Լրահոս
Հասարակական
23:08
22.11.22
123

«Գողության համար մարդ էդպիսի բան չի անի». Պեմզաշենում բացառում են ոստիկանության վարկածը

Պեմզաշենի սարսափազդու սպանությունը դեռ հետաքննության փուլում է: Հանրային միտքը ոստիկաններին զուգահեռ պատասխաններ է փնտրում տասնյակ անպատասխան հարցերին: Ինչո՞ւ են իբր գողության համար Զարինեի տուն մտած մարդիկ նաև երեխաներին սպանել, բայց այդպես էլ չեն թալանել տունը, կալանավորված տղամարդիկ կարո՞ղ են օտարերկրյա վտանգավոր կապեր ունենանալ, և ամենակարևորը՝ ի՞նչ կապ կա Պեմզաշենի ու Գյումրիի սպանությունների մեջ: