Լրահոս
Աշխարհ
23:10
07.11.22
135

Կոնգրեսում հաղթանակի դեպքում հանրապետականները մտադիր են ուժեղացնել Ուկրաինային տրամադրվող օգնության վերահսկողությունը

Img default alt hy

ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում հանրապետականները մտադիր են  ուժեղացնել ԱՄՆ-ի՝ Ուկրաինային տրամադրվող օգնության վերահսկողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին նոյեմբերի 7-ին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին:

«Ես աջակցում եմ Ուկրաինային, սակայն, հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք առաջ շարժվում, կարծում եմ՝ հաշվետվություն է հարկավոր: Չլրացված չեկ տալու փոխարեն մենք պետք է ռեսուրսներն ուղղենք այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են, ինչպես նաև ապահովենք Ներկայացուցիչների պալատում և Կոնգրեսում հարցը քննարկելու  հնարավորությունը»,-նշել է նա:

Մաքքարթին հավելել է՝ ընտրվելու դեպքում իրենք կկենտրոնանան  երկրի ներքին խնդիրների՝ մասնավորապես անօրինական ներգաղթի դեմ պայքարի վրա:

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։ Ընտրվելու է Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը և Սենատի անդամների մեկ երրորդը։ Հանրապետականներն ակնկալում են մեծամասնություն ստանալ երկու պալատներում: