Լրահոս
2022-10-24
-
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Լոռու մարզումԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապահի Լոռվա խճուղում բախվել են Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենան և Volvo մակնիշի բեռնատարը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/24/1225047/Ավելին20:0324.10.22 -
ՏնտեսականՌուսաստան ներմուծումը հունվար-սեպտեմբերին ընկել Է 15-16 տոկոսովՌԴ ներմուծման կրճատումն ընթացիկ տարվա ինն ամսվա ընթացքում արժեքային արտահայտությամբ կազմել Է մոտավորապես 15-16 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության առաջին փոխղեկավար Ռուսլան Դավիդովը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: «Ժողովրդական սպառման հիմնական ապրանքների ներմուծումն ընթանում Է բավականին վստահ եւ բավականին կայուն, վերջին շաբաթվա ընթացքում մենք դա տեսնում ենք»,-ասել Է Դավիդովը: «Ներմուծման անկումն ինն ամսվա ընթացքում 15-16 տոկոս Է՝ ըստ արժեքի եւ ըստ քաշի: Այն 30 տոկոսը չԷ, որը մենք տեսել ենք ապրիլին»,-ընդգծել Է նա: Դավիդովի խոսքով՝ արտահանման մեջ արժեքային ծավալներն աճում են: «Ինչ վերաբերում Է արտահանմանը, ապա արժեքային արտահայտությամբ այն աճում Է, թեեւ քաշային ծավալները նվազել են»,-ճշտել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին20:0024.10.22 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը հայտարարել է, որ Ադրբեջանը դեմ չէ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով խորհրդակցություններինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով խորհրդակցությունների մեկնարկի շուրջ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է Վրաստանում մամուլի ասուլիսի ժամանակ։ «Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է Ալիևը։Ավելին19:5024.10.22 -
Արտաքին քաղաքականությունՇարունակելու ենք աջակցել խաղաղության քաղաքականությանը. Իրակլի ՂարիբաշվիլիՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման խաղաղ գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետն այս մասին ասել է Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: «Մենք քննարկել ենք տարածաշրջանում առկա իրավիճակը, անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը: Դա, իհարկե, մեզ հույս է ներշնչում: Վրաստանը, ես և մեր կառավարությունը հայտարարում ենք, որ ամբողջությամբ պատրաստ ենք շարունակել խաղաղության քաղաքականությունը, որը մենք միասին ենք սկսել: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի: Հակառակը՝ այն կօգնի, և ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարևոր գործեր կանենք»,- ասել է Ղարիբաշվիլին:Ավելին19:4024.10.22 -
ՏնտեսականՊետական պարտքը 2023-ին կաճի 60 մլրդ դրամով․ «Armlur.am»Armlur.am-ը գրում է․ 2022 թվականի տարվա վերջի դրությամբ պետական պարտքը կկազմի 4 տրլն 490 մլրդ դրամ։ Մեկ տարվա ընթացքում աճը կկազմի 60 մլրդ դրամ կամ 1.3%: Այս թվերն առկա են 2023 թվականի պետական բյուջեում: Արդեն 2023 թվականին կանխատեսվում է, որ պետական պարտքը կավելանա ևս 389 մլրդ դրամով կամ 8.7%-ով: Այսպես, ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքը օգոստոսի վերջին կազմել է 4 տրլն 44.5 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ նվազելով 385 մլրդ դրամով կամ 8.7%-ով։ Արտաքին պարտքը նվազել է 20.3%-ով, իսկ ներքին պարտքն ավելացել է 21.1%-ով։ Չնայած, որ պարտքը շարունակել է աճել դոլարային արտահայտությամբ, սակայն Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է, քանի որ հաշվարկներն արվում են ՀՀ դրամով։ Մյուս կողմից էլ ՀՆԱ-ն ավելի արագ է աճել, քան պետական պարտքը:Ավելին19:3024.10.22 -
ՔաղաքականՀայաստանը նիկոլիզմի օրոք զրկվել է ինքնիշխանությունից․ ՇարմազանովԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ անողներ»,դուք՝ ու՞ր,ինքնիշխանությունն՝ ու՞ր։ Նիկոլիզմի ջատագովներն երկիրն հանձնելուն զուգահեռ ինքնիշխանության բացարձակության թեզ են շրջանառում։ Անխոս . անկախությունն ու ինքնիշխանությունը կարեւոր ու առաջնային արժեքներ են ,բայց այն ցանկություններով միայն չի լինում։ Ի՞նչ բացարձակ ինքնիշխանություն,եթե դու ինքնուրույն քո սահմանները չես կարողանում պաշտպանել։ Ինքնիշխանությունից չի կարող խոսել նա,ով թուրքերի ձեռքին ֆուտբոլի գնդակից ավելի ցածր աշխարհաքաղաքական կարգավիճակ ունի։ Ի վերջո՝ վերպետական կառույցներին անդամակցելն անկախության սահմանափակու՞մ է,թե՞՝ ոչ։ Եթե՝ այո,ի՞նչ գործ ունենք ԵԽԽՎ-ում,ԱՊՀ-ում կամ ԵԱՏՄ-ում։ Ի՞նչ ինքնիշխանություն,եթե Արցախից հրաժարվում ես ,իսկ արցախցիներին թողնում ռուսների պաշտպանության հույսին։ Ինքնախաբեությունն ամենավատ բանն է։ Հայաստանը նիկոլիզմի օրոք զրկվել է ինքնիշխանությունից։ Ինքնիշխանության վերականգնումը կարող է սկսվել նիկոլիզմի հեռացումով ,ազգային իշխանության ձեւավորումով ու հայ-ռուսական իրական դաշնակցության կնքումով։Ավելին19:2024.10.22 -
Հասարակական«Տարբերակ չունեմ հետ գալու, աղաչում եմ, չլացես». անհետ կորածի վերջին հաղորդագրությունը՝ մորը2020թ․-ի պատերազմի ժամանակ անհետ կորածների թվում են պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը և ՄՈԲ-ով զորակոչված Շավարշ Ավդալյանը, նրանք Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչներ են։ Այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո անհետ կորած է համարվում նույն գյուղի բնակիչ ժամկետային զինծառայող Աբրահամ Սարգսյանը։ Պատերազմի ժամանակ Ռուդիկ Ալեքսանյանը և Շավարշ Ավդալյանը եղել են Էջմիածնի «Քիմիական զորամասի» կազմում։ 2020թ-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում իրականացրած մարտական գործողությունից հետո 62 հոգանոց անձնակազմից 40-ը հետ չի եկել։ Հետագայում նրանցից հինգը վերադարձել է գերությունից, յոթի մարմինը նույնականացվել է, իսկ մնացած 28-ից մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա։ «Իմ հորեղբոր տղան Կովսականում էր ապրում, ու հոկտեմբերի 18-ի դրությամբ ոչ մի բնակիչ էնտեղ չի եղել, բոլորին տարհանել էին, բայց մեր էրեխեքին տարան՝ առանց կասկա, առանց զրահաբաճկոն, մի մագազին զենքով, ինչի՞ համար, որ ասեն էդ տարածքը նվեր չե՞նք տվել, էդտեղ կռի՞վ ա եղել»,- ասում է Ռուդիկի հայրը՝ Վիտյա Ալեքսանյանը։ Ռուդիկը Էջմիածնի զորամասում ծառայության էր անցել պատերազմի սկսվելուց մեկուկես ամիս առաջ, վարորդ էր։ Պատերազմի ժամանակ նրանց տեղափոխել են Կապան, որտեղից էլ հոկտեմբերի 21-ին հրաման է եղել գնալ Կովսական։ Քաղաքի դպրոցի մոտ անձնակազմն առավոտյան ժամը 8-ին մոտ մարտի է բռնվել հակառակորդի ստորաբաժանումների հետ, որից կարճ ժամանակ անց նահանջի հրաման է ստացել։ «Ինչ որ տեղի ա ունեցել, տևել ա ամենաշատը կես ժամ։ Մակարյանն ասել ա 10-15 հոգի մարդ կա, արագ գնացեք, տարածքը սանրեք, եկեք։ Ի՞նչ 10-15 հոգու մասին էր խոսքը, էդ տարածքում մի քանի հարյուր թուրք ա եղել, էրեխեքն ավտոբուսից իջել են ու միանգամից կրակի տակ ընկել, իրանց հետ ռազվեդկից տղաներ են եղել, անգամ նրանց նախապես չեն ուղարկել՝ տարածքը ստուգելու։ Մարդիկ լավ էլ տեղյակ են եղել, որ էդ տարածքն արդեն թշնամու ձեռքին ա, ու մեր էրեխեքին դիտմամբ տարել են»,- վրդովված պատմում է Վիտյա Ալեքսանյանը։ Ընտանիքի հետ Ռուդիկը վերջին անգամ խոսել է դեպքի օրը՝ երեկոյան, տեղեկացրել է, որ թաքնված է ու մոտավորապես բացատրել է տեղանքը, դրանից հետո նրա հետ կապվել այլևս չի ստացվել։ «16։30-ի մոտ էր, ինքն ինձ «Վայբեր»-ով նամակ ուղարկեց, գրել էր, որ թաքնված ա, գերի ա ընկել, մեկ էլ քրոջն էր գրել։ Միանգամից ամուսնուս ասեցի, ինքը զանգեց, խոսեց հետը։ Ռուդիկն ասեց, որ մոտավորապես 500-600 մետր դեպքի վայրից հեռացել ա, կոնկրետ չգիտեր, թե որտեղ ա գտնվում, բայց նկարագրեց տարածքը, ասեց՝ կողքին ղամիշներ կան»,- պատմում է մայրը՝ Սեդա Հովհաննիսյանը։ «Մամ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կամ կմնամ սենց կամ կխփեն։ Հորս արև լավ մնացեք։ Թեթև տարեք, չլացես, հերոս ունես։ Մամ ջան, շատ եմ ձեզ սիրում, իմ կյանքն էլ սենց դասավորվեց, հերոս կմնամ դուխով։ Հենց հիմա թուրքերի տարածքում եմ, հելնեմ՝ կխփեն։ Աղաչում եմ չլացես»։ Խոսակցությունից անմիջապես հետո Վիտյա Ալեքսանյանը գնում է Կապան, գազալցակայանում նրան են միանում եղբայրը ու եղբոր տղան։ «Երեկոյան մենք արդեն Կապանում էինք։ Էնտեղ հանդիպում եմ Արսեն Աբգարյանին՝ իրանց հրամանատարին, որը որ տղաների հետ էր, բայց, չգիտես՝ ոնց բոլորից շուտ զորքին թողել ու նահանջել էր։ Ասում եմ՝ տղես զանգել ա, տեղն ասել ա, մի միջոց ձեռնարկենք, հանենք, զենք տվեք, մենք էլ կմտնենք։ Ինձ ասեց՝ հոպար, սպասի, հեսա էս երկու օրը մի բան կանենք, կհանենք, բայց 1 րոպեն էլ, 5 րոպեն էլ էդ ժամանակ կյանքի հարց էր»,- պատմում է Ռուդիկի հայրը։ Վիտյա Ալեքսանյանը միաժամանակ հանդիպում է նաև ԶՈՒ ԳՇ պետի (այս պահին նախկին) տեղակալ գեներալ Անդրանիկ Մակարյանին, որը 44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության հարավային ուղղության զորախմբի հրամանատարն էր, նորից նույն պատասխանը ստանում, որ միջոցներ կձեռնարկվեն։ Օրեր անց Անդրանիկ Մակարյանի փոխարեն նշանակվում է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության (այս պահին նախկին) պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը։ «Ասում եմ՝ պարոն գեներալ, տղաս զանգել ա, էս տարածքում ա եղել, մի բան անենք, օգնենք, ինձ ասում ա՝ գործին պիտի ծանոթանամ, տեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Ու էսպես ինձ ամեն օր խաբեցին, էսօր-էգուց արեցին, ոչ մի բան էլ չձեռնարկեցին։ Մինչև դեկտեմբերի 9-ը Կապանում եմ եղել, հետո եկա Էջմիածնի զորամասի դիմաց Արսենին հանդիպեցի, ինքն ինձ խաբեց ասեց՝ դու նորից գնա Կապան, ես էլ վաղն եմ գալու։ Վեր կացա գնացի, բայց ինքը չեկավ»,-պատմում է Վիտյան։ Ծնողները բջջային օպերատորից պարզել են, որ Ռուդիկի հեռախոսից վերջին անգամ զանգ գնացել է հոկտեմբերի 22-ի վաղ առավոտյան անծանոթ հեռախոսահամարի։ Հետաքրքրվելուց հետո իմացել են, որ Ռուդիկի հետ եղած տղաներից մեկի համարն է, որը նույնպես անհետ կորած է։ «Ում հնարավոր է մենք էս հարցով դիմել ենք, էլ մարդ ու կառույց չենք թողել։ Գերիների լուսանկարներից մեկում մի տղայի նմանեցնում ենք Ռուդիկին, Կարմիր խաչից ասեցին, որ դա ուրիշ մարդ ա, սկզբից մի անուն տվեցին, հետո՝ ուրիշ։ Գնացինք, հասանք Շիրակի մարզ, հանդիպեցինք էդ տղաների ծնողներին, ասեցին՝ մեր երեխեն չի, բացի դա իրենց տղաները արդեն հետ էին եկել գերությունից»,-պատմում է մայրը։ Զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողները բազմիցս ցույցեր են կազմակերպել զորամասի առջև, Կառավարության դիմաց, Պաշտպանության նախարարության առջև, հանդիպել են պաշտոնյաների, գործով պատախանատուների, սակայն որևէ արդյունք մինչ այժմ չկա։ «Մի անգամ գնացել էինք Կառավարություն, էնտեղ մեզ հետ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը հանդիպեց։ Հարցնում ա՝ ձեր տղայի աշխատավարձը ինչքան էր, ասում եմ՝ 130 հազ․, ասում ա՝ դե հիմա 250 հազար եք ստանում։ Այսինքն մենք մեր տղաներին վաճառո՞ւմ էինք, դուք կուզեի՞ք ձեր երեխաները չգային, բայց էդքան գումար ստանայիք։ Էն մյուս օրն էլ մարզպետարանից են զանգել ասում են՝ եկեք 80 հատ ճուտ տարեք, մենք մեր տղաներին ճտի հետ ենք փոխե՞լ, հա՞»,- բարկացած պատմում է Վիտյա Ալեքսանյանը։ Ծնողները հանդիպել են գերությունից վերադարձած տղաների հետ, փորձել որևէ տեղեկություն իմանալ, բայց ոչինչ չի ստացվել։ «Ամեն օր իմ տղան մեքենայով գործի գնալուց էս կողմերից իր հետ ինչքան ծառայող կար տանում էր աշխատանքի, հետո հետ բերում, իսկ էսօր էդ տղաներից մեկը, որ իր հետ նույն տեղում ա եղել, գերի ընկել, հետ եկել, ոչ մի տեղեկություն մեզ չի հայտնում, մենակ ասում ա՝ աչքերս փակած տարել են, բերել»,- ասում է հայրը։ «Քիմիկների գործով» 2021թ․ մարտ ամսին քրեական գործ է հարուցվել, մինչ այս պահը դեռևս որևէ նիստ չի կայացել, բոլորը հետաձգվել են, վերջին նիստը նշանակված էր հոկտեմբերի 13-ին, մեղադրյալներից մեկի դատապաշտպանի բացակայության պատճառով նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 27-ին։ Այս գործով մեղադրյալները չորսն են՝ Արսեն Աբգարյանը՝ զորամասի հրամանատարը, գեներալ Անդրանիկ Մակարյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը, վերջին երկուսը մեղադրվում են վարչության պետի տղայի՝ մարտական գործողությանը չմասնակցելու փաստը կոծկելու մեջ։Ավելին19:1924.10.22 -
ՔաղաքականՀՀ Զինված ուժերը պարտության բեռը սեփական ուսերից դեն նետելու համար հերթական ՍՈՒՏ հայտարարությունն է արել. Գեղամ ՄանուկյանԱյսօր, քիչ առաջ լրագրողների հարցերից տեղեկացա, որ Նիկոլը ՀՀ Զինված ուժերը, հայ սպայությանը թիրախավորելու, պարտության բեռը սեփական ուսերից դեն նետելու համար հերթական ՍՈՒՏ հայտարարությունն է արել։ Հակակոռուպցիոն կոմիտեում ասել է բառացիորեն հետեւյալը՝ թե «ամեն անգամ, երբ գնում են որևէ հարց լուծելու, տեսնում են, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը»: Ու նրա խոսքերը տարածելու են իշխանական լրատվամիջոցները։ Արդյունքում ողջ երկրում մեր հայրենակիցները նորից մտածելու են՝ դե այդ հարիֆն ու խեղճն ի՜նչ աներ։ Բանակը թալանել են անգամ պատերազմի օրերին։ Բայց հիմա այսօրվա Նիկոլի ստերի շարքը։ Նա այսօր փորձում է ինչ-որ խորհրդավորություն հայտնել, չի նշում զենքի անունը, իբր նորություն է ասում։ Սակայն ուշադիր. այդ ենթադրյալ գողության ենթարկված հրթիռը Ս-300 համակարգն է։ Սա էլ ապացույցը։ Դեռ 2021 թվականի մայիսի 28-ին Աջափնյակում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ իրենց ասում են դավաճան, պետք է ձևակերպեն՝ ինչո՞ւմն է մեղադրանքը. «Մեզ ինչի մեջ ասես մեղադրում են, ընդհուպ նրա համար, որ գնացել ենք զորամասեր, ժուչոկներ ենք դրել, որ հակառակորդի հրթիռները... Իրանք իրանց հետ են համեմատում, որովհետև, ցավոք, ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով S-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով: Եթե էսպիսի երևույթ կա ՀՀ-ում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք: Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա...»: ( https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1107204603124064/?t=0 ). Բայց պարզվում է, որ այդպիսի ապացուցված փաստ մինչեւ հիմա էլ չկա։ 2021թ. նոյեմբերի 24-ին գրավոր հարցում եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին (տես՝ կից լուսանկարում)՝ ճշտելու, թե Փաշինյանի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, ու, ամենակարեւորը, կա՞ կասկածյալ, մեղադրյալ, դատապարտյալ։ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Գ. Հակոբյանը պաշտոնապես պատասխանել է (կցում եմ), որ նման քրեական գործ հարուցվել է դեռ 2019 թվականին։ Սակայն խուսափել է պատասխանել հարցին, թե այս գործով կա՞ն արդեն կոնկրետ մարդիկ։ Վստահաբար նման կասկածյալ, ամբաստանյալ, դատապարտյալ լինելու դեպքում կպատասխանեին։ Սա է այսօրվա սուտը։ 1. Պատերազմի ժամանակ չէ, որ Նիկոլի ասած ահասարսուռ անունով զենքի վրայից (Նիկոլի մեկ այլ հայտարարության համաձայն Ս-300-ի) պլատա է գողացվել ու հետեւաբար, դրանք անսարք են եղել։ 2. Նիկոլը ձեւ է տալիս, թե գաղտնի տվյալ է հրապարկում, բայց արդեն մինչ այդ խոսել է՝ կոնկրետ զինատեսակ նշելով։ 3. Եթե անգամ, համաձայն ՀՀ զինդատախազի տեղակալի, դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել 2019 թվականի օգոստոսին, ապա վստահ մեկ տարվա ընթացքում, մինչեւ պատերազմը հրթիռային համակարգը վերականգնված եւ մարտական շահագործման համար պիտանի կլիներ։ Նիկոլի ստերի շարքը անվերջ է։ Մի քանի նման ՍՈՒՏ հայտարարությունների ու դրանց հերքումների մասին վաղուց եմ գրել (հղումները կցում եմ): https://www.facebook.com/gegham.manukyan.16/posts/10224282210415242. https://www.facebook.com/gegham.manukyan.16/posts/10224316485672102.Ավելին19:1424.10.22 -
ՔաղաքականՀիմնական իրադարձություններն առջևում են, ոչ ոք չի պատրաստվում մյուս կողմին զիջել․ Ստեփան ԴանիելյանԻնչ է կատարվում Թուրքիայի և Իրանի միջև: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա, մասնվորապես, նշել է. «Որպեսզի ավելի խորքային կերպով հասկանանք, թե ինչ է կատարվում Իրանի ու Թուրքիայի միջև, ապա պետք է մի քանի պատմական ու աշխարհաքաղաքական օրինաչություններ հասկանանք: Ժամանակակից Իրանի, կամ Պարսկաստանի մասին կարելի է խոսել Սեֆյանների դինաստիայի հաստատումից հետո, 1501 թվականից: Դրանից ի վեր Օսմանցիների ու Սեֆյանների միջև մոտ 10 խոշոր պատերազմ է եղել, չհաշված ավելի մանր առճակատումները: Իսկ որոնք էին այդ պատերազմների հիմնական պատճառները: Պատճառն աշխարքաղաքական էր՝ գնում էր պայքար ժամանակակից Իրաքի ու Հարավային Կովկասի վրա տիրապատություն հաստատելու համար՝ ստրատեգիական նշանակության տարածքների ու առևտրային կոմունիկացիաների համար: Ինչն է ամենահետաքրքիրը, վերջին խոշոր պատերազմը տեղի է ունեցել 1821-1823 թթ.: Այ այստեղ է ամենահետաքրքիրը, 1828 թվականից հետո, երբ Ռուսաստանը գրավեց Հարավային Կովկասը, դադարեցին օսմանցիների ու պարսիկների միջև պատերազմը, երրորդ ուժը լուծեց հիմնական կռվախնձորի հարցը ու Հարավային Կովկասում որոշակի բալանս ձևավորվեց: Հիմա ավելի հետաքրքիր մի փաստի մասին էլ է պետք խոսել: 1578 -1590 թթ. խոշոր պատերազմ է տեղի ունենում, որի ժամանակ Պարսկաստանը 1590-ին. պարտվում է ու օսմանցիներին է զիջում այսօրվա Ադրբեջանն, այսօրվա Հայաստանն ու Հարավային Վրաստանը: Հետաքրքիրն այն է, որ կա Շահ Աբասի նամակի մասին հիշատակում, որն ուղղված էր Մոսկվայի ցարին, Իվան Ահեղի որդի Ֆեոդորին, որտեղ Աբասը առաջարկում է Ֆեոդորին գալ ու գրավել այսօրվա Ադրբեջանը, Դերբենդի հետ միասին, որի դեպքում ինքը պաշտոնապես կճանացի այդ տարածքները որպես Մոսկվայի մաս: Ցարը չի հետաքրքրվում այդ առաջարկով ու հետագայում Շահ Աբասը ինքն է վերագրավում այդ տարածքները, սակայն հատկանշանակ է Պարսկաստանի ցանկությունն անգամ այդ տարածքները զիջելով Մոսկվային, Թուրքիային իր հյուսիսից հեռու պահելու համար: Հաջորդ հիշարժան թիվը 1907-ն է, որը մեզ կօգնի հասկանալ ստեղծված իրավիճակը: 19-րդ դարում մեծ մրցակցություն էր գնում Բրիտանիայի ու Ռուսաստանի միջև Կենտրոնական Ասիայի, Պարսկաստանի, Աֆղանստանի վրա տարապետություն ծավալելու համար, դա պատմության մեջ է մտել »Մեծ Մրցախաղ» անվանումով: Այդ պայքարն ավարտվում է 1907-ին, երբ Բրիտանիան ու Ռուսաստանը հաշտության պայմանագիր են կնքում, որպեսզի միասնական կերպով դիմագրավեն Օսմանցիների միջոցով Գերմանիայի նկրտումներին, որը ցանկանում էր վերահսկել Իրաքի, Հարավային Կովկասի ու Իրանի առևտրային ուղիները: Այդ պայքարի հիմնական առանցքներից էր Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը, որի միջոցով Բեռլինը ցանկանում էր իր վերահսկողության տակ վերցնել Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի միջև առևտուրը, այն հասցնելով ընդհուպ մինչև Եգիպտոս ու Հնդկական ծով: Երրորդ խաղացողի հայտնվելը փոխում է իրավիճակը: Հատկանշական է, որ այդ ժամանակ թուլացած Պարսկաստանի տարածքային ամբողջականությունն օսմանա-գերմանական դաշինքից, միասնական ուժերով, պահմանում են Ռուսաստանն ու Բրիտանիան: Իհարկե, Իրանն արդյունքում կորցնում է իր սովերենության մի զգալի մասը, որի արդյունքում բաժանվում է երեք զոնաների՝ բրիտանական, ռուսական ու նրանց միջև բուֆերի: Հիմա գանք այսօրվա իրադարձություններին: Թուրքիայում ստեղծվել է Հարավային Ադրբեջանի վտարանդի Կառավարություն, Իրանը ստեղծում է Նախիջևանն Իրանին միացնելու շարժում ու երկու կողմերից զորավարժություններ են ընթանում: Սա պայմանավորված է Ռուսաստանի թուլացմամբ, որի արդյունքում, ըստ էության, վերսկսվում է 1821-1823 թվականների պարսկա-օսմանյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասի ու Իրաքի համար դադարեցված պայքարը: Թուրքայի կողմից հիմա հանդես է գալիս Արևմուտքն, Իրանի ու Ռուսաստանի դեմ, ու պայքարը, ինչպես հասկանում ենք, գնում է Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների համար: Նոր «Մեծ Մրցախաղը» դեռ նոր է սկսվում ու հիմնական իրադարձություններն առջևում են, ոչ ոք չի պատրաստվում մյուս կողմին զիջել: Հ.Գ. Հայկական քաղաքակն մտքի տկարությունը նրանով է պայմանավորված, որ դեռևս 1990-ականներին մի քաղաքական հոսանք էր Հայաստանում ձևավորվել, որը 2018-ին եկավ իշխանության, որի հիմնական թեզն այն էր, որ այ եթե մենք Արցախը զիջենք Ադրբեջանին, ապա կկարողանանք հաշտ ու խաղաղ ապրել, առանց հասկանալու աշխարհաքաղաքական այս ողջ թնջուկը, որ մեզ զիջել-չզիջելով չէ պայմանավորված պատերազմի ու խաղաղության հարցը: Այսօր ևս նման ու այլ տեսակի պրիմիտիվ քարոզներ են գնում հայկական լրատվադաշտում, որի նպատակը հանրությանն ապակողմնորոշելն է ու կեղծ իրականության պատկեր ստեղծելը»։Ավելին19:1024.10.22 -
ՔաղաքականԱրամ Վարդևանյանը՝ Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ ընդդիմաության և իշխանության նախագծերի մասինԻնչպես հայտնի է Արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, ըստ որի՝ քրեորեն պատժելի արարքներ են համարվում ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: Հարկ է նշել, որ դեռ ամիսներ առաջ «Հայաստան» խմբակցությունը, ամեկ այլ նախագծով առաջարկում էր քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր հրապարակային ելույթներում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ և ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային արտահայտություններ կանեն։ Նախագիծը չընդունվեց․ քաղաքական մեծամասնությունն այլևայլ պատճառաբանություններ բերեց՝ իբրև հիմնավորում ընդդիմության նախագծի մերժմանը։ Թե ինչ զուգահեռներ կամ հակադրումներ ունեն ընդդիմության մերժված և իշխանության՝ նոր ներկայացված նախագծերը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանայնը Yerevan.Today-ի հետ զրույցում հետևյալը նշեց․ «Իմ և գործընկերներիս՝ Աղվան Վարդանյանի, Իշխան Սաղաթելյանի հետ նախաձեռնել էինք «Քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության օրենսգրքում»փոփոխությունների փաթեթ, որով առաջարկում էինք ոչ թե պարզապես Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնող կամ կամ դրան վնասող գործողությունների կատարումը որպես քրեորեն հետապնդելի արարք, այլ առաջարկում էինք ՀՀ տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կակածի տակ դնելը և մեր առաջարկած փաթեթի երկրորդ մասը, այսինքն ՔՕ-ի հոդվածի 2-րդ մասը՝ որպես ծանրացնող որակյալ հանցակազմին տարր, մենք առաջարկում էինք նաև ինքնիշխանությունը կասկածի տակ դնող գործողությունները։ Կարծում եմ՝ շատ կարևոր նրբույթուն է, որ ինքնինշխանության պաշտպանությանն ուղղված գործողություները և տարածքային ամբողջականությունը պաշտպանող գործողությունները պետք է միասնաբար կարգավորվեն և հենց այդ պատճառով է մեր նախագիծը նման հիմնավորումնրով, նման ձևով ներկայացվել։ Կարող եմ աել, որ մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը պրոֆիլային հանձնաժողվի կողմից ստացել էր բացասական եզրակացություն, բայց ԱԺ-ում, որպես հրատապ հարց, քննության առարկա դարձավ լիագումար նիստում․ հիշեցման կարգով, ուղղակի, Արդարադատությա նախարարությունը գտնում էր, որ նման հանցակազմ նախատեսելը հակասության մեջ կմտնի խոսքի ազատության հետ։ Իսկ քաղաքական մեծամասնությունը գտնում էր, որ նման անհրաժեշտություն չկա, չնայած նրան, որ ամիսներ առաջ բոլորի համար էլ պարզ էր այն հռետորաբանությունը, այն օկուպանտ վարքագիծը ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության, բայց օրվա իշխանություները գտնում էին, որ նման անհրաժեշտություն չկա։ Կարծում եմ՝ պարզապես խիզախություն է պետք ունենալ՝ ընդունելու, որ մեր կողմից ներկայացված նախագիծը պատշաճ էր և ենթակա էր ընդունման․ երկրորդ՝ ես չեմ հավատում այս իշխանությունների՝ նման նախագիծ ներկայացնելու ազնվությանը , բայց, մյուս կողմից, իհարկե, եթե ամբողջական լիներ, շատ գովելիկլիներ։ Մյուս կողմից, օրվա իշխանություններն են հասցրել ՀՀ ինքնիշխանությունը նման ռիսկերի։ Վստահաբար կարող եմ պնդել, որ ամիսներ առաջ իրավիճակը կրկին վտանգավոր էր, կրկին ռիսկային էր»։Ավելին19:0024.10.22 -
ՔաղաքականՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը պաշտոնից ազատման դիմում է գրել«Այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը։ Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակները տեղափոխվելու է այլ աշխատանքի։ Գրառմամբ Ս. Կատվալյանը շնորհակալություն է հայտնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին, Հրաչյա Սարգսյանին, Տիգրան Ավինյանին, Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին, վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին։ Հիշեցնենք, որ նա վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել այս տարվա մարտին։Ավելին18:5524.10.22 -
Միջազգային«Կեղտոտ միջուկային ռումբ» կարող է կիրառել Ուկրաինան. Ռուսաստանի արտաքին հետախուզությունՌուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ ունի, որ Կիևը պատրաստվում է «կեղտոտ միջուկային ռումբ» կիրառել Ուկրաինայում՝ ահաբեկելու բնակչությանն ու մեծացնելու փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Մոսկվան արդեն սկսել է միջոցներ ձեռնարկել, իր ձևակերպմամբ, հնարավոր սադրանքներին հակազդելու համար:Ավելին18:5024.10.22 -
ՔաղաքականԿոչ ենք անում Արցախի պետական այրերին՝ մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները․ հայտարարություն«Արդարություն» կուսակցությունը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և ՀՅԴ Արցախի կառույցը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. «Համազգային միասնությունը, իրոք որ, հայ ժողովրդի համար միակ փրկությունը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատվածում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանությունները իրենց հայտարարություններում ու կոչերում միշտ էլ կարևորել են եռամիասնության գաղափարը և այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության իրականացման համար կարևորագույն հանգրվաններ են եղել մայր հայրենիքում և Արցախում տարբեր ձևաչափերով կազմակերպված համաժողովներն ու քննարկումները: Այդ հավաքներում մեր հայրենակիցների շփումները առիթ են եղել աշխարհին, մեր բարեկամներին ու հակառակորդներին ապացուցելու, որ հանուն անանց արժեքների և կենսական կարևորություն ունեցող հարցերի՝ հայ անհատը, աշխարհի որ անկյունում էլ լինի, պատրաստ է զոհողության ու նվիրումի, համախմբման ու բռունցքվելու: Անցած տասնամյակներին Արցախը եղել է այդ համախմբման հիմնական առանցքը, հանդիսացել է հայկական աշխարհի խմորիչը, մարմնավորել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Արցախով է սկսվել և Արցախով իմաստավորվել յուրաքանչյուր համախմբման կոչ, յուրաքանչյուր համահայկական գաղափար: 44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախի պետականության պահպանման, ամրապնդման և վերքերի ապաքինման առումով համոզված ենք, որ մեծ դեր կարող է ունենալ համազգային արժեքների ու եռամիասնության գաղափարի շուրջ համախմբումը: Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ը Երևանում նախատեսվում է անցկացնել Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այդ ժողովի օրակարգին և կազմակերպման ընթացքին իրենց վերապահումներն են արտահայտել Հայ առաքելական եկեղեցու հովվապետները՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսությունները: Գագաթնաժողովին չեն հրավիրվել կամ բոյկոտել են Սփյուռքի ազդեցիկ քաղաքական կազմակերպություններ ու անհատներ: Գագաթնաժողովի օրակարգը և նախատեսված միջոցառումները պատշաճ ու համարժեք չեն անդրադառնում Արցախին և նրա առջև ծառացած մարտահրավերներին: Արցախը բացակայում է այս գագաթնաժողովից, այն պարագայում, երբ պետք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել: ՀՀ իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայում Արցախն ու Արցախի հարցը դուրս մղելու թե՛ միջազգային, և թե՛ համահայկական օրակարգից: Այս գագաթնաժողովը նշված իրականության ևս մեկ ապացույցն է: Արցախն անտեսող և կեղծ համահայկականությամբ քողարկված այս ժողովը անընդունելի պետք է լինի բոլոր նրանց համար, ում համար թանկ են հայոց պետականությունը և նրա ամրությունն ապահովող հիմնասյուները: Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները: Արդարություն կուսակցություն Արցախի ժողովրդավարական կուսակցություն ՀՅԴ Արցախի կառույց»։Ավելին18:4824.10.22 -
Արտաքին քաղաքականությունԹբիլիսին համաձայն է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան հարթակ ստեղծել. Ալիևը Վրաստանում է«Վրաստանի նախագահը համաձայն է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան միասնական հարթակ ստեղծել»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ Թբիլիսիում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի նախագահն էր ավելի վաղ առաջարկել, որ «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար» Հարավային Կովկասի երեք պետությունները միասնական հարթակ ստեղծեն:Ավելին18:4024.10.22 -
ԻրավականԻնչո՞ւ են կալանավորվել դատավորը, փաստաբանը և դատավորի օգնականը. ԱԱԾ հիմնավորումը«Ակնհայտ անարդար դատական ակտ է կայացվել»,- ԱԱԾ-ն այսպես է պատճառաբանում, թե ինչու է քրեական գործ հարուցվել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնականի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի դեմ: ԱԱԾ-ն հայտնել է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանքից ազատ է արձակել իր եղբոր մտերիմին: Ըստ մեղադրանքի՝ դատավորի որոշմանն օժանդակել է մեղադրյալի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ մեղադրյալի կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնելով դատարան:Ավելին18:2324.10.22 -
ՄիջազգայինՓոխադարձ հրթիռակոծություն. Հարավային Կորեա-Հյուսիսային ԿորեաՀյուսիսային Կորեան և Հարավային Կորեան փոխադարձ հրթիռակոծել են միմյանց ջրային տարածքները: Պաշտոնական Սեուլը հայտարարել է, որ նախազգուշական կրակ է բացել, քանի որ Հյուսիսային Կորեայի նավը հատել է իր ծովային սահմանը։ Փհենյանն էլ իր հերթին է պնդում, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 10 կրակոց է արձակել, որպեսզի հետ մղի թշնամու նավը։Ավելին18:2224.10.22 -
ԱշխարհԻրանական դրոնների դեմ պայքարելու համար Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել Կիևին«Իսրայելը Կիևին հետախուզական տվյալներ է փոխանցել՝ իրանական դրոնների դեմ պայքարելու համար»,- ամերիկյան «Նյու Յորք Թայմսին» հայտնել է ուկրաինացի պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ: Իսրայելը մերժել էր Կիևի դիմումը և հրաժարվել հակաօդային պաշտպանության համակարգեր տալ ուկրաինական բանակին:Ավելին18:2124.10.22 -
ԻրավականԳուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՀոկտեմբերի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Լեռնաջուր գյուղի հարակից անտառից ապօրինի հատել են կաղնիներ: Պարզվել է, որ նույն օրը Լեռնաջուր գյուղի 38-ամյա բնակիչը գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տրամագծի 18 կաղնի: Լեռնաջուրցին ներկայացրել է բենզասղոցը, իսկ փայտանյութը ի պահ է հանձնվել Վանաձորի անտառպետությանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:2024.10.22 -
ՄիջազգայինԻրանը շեշտում է՝ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում չի ընդունումԵվրամիության դիտորդական առաքելության տեղակայման մասին կրկին խոսել է պաշտոնական Թեհրանը: Իրանի արտգործնախարարության խոսնակը հիշեցրել է՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայումը չի նպաստելու տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանն ու խաղաղությանը: Օտարերկրյա ուժերը գերազանցապես իրենց շահերի և նպատակների համար են ձգտում տարածաշրջանի երկրների սահմանային շրջաններում ներկայություն ունենալ:Ավելին18:1524.10.22