Լրահոս

2022-11-22
  • Հասարակական
    «Գողության համար մարդ էդպիսի բան չի անի». Պեմզաշենում բացառում են ոստիկանության վարկածը
    Պեմզաշենի սարսափազդու սպանությունը դեռ հետաքննության փուլում է: Հանրային միտքը ոստիկաններին զուգահեռ պատասխաններ է փնտրում տասնյակ անպատասխան հարցերին: Ինչո՞ւ են իբր գողության համար Զարինեի տուն մտած մարդիկ նաև երեխաներին սպանել, բայց այդպես էլ չեն թալանել տունը, կալանավարված տղամարդիկ կարո՞ղ են օտարերկրյա վտանգավոր կապեր ունենանալ, և ամենակարևորը՝ ի՞նչ կապ կա Պեմզաշենի ու Գյումրիի սպանությունների մեջ:
    23:08
    22.11.22
    Ավելին
  • Աշխարհ
    Նրա կյանքին վտանգ է սպառնում. հայ լինելը «հանցագործություն» է Ադրբեջանում
    Ադրբեջանի պետական հեռուստատեսության ռեպորտաժում է հայտնվել Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի խոսքից մի հատված: «Նրա կյանքին վտանգ է սպառնում»,- պնդում է կինը: Ադրբեջանցիները նրան վարձկան-ահաբեկիչ են անվանում, այդպես փորձում խուսափել պատասխանատվությունից, որ պետք է կրեին քաղաքացուն ազատազրկելու համար:
    23:00
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Lexus, Mercedes, 2 BMW, VAZ 21010, Opel և ZIL մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/22/1227140/
    22:53
    22.11.22
    Ավելին
  • Միջազգային
    Սուլում են աղքատացող եվրոպացիները. ռուսական գազի գինը Եվրամիության տնտեսության «հերն անիծում է»
    Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցներով ծնկի բերելու եվրոպական օպերացիան բումերանգի էֆեկտով հարվածում է հին աշխարհամասին: Գերմանիայում բողոքի ցույցեր են: Գերմանացիները պահանջում են իրենց կառավարությունից Ուկրաինա զենք ուղարկելու փոխարեն լուծել իրենց սոցիալական խնդիրները:
    22:50
    22.11.22
    Ավելին
  • Սփյուռք
    Իրանի հրթիռակոծությունից հետո քրիստոնյաները լքում են հարազատ գյուղերն Իրաքում
    Վառոդի հոտ են առնում փորձագետները Իրան-Իրաք հակամարտությունից: Իրաքում գտնվող Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության շտաբները հրթիռակոծելուց հետո Իրանը time out է վերցրել: Ruptly գործակալության հրապարակած տեսանյութերում երևում է, որ հրթիռակոծված, հիմնականում քրիստոնյաներով բնակեցված գյուղերը դատարկվում են: Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, վիրավորների մասին տեղեկություն չկա:
    22:40
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ծովափին 40 հազար դոլար արժողությամբ մատանի գտած տղամարդու արարքը զարմացրել է բոլորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ամերիկայի նահանգ Ֆլորիդայի Սենթ Ավգուստին քաղաքի լողափին գանձ որոնողը հսկայական ադամանդե մատանի է գտել ու վերադարձրել տերերին։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ 37-ամյա Ջոզեֆ Կուկը մետաղորսիչով քայլել է ծովափով և գտել մատանին։ Տղամարդն անմիջապես սոցցանցերում հրապարակել է գտածոյի տեսանյութը և զանգահարել տեղի ոսկերչական խանութներ՝ փնտրելով մարդկանց, ովքեր կարող էին կորցնել մատանին: Ոսկերիչները տղամարդուն ասել են, որ այն արժե 40 հազար դոլար: Պարզվել է, որ այն պատրաստված է պլատինից և մեծ ադամանդով է։ Երկու շաբաթ անց տղամարդը սկսել է զանգեր ստանալ անծանոթ համարից։ Սկզբում նա անտեսել է դրանք, բայց հետո ենթադրել, որ նրանք կարող են լինել մատանու տերերը։ Արդյունքում տղամարդը կապ է հաստատել Ջեքսոնվիլ քաղաքից մի զույգի հետ, ովքեր հայտնել են, որ կորցրել են նմանատիպ զարդ։ «Նրանք շատ ուրախ էին։ Կինն ասաց, որ չի կարող հավատալ, որ մատանին գտել են, և սկսել է լաց լինել»,- պատմել է գանձ որոնողը։ Հայտնաբերումից երեք շաբաթ անց Կուկը հանդիպել է մատանու տերերի հետ և նրանց վերադարձրել զարդերը։ Նա նշել է, որ բացի այս զարդերից, ունի վզնոց և մոտ 30 այլ մատանի, որոնք նույնպես պատրաստ է վերադարձնել իրենց տերերին։ «Կարման լավ է աշխատում: Ամեն անգամ, երբ ինչ-որ ապրանք եմ վերադարձնում, ավելի արժեքավոր բան եմ գտնում: Հետևաբար, ես ուրախ եմ, որ կարող եմ վերադարձնել այն»,- ամփոփել է տղամարդը:
    22:30
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մարտունի գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
    Նոյեմբերի 22-ին` ժամը 17։58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
    22:20
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է Գյումրիում ինքնահրկիզված տղամարդու ինքնությունը
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր՝ նոյեմբերի 22-ին, Գյումրիում քաղաքացու ինքնահրկիզման դեպքի վերաբերյալ: Ըստ ԱԻՆ հաղորդագրության, այսօր ժամը 13։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Քաղաքացի Ա․ Ա․-ն (ծնված 1987 թ․) իջել է ծառից և ինքնահրկիզվել: Փրկարարները մարել են կրակը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր
    22:18
    22.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան հակառուսական ճակատ է բացում կամ ատամ է ցույց տալիս ԱՄՆ-ին
    Հակառուսական ճակատները լույսի արագությամբ ավելանում են ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում պայթյունավտանգ դրությունը շարունակվում է, Ուկրաինայում պատերազմի վերջը չի երևում, հիմա էլ նոր էսկալացիայի վտանգը մեծանում է Սիրիայի հյուսիսում:
    22:10
    22.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը «նեղացել է». ՀԱՊԿ-ում և աշխարհում Ադրբեջանն ավելի շատ ընկերներ ունի
    ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի նախօրեին պաշտոնական Երևանը նեղացկոտ հայտարարություններ է ուղղում միջազգային հանրությանը: Անգամ խաղաղության օրակարգի առաջամարտիկներն են գուժում, որ չի ստացվում խաղաղություն ապահովել մեր երկրում: Անգամ նրանք են խաղաղություն բառը առնում չակերտների մեջ: Վաղը Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի նաև ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին օգնելու հարցը:
    22:00
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մունդիալ-2022. Դանիան և Թունիսը չպարզեցին հաղթողին
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության D ենթախմբի առաջին խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Դանիայի և Թունիսի հավաքականները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած խաղի առաջին կեսում Դանիան առավելություն ուներ, ինչի մասին վկայում էր վիճակագրությունը: Թունիսի ընտրանին հաջող դասավորվել էր պաշտպանությունում և երբեմն հակագրոհում էր: Ի վերջո առաջին կեսում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց: Երկրորդ կեսում ևս թիմերն իրենց հնարավորությունները չօգտագործեցին: Դանիան գնդակին տիրելու առավելություն ուներ, սակայն դիպուկ չէր գրոհների վերջնամասում: Այս խմբի երկրորդ տուրում Դանիան կխաղա Ֆրանսիայի, իսկ Թունիսը` Ավստրալիայի դեմ: Այդ հանդիպումները կկայանան նոյեմբերի 26-ին:
    21:50
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում: Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի, Շուշիի շրջաններում:
    21:40
    22.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Երևանի հեծանվահրապարակը քաղաքապետարանից փող չի ստանում. անձնակազմը գիտի «մեղավորին»
    Այսօր քաղաքապետարանի շենքի առաջ բողոքի ակցիա է կազմակերպել Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը՝ պահանջելով վերականգնել իրենց ֆինանսավորումը: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ իրենց ֆինանասավորմանը խոչընդոտում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը՝ օգտագործելով պետական լծակները:
    21:30
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում ինքնահրկիզված տղամարդն ունի գլխի, կրծքավանդակի, պարանոցի, զույգ վերին վերջույթների այրվածքներ. «News.am»
    Գյումրիում ինքնահրկիզված տղամարդու մոտ ախտորոշվել է գլխի, կրծքավանդակի, պարանոցի, զույգ վերին վերջույթների այրվածքներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրի բժշկական կենտրոնից: Քաղաքացին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք` ստացիոնար բուժման համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում նոյեմբերի 22-ին ժամը 13։30-ից՝ Թատերական հրապարակում եղեւնու վրա բարձրացրած տղամարդը ինքնահրկիզվել է։ Նա նախ փորձել է ծառից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել, սակայն նրան փրկարարները իջեցրել են, ինչից հետո նա ինքնահրկիզվել է։ Գյումրիում եղեւնու վրա բարձրացած տղամարդն ինքնահրկիզվել է
    21:29
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջան-Սևան ճանապարհի մոտ այրվել է խոտածածկ տարածք
    Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12։44-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20։49-ին։
    21:20
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պուտինն Ալիևի հետ քննարկել է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումը
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կրեմլի պաշտոնական կայքից: «Քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները»,-նշվում է հաղորդագրությունում: Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման համար։
    21:10
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Բալայանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Դավիթ Բալայանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ:
    21:00
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ շուտով հնարավոր է նոր ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայում
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով հնարավոր է Թուրքիան նոր անդրսահմանային ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT-ն: «Մենք գիտենք ահաբեկիչների անունները, վայրերը: Մենք նաև գիտենք, թե ով է նրանց պահում, զինում և ոգեշնչում: Տա Աստված, մոտ ապագայում մենք ոչնչացնենք ահաբեկիչների արմատները մեր տանկերով և հրետանու միջոցով», - ասել է նա: «Այսուհետ մենք ունենք միայն մեկ քայլ՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Մենք անվտանգության գիծ ենք գծել Իրաքի և Սիրիայի հետ մեր սահմանների երկայնքով, և ոչ ոք չի կարող մեզ խանգարել մեր սահմանների պաշտպանության հարցում: Վերջին մի քանի օրերին մեր ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը եղել են ահաբեկիչների գլխավերևում, մենք բոլորին կոչնչացնենք»,- շարունակել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
    20:50
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԲԴԽ-ում կոռուպցիա կա՞, թե՞ չկա. «168.am»
    168.am-ը գրում է. Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) աշխատանքային օրվա ավարտին հաղորդագրություն հրապարակեց, որում երկու, մեկը մյուսից աղաղակող տեղեկություն կար: Նախ ԲԴԽ-ից տեղեկացրել էին, որ տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը, որին մասնակցող 10 հավակնորդից ընտրվել է 2 թեկնածու՝ Աննա Շիլաջյանը՝ 7 կողմ, 2 դեմ ձայնով, և Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով: Ապա հաջորդ պարբերությամբ աչքալույս էին տվել, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով: Հայ հասարակությունը և դրա՝ հատկապես իրավաբան սեգմենտն ուշադրությունը բևեռացրեց Մնացական Մարտիրոսյանի՝ կոռուպցիոն գործեր քննող դատավոր դառնալու հավանականության վրա, սակայն հաղորդագրության առաջին պարբերությունը պակաս խնդրահարույց չէր: Մնացական Մարտիրոսյանի հավանական նշանակմանը դեռ կանդրադառնանք: Երեկ, ինչպես արդեն վերը նշեցինք, ԲԴԽ-ն նաև հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորներ էր ընտրել: Ընտրությունը երկու փուլով է՝ գրավոր և բանավոր: Գրավոր փուլն ավելի վաղ էր տեղի ունեցել, իսկ բանավոր կամ հարցազրույցի փուլը երեկ էր: Բոլոր 8 թեկնածուներից ընտրվել են երկուսը՝ Աննա Շիլաջյանը և Ռուդոլֆ Ավագյանը: Պետք է նշել, որ մասնագիտական պատրաստվածության հարցերը որոշվում են մրցույթի գրավոր փուլի ընթացքում, իսկ հարցազրույցի փուլն ավելի շատ ճանաչողական բնույթ ունի: Օրինակ՝ կարող են հարցնել՝ ի՞նչ գիրք ես կարդացել վերջին անգամ: Երբ ծանոթանում ես մրցույթի գրավոր փուլի արդյունքներին, առաջին հայացքից, դեռ դետալների մեջ չխորանալով, աչքի է զարնում մի ուշագրավ հանգամանք. 8 թեկնածուներից ընտրված անձանցից մեկը, օրինակ, 9 միավոր պակաս ունի, քան գրավոր փուլի արդյունքներով ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուն, 7 միավոր ցածր է ստացել երկրորդ արդյունքը ցուցաբերածից: Խոսքն Աննա Շիլաջյանի մասին է: Մյուս ընտրվածը՝ Ռուդոլֆ Ավագյանը, 3-րդ արդյունքն ունի: Հասկանալու համար՝ ինչը կարող էր հանձնաժողովին ստիպել իրենց ընտրությունը կատարել, օրինակ, Աննա Շիլաջյանի օգտին, 168.am-ն ուսումնասիրեց դատավորների հավակնորդների կենսագրությունները: Աննա Շիլաջյանը գյումրեցի է, աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ որպես կրտսեր մասնագետ, ապա՝ Արդարադատության խորհրդի աշխատակազմում, դարձյալ որպես կրտսեր մասնագետ, հետո՝ մասնագետ, կրկին՝ Դատական դեպարտամենտում՝ որպես առաջատար մասնագետ, հետո՝ գլխավոր մասնագետի ժ/պ, հետո նույն բաժնում՝ բաժնի պետի ժ/պ, մինչև դատավոր դառնալը Դեպարտամենտում վարչության պետի ժ/պ է: Ինչպես տեսնում ենք, դատավոր դարձած անձը պրակտիկ աշխատանքի փորձառություն չունի: Մյուսը՝ Ռուդոլֆ Ավագյանը, դիլիջանցի է, ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, աշխատել է Տավուշի մարզում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական: Այսինքն՝ դատավոր դարձած այս հավակնորդը պրակտիկ աշխատանքի փորձ ամեն դեպքում ունի: Մյուս 6 թեկնածուների մեջ կար դատախազ, ով ավելի վաղ երկար տարիներ փաստաբան է եղել, գիտնական, Վճռաբեկ դատարանի փորձագետ, Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ… Բայց, փաստորեն, հանձնաժողովը, որի անդամները ԲԴԽ կազմն էր, նախապատվությունը տվել էր Աննա Շիլաջյանին և Ռուդոլֆ Ավագյանին: Քանի որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն աջուձախ հայտարարում է, որ կոռուպցիան արմատախիլ է անելու դատական համակարգում, իսկ արդարադատության նախարար եղած ժամանակ էլ ասում էր, որ համակարգում մոտ 4 տասնյակ կոռումպացված դատավորներ կան, որոնց համակարգից պետք է հանել, անդադար փորձում է համոզել, որ բարի նպատակներով է եկել ԲԴԽ, լուծելու է դատավորների խնդիրները, և երևի դրա համար է օրենքի խախտմամբ իր հետ ԲԴԽ բերել նաև իր մշտական աշխատանքային ուղեկցին՝ Երանուհի Թումանյանցին, ու կոռուպցիոն գործեր քննող դատավոր է դարձնում Մնացական Մարտիրոսյանին, փորձեցինք թեթև հարցախույզ անել… Եվ մի ուշագրավ, խիստ պատահական զուգադիպություն հայտնաբերեցինք: Պարզվում է՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորներ դարձած Աննա Շիլաջյանն ու Ռուդոլֆ Ավագյանը փոխկապակցված են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի հետ. մեկը հարսն է, մյուսը՝ օգնականը: Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ բավականին ապահովված անձինք են: Աննա Շիլաջյանի հայրն, օրինակ, «Ալֆա Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ի տնօրենն է: Գիտեի՞ն ԲԴԽ-ում, թե՞ ոչ, որ դատավոր ընտրված անձինք փոխկապակցվածություն ունեն մեկ այլ դատավորի հետ, հայտնի չէ, բայց հավատալ նրան, որ Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ գործող կազմի համար սա բացահայտում է, ծիծաղելի է: 168.am-ն, իհարկե, հաջորդ հրապարակումներում կտեղեկացնի՝ ով է Լիլիթ Սարգսյանի հետ փոխկապակցված անձանց տանիքը ԲԴԽ-ում կամ շատ ավելի վերևում, որ հաջողացրել է միանգամից երկուսին դատավոր դարձնել, սակայն կոռուպցիայի մասին ամեն թեյնիկից աղաղակող բարձրագույն իշխանությունը ու նրա՝ մասնավորապես դատական իշխանության գլխին նստած անձը լավ կանեն ամեն դեպքում հանգամանորեն բացատրեն՝ ինչպես եղավ, որ 8 հավակնորդներից դատավոր է դառնում, օրինակ, մեկը, ով ամենևին էլ բացառիկ գիտելիքներ չի ցուցաբերել, կամ երկուսը, ովքեր կոնկրետ մեկ անձի հետ սերտ փոխկապակցվածություն ունեն:
    20:40
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Համաշխարհային հանրությունը ճգնաժամի մեջ է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
    Համաշխարհային հանրությունը ճգնաժամ Է ապրում հակամարտությունների, գլոբալ անհավասարության աճի, ապատեղեկատվության և ատելություն սերմենալուն ուղղված հռետորաբանության տարածման պատճառով, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիու Գուտերեշը՝ Մարոկկոյի Ֆես քաղաքում ելույթ ունենալով Քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ համաժողովում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Եթե մենք այսօր նայենք երկրագնդին, ապա կտեսնենք, որ աշխարհը գտնվում Է ճգնաժամի մեջ: Երկպառակության և ատելության ուժերը պարարտ հող են գտել անարդարացիության և հակամարտությունների մեջ: Մեծանում են անջրպետները հարուստների և աղքատների միջև, գլոբալ Հյուսիսի և գլոբալ Հարավի միջև, զարգացած երկրների և զարգացող տնտեսությունների միջև: Լարվածությունը՝ աշխարհաքաղաքական, սոցիալական և տնտեսական, աճում Է»,- ասել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Գուտերեշը նշել Է, որ հակամարտությունները, այդ թվում՝ Ուկրաինայում, ավերում են երկրների կյանքն ու բարեկեցությունը: «Ճգնաժամը, կապված ապրուստի արժեքի թանկացման հետ, ամենից ծանր հարվածել Է ամենախոցելիներին: Միմյանց նկատմամբ և քաղաքական առաջնորդների նկատմամբ վստահությունը խարխլվել է», - հավելել Է նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է մարդու իրավունքների ապահովման, ապատեղեկատվության տարածման, ատելության հռետորաբանության, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության խնդիրները: «Հին չարիքը՝ հակասեմիտիզմը, ատելությունը մուսուլմանների նկատմամբ, քրիստոնյաների հալածանքը, այլատյացությունը և ռասիզմը, նոր թափ է ստանում»,- նշել Է նա: Գուտերեշը նաև ուշադություն Է հրավիրել կլիմայի փոփոխության հարուցած խնդիրների վրա: «Կլիման ավելի ու ավելի արագ Է շարժվում դեպի այն նշագիծը, երբ փոփոխությունները կլինեն անդառնալի: Դա ակնհայտ և ողբերգական արդյունքն Է այն բանի, որ մենք չենք կարողանում աշխատել միասին՝ հանուն ընդհանուր բարեկեցության», - հավելել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
    20:30
    22.11.22
    Ավելին