Լրահոս
Քաղաքական
23:32
07.11.22
282

Լիահույս եմ, որ Խաչատուր Սուքիասյանը ներողություն կխնդրի 5-րդ ալիքից. Գեղամ Նազարյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Ես լիահույս եմ, որ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված նույն Խաչատուր Սուքիասյանը և Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներողություն են խնդրելու 5-րդ ալիքի խորհրդարանական թղթակցից և հենց 5-րդ ալիքից։

Վստահ եմ, քանի որ համոզված եմ, որ Խաչատուր Սուքիասյանը և ՔՊ խմբակցության անդամները փողոցային խուժաններ չեն»։