Լրահոս
Աշխարհ
23:40
07.11.22
170

Գերմանիայում փողոցում օգտագործված հագուստի տարայից իրեր վերցնելիս կինը մահացել է

Img default alt hy

Գերմանիայի բնակչուհին մահացել է փողոցում օգտագործված հագուստի համար նախատեսված տարայից իրեր հանելու փորձի ժամանակ։ Նոյեմբերի 5-ին նրա մարմինը հայտնաբերել է մի տղամարդ, որը որոշել է հանձնել զգեստապահարանի ավելորդ իրերը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Spiegel-ը։

Տխուր դեպքը տեղի է ունեցել Շտուտգարտի մերձակայքում գտնվող Վայնշտադտի կայանատեղիում։ Ըստ նախնական վարկածի՝ 26-ամյա մի կին փորձել է ինչ-որ իրեր վերցնել, սակայն ներս բարձրանալով՝ մնացել է «բեռնաթափման» խցիկում։ Նա չի կարողացել դուրս գալ այնտեղից:

Ոստիկանությունը մահացածի ինքնության մասին տեղեկություն չի տվել։