Լրահոս
Առողջապահական
23:50
07.11.22
143

Կողային ցավ վազելիս. խնդրի առաջացման պատճառները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է

«Յուրաքանչյուր վազորդ կյանքում գոնե մեկ անգամ վազելիս զգացել է ցավ կողային հատվածում: Վերջինս հաճախ ստիպում է մարզիկներին կանգ առնել այն պահին, երբ նրանք դեռևս լի են էներգիայով:

Ցավի պատճառ կարող են լինել՝

վազքից առաջ ընդունած չափազանց ծանր կերակուրը,

ոչ պատշաճ շնչառությունը՝ հաճախակի կամ մակերեսային ռիթմով,

վազքի համար նախատեսված երկար հեռավորությունը,

քրոնիկ հիվանդություններ, որոնք կապված են ստամոքս-աղիքային տրակտի, լեղապարկի, լյարդի գործունեության հետ:

Աջ կողմի ցավը ազդանշան է այն մասին, որ լյարդը լցված է արյունով, և դրա պատճառով լյարդի պարկուճը ձգվում է: Իսկ ձախ կողմում առկա ցավը հուշում է փայծաղի հետ կապված խնդրի մասին։

Կողային ցավերը կանխելու համար անհրաժեշտ է անընդհատ վերահսկել շնչառությունը, որը արյան մեջ թթվածնի պակասի պատճառով ցավի հիմնական պատճառն է հանդիսանում: Օպտիմալ ռիթմը վազելիս, համարվում է 3-4 հաշվարկը, որի ընթացքում պետք է՝

հետևել մարմնի դիրքին. այն միշտ պետք է լինի ուղիղ՝ ապահովելու պատշաճ շնչառությունը,

հնարավորինս քիչ ջուր խմել. աղիքները չպետք է լցվեն հեղուկով,

մկանների թեթև տաքացում կատարել. դա մարմինը կպատրաստի վազքի ողջ ընթացքին։

Խորհուրդ է տրվում չուտել վազքից առաջ. սահմանափակել սննդի քանակը մեկնարկից մի քանի ժամ առաջ։

Եթե կանխարգելման միջոցները չե գործում, կարող եք դադարեցնել վազելը և մատներով դիպչել ցավող հատվածին։ Երեք մատով սեղմեք կամ մերսեք ցավի։ Որովայնի մկանների սեղմումը և միաժամանակյա խորը շունչը արտաշնչումներով, ևս կտա դրանկան արդյունք։

Պետք է հիշել, որ կարճատև մարզումներով վազորդների կողային ցավն ինքնըստինքյան կարող է անցնել 10-15 րոպեների ընթացքում, բայց ցանկալի է շարժման ընթացքում երկար կանգ չառնել, այլ շարունակել քայլել, խորը շնչել, որը կնպաստի կողային ցավի առավել արագ վերացմանը»։