Լրահոս

2022-10-25
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի օրվա անհետացած ձայնագրությունների մասով նոր վարույթ կհարուցվի
    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած հղի կնոջ` Սոնա Մնացականյանի դեպքով նոր քրեական վարույթ նախաձեռնվի, որը կապված լինի անհետացած ձայնագրությունների հետ:
    09:50
    25.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Դուրս ՀԱՊԿ-ից համախմբում» նախաձեռնող խումբը դիմում է հղել ԱԺ նախագահին:
    09:45
    25.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն օրենք է փոխել, որ ԿԸՀ անդամներ ընտրի
    «Քաղաքական իշխանությունը նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի ձևովորումը փոփոխել է «Ընտրական օրենսգիրքն» ու պարզեցրել ԿԸՀ անդամության պահանջները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» այս քայլը, որ իրագործվել է ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ու Արթուր Հովհաննիսյանի ձեռամբ՝ ԸՕ սահմանդրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու նախագծի փաթեթով, ԿԸՀ նորընտիր անդամներին ապահովագրելու համար է արվել:
    09:40
    25.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    09:30
    25.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
    ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
    08:27
    25.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գորիսի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել
    Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 19-ի ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իր հանգուցյալ եղբոր՝ Գորիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տանը մարդ չբնակվելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը կոտրել, մտել էին տուն և գողություն արել: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 19-ին Գորիսի Գետափնյա փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Գորիսի քննչական բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի փողոցի նշված տնից կատարել է գողություն: Ձեռնարկված միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 41-ամյա գորիսցին խոստովանական ցուցմունք է տվել, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բակունցի փողոցի մի տնից գողացել է ոսկյա զարդեր, օծանելիք և այլ իրեր: Նրա բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնի մի մասը, իսկ ոսկյա զարդերը գրավադրել էր վարկային կազմակերպություններից մեկում: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա սեպտեմբերի 10-ի ժամը 21.30-ի սահմաններում գողություն էր արել նաև Բակունցի փողոցի մեկ այլ առանձնատնից. սննդամթերք էր գողացել: 41-ամյա տղամարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    00:00
    25.10.22
    Ավելին
2022-10-24
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ-ն երբեք չի հաշտվելու ներկայիս իրողությունների հետ․ Իշխան Սաղաթելյան
    Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջապես լծվել են հակադաշնակցական քարոզչության, հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Թյուրքական երկու երկրների դեսպանները, նրանց կողմից ֆինանսավորվող փորձագետները, լոբբիստական կառույցները, գիշերները ցերեկ դարձրած, աշխարհի առաջատար պարբերականներում ՀՅԴ-ն վարկաբեկելուն ուղղված հոդվածներ են պատվիրում, հետո տարածում դրանք սոցիալական ցանցերում, ամեն կերպ փորձում սահմանափակել ՀՅԴ ազդեցությունն արևմտյան մի շարք երկրներում։ Նրանց անհանգստությունն, իհարկե, հասկանալի է։ Բաքվում և Անկարայում լավ են հասկանում, որ 2020թ. պատերազմի արդյունքները չեն արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի իրական հավասարակշռությունը։ Նրանք նաև լավ են հասկանում, որ ՀՅԴ-ն և ընդհանրապես մեր ժողովրդի առողջ մտածող հատվածը երբեք չի հաշտվելու ներկայիս իրողությունների հետ և ուշ թե շուտ Հայաստանը ոտքի է կանգնեցնելու։ Դրա համար էլ այդքան մտահոգ են։ Բայց, ինչպես ժողովրդական իմաստնությունն է պնդում, թշնամու անեծքն օրհնանք է։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը միշտ եղել և շարունակելու է կանգնած մնալ հայ ժողովրդի ազգային շահերի թիկունքին։ Որքան էլ Էրդողանն ու Ալիևը պայքարեն Դաշնակցության դեմ, միևնույն է, մենք չենք շեղվելու մեր ճանապարհից՝ ուժեղ Հայաստան կերտելու առաքելությունից»,- սոցցանցի իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։
    23:58
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շրթնաբորբ. ինչպե՞ս խուսափել տհաճ երևույթից
    Տարվա առավել ցուրտ եղանակին, երբ մաշկը սկսում է չորանալ և ճաքել, ամենից զգայուն են դառնում շրթունքները. Կարող են առաջանալ մանր բշտիկներ և վերքեր, որոնք առավել տարածված են շրթնաբորբ անվամբ։ Շրթնաբորբը շրթունքների մաշկի, լորձաթաղանթի, ինչպես նաև կարմիր երիզի բորբոքումն է: Տարբերում են շրթնաբորբի սուր և քրոնիկական տեսակները: Շրթնաբորբը կարող է առաջանալ շրթունքների վնասվածքի, ճաքերի, այրվածքների հոտևանքով, ինչպես նաև արևի ճառագայթներից, սառնամանիքի և քամու պայմաններում: Շրթունքները կարող են բորբոքվել մակաբույծ սնկերով (կանդիդոզ) կամ վիրուսներով (տենդաբշտիկ) վարակվելիս: Շրթնաբորբը հաճախ առաջանում է աղեստամոքսային համակարգի խանգարման, սրտի ծանր հիվանդությունների, վիտամինների (հատկապես B խմբի) անբավարարության, երբեմն էլ՝ շրթներկից առաջացող ալերգիայի հետևանքով: Առաջնային փուլում ախտահարվում են շրթունքների մաշկը, լորձաթաղանթը, շրթնաերիզը: Հիվանդության ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ է դիմել բժշկի-մաշկաբանի: Ոչ ժամանակին և սխալ բուժումը կարող է հանգեցնել բորբոքման խորացման և ապաքինման դանդաղեցման: Շրթնաբորբի կանխարգելման նպատակով շրթունքների վնասվածքի դեպքում պետք է այդ մասը մշակել ռեվանոլի, կալիումի պերմանգանատի կամ ֆուրացիլինի լուծույթում թրջած թանզիֆով կամ բանբակով: Ուժեղ արևի, սառնամանիքի, քամու պայմաններում խորհուրդ է տրվում շրթունքներին քսել վիտամին A պարունակող քսուք: Խիտ թթվով, հիմքով կամ այլ թունավոր նյութերով այրվելիս առաջին օգնությունը պետք է լինի շրթունքները մեծ քանակությամբ հոսող ջրով լվանալը:
    23:50
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանն աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում․ Զախարովա
    Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․ «Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով, վրեժխնդիր կերպով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել։ Համոզված ենք, որ արտաքին ուժերի կողմից Մոսկվային և Երևանին գժտեցնելու փորձերը հաջողություն չեն ունենա։ Մենք վճռական ենք ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները։
    23:46
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հաստատել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստումը
    ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումն արդեն նախապատրաստվում է, գագաթնաժողովի ժամկետների ու անցկացման վայրի մասին տեղեկությունը կլինի ավելի ուշ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։ «Գագաթնաժողովը նախապատրաստվում է։ Ժամկետների ու տեղի մասին լրացուցիչ կհայտնենք», - ասել է Պեսկովը լրատվամիջոցին։ Գագաթնաժողովի անցկացման մասին խոսել է նաև ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան։ «Նախագահ Պուտինը Ռուսաստան է հրավիրել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին` հերթական եռակողմ գագաթնաժողովին, որի ընթացքում պլանավորվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը», - ասել է Զախարովան։
    23:41
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նորածինների հեմոլիտիկ հիվանդություն․ ռեզուս-գործոնի կարևորությունը պտղի զարգացման ընթացքում
    Նորածինների մոտ հեմոլիտիկ հիվանդությունը առաջանում Է մոր և պտղի արյան խմբային ու ռեզուս գործոնների անհամատեղելիության պատճառով։ Տարբերում են հիվանդության 3 ձև՝ պտղի բնածին ընդհանուր այտուց, նորածնի դեղնախտ, նորածնի բնածին սակավարյունություն։ Այսպիսի բաժանումը պայմանական է, լինում են նաև խառը ձևեր։ Հեմոլիզի հետևանքով առաջանում է սակավարյունություն, և արյան մեջ կուտակվում է դեղին գունակ՝ բիլիռուբին։ Նորածինների արյունատարրալուծական հիվանդությունն առավել հաճախ բնորոշ է 2-րդ, 3-րդ և հետագա, ինչպես նաև վիժումներին հաջորդած հղիություններից ծնված երեխաներին (որովհետև մոր օրգանիզմում հակամարմինների քանակը յուրաքանչյուր հաջորդ հղիության ժամանակ աստիճանաբար ավելանում է)։ Այս հիվանդությամբ կարող են տառապել նաև 1-ին հղիությունից ծնված երեխաները, եթե մորը նախկինում արյուն են փոխներարկել՝ առանց հաշվի առնելու ռեզուս-գործոնը։ Հիվանդությունը կարոդ է առաջանալ նաև մոր և պտղի արյան խմբային անհամատեղելիության հետևանքով։ Առավել հաճախ հանդիպող ձևը նորածնի դեղնախտն է, որն ի հայտ է գալիս ծնվելուց հետո առաջին օրերին և խորանում է հետագայում։ Երբեմն երեխան ծնվում է մաշկի դեղնությամբ։ Դեղնախտը պայմանավորված է էրիթրոցիտների քայքայման ժամանակ արյան մեջ բիլիռուբինի առաջացմամբ և արագ ավելացմամբ։ Բիլիռուբինն ունի թունավոր հատկություններ և բավականաչափ կուտակվելիս կարող է ախտահարել գլխուղեղը։ Արդյունավետ բուժման բացակայության դեպքում, կյանքի առաջին շաբաթվա վերջին նորածնի վիճակը կտրուկ վատանում է, նա դառնում Է թույլ, կուրծքը բռնելու ռեֆլեքսը թուլանում Է, հաճախ առաջանում են ցնցումներ, ակնաշարժ նյարդի խանգարումներ։ Այդպիսի ծանր դեղնախտ կրած երեխաները հետագայում հոգեպես և ֆիզիկապես թերզարգացած են լինում։ Նորածինների արյունատարրալուծական հիվանդության առավել ծանր ձևը պտղի բնածին ընդհանուր այտուցն է, երբ երեխան ծնվում է մահացած կամ մահանում է կյանքի առաջին ժամերին։ Բնածին այտուցի ժամանակ երեխայի մաշկը շատ գունատ է, երբեմն՝ դեղնավուն երանգով։ Նկատվում են մաշկի և ենթամաշկային բջջանքի բավականաչափ այտուց, խիստ արտահայտված սակավարյունություն։ Դրանց հետևանքով առաջանում է սրտային անբավարարություն, որից երեխաները մահանում են։ ժամանակակից բուժման մեթոդների շնորհիվ բավականին նվազել են նորածինների նման հիվանդությունից մահացության և գլխուղեղի ախտահարման դեպքերը։ Կանխարգելման նպատակով կանանց կոնսուլտացիաների ընթացքու հետազոտում են արյան ռեզուս-գործոնը և որոշում արյան խումբը։ Ռեզուս-բացասական արյուն ունեցող կանանց հաշվառում են, պարզում նախկինում արյան փոխներարկումների կատարման, նորածինների արյունատարրալուծական հիվանդությունով երեխաների ծննդյան, վիժումների, մեռածածնության փաստերը, այնուհետև ռեզուս– հակամարմինների առումով կանոնավոր հետազոտում արյունը։ Հակամարմիններ հայտնաբերելիս անցկացնում են կանխարգելիչ բուժում։ Ռեզուս-բացասականով կանանց խորհուրդ չի տրվում 1-ին հղիությունն արհեստականորեն ընդհատել։
    23:40
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սեպտեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում ծնվել է 157 երեխա
    Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 157 երեխա՝ 78 տղա և 79 աղջիկ: Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների Չարենցավանի ծննդատուն – 26 երեխա Նաիրիի ծննդատուն – 7 երեխա Աբովյանի ծննդատուն – 58 երեխա Հրազդանի ծննդատուն – 66 երեխա:
    23:30
    24.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք». ՔՊ-ականի բացահայտումը
    «Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք», սկանդալային բացահայտում է արել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչների հավաքի ժամանակ։ Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ «թշնամին 2021 և 2022 թվականներին ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք»։
    23:24
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՈ ուժեղացված ծառայություն՝ մարզերում. հայտնաբերվել է 2996 խախտում
    Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 17-ից 24-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2996 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 20 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 35 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 84-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ Ի դեպ, համարանիշեր չունեցող տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը չի ունեցել նաև վարորդական իրավունքի վկայական։ Բացի այդ, 2 վարորդ տուգանվել են վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:20
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայի կանցլերը հայտնել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու պատրաստակամության մասին
    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հոկտեմբերի 24-ին Բեռլինում հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետը: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերն անդրադարձել են Ուկրաինայի ներկայիս իրավիճակին, դաշնային կառավարությանն աջակցելու և երկիրը վերականգնելու նախաձեռնություններին: Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան և Եվրոպան կշարունակեն աջակցել Ուկրաինային և՛ քաղաքական, և՛ ֆինանսական, և՛ տնտեսական առումով, ինչպես նաև զենքով: Շմիգալը Բեռլինում մասնակցում է գերմանա-ուկրաինական տնտեսական հինգերորդ ֆորումին, իսկ հոկտեմբերի 25-ին Գերմանիայի մայրաքաղաքում տեղի կունենա Ուկրաինայի վերականգնման հարցերին վերաբորող միջազգային համաժողով:
    23:10
    24.10.22
    Ավելին
  • Սպորտ
    Անիի ամուր բռունցքները. հայկական բռնցքամարտի պատմական հաղթանակը
    Հայկական բռնցքամարտի համար պատմական հաղթանակ նվաճած հայուհու տանն է եղել այսօր «Հայլուրի» նկարահանող խումբը: 70 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձած Անի Հովսեփյանը մեր թղթակիցներին պատմել է, որ ինքը բռնցքամարտի է գնացել` հակառակ ընտանիքի անդամների ցանկության:
    23:05
    24.10.22
    Ավելին
  • Աշխարհ
    «Խոսե՛ք Ռուսաստանի հետ, կամ հեռացե՛ք». Մոլդովայում հակաիշխանական ցույցեր են
    Մոլդովայում հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանությունը ավելի քան 3500 ցուցարարի է բերման ենթարկել: Երկրորդ ամիսը շարունակվող միտինգների մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում:
    23:00
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետին մնաց մեկ շաբաթ. ՊՆ
    Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետին մնացել է մեկ շաբաթ: «Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին: Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։ Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով։ Մասնակիցների տեղափոխումը կենտրոնական հավաքակայանից հրաձգարան իրականացնելու է պաշտպանության նախարարությունը: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-42-78-48 հեռախոսահամարով՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 09։00-18։00 կամ գրանցվել առցանց հետևյալ հղումով՝ https://shooting.mil.am/»,-նշվում է հայտարարությունում:
    22:50
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կատուներ խեղդող է հայտնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Երեւանում տեսախցիկը ֆիքսել է կատվին խեղդող «մարդու» դաժան պահվածքը։ Տեսանյութը տարածվել է հոկտեմբերի 24-ի երեկոյան եւ, ըստ տեղեկությունների, նկարահանվել է այսօր՝ Երեւանի կենտրոնում։ Տեսանյութում, որը տպավորվող մարդիկ ավելի լավ է չդիտեն, երիտասարդ տղամարդը կատվի ձագը ձեռքին գնում է բակով։ Քայլելիս նա մի ձեռքով խեղդում է ու անշունչ մարմինը թողնում է ճանապարհին։ Ավելորդ է ասել, որ նման վարքագիծը ակնհայտորեն վկայում է սադիստական հակումների մասին, եւ նման «թերմարդը» վտանգ է ներկայացնում հասարակության, առնվազն՝ երեխաների համար: Ոստիկանությունը դեռ հրապարակայնորեն չի արձագանքել տղամարդու վտանգավոր պահվածքի մասին հաղորդագրությանը, այս հրապարակումը նույնպես ազդանշան է։
    22:44
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պենտագոնը հայտարարել է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիների բաց մնալու մասին
    ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական կապի ուղիները բաց են մնում, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պատրաստ է մշտապես հաղորդակցվել ռուս գործընկերների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Հաղորդակցության գիծը բաց է», -նրա խոսքերը «Թվիթերի» իր պաշտոնական էջում մեջբերել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակից Ջեֆ Սելդինը: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարը պատրաստ է (ռուսական կողմի հետ) այնքան հաղորդակցվել, որքան անհրաժեշտ է։
    22:40
    24.10.22
    Ավելին