Լրահոս
Աշխարհ
23:30
07.11.22
182

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղարը կմասնակցի ԱՊՀ ոլորտային երկու միջոցառումների

Img default alt hy

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանը Ղրղզստանում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողովի 23-րդ նստաշրջանին և կարգավորող մարմինների խորհրդի 2-րդ հանդիպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանին 2022 թվականի նոյեմբերի 7-10-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողովի 23-րդ նստաշրջանին և կարգավորող մարմինների խորհրդի 2-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ: