Լրահոս
Աշխարհ
23:50
28.10.22
123

Քաբուլի մզկիթում աղոթքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել

Img default alt hy

Քաբուլի մզկիթում աղոթքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել է Քաբուլի Շեյխ Մուհամմադ Ռուհանիի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Աֆղանստանի մայրաքաղաքի շրջաններից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը:

Իրավապահները պաշտոնապես հաստատել են աղոթքի ժամանակ մզկիթում գտնվող յոթ մարդկանց վիրավորվելը։ Աֆղանստանի որոշ աղբյուրներ հայտարարում են տասը վիրավորների մասին։ Դեպքի հանգամանքները և պայթյունի հետևանքները պարզվում են։