Լրահոս
2022-11-23
-
Արտաքին քաղաքականությունՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ է տեսնումՆԱՏՕ-ի և այլ պետությունների կողմից Կիևին տրամադրվող զանգվածային աջակցությունը սպառնում է հակամարտության ընդլայնմանը՝ դրանում այլ երկրների ընդգրկման հաշվին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծացնում են զորակազմերը, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները՝ մոտենալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին։ Անշուշտ, դա լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ մեր կազմակերպության համար», -ասել է նա։Ավելին13:4723.11.22 -
ԻրավականԱշտարակի ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման և օգտագործման դեպքերՆոյեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել են Բյուրականի 45-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հետագա միջոցառումների շնորհիվ հայտնի է դարձել, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել Բյուրականի 39-ամյա մի բնակչից և պետք է փոխանցեր Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում բնակվող 48-ամյա ազգականին: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Նոյեմբերի 15-ին իրավապահները խուզարկեցին և՛ բյուրականցու, և՛ ղազարավանցու բնակության վայրերը։ Ղազարավանում հայտնաբերվեց կանեփանման բույս, իսկ Բյուրականում կային կանեփանման զանգվածներ՝ ընդհանուր 260 գրամից ավելի քաշով, կիսաչոր կանեփանման 24 բույս, 2 կաթուցիչ, նաև պայթուցիկ նյութ՝ քուղով: Նրա հայտնածով՝ կանեփն ինքն էր ցանել ու մշակել, նաև թմրանյութն իրացրել էր համագյուղացի 45-ամյա տղամարդուն, որին Արտաշատի ոստիկանները ձերբակալել էին նախորդ օրը։ Բյուրականցի տղամարդը կալանավորվել է։ Ապօրինի թմրաշրջանառության ևս մեկ դեպք Աշտարակի ոստիկանները բացահայտեցին նոյեմբերի 18-ին՝ այս անգամ Արագածոտնի մարզային վարչության գործընկերների հետ ուժեղացված ծառայություն իրականացնելիս: Երեկոյան ժամը հինգին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Երևանի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: Ապօրինի թմրաշրջանառության հաջորդ բացահայտումը նոյեմբերի 21-ին էր: Իրացնելով օպերատիվ տվյալները` Աշտարակի Ղազար Փարպեցու փողոցում Աշտարակի քրեական հետախույզները ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված ու մոխրացած հետքերով կաթուցիչ: Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:4023.11.22 -
ՔաղաքականՀԱՊԿ-ում «դժգոհությունները շատ են». Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է անում խոսել «իսկական ընկերների պես»ՀԱՊԿ-ում միմյանց հանդեպ դժգոհությունները շատ են, հայտարարել է Բելառուսի արտգործնախարարը: Բելառուսական լրատվամիջոցները գրում են, որ Վլադիմիր Մակեյը կոչ է արել բաց և անկեղծ խոսել դժգոհությունների մասին, «ինչպես դա անում են իսկական ընկերները»:Ավելին13:3223.11.22 -
ՔաղաքականԱմենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ հեռախոսազրույցը նոր էսկալացիան կանխելու համար էր․ ԱբրահամյանԱդրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում։ Այդ մասին գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց թիրախավորում և ապատեղեկատվության գրոհներ, որոնք առաջնագծում նոր գործողությունների նախապատրաստություն են հիշեցնում։ Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած երեկվա հեռախոսազրույցը պայմանավորված է հենց այս հանգամանքով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր էսկալացիան կանխելու համար։ Չնայած դրան, հեռախոսազանգից հետո էլ Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը», - նշել է նա։Ավելին13:2823.11.22 -
ԱշխարհՀարրիին և Մեգան Մարքլին կզրկե՞ն թագավորական տիտղոսներիցԲրիտանացի քաղաքական վերլուծաբան Նիլ Գարդիները կոչ է արել թագավոր Չարլզ III-ին Սասեքսի դուքսին և դքսուհուն՝ արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին զրկել թագավորական տիտղոսներից այն բանից հետո, երբ նրանք դարձել են Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մրցանակի դափնեկիրներ: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով The Mirror-ին։ Արտաքին քաղաքականության փորձագետ Գարդիները, ով ժամանակին եղել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի օգնականը, խոսել է այն բանից հետո, երբ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը արժանացել են սենատոր Ռոբերտ Քենեդու հեղինակավոր «Հույսի զարկերակ» հակառասիստական մրցանակին՝ թագավորական ընտանքում կառուցվածքային ռասիզմի դեմ պայքարի համար։ Նա կոչ է արել թագավորին արագ և վճռականորեն զրկել նրանց թագավորական տիտղոսներից, քանի որ նրանց կողմից պարգևի ընդունումը համարում է վիրավորանք միապետության համար: «Դա ծիծաղելի պարգև է Մեգանի և Հարրիի համար և ամոթալի հարձակում բրիտանական միապետության վրա»,- գրել է Գարդիները: Իր հերթին, ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու զարմուհին՝ Քերի Քենեդին, որը վարելու մրցանակաբաշխությունը, գլխավորի մրցանակը, ասել է, որ զույգը խիզախորեն է վարվել՝ իմանալով, որ արդյունքում նրանք կօտարվեն։ Քրիստոֆեր Անդերսոնի «Եղբայրներ և կանայք. Ուիլյամի, Քեյթի, Հարրիի և Մեգանի անձնական կյանքի գաղտնիքները» գրքում ասվում է, որ թագավորական ընտանիքի անդամը, ով վիրավորել է Մեգան Մարքլին իր ռասիզմով, արքայազն Չարլզն է։ Գիրքը մեջբերում է Չարլզի և նրա կնոջ՝ Կամիլայի միջև զրույցը, որը Անդերսոնի խոսքերով տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հարրին և Մեգանը նշանվել են 2017 թվականի նոյեմբերին։ «Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեն նրանց երեխաները», իբր հետաքրքրվում է Չարլզը։ «Հոյակապ, ես համոզված եմ դրանում», – պատասխանել է Կամիլան: «Այսինքն՝ ի՞նչ գույն կունենան նրանց երեխաները»,- հավելել է Չարլզը՝ ակնարկելով, որ Մեգան Մարքլի մայրը սևամորթ է։Ավելին13:2523.11.22 -
ՀասարակականՇիրակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյան նոր պաշտոն է ստացել. «Yerkir.am»Yerkir.am-ը գրում է Հերթական անոմալ երևույթն է արձանագրվել իշխանության կողմից։ 2022 թ․ մարտին Գյումրիում ազգային անվտանգության աշխատակիցների կողմից կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության պետ Ամալյա Ադամյանը։ Ամալյա Ադամյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, բայց բավականին մեծ հնչեղություն ստացած ձերբակալությունը շատ արագ մոռացվեց` հավանաբար ապացույցներ չունենալու պատճառով, ինչպես հաճախակի է լինում այս իշխանությունների ժամանակ։ Ամիսներ անց Ամալյա Ադամյանը ընտրվում է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն։ Ամալյա Ադամյանի` Շիրակի տարածաշրջանային քոլեջի տնօրեն ընտրվելու հարցում, ըստ Yerkir.am-ի տեղեկությունների, իր կարևոր ներդրումն է ունեցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահը, ի դեպ, մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանն է։ Այս քոլեջում որպես փոխտնօրեն է սկսել աշխատել մարզպետի հարս, մոտ երկու ամիս առաջ մեծ հնչեղություն ստացած սկանդալի պատճառով Գյումրու համայնքապետարանից ազատման դիմում գրած Անի Քոչարյանը։ Հիշեցնենք, որ 2022 թ. սեպտեմբերի 14-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ պատրաստվում է նոր կապիտուլացիա ստորագրել, որին հաջորդեցին զանգվածային ցույցեր Երևանում, մարզերում և Արցախում, Նազելի Բաղդասարյանն ու Անի Քոչարյանը Ֆեյսբուքում կոչ էին արել բոլոր ցուցարարներին «առանց զենք քշել սահման և Ջերմուկ»: Ըստ մեր աղբյուրների, հենց Քոչարյանն էլ քոլեջի «серый կարդինալն է»։ Ինչպես ասում էր Ամալյա Ադամյանը Նազելի Բաղդասարյանի նախընտրական քարոզչական հոլովակի մեջ «Նազելին իր ասելիքը կասի»։ Նազելին ասեց:Ավելին13:1723.11.22 -
Սպորտ«Չելսի»-ն երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Արսեն Զախարյանի հետ. Ֆաբրիցիո ՌոմանոՖուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Լոնդոնի «Չելսի»-ն երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Մոսկվայի «Դինամո»-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ: Ռոմանոն հայտնել է, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցվել են դեռ ամառվանից, իսկ «Չելսի»-ն կշարունակի բանակցությունները «Դինամո»-ի հետ, որպեսզի 2023 թվականին գործարքն ավարտին հասցնի: Նա նաև նշել է, որ «Չելսի»-ում վստահ են, որ գործարքը կկայանա:Ավելին13:1023.11.22 -
Իրավական63-ամյա կնոջը կողոպտած տղամարդը Տանձուտ գյուղում ձերբակալվել էՆոյեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում մի տղամարդ մոտեցել է 63-ամյա մի կնոջ և, զանգելու պատրվակով, բջջային հեռախոս խնդրել։ Կինը հեռախոսը տվել է, ինչից հետո տղամարդը փախել է՝ չվերադարձնելով հեռախոսը։ Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ կողոպուտի հատկանիշներով։ Բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին տղամարդու ինքնությունը պարզելու միջոցառումներ։ Արդյունքում՝ նոյեմբերի լույս 18-ի գիշերը Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում հայտնաբերվեց ու ձերբակալվեց տանձուտցի 41-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:0223.11.22 -
Իրավական18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդունՆոյեմբերի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաղյան փողոցի թիվ 9 շենքի մուտքի մոտ մի խումբ անձինք ծեծել են մի տղամարդու և դանակահարել նրան: 42-ամյա տուժողը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր պոլիտրավմա: Ոստիկանության Նոր Նորքի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կարճ ժամանակում պարզեց կատարվածի հանգամանքները։ Դեպքից ժամեր անց բաժնի քրեական հետախույզները Մոլդովական փողոցում հայտնաբերեցին և ձերբակալեցին 18-ամյա մի երիտասարդի։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:5523.11.22 -
Երևան25 մլն դրամ՝ Մալաթիա-Սեբաստիան զարդարելու համար․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երեւանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Ծառայությունը մատուցելու է «Կոդդարտ գրուպ» ՍՊԸ-ն։ Զարդարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ դեկտեմբերի 4-ը ենթադրվում է՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթից մեկ օր առաջ։ Զարդարվելու է Մալաթիայի Երիտասարդության այգին․ կտեղադրվի տոնածառ, կլինեն դեկորատիվ նվերներ, լույսերի սյունաշար եւ այլն։ Իսկ Քանաքեռ- Զեյթուն շրջանի ամանորյա լուսավորության համար ծախսվելու է 7 մլն դրամ։ Ենթադրվում է, որ «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցները Մալաթիա կգնան, իսկ Քանաքեռ-Զեյթուն՝ ոչ»:Ավելին12:4723.11.22 -
ՍպորտՄունդիալ-2022. ի՞նչ խաղեր կան նոյեմբերի 23-ինՖուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 23-ին կկայանա 4 հանդիպում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ կմտնեն E, F խմբերի հավաքականները: Երևանի ժամանակով 14:00-ին Մարոկկոն կմրցի Խորվաթիայի դեմ, 17:00-ին Գերմանիան կխաղա Ճապոնիայի դեմ: 20:00-ին կկայանա Իսպանիա-Կոստա Ռիկա խաղը, իսկ 23:00-ին` Բելգիա-Կանադա խաղը: Նոյեմբերի 22-ին կայացած խաղերում Արգենտինան 2:1 հաշվով զիջել էր Սաուդյան Արաբիային, Դանիա-Թունիս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: Ոչ-ոքի ավարտվեց նաև Մեքսիկա-Լեհաստան խաղը: Իսկ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին 4:1 հաշվով պարտության մատնեց Ավստրալիային:Ավելին12:4023.11.22 -
ՔաղաքականՀամաձայնեցվել է ՀԱՊԿ որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին. Ստանիսլավ ԶասՀամաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։Ավելին12:3623.11.22 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ալիևի «ընկերները» հավաքվում են Երևանում. Ադրբեջանը շարունակում է կրակելԱվելին12:3023.11.22 -
ԻրավականՏելեգրամով 40 փաթեթ թմրանյութ էր ձեռք բերել՝ առցանց վաճառելու նպատակովՆոյեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, Ախուրյան գյուղում ձերբակալել և Մուշի բաժին են տարել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 20 փաթեթ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Երիտասարդը հայտնել է, որ 40 փաթեթ թմրամիջոց է գնել տելեգրամի միջոցով, որից 20-ը հասցրել էր տեղադրել Ախուրյան գյուղի տարբեր հատվածներում։ Հետագա միջոցառումներով իրավապահները նրա տեղադրած փաթեթները հայտնաբերել և առգրավել են։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:2523.11.22 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի. ՍեմերիկովՀայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի։ Sputnik Արմենիային այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ «Այսօր այդ թեման առանձին հարցով կքննարկվի նախարարների մակարդակով և պետությունների ղեկավարների մակարդակով, ուստի եկեք սպասենք արդյունքներին»,–ասել է Սեմերիկովը: Նրա խոսքով՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվել և նախարարների մակարդակով հայտարարություն կարվի։ Հարցին, թե ինչպես է նա գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված, Սեմերիկովը պատասխանել է, որ այն համապատասխանում էր ճգնաժամային արձագանքման դրույթին: Նշենք, որ Երևանում այսօր տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողով։ Հայաստանը 2022 թվականի հունվարից ՀԱՊԿ-ում նախագահ է, հիմա էստաֆետը փոխանցվում է Բելառուսին։ Հիշեցնենք, որ կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։Ավելին12:2023.11.22 -
ՔաղաքականՀո բոլորը ՔՊ-ական չեն ու բոլորը «Հայկական ժամանակ» չեն կարդում․ Արթուր Խաչատրյան․ «Առավոտ»«Առավոտ» թերթը գրում է․ «Արթուր Խաչատրյանը վստահեցնում է, որ ՊՆ-ում Շուռնուխի մասին Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթուղթը իր աչքով է տեսել ու երբ գաղտնիության ժամկետն անցնի, կիմանանք, թե փաստացի ադրբեջանցիք էլ ավելի ինչ են պնդել: «Միշտ պետք է խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Դեռեւս Սովետական միության ժամանակից Ադրբեջանը հղում էր կատարում ՍՍՀՄ սահմանադրության 78-րդ հոդվածի վրա՝ տարածքային ամբողջականություն, մենք՝ 70-րդ: Եվ ամբողջ ընթացքում մենք շեշտել ենք ազատ ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականության: Կոսովոյի պահով Միջազգային արդարադատության դատարանի վճիռը հստակ էր՝ տարածքային ամբողջականության իրավունքը չի արգելում ժողովուրդներին միակողմանիորեն անկախություն հռչակել: Ադրբեջանը դրա դեմ բողոքել էր, բայց շան տեղ չէին դրել իրենց բողոքը: Դա է միջազգային արդարադատության դատարանի խորհրդատվական կարծիքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ համեմատելով այսօրվա քաղաքականության հետ: «Այսօր Փաշինյանը ինքնորոշման իրավունքը թողնում է մի կողմ, հարցը իջեցնում է տարածքային ամբողջականության տիրույթ, սկսում է Ադրբեջանի թելը թելել, այդտեղ ինքը պարտվում է, ասում է՝ դե տեսեք, պարտվել եմ: Որովհետեւ ո՛չ Ալմա Աթայի դեկլարացիան, ո՛չ ՄԱԿ կանոնադրությունը, ո՛չ Հելսինկյան եզրափակիչ ակտը չեն արգելում անկախության միակողմանի հռչակումը: Ավելին՝ ԱՊՀ-ն կազմելու պահին, որը ստորագրվել է 1991-ի դեկտեմբերի 21-ին, Հայաստանը վավերացրել է 1992-ի փետրվարի 18-ին, Ադրբեջանը 1993-ի սեպտեմբերի 23-ին, այսինքն, այդ պահին Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկիր չէր: Եվ ասել, թե Հայաստանը, ստորագրելով Ալմա Աթայի հռչակագիրը, ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կներեք, էլի...Հո բոլորը ՔՊ-ական չեն ու բոլորը «Հայկական ժամանակ» չեն կարդում եւ Հ1 չեն նայում»: Նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը վստահեցնում է, որ Ադրբեջանը ստորագրել է հռչակագիրը, բայց չի վավերացրել: Նրա խոսքով՝ 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը դարձել է ԱՊՀ անդամ, նույն օրը Հեյդար Ալիեւը ստորագրել է Ալմա Աթայի հռչակագիրը, այդ նույն օրը Բաքվում տեղի է ունեցել իրենց Գերագույն խորհրդի նիստը, որը վավերացրել է ոչ թե հռչակագիրը, այլ ընդամենը ԱՊՀ կանոնադրությունը: Արթուր Խաչատրյանը հակադարձեց՝ ասելով, որ Ադրբեջանը վավերացրել է. «Իրենք երկուսը միասին են ընդունել: Կարող եմ հիմա բացել եւ ցույց տալ»: Հարցին՝ ՔՊ պատգամավորներն ասում են՝ լավ, ուզում ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը, բայց չունենք ռեսուրս, ասում են՝ ուզեք, չունենք հնարավորություն, ի՞նչ պիտի անենք՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Այդ ռեսուրսը ՀՀ-ն միշտ ունեցել է: Այդ ռեսուրսը իրենք սպառել են եւ հիմա իրե՛նք չունեն ռեսուրս: Դա չի նշանակում, որ ՀՀ-ն չունի այդ ռեսուրսը: Մարդիկ ասում են՝ ձախողել ենք, բայց դե մենք պետք է շարունակենք: Ձախողել են, ուրեմն պետք է գնան ու գան նրանք, ովքեր ե՛ւ իրենց անցած ճանապարհով, ե ՛ւ ներկա կարողություններով ապացուցել են, որ կարող են այդ խնդիրները լուծել: 92 թվականին, երբ Ադրբեջանը գրավեց Շահումյանը, Մարտակերտի զգալի մասը, ներքեւից Հադրութը, այսինքն, ամբողջ Արցախի շուրջ 50%-ը գրավված էր, էլի ասում էին՝ տարբերակ չկա: Բայց ժողովուրդը բռունցքվեց, փոփոխություններ եղան Հայաստանում եւ Արցախում, թուրքերին հետ շպրտեցին: 96-ին լիսաբոնյան գագաթաժողովի ժամանակ համաշխարհային կոնսենսուս էր Արցախը Ադրբեջանի կազմում ինքնուրույնության բարձրագույն կարգավիճակ տալու: Հայաստանը վետո դրեց: Իշխանությունների փոփոխություն, կուրսի փոփոխություն: Նույնիսկ այն վերջին փաստաթուղթը, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է՝ 2018-ի հունվարի 18-ի Կրակովի, էլի գրած է, որ Արցախի կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով, հանրաքվեի օրակարգը ոչնչով սահմանափակված չի: Այսինքն, աշխարհն ասում էր՝ մենք կստեղծենք պայմաններ, որ լինի, որովհետեւ եթե նայեք Մադրիդյան փաստաթուղթը, Լաքվիլայի հայտարարությունը, Կազանի փաստաթուղթը, այնտեղ հետաձգված հանրաքվեի գաղափարն էր: Ամենավատ ու ամենաքննադատված փաստաթղթում էլ, իրենք ասում են՝ Լավրովի պլան, նույնիսկ այդ պլանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը երաշխավորվում է: Իսկ իրե՞նք ինչ են առաջարկում՝ Արցախը տանք, Տիգրանաշենը տանք, ճանապարհը տանք... Երբ թուրքերը հասան Շուռնուխի սահման, իրենք ասում էին՝ ճանապարհի կեսը մերն է, կեսն իրենցն է, կարող է լինել: Հիմա պարզվում է՝ Շուռնուխն «ադրբեջանական» է: Սկզբից ասում էին՝ դա եղել է բանավոր պայմանավորվածություն, հետո ես այդ թուղթը, որպես պատգամավոր, պաշտպանության նախարարությունում տեսել եմ, գրավոր է եղել եւ երբ անցնի գաղտնիության ժամկետը, չգիտեմ դա երբ կլինի, ես խորհուրդ կտամ ուղղակի նայել՝ ինչ են ստորագրել եւ փաստացի ադրբեջանցիք էլ ավելի ինչ են պնդել: Դա Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթուղթն է եղել»»:Ավելին12:1723.11.22 -
ԱրցախԱրցախի նախագահի հրամանագրերով մի խումբ նախարարներ ազատվել են պաշտոններիցԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, համաձայն այդ հրամանագրերի՝ Միքայել Հայրիյանն ազատվել է Առողջապահության նախարարի պաշտոնից: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին: Նորայր Մուսայելյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանին: Անահիտ Հակոբյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին: Արմինե Պետրոսյանն ազատվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից: Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանին: Հայկ Խանումյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանին: Ժիրայր Միրզոյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից և նշանակվել արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: Արամ Սարգսյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի պաշտոնից և նշանակվել քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: Վահրամ Բաղդասարյանն ազատվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնից և նշանակվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:Ավելին12:1023.11.22 -
Աշխարհ8-ամյա տղան իր վարած միկրոավտոբուսով վթարի է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱնապայում ութամյա տղան գործի է դրել հոր միկրոավտոբուսը և սկսել մանևրել տան մոտակայքում՝ հարվածելով երկու մեքենաների, հայտնում է Կրասնոդարի երկրամասի GUMVD-ն։ Այս արտակարգ դեպքի տեսանյութը սկսել է տարածվել սոցցանցերում չորեքշաբթի գիշերը, և դեպքը տեղի է ունեցել, ըստ ոստիկանության, անցած երկուշաբթի ուշ երեկոյան։ «Անապայի ոստիկանության աշխատակիցները պարզել են Անապայի խճուղում գտնվող տներից մեկի բակում վթարի ենթարկված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։ Պարզվել է, որ միկրոավտոբուսը վարել է ութամյա տղա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ երեխան ինքնուրույն մտել է հոր մեքենայի սրահ, հայտնաբերել բանալիներն ու գործի դնել մեքենան։ Այնուհետև տղան սկսել է քշել հարակից տարածքով, սակայն, կորցնելով կառավարումը, բախվել է կայանված երկու մեքենաների։ Վթարի ականատես է դարձել մի հեծանվորդ, ով դեպքի վայրից մի քանի թաղամաս հեռու գտնվող ճանապարհային ոստիկաններին հայտնել է դեպքի մասին։ Ոստիկանները տղային հայտնաբերել են Ford Transit-ի առջևի նստարանին։ «Անապա քաղաքի ՆԳՆ վարչության աշխատակիցները հայտնաբերել են երեխայի հորը և երկուսին էլ տարել անչափահասների գործերով բաժին՝ անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու համար: Հոր հետ կապված… նյութեր են կազմվել, որոնք կփոխանցվեն Ք. Անապայի վարչական հանձնաժողով՝ որոշման համար»,- եզրափակել է մամուլի ծառայությունը։Ավելին12:0223.11.22 -
ՔաղաքականԵրևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստըԵրևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, հայտնում է «Արմենպրես»-ը: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։Ավելին11:5523.11.22