Լրահոս
Քաղաքական
21:10
22.11.22
83

Պուտինն Ալիևի հետ քննարկել է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

Այս մասին տեղեկանում է Կրեմլի պաշտոնական կայքից:

«Քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները»,-նշվում է հաղորդագրությունում:

Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման համար։