Լրահոս
Աշխարհ
22:30
22.11.22
223

Ծովափին 40 հազար դոլար արժողությամբ մատանի գտած տղամարդու արարքը զարմացրել է բոլորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Ամերիկայի նահանգ Ֆլորիդայի Սենթ Ավգուստին քաղաքի լողափին գանձ որոնողը հսկայական ադամանդե մատանի է գտել ու վերադարձրել տերերին։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Mirror-ը։

37-ամյա Ջոզեֆ Կուկը մետաղորսիչով քայլել է ծովափով և գտել մատանին։

Տղամարդն անմիջապես սոցցանցերում հրապարակել է գտածոյի տեսանյութը և զանգահարել տեղի ոսկերչական խանութներ՝ փնտրելով մարդկանց, ովքեր կարող էին կորցնել մատանին: Ոսկերիչները տղամարդուն ասել են, որ այն արժե 40 հազար դոլար: Պարզվել է, որ այն պատրաստված է պլատինից և մեծ ադամանդով է։

Երկու շաբաթ անց տղամարդը սկսել է զանգեր ստանալ անծանոթ համարից։ Սկզբում նա անտեսել է դրանք, բայց հետո ենթադրել, որ նրանք կարող են լինել մատանու տերերը։ Արդյունքում տղամարդը կապ է հաստատել Ջեքսոնվիլ քաղաքից մի զույգի հետ, ովքեր հայտնել են, որ կորցրել են նմանատիպ զարդ։

«Նրանք շատ ուրախ էին։ Կինն ասաց, որ չի կարող հավատալ, որ մատանին գտել են, և սկսել է լաց լինել»,- պատմել է գանձ որոնողը։

Հայտնաբերումից երեք շաբաթ անց Կուկը հանդիպել է մատանու տերերի հետ և նրանց վերադարձրել զարդերը։ Նա նշել է, որ բացի այս զարդերից, ունի վզնոց և մոտ 30 այլ մատանի, որոնք նույնպես պատրաստ է վերադարձնել իրենց տերերին։

«Կարման լավ է աշխատում: Ամեն անգամ, երբ ինչ-որ ապրանք եմ վերադարձնում, ավելի արժեքավոր բան եմ գտնում: Հետևաբար, ես ուրախ եմ, որ կարող եմ վերադարձնել այն»,- ամփոփել է տղամարդը: