Լրահոս
Հասարակական
21:20
22.11.22
93

Դիլիջան-Սևան ճանապարհի մոտ այրվել է խոտածածկ տարածք

Img default alt hy

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12։44-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20։49-ին։