Լրահոս
Տարածաշրջան
20:50
22.11.22
100

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ շուտով հնարավոր է նոր ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայում

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  շուտով հնարավոր է Թուրքիան  նոր անդրսահմանային ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT-ն:

«Մենք գիտենք ահաբեկիչների անունները, վայրերը: Մենք նաև գիտենք, թե ով է նրանց պահում, զինում և ոգեշնչում: Տա Աստված, մոտ ապագայում մենք ոչնչացնենք ահաբեկիչների արմատները մեր տանկերով և հրետանու միջոցով», - ասել է նա:

«Այսուհետ մենք ունենք միայն մեկ քայլ՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Մենք անվտանգության գիծ ենք գծել Իրաքի և Սիրիայի հետ մեր սահմանների երկայնքով, և ոչ ոք չի կարող մեզ խանգարել մեր սահմանների պաշտպանության հարցում: Վերջին մի քանի օրերին մեր ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը եղել են ահաբեկիչների գլխավերևում, մենք բոլորին կոչնչացնենք»,- շարունակել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։