Լրահոս
Աշխարհ
23:20
07.11.22
160

Բրիտանուհին ուղեղի վնասման պատճառով վերադարձել է անցյալ

Img default alt hy

Անգլիական Ուիլմսլոու քաղաքի բնակչուհին կորցրել է հիշողությունը ուղեղի բորբոքման պատճառով և վերադարձել է անցյալ: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

61-ամյա Ալիսոն Ուինթերբերնն անսպասելիորեն հիվանդացել է 2012 թվականին։ Կնոջ ընտանիքը նկատել է, որ նա զրույցի ընթացքում չի կարողանում տեսողական կոնտակտ պահպանել և սկսել է բառերն արտասանել սխալ հերթականությամբ։ Ամուսինը նրան տարել է հիվանդանոց։ Հետազոտությունից հետո բժիշկները Ուինթերբերնի մոտ ախտորոշել են վիրուսային էնցեֆալիտ: Կնոջը հակավիրուսային դեղամիջոցներ են նշանակել ուղեղի այտուցը նվազեցնելու համար։

Չնայած ժամանակին բուժմանը՝ Ուինթերբերնի ուղեղը լուրջ վնասվել է։ Դա առաջացրել է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հիշողության կորուստ: Կինը մոռացել է, որ աշխատել է որպես հոգեբանության ուսուցիչ, որ ունի ամուսին և երկու երեխա։ Նա վստահ էր, որ դեռահաս տարիքում է։ Ուինթերբերնը նայել է հայելու մեջ և չի հասկացել, թե ինչու է արտացոլման մեջ տեսնում մեծահասակ կնոջ, այլ ոչ թե երիտասարդ աղջիկ:

«Ես գաղափար չունեի, թե որտեղ եմ գտնվում, նույնիսկ իմ սեփական տանը։ Երկար ժամանակ ես ինձ ընդհանրապես չէի ճանաչում»,- պատմում է կինը։

Բրիտանուհին երկար ժամանակ թույլ չէր տալիս ամուսնուն թերթեր գնել՝ զարմանալով ուռճացված գներից։

Հիշողության կորստի պատճառով Ուինթերբերնը նույնպես անընդհատ մոլորված ու վախեցած էր։ Փորձելով հաղթահարել առողջական խնդիրները՝ կինը որոշել է նորից սկսել դասավանդել։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ նա մի քանի տարի աշխատել է դպրոցում, նրա համար դժվար էր տարածքում կողմնորոշվելը, և նույնիսկ ստիպված էր հարցնել, թե ինչպես հասնել զուգարան: Բրիտանուհին ստիպված է եղել թոշակի անցնել և հաշտվել ուսուցչական կարիերայի ավարտի հետ:

«Կամաց-կամաց իմ կարճաժամկետ հիշողությունը բարելավվեց, և ընտանիքիս շարունակական աջակցությամբ ես համակերպվեցի, որ ամուսնացած եմ և երեխաներ ունեմ: Ես իրականում ստիպված էի վերագտնել, թե ով եմ ես»,- ասում է նա: