Լրահոս
Աշխարհ
00:00
29.10.22
153

Թեհրանից Մայնի Ֆրանկֆուրտ ժամանած ինքնաթիռի շասսիի խցում տղամարդու դի են գտել

Img default alt hy

Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում ինքնաթիռում տղամարդու դի է հայտնաբերվել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է Hessenschau-ն։

Աշխատողները մարմինը գտել են շասսիի խցում հոկտեմբերի 27-ի առավոտյան վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Հաջորդ օրը Lufthansa ավիաընկերությունը հաստատել է, որ դիակը հայտնաբերվել է ինքնաթիռում, որը ժամանել է Թեհրանից: Տեղի ունեցածի կապակցությամբ Իրանից բոլոր չվերթները մինչև հոկտեմբերի 29-ը չեղարկվել են։

Մահացածի ինքնությունը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այդ կերպ տղամարդը ցանկացել է անօրինական կերպով մեկնել Գերմանիա։