Լրահոս
Առողջապահական
22:20
28.10.22
202

COVID-19-ի իմունակայուն նոր շտամը հասել է Ավստրալիա

Img default alt hy

COVID-19 XBB-ի նոր իմունակայուն և արագ տարածվող տարբերակը հասել է Ավստրալիա, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ABC հեռուստաալիքը։

Ավստրալիայի առողջապահական մարմինները հայտնել են, որ այս շաբաթ երկրում գրանցվել է COVID-19-ի 31,636 նոր դեպք, ինչը 2,2 տոկոսով ավելի է անցյալ շաբաթվա համեմատ: Միևնույն ժամանակ, XBB տարբերակով վարակվածության համամասնությունը բոլոր դեպքերի մեկ երրորդն է:

XBB շտամը, որը համարվում է դիմացկուն պատվաստանյութերի և նախորդ վարակների հակամարմինների նկատմամբ, հայտնվել է Սինգապուրում մի քանի շաբաթ առաջ և արդեն տարածվում է Ավստրալիայում:

Ավստրալական լրատվամիջոցները XBB-ն անվանել են «մղձավանջային շտամ» այն բանից հետո, երբ Սինգապուրում մեկ օրում դեպքերի թիվը կրկնապատկվել է: