել է Իրանի արգտործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ խոսելով երկրի հյուսիս-արևմուտքում` Թուրքիայի հետ սահմանին սկսված նոր վարժանքների մասին: Իրանահայ խմբագիր Արամ Շահնազարյանը դեռ երկու շաբաթ առաջ էր «Հայլուրի» հետ զրույցում պատմել, որ Իրանի փորձագիտական համայնքն այն կարծիքին է, որ իրանական զինուժը Սյունիքը պաշտպանելու փոխարեն, պետք է վերցնի Նախիջևանը՝ մեկընդմիշտ փակելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը:Ավելին21:4024.10.22 -
ԻրավականԵրևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքներըՀոկտեմբերի 17-ից 24-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1626 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 140 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 142, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 248 անձ։ 44 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 15-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 17-ը՝ փակված, 2-ը՝ փոխարինված, 6-ը՝ անընթեռնելի համարանիշերով։ 285 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 552-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 22 անձի։ Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1166 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 125 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 32, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 143 անձ։ 13 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 3-ը՝ անընթեռնելի, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 153-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 626-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 3 անձի։Ավելին21:3024.10.22 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ընդունել է «Արևմուտքի տարբերակը». Պուտինը Փաշինյանին ու Ալիևին կանչում է ՌուսաստանԱրևմտյան հովանավորությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիևի 5 հանդիպումից հետո մինչև հոկտեմբերի վերջ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Ռուսական «Վեդոմոստի» պարբերականի հայտնած տեղեկությունը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Հայաստանի կառավարությունը: Ամենայն հավանականությամբ, Սոչիում տեղի ունենալիք հանդիպումից առաջ հնչեղ վերնագրերով հոդվածներ է հրապարակում ռուսական մեդիան՝ պնդելով, թե Նիկոլ Փաշինյանը հանձնում է «Ղարաբաղը՝ Հայաստանն Արևմուտք տանելու համար»: Այդ նույն ռուսական պարբերականները գրում են, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան առաջարկն է ընտրել Փաշինյանը՝ մերժելով ռուսականը:Ավելին21:2024.10.22 -
ԱշխարհՕդաչուների սխալ կամ տեխնիկական խափանում. Իրկուտսկում օդանավի կործանման պատճառներըԵրկու պաշտոնական և մեկ ոչ պաշտոնական վարկած է շրջանառվում Իրկուտսկում ռազմական օդանավի կործանման մասին: Սու-30-ը կիրակի երեկոյան ընկել է բնակելի տան վրա: Օդաչուները զոհվել են: Վերջին յոթ օրում Ռուսաստանում երկրորդ ռազմական իքնաթիռն է կործանվում:Ավելին21:1024.10.22 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին»,-ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:0024.10.22 -
ՄիջազգայինՄԱԿ-ն այսօր աննախադեպ փորձությունների է ենթարկվում. ԳուտերեշՄիացյալ ազգերի կազմակերպությունն այսօր աննախադեպ փորձությունների է ենթարկվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ, որը նա արել է ՄԱԿ-ի օրվա առթիվ, որը նշվում է հոկտեմբերի 24-ին: Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ի ստեղծումը հույսի գործնական մարմնացում է եղել: «Այն հույսի և վճռականության մարմնացում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համընդհանուր հակամարտությունից դեպի համընդհանուր համագործակցության անցնելու առումով: Այսօր մեր կազմակերպությունն աննախադեպ փորձությունների է ենթարկվում»,-շեշտել է Գուտերեշը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ը հենց նման իրավիճակների համար է ստեղծվել: «Հիմա առավել քան երբևէ աշխարհի բոլոր անկյուններում մենք պետք է իրականություն դարձնենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված արժեքներն ու սկզբունքները՝ հնարավորություն ընձեռելով խաղաղության համար և վերջ դնելով հակամարտություններին, որոնք սպառնալիք են մարդկային կյանքերի, մեր ապագայի և գլոբալ առաջընթացի համար»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Գլխավոր քարտուղարը կոչ է արել ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատությունը վերացնելու և անհավասարությունը նվազեցնելու համար: Նա հորդորել է պաշտպանել մոլորակը՝ հանածո վառելիքից կախվածության դեմ պայքարելով:Ավելին20:5024.10.22 -
ՔաղաքականՌիշի Սունակն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետՄեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեհեմ Բրեդին։ «Կարող եմ հաստատել, որ մենք միայն մեկ թեկնածություն ենք ստացել, որն ուժ ուներ: Եվ այդպես, Ռիշի Սունակն ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ»,- ասել է քաղաքական գործիչը։ Սունակը պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն է դարձել այն ժամանակ, երբ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնթը հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը:Ավելին20:4024.10.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ուկրաինան «կեղտոտ ռումբեր» կարող է կիրառել. Մոսկվան մեղադրում է, Կիևը՝ հերքումԱվելին20:3024.10.22 -
ԱշխարհՍիրիայի ՀՕՊ-ի համակարգերը մի քանի իսրայելական հրթիռ են խոցելՍիրիայի ՀՕՊ-ի համակարգերը մի շարք հրթիռներ են խոցել, որոնք արձակվել են Իսրայելի կողմից, սիրիացի մի զինվորական վերքեր Է ստացել գրոհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սիրիայի պաշտպանության նախարարությունը: Ավելի վաղ սիրիական Ikhbariya պետական հեռուստաալիքը հաղորդել Էր, որ մի քանի պայթյուն Է որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ նրա մերձակայքում. ենթադրվում Է՝ իսրայելական ռազմաօդային ուժերի օդային գրոհի պատճառով: «Մոտավորապես 14:00-ին իսրայելական հակառակորդը հրթիռների օգնությամբ օդային ագրեսիա Է կատարել օկուպացված պաղեստինյան տարածքների հյուսիսից՝ հարվածներ հասցնելով Դամասկոս քաղաքի մերձակայքի մի քանի կետերի: Մեր ՀՕՊ-ի միջոցները հակազդել են հակառակորդի հրթիռներին եւ խոցել դրանցից մի քանիսը: Ագրեսիայի հետեւանքով մի զինվորական վիրավորվել Է, որոշ նյութական վնաս հասցվել»,-ասվում Է նախարարության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին20:2924.10.22 -
ԻրավականԱԱԾ-ն փորձում է տեսանյութով հիմնավորել Ալեքսանյանի կալանքը. փաստաբանները կարող են գործադուլ անելՓաստաբանները գործադուլ կանեն՝ ի պաշտպանության կալանավորված գործընկերոջ: «Էրիկ Ալեքսանյանի ազատազրկումը քաղաքական ռեպրեսիայի դրսևորում է և մյուսներին վախեցնելու միջոց»,- վստահ են փաստաբանները:Ավելին20:2024.10.22 -
ՄիջազգայինԼիբանանի պատգամավորները չորրորդ անգամ չեն կարողացել նոր նախագահ ընտրելԼիբանանի խորհրդարանականները չորրորդ անգամ չեն կարողացել նոր նախագահ ընտրել: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, տեղկացնում Է «Արմենպրես»-ը: Իշխանության գլուխ ներկայիս նախագահ Միշել Աունի գտնվելու վեցամյա ժամկետն ավարտվում Է հոկտեմբերի 31-ին. 89-ամյա Աունը այդ պաշտոնը կկարողանա կրկնակի զբաղեցնել միայն եւս վեց տարի անցնելուց հետո: Լիբանանի Սահմանադրության համաձայն, թեկնածուն կարող Է 128-տեղանոց խորհրդարանում ստանալ ձայների նվազագույնը երկու երրորդ մասը, իսկ հաջորդ փուլ անցնելու դեպքում անհրաժեշտ Է ստանալ 50 տոկոս պլյուս մեկ ձայն: Երկուշաբթի օրը տեղի ունեցած նիստում ներկա Է եղել 118 պատգամավոր: Անկախ խորհրդարանական, 50-ամյա Միշել Մուավադը ստացել Է 39 ձայն, տասը պատգամավորներ քվեարկել են արհմիութենական առաջնորդ Իսամ Խալիֆի օգտին: 50 պատգամավորներ հանձնել են դատարկ քվեաթերթիկներ, երկու քվեաթերթիկներ անվավեր են համարվել: Մնացած պատգամավորները քվեարկել են մյուս թեկնածուների օգտին: Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին չի նշել նախագահի ընտրությունների համար նոր նիստի ամսաթիվը: Պլանավորվել Է այն նշանակել հոկտեմբերի 27-ին, բայց այդ օրը Լիբանանի իշխանությունները հույս ունեն ստորագրել Իսրայելի հետ ծովային սահմանների սահմանազատման շուրջ համաձայնագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին20:1024.10.22