Լրահոս
Աշխարհ
23:30
28.10.22
96

Անտարկտիդայի սառույցի տակ 460 կմ երկարությամբ գետ է հայտնաբերվել

Img default alt hy

Միջազգային մասնագետների թիմը Անտարկտիդայի սառույցի տակ հայտնաբերել է 460 կմ երկարությամբ գետ: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրության արդյունքները նկարագրված են Nature Geoscience ամսագրում:

Սառցե ծածկույթի շարժմամբ հնարավոր է եղել ֆիքսել նոր ջրային զարկերակ մայրցամաքում։ Հաշվարկելով արբանյակային պատկերների կառուցվածքը, արագությունը և ուղղությունը՝ գիտնականները կազմել են սառցե զանգվածների հոսքի քարտեզ Անտարկտիդայի արևմուտքում՝ Ուեդելի ծովից ոչ հեռու։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն շրջաններին, որտեղ սառույցի շարժման արագությունը բարձր է եղել։

Պարզվել է, որ նման տարածքների տակ գետ է, որը ջրի ծավալով համապատասխանում է ֆրանսիական Թեմզային։ Հետազոտողները նաև նկատել են, որ գետի վերևում գտնվող սառցադաշտերի հատվածներն ավելի մեծ զանգված են կորցնում, քան հարևանները: Սա խոսում է այն մասին, որ նման գետերը արագացնում են սառցադաշտերի՝ օվկիանոս «սահելու» գործընթացը, ինչը մեծացնում է դրանց հալման տեմպերը։ Հետագայում հեղինակները ցանկանում են լրացուցիչ չափումներ իրականացնել Անտարկտիդայի այլ շրջաններում։