Լրահոս
2022-10-24
-
ՍպորտԱռաջին հայ կին չեմպիոնը՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում«Զվարթնոց» օդակայանում դիմավորել են բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանին և բրոնզե մեդալակիրներ՝ 54 կգ քաշային Եկատերինա Սիչևային ու 63 կգ քաշային Սոնա Հարությունյանին։ Հայկական բռնցքամարտի պատմության մեջ Անի Հովսեփյանն առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնությունում։Ավելին18:1424.10.22 -
ՀասարակականԳրանցվել է 372 դեպք, որից 118-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըԱրձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:Ավելին18:1024.10.22 -
Քաղաքական«Եթե նոր ագրեսիա չեք ծրագրում, ինչո՞ւ եք նյարդայնանում». Մարուքյանը՝ Թուրքիային ու ԱդրբեջանինՀայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդների ներկայությունը խիստ դժգոհություններ է առաջացրել Ադրբեջանում և Թուրքիայում: Այդ երկրների առաջին դեմքերը բացասաբար են վերաբերվում եվրոպական առաքելությանը: Նրանց արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:Ավելին18:0924.10.22 -
ՔաղաքականՀայաստանի ու Նիկոլ Փաշինյանի փրկության գները․ մեկի լինելը՝ մյուսի չլինելն է. Անդրանիկ Թևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. Նիկոլ Փաշինյանը մտնում է իր ու Հայաստանի համար դրամատիկ զարգացումների փուլ։ Ընդ որում՝ դրամատիզմից խուսափելու համար մեկը մյուսից պետք է ձերբազատվի, մեկը մյուսին պետք է պարտության տանի։ Այդպես է ստացվել։ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների քարոզի իմաստը հետևյալն է՝ «Արցախը զիջենք Ադրբեջանին, որ փրկենք Հայաստանն ու խաղաղ ապրենք, համ էլ՝ «ձեռքի հետ» Ռուսաստանից կտարանջատվենք ու ինքնիշխան կապրենք»։ Նիկոլենց այս բլեֆն աննախադեպ է բոլոր առումներով։ Սա գերազանցում է Աբաջյանի կեղծ պապիկի ու նմանատիպ այլ բլեֆներին։ Արցախի ու Հայաստանի շահն իրար հակադրելով՝ Նիկոլ Փաշինյանը ներազգային թշնամանք է տարածում։ Հայաստանցիներին հանում է ղարաբաղցիների դեմ։ Վերջիններիս էլ ծանր վիճակի մեջ է դնում, թե բա ՝ Արցախը պետք է հանձնեմ, որ Հայաստանը փրկեմ, համ էլ՝ եթե իմ դեմ դուրս գաք, ապա փողը կկտրեմ։ Նիկոլը հայաստանցիներին խաբում է, որ սեղանին Արցախի հարցն է դրված, և որ Արցախն Ադրբեջանին զիջելով՝ կարող ենք փրկել Հայաստանը։ Իրականությունն այն է, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների ներկա գործընթացով լուծվում է Հայաստանի՛ հարցերը։ Նիկոլ Փաշինյանը գնում է հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական գործընթացների արևմտյան տարբերակով, քանզի միայն այդ դեպքում կարող է իր անձնական անվտանգության երաշխիքներ ստանալ։ Այդ տարբերակի գինը Հայաստանն է։ Ավելի ճիշտ՝ Հայաստանի վերացումը։ Նիկոլ Փաշինյանը հայկական Զելենսկի է դարձել։ Արևմուտքի համար կարևորը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է։ Դա նշանակում է ռուս խաղաղապահների հեռացում Արցախից ու ռուսական ռազմաբազայի հեռացում Գյումրիից։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո Հայաստանի հետ, Արևմուտքին չի հետաքրքրում։ Գազն ու նավթը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի պարտություններն ավելի կարևոր են։ Կլինեն հայտարարություններ, նոտաներ, ցավակցություններ, արցունքներ, հուժկու հարցազրույցներ և ․․․ վերջ։ Արևմուտքը դրանից ավելի ոչինչ չի անելու (ի դեպ, անկեղծորեն չի էլ խոստացել անել․ այդ Նիկոլն է փափուկ բարձ դնում ՀՀ քաղաքացիների գլխի տակ)։ Դատելով ամենից՝ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ քաղաքական դաշտի մեծ մասը, մինչև վերջ չեն ըմբռնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների բուն իմաստը, նրա գլխավոր մոտիվացիան։ Շատ կարևոր է հայաստանցիներին բացատրել, որ ղարաբաղցիների հետ Նիկոլն իրենց հակադրում է, որպեսզի կարողանա Հայաստանի գնով սեփական կաշին փրկել։ Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանն անհամատեղելի են։ Մեկի գոյությունը մյուսի քաղաքական չգոյությամբ է պայմանավորված։Ավելին18:0124.10.22 -
ՀասարակականՍևանա լճի մակարդակն էականորեն նվազել է և՛ հունվարի, և՛ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում: Սևանա լճի մակարդակն այս ընթացքում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.40մ (23.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 3 սմ-ով։ Հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հոկտեմբերի 23-ը ներառյալ կազմել է 165.063 մլն.մ³:Ավելին18:0024.10.22 -
ԻրավականՇինհրապարակում Գեղարքունիքի մարզի բնակիչը դանակահարել էր 53-ամյա տղամարդունՀոկտեմբերի 23-ին, ժամը 12.55-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացվել է ահազանգ, որ պարանոցի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ: Նրան ուղեկցող 52-ամյա տղամարդը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ ընկերոջ պարանոցին երկաթե ամրան է ընկել: Ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ տղամարդու վնասվածքը դանակահարության հետևանք է: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ ժամը 12.45-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցի շինհրապարակում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդուն դանակահարել էր Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի 65-ամյա մի բնակիչ: Հրազդանի ոստիկանների հետագա համագործակցությունը ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ էր: Նույն օրը, երեկոյան ժամը 9-ին մոտ, Փամբակ գյուղում դանակահարողը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը՝ արնանման հետքերով: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:5024.10.22 -
ԱշխարհՖրանսիայի հյուսիսը տուժել է տոռնադոյիցՀոկտեմբերի 23-ի երեկոյան Ֆրանսիայի հյուսիսի Սոմմա եւ Պա դե Կալե դեպարտամենտներում մոլեգնել Է տոռնադո. անբարենպաստ եղանակը հանգեցրել է զգալի ավերածությունների: Այդ մասին հաղորդում են տեղական պրեֆեկտուրաները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Տոռնադո տեսակի քամու ուժեղ պոռթկումները Ֆրանսիայի հյուսիսային դեպարտամենտներում մոլեգնել են կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ի երեկոյան: Սոմմա դեպարտամենտում վնասվել են ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ եւ տներ, մի քանի տասնյակ շենքեր զրկվել են Էլեկտրականությունից: Զոհեր չկան: Պա դե Կալեում, դեպարտամենտի պրեֆեկտուրայի հաղորդագրության համաձայն, մեկ մարդ տուժել Է անբարենպաստ եղանակի հետեւանքով: Բազմաթիվ տներ ավերվել են, բնակիչները նույնպես զրկվել են Էլեկտրականությունից: Ինչպես հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը, այս դեպարտամենտում առանձնակի վնաս Է հասցվել Բիյուկուր կոմունային: Տոռնադոն պոկել տարել Է եկեղեցու եւ մի քանի շենքերի տանիքները: Քամու ուժեղ պոռթկումների հետեւանքով նաեւ տապալվել են ծառեր եւ Էլեկտրասյուներ: Բիյուկուրում տարհանվել Է 150 բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին17:4024.10.22 -
ՔաղաքականՀՀ իշխանությունն «ինքն իրեն պարգևատրել է». թշնամին վերջին հարձակման ընթացքում «50 դիրք է գրավել»Սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ Ադրբեջանը մոտ 50 հայկական դիրք է գրավել, Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հիշեցրել, որ այդ ընթացքում իշխանությունն ինքն իրեն պարգևատրել է: Սահմանամերձ Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր, Բերդ համայնքներում ընդդիմադիր պատգամավորները խոսել են անվտանգային խնդիրների մասին, մարդկանց բացատրել՝ եթե անգամ Փաշինյանը Ալիևի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, խաղաղությունը միայն թղթի վրա է լինելու:Ավելին17:3524.10.22 -
Իրավական23-ամյա երիտասարդը կրակել էր արագ սննդի կետի ուղղությամբՀոկտեմբերի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 23.40-ի սահմաններում Գորկու փողոցում անհայտ մակնիշի մեքենայից կրակել են արագ սննդի կետի ուղղությամբ, ինչի հետևանքով կոտրվել է նշված սննդի կետի ճակատային հատվածի ապակին: «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում հայտնաբերվել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին է տարվել գյումրեցի 23-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանել է, որ PM-X տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակով երկու անգամ կրակել է արագ սննդի կետի ուղղութամբ: Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:Ավելին17:3024.10.22 -
ԻրավականԴատարանից պահանջում են արդարացնել հանկարծամահ եղած Արմեն ԳրիգորյանինԴատարանի դահլիճում հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է: Նախորդ դատական նիստին Արմեն Գրիգորյանի որդին ներգրավվել է որպես օրինական ներկայացուցիչ և պահանջել, որ վարույթը շարունակվի: Պաշտպանները պնդում են, որ դատական ամենաբարձր ատյաններ կդիմեն, մինչև Արմեն Գրիգորյանը արդարացվի:Ավելին17:2324.10.22 -
ՄիջազգայինՄակրոնը տիկնոջ հետ ժամանել է Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմի պապի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիժիտի հետ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, ժամանել Է Վատիկան, որտեղ նրանց ընդունում Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առաքելական պալատի մոտ նախագահական զույգին դիմավորել են Սուրբ Աթոռի բարձրաստիճան անձինք: ԶԼՄ-ները նշում են, որ սա Մակրոնի եւ Հռոմի պապի արդեն երրորդ հանդիպումն Է 2017 թվականից ի վեր: Կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ին, Մակրոնը Հռոմում հանդիպում Է ունեցել Իտալիայի կառավարության նոր ղեկավար Ջորջա Մելոնիի հետ: Ղեկավարները, մասնավորապես, քննարկել են Էներգակիրների գների աճի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ աջակցությունն Ուկրաինային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին17:2224.10.22 -
ՄիջազգայինԹուրքիայի ազգային պաշտպանության նախարարը քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակըԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և Պենտագոնի ղեկավար Բեն Ուոլեսի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության թվիթերյան միկրոբլոկում: «Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ։ Զրույցների ընթացքում մտքերի և տեղեկատվության փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։Ավելին17:1524.10.22 -
ԱռողջապահականՀայաստանում 1995-ից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունԱյսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից՝ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում պատվաստումներն ավելի քան 3 միլիոն կյանք են փրկում, իսկ միլիոնավոր մարդիկ պաշտպանվում են ինչպես ծանր ընթացքով վարակիչ հիվանդություններից, այնպես էլ դրանցից առաջացած բարդություններից՝ հաշմանդամություն, մահ: Տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն ամբողջ աշխարհում գրեթե վերացել է, վայրի պոլիովիրուսի շրջանառությունը դեռևս շարունակվում է միայն Աֆղանստանում և Պակիստանում: Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները, սակայն կարող են հիվանդանալ նաև ավելի բարձր տարիքի անձինք։ Հայաստանում 1995 թվականից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան մինչև 12 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի այլ երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը: Ներկայում, պոլիոմիելիտի արմատական վերացումը հնարավոր է: Այդ նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակվել է գլոբալ ռազմավարություն, որի շրջանակներում երկրներին առաջարկվել է պոլիոմիելիտի բերանային պատվաստանյութի փոխարեն կիրառել ինակտիվացված պատվաստանյութ: Այս համատեքստում, Հայաստանի Հանրապետությունում փուլ առ փուլ պոլիոմիելիտի կենդանի բերանային պատվաստանյութից անցում է կատարվել ինակտիվացված պատվաստանյութի: 2020 թվականի մարտից հանրապետությունում կիրառվում է միայն պոլիոմիելիտի ինակտիվացված բաղադրիչով համակցված պատվաստանյութ։Ավելին17:0724.10.22 -
ԻրավականԱպօրինի հրազենների հայտնաբերում. երեք անձ կալանավորվել էՏևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հավաստի տվյալներ ստացվեցին, որ Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդ Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի առանաձնատներից մեկում ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Եղվարդի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկը։ Հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, մարտական վիճակի բերված «Pietro Beretta» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, «Սայգա» տեսակի հրազեն՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, զրահաբաճկոններ, մարիխուանայի նմանվող զանգված և այլն։ Հենց բնակարանում ձերբակալվեցին ու քննչական մարմնին ներկայացվեցին Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդն ու նրանց 33-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին17:0024.10.22 -
ԻրավականՀոկտեմբերի 21-24-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 112 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 21-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 15-ական, ընտանեկան բռնության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, բնակարանային գողության՝ 4, խուլիգանության՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ֆիզիկական ներգործության և անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, անառակաբարո արարք կատարելու, 16 տարեկանը չլրացած անձի հետ սեռական հարաբերության, սպանության սպառնալիքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, թմրանյութի իրացման ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 3 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին16:5224.10.22 -
ՀասարակականՇիրակի մարզում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն, Անուշավան գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին16:4524.10.22 -
ՀասարակականԳործարկվելու է Ալագյազ համայնքի շչակըՀոկտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին16:3724.10.22 -
Իրավական16-ամյա պատանին գողություն էր արել իրենց տնիցՀոկտեմբերի 21-ին՝ ժամը 23.00-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ ժամը 08.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել առանձնատուն և ննջասենյակից գողացել մոտ 210 000 դրամ: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին են հրավիրել հաղորդում տված կնոջն ու նրա 16-ամյա որդուն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 16-ամյա պատանին խոստովանել է, որ իրենց բնակարանից գողությունն արել է ինքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:Ավելին16:3024.10.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի պատերազմը չպետք է մոռացնել տա հակամարտությունները Հայաստանում, Սիրիայում, Սոմալիում. ՄակրոնՈւկրաինայի պատերազմը չպետք է աշխարհին ստիպի մոռանալ այլ հակամարտությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Այսօր կան մարդիկ, որոնց վրա հարձակվում են, իսկ մյուս կողմից՝ կան առաջնորդներ, ովքեր որոշել են հարձակվել, ներխուժել և նվաստացնել: Չեզոք մնալը կնշանակի գիտակցել, որ ուժեղի օրենքը դառնում է ընդհանուր օրենք»,- ասել է Մակրոնը։Ավելին16:2224.10.22 -
ԱշխարհԲախումներ և հակակառավարական ցույցեր՝ ՄոլդովայումՄոլդովայում հակակառավարական ցույցերը շարունակվում են: Ոստիկանության տվյալներով՝ ավելի քան 3500 ցուցարար է հավաքվել Քիշնևի փողոցներում: Բախումներ են սկսվել ցուցարարների ու իրավապահների միջև: Ոստիկանները ստիպված են եղել զանգվածաբար ձերբակալել միտինգավորներին:Ավելին16:2024.10.22