Լրահոս

2022-11-22
  • Img default alt hy
    Սպորտ
    «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին, ԲԿՄԱ-ն` չպահպանեց հաղթական հաշիվը «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ն արտագնա խաղում մրցեց «Ալաշկերտ»-ի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով: «Փյունիկ»-ի կազմում աչքի ընկավ Լուկա Յուրիչիչ և ինքնագոլի հեղինակ դարձավ Բորիս Կադիոն: Օրվա մյուս խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալելով «Արարատ-Արմենիա»-ն չկարողացավ պահպանել երկու գնդակի առավելությունը: «Բանակայինների» կազմում աչի ընկան Լուլուկյանը և Սերոբյանը, իսկ «Արարատ-Արմենիա»-ից գոլերը խփեցին Էզան և Ադգոնը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Այժմ «Արարատ-Արմենիա»-ն երկրորդն է, իսկ ԲԿՄԱ-ն մնում է նախավերջին տեղում: «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է, «Ալաշկերտ»-ը`3-րդը:
    20:20
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պուտինն իր կուբացի գործընկերոջ հետ Մոսկվայում բացել է Ֆիդել Կաստրոյի հուշարձանը
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Կուբայի նախագահ Դիաս Կանել Բերմուդեսը Մոսկվայում բացել են Ֆիդել Կաստրոյի հուշարձանը: Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել նոյեմբերի 22-ին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Երեք մետր բարձրությամբ հուշարձանը պատրաստվել Է բրոնզից և ստեղծվել Մոսկվայում: Գեղարվեստական աշխատանքները կատարվել են կես տարվա ընթացքում: Հերոսը կանգնած Է ժայռի վրա, որի վրա պատկերված է Կուբայի քարտեզը: Կրեմլի՝ միջոցառմանը նվիրված տեղեկատու նյութերում նշվում է, որ կերպարը կոչված Է արտացոլելու մարդու հերոսական ուղին, որը պաշտպանում Է մարդու իրավունքներն ու ազատություններն իր երկրում: Ֆիդել Կաստրոն Կուբայական հեղափոխության առաջնորդներից մեկն Է: Նա Կուբայի նախարարների խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1959-ից մինչև 2008 թվականները: Կուբացի քաղաքական գործիչը վախճանվել Է 2016 թվականին: Ֆիդել Կաստրոյի հուշարձանի ստեղծման նախաձեռնությամբ հանդես Է եկել ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությունը: Գաղափարը պաշտպանել Է «Ռուսաստանի ռազմապատմական հանրությունը», որն անցկացրել Է փակ ստեղծագործական մրցույթ, որին ներկայացվել Է 11 աշխատանք: Հաղթող Է ճանաչվել քանդակագործ Ալեքսեյ Չեբանենկոյի և ճարտարապետ Անդրեյ Բելովի աշխատանքը: Կուբայի նախագահը Մոսկվա Է ժամանել նոյեմբերի 19-ին: «Վնուկովո-2»-ում կազմակերպվել Է հանդիսավոր արարողություն, բարձրացվել են Կուբայի և Ռուսաստանի դրոշները, հնչել երկու երկրների օրհներգերը:
    20:10
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդի պայուսակում մարտական ատրճանակ կար․ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանների բացահայտումը
    Երիտասարդի պայուսակում մարտական ատրճանակ կար․ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանների բացահայտումը
    20:00
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի նման որոշումը անակնկալ չի եղել նաև ԵՄ ղեկավարների համար․ Արմեն Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր ընդդիմախոսների կողմից տարածված կարծրատիպը, թե Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերին, մի գիշերվա ընթացքում փոխեց Հայաստանի ինտեգրման ուղղությունը, կատարյալ անհեթեթություն է, որը տարիներ շարունակ սերմանվել է գործից անտեղյակ կամ գործի էությունը միտումնավոր խեղող շրջանակների կողմից: Այն քանիցս հերքվել է հանրային դաշտում, և մի քանի մեխ այդ միֆի դագաղին կխփեմ նաև ես։ 1.Եվ այսպես, դեռևս 2013-ի վաղ գարնանը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից մեկում, որին մասնակից եմ եղել նաև ես, քննարկվել է այս հարցը, որ եթե հանկարծ ԵՄ-ն մեզ կանգնեցնի ընտրության առջև, ապա որ ճանապարհով պետք է գնա Հայաստանը: Եթե «և՛-և՛»-ը, փոխվի «կա՛մ-կա՛մ» -ով ինչպիսի «կամ» պետք է ընտրենք մենք՝ ելնելով մեր անվտանգային և տնտեսական շահերից: Թող ներեն իմ կուսակցական գործընկերները, բայց ԳՄ նիստում արտահայտվողների 100 տոկոսն այդ ընտրության մեջ՝ «կա՛մ-կա՛մ»-ի պարագայում, համապատասխան հիմնավորումներով, կողմ էին, որպեսզի նման երկընտրանքի դեպքում Հայաստանն ընդունի Ռուսաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները չփչացնելու, չխզելու տարբերակը: Նույնանման քննարկում տեղի է ունեցել նաև ՀՀ Կառավարության անդամների հետ: Եվ դա էր Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական կայունությունն ապահովելու միակ ճանապարհը: 2.Ավելին՝ 2013-ի հուլիսին՝ Քիշնևում, տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը (EPP Eastern Partnership Summit), որին մասնակցում էին նաև այդ ժամանակահատվածում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Բարոզոն, եվրոպական այլ բարձրաստիճան չինովնիկներ և մի շարք պետությունների ղեկավարներ: Հայաստանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանը, պատվիրակության կազմում էինք նաև Վիգեն Սարգսյանը, ես և այլ գործընկերներ: Այդ գագաթնաժողովին շատ բուռն փակ քննարկում տեղի ունեցավ՝ ընթրիքի ֆորմատով, որտեղ Սարգսյանի և Բարոզոյի միջև բաց խոսակցություն տեղի ունեցավ այն մասին, որ ԵՄ-ն խաղի ընթացքում սկսել է փոխել խաղի կանոնները: Եթե Արևելյան գործընկերության պրոյեկտը մեկնարկել էր ոչ թե որպես անտագոնիստական պրոյեկտ աշխարհաքաղաքական իմաստով, ապա եվրոպական ղեկավարների խոսույթն ու պայմանները, որոնք թելադրվում էին Արևելյան գործընկերության մասնակիցներին, հընթացս դարձել էին հակադրական: Ես ոչ միայն ականատեսն եմ եղել այն փաստի, որ Սերժ Սարգսյանը բաց տեքստով Եվրահանձնաժողովի նախագահին պատասխանել է, որ փոխում են խաղի կանոնները խաղի ընթացքում, ուստի Հայաստանին այլ ընտրություն չի մնում, այլ նաև՝ ինքս մասնակցել եմ այդ դիսկուրսին՝ մի փոքր թեմատիկ հատվածի հիմնավորումը վերցնելով ինձ վրա: Սերժ Սարգսյանն իր ելույթի հրապարակային հատվածում ևս խոսել է այս մասին, նշելով. «Մեր պատկերացման մեջ Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը»: 3.Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցին, ապա կարող եմ ուղիղ պնդել, որ այդպիսի ցանկություն մեր երկիրը հայտնել է դեռևս Դմիտրի Մեդվեդևի, որպես ՌԴ նախագահ, պաշտոնավարման ընթացքում, այսինքն՝ մինչև 2013 թվականը: Այս փաստերը բավական են հասկանալու համար, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի ազդարարված որոշումը չի՛ եղել մեկ գիշերվա որոշում: Ավելին՝ Հայաստան-ԵՄ բանակցությունները, որոնք տարվում էին Ասոցացման համաձայնագրի շուրջ, չեն եղել ՌԴ-ից գաղտնի կամ թաքուն: Եվ, բնականաբար, Հայաստանի նման որոշումը անակնկալ չի եղել նաև ԵՄ ղեկավարների համար, քանզի այս մասին նրանց ներկայությամբ մի քանի անգամ խոսվել է նույն ԵԺԿ գագաթնաժողովների ընթացքում:»։
    19:50
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քրեական գործով անցնող Հայկ Խանումյանը նոր կառավարությունում չի լինի
    Նոյեմբերի 23-ին, մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո, կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը: «Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի: Կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է և այն զգում է բոլորիս աջակցության կարիքը: Արցախի կառավարության ձախողումը, անկախ կազմից, կարող է ճակատագրական լինել ամբողջ հայության համար: Հետևաբար Արցախի կառավարությունը կարիք ունի ամբողջ հայության աջակցությանը: Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ նախագահին և կառավարության գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Երախտապարտ եմ նախարարության և ենթակա կառույցների բոլոր աշխատակիցներին ճգնաժամային ու վերականգնման ժամանակաշրջանում այս ծանր բեռն իրենց ուսերին կրելու համար: Մենք աշխատել ենք՝ առանց ուշադրություն դարձնելու բազմաթիվ հարձակումներին, անարդար թիրախավորմանը, նախարարի ու նախարարության դեմ կազմակերպված արշավներին, իրենց պետական ինստիտուտների տեղ դրած թայֆաների կողմից ստեղծված շինծու քրեական գործերին: Շարունակում եմ գործել հանուն մեծ նպատակի՝ ուղղված Արցախը հայկական սուվերենության ներքո պահելուն»,- գրել է Խանումյանը: Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանն անցնում է պաշտոնեական անփութություն ցուցաբերելու քրեական գործով։
    19:48
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետության համար առաջնահերթ մասնագիտություններով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգի և պայմանների նախագիծը: Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված համապատասխան լրացումները: Համաձայն նախագծի՝ ԿԳՄՍ նախարարությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այնուհետ, որպես կանոն, յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև սեպտեմբերի 1-ը, պետական համապատասխան մարմիններին առաջարկում է նախարարություն ներկայացնել ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը, որոնցում սահմանված կարգով ընդունվելը և սովորելը համարվելու է պետության համար առաջնահերթ և կարևոր: Պետական մարմինները նախարարություն են ներկայացնում առաջարկ, որն իր մեջ ներառում է՝ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկ, ըստ կրթական աստիճանների տարկետման համար անհրաժեշտ տեղերի քանակ, հիմնավորում՝ ընտրված մասնագիտությունների և տարկետման համար հատկացվող տեղերի անհրաժեշտության վերաբերյալ, համապատասխան մասնագիտություններով սովորելու դեպքում ակնկալվող արդյունքը, պետության համար առաջնահերթությունը և կարևորությունը փաստող հանգամանքները, ինչպես նաև ազդեցությունը ոլորտի զարգացմանը, առաջարկվող մասնագիտություններով սովորող կամ ավարտած ուսանողների մասնագիտական գիտելիքները հետագայում օգտագործելու կանխատեսվող շրջանակը և այն պայմանները, որոնք ուսումնառության ընթացքում կամ ուսումը ավարտելուց և տարկետումը վերջանալուց հետո պարտադիր է քաղաքացու համար, ասպիրանտական կրթական ծրագրի համար համապատասխան մասնագիտությունների առաջարկ ներկայացնելու դեպքում նաև ասպիրանտուրան ավարտելուց հետո քաղաքացիներին աշխատանքով ապահովելու երաշխավորագիր: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար ՀՀ կառավարության որոշման նախագծում սահմանված բուհերի համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու համար դիմորդները պետք է հավաքեն ընդունելության քնությունների առավելագույն միավորի առնվազն 75 տոկոսը: Կառավարության որոշումը իր մեջ ներառում է՝ բուհերը և ըստ կրթական աստիճանի համապատասխան ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը: Սահմանված են նաև ընդունելության տեղերի և տարկետման համար հատկացվող տեղերի տարբերության դեպքում տարկետման համար ընդունվողների մուտքային պահանջների, դրանց հավասարության դեպքում այլ պահանջների և առկա ուսուցմամբ ընդունվելու և հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը, ինչպես նաև տարկետում ստանալու համար սահմանված պայմանները ու քաղաքացու և համապատասխան մասնագիտության համար հայտը և երաշխավորագիրը: Պետական մարմնի և կազմակերպության միջև կնքվող պայմանագրով ամրագրվում է, որ քաղաքացին ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո պարտավորվում է 3 տարի ժամկետով աշխատել պայմանագրով նշված կազմակերպությունում՝ կատարելով գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանք: Պայմանագրային պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում քաղաքացին կամ երաշխավորագիր ներկայացրած կազմակերպությունն այն դեպքում, երբ հրաժարվում է քաղաքացուն ապահովել համապատասխան աշխատանքով, պարտավորվում է միանվագ վճարել ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը: Պայմանագրում նախատեսված ժամկետում քաղաքացու կողմից նշված գումարը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով՝ տարկետման հայտ և երաշխավորագիր ներկայացված կազմակերպության կողմից, իսկ կազմակերպության դեպքում՝ նախարարության կողմից: Հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը չբավարարելու դեպքում քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված զորակոչի ընթացքում՝ բացառությամբ սահմանված կարգով ակադեմիական արձակուրդ ստանալը: Տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում ՀՀ պաշտպանության նախարարությունը ԿԳՄՍՆ է ներկայացնում քաղաքացու տվյալները, որոնց հիման վրա մեկամսյա ժամկետում Կառավարություն է ներկայացվում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ: Քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը: Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 4-ը:
    19:47
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու
    Խորհրդարանը նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահի ստորագրած որոշումից: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Նախագծերի՝ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո տեղի կունենա երկրորդ ընթերցմամբ քննարկում:
    19:45
    22.11.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ուղղակի շշմում էին». տարօրինակ հոտի առեղծվածը չեն պարզել տնտեսագիտական համալսարանում
    Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանում այսօր ընդհատվել է դասապրոցեսը այն բանից հետո, երբ մի քանի ուսանողների ինքնազգացողությունն է վատացել: Նրանց մոտ սկսվել է հազ, զգացել են կոկորդի ցավ: Պարետը տարհանել է ուսանողներին ու դասախոսներին: Օդից նմուշառում է արվել, բայց արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շենքում ոչ մի վտանագվոր նյութ չեն հայտնաբրել, պարզել են, որ գազի արտահոսք էլ չի եղել:
    19:40
    22.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայ բեռնափոխադրողները թափում են բեռը Վրաստանում և լուծում գտնելու համար դիմում են ընդդիմությանը
    Հայ բեռնափոխադրողները ստիպված են թափել բեռը, որը պետք է Ռուսաստան ու Ղազախստան հասցներին: Վարորդներն ահազանգում են, որ բեռները փչանում են, ժամկետանց դառնում, քանի որ դեռ կանգնած են Թբիլիսիի մոտ: Մոտ 3000 բեռնատար է կուտակվել Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում: Թուրքական ու վրացական բեռնատարները, վարորդների խոսքով, գալիս անցնում են, քանի որ նրանց երկրների ներկայացուցիչները բանակցում են, տեր կանգնում իրենց փոխադրողներին:
    19:35
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    2023 թ.-ին կանխատեսվում է համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 2,2 %-ի աճ
    Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) 2023 թվականին համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ակնկալվող տարեկան աճի կանխատեսումը պահպանել է 2,2 տոկոսի մակարդակում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «2022 թվականին գլոբալ աճն սպասվում Է 3,1 տոկոսի մակարդակում՝ կիսով չափ պակաս 2021 թվականի տեմպերից, երբ տնտեսությունը վերականգնվում էր կորոնավիրուսի համավարակից: 2023 թվականին սպասվում Է գլոբալ աճի հետագա նվազում մինչև 2,2 տոկոս», - նշված Է ՏՀԶԿ-ի կայքում հրապարակված նոր տնտեսական ամփոփագրում: Այսպիսով, կազմակերպությունը հաստատել Է սեփական կանխատեսումը, որով այն հանդես Էր եկել սեպտեմբերի վերջին: ՏՀԶԿ-ի կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին ԱՄՆ-ում ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 1,8 տոկոս, իսկ 2023-ին՝ 0,5 տոկոս, մինչդեռ Չինաստանի տնտեսության աճն ընթացիկ տարում կկազմի 3,3 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 4,6 տոկոս: Փորձագետների տվալներով՝ Եվրամիության գոտում ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կկազմի 3,3 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 0,5 տոկոս: Ինչպես նշում են ամփոփագրի հեղինակները, «գլոբալ տնտեսությունն ապրում Է ամենամեծ Էներգետիկ ճգնաժամն՝ սկսած 1970-ական թվականներից»: «Էներգետիկ շոկը գնաճը հասցրել Է մի քանի տասնամյակի ընթացքում աննախադեպ մակարդակի և տնտեսական աճի նվազում է առաջացրել ամբողջ աշխարհում», - ընդգծում են ՏՀԶԿ-ի փորձագետները: Մասնագետները նախազգուշացնում են, որ 2023 և 2024 թվականներին «աճի շարժիչը կլինեն Ասիայի երկրները, մինչդեռ Եվոպային, Հյուսիսային և Հարավային Ամերիկային սպասվում են աճի խիստ ցածր տեմպեր»:
    19:30
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պեկինում հայտնաբերել են համավարակից ի վեր COVID-19-ով հիվանդացության ամենամեծ թվով նոր դեպքերը
    Չինաստանի մայրաքաղաքում գրանցել է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 1400 նոր դեպք, ինչն ամենամեծ ցուցանիշն Է դարձել Պեկինի համար համավարակի ողջ ժամանակաշրջանում, նոյեմբերի 22-ին հաղորդել են ասիական ԶԼՄ-ները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Պեկինում, որի բնակչությունը կազմում Է 22 միլիոն մարդ, որոշում Է ընդունվել փակել դպրոցները և սովորողներին փոխադրել հեռավար ուսուցման: Քաղաքային իշխանությունները նաև կարգադրել են փակել ռեստորանները և կոչ են արել գործատուներին՝ աշխատակիցներին փոխադրել հեռավար աշխատանքի: Նշվում Է, որ COVID-19-ով հիվանդացությունն աճում Է ամբողջ երկրում: Նոյեմբերի 22-ին Չինաստանում հայտնաբերել են ախտահարման ավելի քան 28 հազար նոր դեպք: Չինաստանը որդեգրել Է COVID-19-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը: Դա նշանակում Է, որ վիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով կիրառվում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք են լոքդաունները և պարտադիր կարանտինները նրանց համար, ովքեր շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ: Դրա հետ մեկտեղ, այս ամիս ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել են միջոցառումների որոշ մեղմացումների, մասնավորապես՝ երկիր ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրճատելու մասին:
    19:20
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին
    Կրեմլը հասկանում և հարգում է Թուրքիայի վճռականությունը՝ ապահովելու սեփական անվտանգությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սիրիայում քրդերի դեմ Անկարայի հատուկ գործողությունը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Московский Комсомолец պարբերականից: «Դա նրա օրինական իրավունքն է»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Կրեմլի խոսնակը նաև բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը։ Նրա խոսքով՝ դա կարող է ավելի բարդացնել անվտանգության հետ կապված իրավիճակը։ Միևնույն ժամանակ Կրեմլը չի համաձայնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերի հետ, թե Ռուսաստանը չի կատարել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու իր պարտավորությունները։ «Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ՝ Սիրիայում իրադրության առնչությամբ և այն հարցի շուրջ, թե ում պարտավորությունները չեն կատարվել», - ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ այս տարաձայնությունները բազմիցս քննարկվել են երկու նախագահների կողմից։ «Մոսկվան գնահատում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարեկամական բնույթը թույլ է տալիս բաց քննարկել այդ տարաձայնությունները», - հավելել է Պեսկովը։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայում օդային գործողությունը, ըստ ամենայնի, բավարար չէ, և թուրքական բանակը կարող է սկսել ցամաքային մարտական գործողություններ։ Թուրքիայի ղեկավարը նաև խոսել էր Ռուսաստանի անպատասխանատու վերաբերմունքի մասին՝ կապված սիրիական ճգնաժամի կարգավորման իր պարտավորությունների կատարման հետ։
    19:10
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շատ քրտինք, քիչ արյուն. այսօր Ազգալդյանի ծնունդն է
    Այսօր կլրանար ազգային հերոս, Արցախյան ազատամարտի առաջնամարտիկներից Լեոնիդ Ազգալդյանի 80-ամյակը: Ի՞նչ ուղի է անցել նա և ի՞նչ հետք թողել ազգային ազատագրական պայքարի քառուղիներում: «Ազգի գոյությանը սպառնացող լուրջ վտանգների պահերին միայն ուժեղներն են մնում իրենց դիրքերում։ Նման պահերին ժողովուրդը ուժեղների մեջ փնտրում է ամենաուժեղին և իր ճակատագիրը դնում նրա ձեռքերում։ Այդպես է աշխարհ գալիս իսկական առաջնորդը»։ Այս տողերը, որ գրվել են Գարեգին Նժդեհի կողմից դեռևս 1930-ականներին, լավագույնս նկարագրում են Լեոնիդ Ազգալդյանի անձը՝ մարդ, որ իր գործունեությամբ ապացուցեց, որ իրենց հարատև գոյության համար հայերը պարտավոր են միայն իսկական առաջնորդներին, որոնք ի վիճակի են մարտահրավեր նետել պատմությանը։ Նման մարդկանց առաքելությունը նման է խենթության. հուսահատության և համընդհանուր սարսափի պահերին նրանք ոչ միան համարձակվում են հավատալ հաղթանակին, այլև այդ նույն հավատքով վարակում են շրջապատի մարդկանց, և որպես վերջին դաս՝ անձնազոհության սուրբ գործով նրանք ստիպում են հավատալ, որ մարդու համար չկա ավելի թանկ բան, քան ժողովուրդն ու հայրենիքը։ Առաջին իսկ օրվանից Լեոնիդ Ազգալդյանը ներգրավված էր Արցախի ազատության համար մղվող շարժմանն ու պայքարին։ Նա իր ամբողջ ներուժը ծառայեցրեց հանուն մեկ կառուցողական նպատակի՝ հայրենիքի ազատագրման պայքարին։ «Ու ես ուզում եմ ընդգծել՝ այն ազգը, որը կկորցնի Արցախը, կտապալվի լրիվ։ Թուրքը կկորցնի` ուրեմն իրենք, հայը` ուրեմն հայը։ Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի փոքր կտոր հողի հարցը չէ»,- ասում էր Լեոնիդը։ Քիչ խոսքեր ու ավելի շատ գործողություններ։ Օր ու գիշեր՝ հանուն Հայաստանի։ Սա Լեոնիդի կարգախոսն էր և հիմնական պահանջը՝ իր մարտական ընկերներից։ Նրա հասարակ խոսքը՝ զուրկ փայլից ու որոտընդոստ արտահայտություններից, ուներ գրեթե կախարդական զորության համոզմունք։ «Սա Հայաստան է, և վե՛րջ»,- ասաց նա, և այդ պարզասիրտ արտահայտությունն իր մեջ պարունակում էր այն ամենը, ինչին նա հավատում էր՝ կյանքի ողջ փիլիսոփայությունը, մտահոգության և հոգածության միակ պատճառը։ Ոչ ոք չէր սպասում, որ երբեմնի լռակյաց ու համեստ ուսանողը կընտրի կյանքի այդ ուղին։ Լինելով բարձրաստիճան պաշտոնյայի որդի՝ նա կարող էր համալրել Խորհրդային Հայաստանի այսպես կոչված «ոսկե երիտասարդության» շարքերը, ապրել իր հաճույքներով և չանհանգստանալ իր ապագայի վերաբերյալ։ Ի զարմանս շատերի՝ Լեոնիդն այդպիսին չէր։ Մեր հերոսը ծնվել է 1942 թ․-ին Թիֆլիսում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ Լեոնիդն անցկացնում է իր դպրոցական տարիները։ Փայլուն գիտելիքներով նա կարողանում է ընդունվել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալասարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Մոսկվայում ուսանողական տարիներն ավարտվում են ողբերգական լուրով. մահանում է նրա մայրը։ Լեոնիդը որոշում է վերադառնալ Երևան։ Այդ որոշմանը նպաստեց ևս մեկ իրադարձություն. նա լարված հարաբերություններ է ունեցել ՄՊՀ ռեկտորատի հետ, որովհետև իր ընկերների հետ միասին Լեոնիդը կազմակերպել էր սգո երթ՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչն աննախադեպ հանդգնություն էր 1960-ականներին։ Նա հայտնվում է ԽՍՀՄ համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում որպես «ազգայնական հայացքների քարոզիչ»։ Երևանում շատերը դրա մասին չգիտեին։ Ոչ ոք կասկածել անգամ չէր կարող, որ զուսպ ու լուռ ուսանող Լեոնիդը կարող է լինել այդպիսի գաղափարական անհատականություն։ Այդ ժամանակ միայն եզակի մարդիկ ունեին նման հատկություններ։ Երևանում Լեոնիդը շարունակում է կիսատ թողած ուսումը և գերազանցությամբ ավարտում ԵՊՀ-ն։ Երիտասարդ ֆիզիկոսի մասնագիտական տաղանդը նրան մեծապես օգնում է Արցախյան պատերազմի ժամանակ։ Պրագմատիկ Լեոնիդը հստակ գիտակցում է, որ հրապարակներից ու պաշտոնյաների գրասենյակներից պայքարը տեղափոխվելու է մարտի դաշտ, քանզի խորհրդային ղեկավարությունը երբեք հենց այնպես Արցախը չի տա Հայաստանին։ Լարված ժամանակներ էին․Խորհրդային Միությունը փլուզվում էր, իսկ Ադրբեջանը, ի պատասխան արցախյան արդար շարժման, կազմակերպում է հայ բնակչության զանգվածային ջարդեր։ Շուտափույթ պատերազմի կանխազգացումն ստիպում է Լեոնիդին ռազմական գործողություններին ընդառաջ լուրջ նախապատրաստություն սկսել։ Նրա տունը վերածվում է իսկական արհեստանոցի։ Իր գիտնական ընկերների հետ միասին նա նախագծում և պատրաստում էր հրացանների և պայթուցիկների մասեր, իսկ այնուհետև դրանք փորձարկում քաղաքից դուրս։ Զուգահեռաբար Լեոնիդը ուսումնասիրում էր մարտական արվեստը տեսությունը, որպեսզի առնվազն բազային գիտելիքներ ունենա այս ոլորտում։ Մինչ բոլոր ԶԼՄ-ները ժողովրդի հետ միասին ներգրվված էին ելույթներում և հավաքներում, Լեոնիդը սպասում էր վատագույնին՝ պատերազմին։ Նա համոզում էր հայ մտավորականությանը հրաժարվել սին խոսակցություններից և ղեկավարել ժողովրդական պայքարը, կոչ էր անում ժողովրդին միանալ իր գործունեությանը։ Սակայն ի զարմանս Լեոնիդի՝ արձագանքողները շատ քիչ էին։ Հետագայում նա բազմիցս կրկնում էր. «Մեր ազգի մտավորականությունը հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են»։ Սա մեղադրանք չէր ուղղված այլոց, այլ ինքնաքննադատություն, մի մարդու անշահախնդիր խոստովանություն, ում համար ցավալի էր շուրջբոլորը տիրող անտարբերությունն ու վախկոտությունը։ Շատ քչերն արձագանքեցին Լեոնիդի կոչին, բայց նրանք լավագույնն էին՝ գաղափարական, հաստատակամ և առատաձեռն մարդիկ, ընտրյալների մի բուռ, ում նա հպարտությամբ կարող էր իր բանակը կոչել։ Լեոնիդն ուներ իր կողմը բացարձակապես տարբեր մարդկանց գրավելու տաղանդ, որոնք հետագայում ծառայում էին մեկ նպատակի և գաղափարի։ 1990 թ․ փետրվար ամսին նա իր ընկեր Աշոտ Նավասարդյանի հետ միասին հիմնում է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը։ Լեոնիդը գիտակցում էր, որ զինված մարդկանց մի խումբը ոչ զորք է, ոչ էլ հատկապես բանակ։ Որպեսզի իրավունք ունենան այդպես կոչվելու, պետք է հետևել խիստ կարգուկանոնի, իմանալ ռազմական արվեստի բոլոր նրբությունները և, ամենակարևորը, լինել գաղափարակիցներ։ Այս խնդրի լուծումը եղել է Լեոնիդի՝ որպես առաջնորդի ուսերին։ Չնայած այն հանգամանքին, որ նա նույնպես փորձառության պակաս ուներ՝ նրա կողմից կազմակերպված պրակտիկ գործողություններն իրենց պտուղները տվեցին։ Արդեն իսկ առաջին մարտերում «Անկախության բանակն» զգալի հաջողություններ էր գրանցում։ Սակայն կազմակերպությունում տեղ գտան տարաձայնություններ․ Աշոտ Նավասարդյանը ցանկանում էր ավելի հեռուն գնալ և կազմակերպության հիմքի վրա հիմնել քաղաքական կուսակցություն, իսկ Լեոնիդը կտրականապես դեմ էր։ Տարաձայնությունը հանգեցրեց նրան, որ Լեոնիդը ֆրանսահայ մարտիկ Հովսեփ Հովսեփյանի հետ միասին ստեղծում է նոր «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը։ Սա Արցախյան պատերազմի ընթացքում բոլոր հայկական շարժումների և ջոկատների շարքում նոր որակ էր։ Հետագայում «Ազատագրական բանակ»-ից կելնեն կանոնավոր հայոց բանակի բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, գնդապետեր և գեներալներ, որոնք Ազգալդյանին կհամարեն իրենց կնքահայրը, առաջնորդն ու ուսուցիչը։ Լեոնիդն իր բանակի շարքերը համալրում է ոչ թե քանակով, այլ որակով՝ պահանջելով հետևել խիստ կարգապահության։ Օրինակ՝ խստիվ արգելվում էր ծխել և խմել ոգելից խմիչքներ։ Շատերը չէին դիմանում։ Նման մարտիկների վրա Լեոնիդը զուր ժամանակ չէր վատնում, այլ խնդրում էր միանալ այլ ջոկատների, որտեղ կարգապահությանը առանձնապես ուշադրություն չեն դարձնում։ Զարմանալի է, սակայն մինչ Արցախյան պատերազմը չունենալով ոչ մի պատկերացում բանակային կյանքի և ռազմական կանոնադրության վերաբերյալ՝ Լեոնիդը կարողանում է ստեղծել այնպիսի ռազմական կազմակերպություն, որտեղ հաշվի էր առնվում յուրաքանչյուր մանրուք։ Արհեստական ու մտացածին ոչինչ չկար․ նույնիսկ ընդմիջումները ուղեկցվում էին վարժություններով և մարզանքներով, որոնք առաջին հերթին կատարում էր նա՝ օրինակ ծառայելով մյուսներին և աջակցելով հետևյալ բառերով՝ «շատ քրտինք, քիչ արյուն»։ Ֆիզիկական դաստիարակության հետ մեկտեղ Լեոնիդը ուշադրություն էր դարձնում գաղափարական դաստիարակությանը։ Նրա մարտիկները ի վիճակի էին կատարել ցանկացած առաջադրանք արագ, անվրեպ և ինչն ավելի կարևոր է՝ նվազագույն մարդկային կորուստներով։ «Այն մարտիկները, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել, ամենաթանկն են մեզ համար,- ասում էր նա,- ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել նրանց մահվամբ»։ 27 ազատագրված գյուղեր, բազմաթիվ մեծ ու փոքր մարտեր, և ոչ մի պարտություն․ այսպիսի ցուցանիշներով չէր կարող պարծենալ և ոչ ոք։ Սակայն Լեոնիդը, ընդհակառակը, մշտապես դժգոհ էր ունեցած արդյունքներից, զինվորներից, և ամենաշատը՝ ինքն իրենից։ Նա կրկնում էր, որ բոլոր հաղթանակները կհավասարվեն զրոյի, որովհետև այդ հաղթանակների հենասյունը պետք է լինի կանոնավոր բանակը, որը չկա։ Իր փոքրիկ ջոկատը նա անվանում էր բանակ, սակայն նա անգամ լեյտենանտի կոչում չուներ… Լեոնիդ Ազգալդյանը զոհվեց 1992 թվականին՝ այդպես էլ չստանալով որևէ ռազմական կոչում։ Զոհվեց՝ ինչպես միշտ գտնվելով առաջնագծում։ Իր քաջության և անձնազոհության անձնական օրինակով նա վայելում էր իր կողմնակիցների, ինչպես նաև նրան անձնապես ճանաչողների իսկական հարգանքն ու սերը։ Խորհրդանշական էր, որ նրա դագաղը տանում էին վեց տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Դժբախտաբար, առաջներում նրա մասին շատ քիչ բան էր հայտնի հայ հասարակության լայն շրջանակներին։ Ուրախացնող է սակայն այն հանգամանքը, որ այսօր ավելի ու ավելի շատ երիտասարդներ են իմանում նրա մասին, կազմակերպվում են հայրենասիրական երեկոներ և համերգներ, իսկ Ռուս-հայկական համալսարանում իսկական հայրենասեր, մտավորական և հայրենիքի պաշտպան Լեոնիդ Ազգալդանի անունով լսարան է բացվել։ 2019 թ․ օգոստոսի 31-ին Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։
    19:06
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվության մասին
    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:35-14:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
    19:03
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետությունում ջերմաստիճանը նոյեմբերի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով
    Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, նոյեմբերի 23-ին, 24-ին, 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը կտեղա անձրև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Մարզերում նոյեմբերի 22-ի ցերեկը, նոյեմբերի 23-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Արցախում նոյեմբերի 22-ին և 23-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։
    19:00
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդի մեքենայում նաև թմրանյութ կար
    Պարեկային ծառայության Շիրակի մարզը սպասարկող ստորաբաժանման 1-ին վաշտի ոստիկանները նոյեմբերի լույս 19-ի գիշերը Գյումրիի Անկախության հրապարակում կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որի 24-ամյա վարորդը եղել է ոչ սթափ: Պարեկները ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մեքենայի սրահում մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ կար։ Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    18:50
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոլդովայի հաշվիչ պալատը «Գազպրոմ»-ի հանդեպ երկրի պարտքը գնահատել է 591 մլն դոլար
    Մոլդովայի հաշվիչ պալատը հաշվել է, որ «Գազպրոմ»-ի հանդեպ «Մոլդովգազ» ձեռնարկության պարտքը 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է 590,8 մլն դոլար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Ինչպես ասվում Է գերատեսչության մամուլի տեղեկագրում, ամփոփելով «Մոլդովգազ»-ի աուդիտի արդյունքները՝ պարտքի հիմնական մասը՝ 394,1 մլն դոլարի չափով, ձևավորվել է 2011-ից մինչև 2015 թվականներին, իսկ 144,5 միլիոնը՝ 1999 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի դեկտեմբեր: Եվս 37,3 միլիոն դոլարը 2021 թվականի դեկտեմբերի պարտքն Է, իսկ 14,6 միլիոն դոլարը՝ մինչև 1999 թվականի առաջին կեսն ընկած ժամանակաշրջանի: Սա դարձել Է Մոլդովայի և «Գազպրոմ»-ի հարաբերությունների հիմնական խնդրահարույց թեման: Կոնցեռնը կարծում Է, որ երկրի պարտքը 709 մլն դոլար Է, որից բուն պարտքը 433 մլն դոլար Է, իսկ մնացածը վճարումների ուշացման համար տույժն Է: 2021 թվականին «Գազպրոմ»-ը պահանջել Է պարտքի մարում: Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ գումարի ստույգ չափը կհաստատեն միայն անկախ միջազգային աուդիտից հետո: 2021 թվականի հոկտեմբերին կողմերը կնքել են համաձայնագիր, ըստ որի Մոլդովան պետք Է այդ աուդիտն անցկացներ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը: Սակայն Քիշնևը չի կարողացել ժամանակին համապատասխան կատարող գտնել: Օգոստոսին Մոլդովան պարտավորագիր Է կնքել Wikborg Rein Advokatfirma AS-ի և Forensic Risk Alliance & Co.-ի հետ: Ակնկալվում Է, որ աուդիտի արդյունքները հասանելի կլինեն 2023 թվականին: Հոկտեմբերից «Գազպրոմ»-ը Մոլդովա գազի մատակարարումները կրճատել Է օրական մինչև 5,7 մլն խորանարդ մետրի, ինչը կազմում Է հոկտեմբերին երկրի պահանջների 70 տոկոսը և նոյեմբերի՝ մոտավորապես 50 տոկոսը:
    18:40
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իլոն Մասկը չեղարկել է Twitter-ի աշխատակիցների մի շարք արտոնություններ
    Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, որը վերջերս դարձել Է Twitter-ի սեփականատերը, չեղարկել Է ընկերության աշխատակիցների մի շարք արտոնություններ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Verge պորտալից: Խոսքը, մասնավորապես, առողջապահական ծառայությունների, տնային ինտերնետի, ուսուցման և վերապատրաստման, երեխաների ցերեկային խնամքի մասին Է: «Արտոնությունները ժամանակի ընթացքում կվերանայվեն և կարող են վերականգնվել, երբ ընկերության ֆինանսական վիճակը բարելավվի», - պորտալը մեջբերում Է իր տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթուղթը: Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնվել Է 2006 թվականին: Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն Է՝ համառոտ հաղորդագրությունների փոխանակման համար: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Իլոն Մասկը ընկերությունը ձեռք է բերել հոկտեմբերի 27-ին 44 միլարդ դոլարով: Twitter-ի սեփականատերը դառնալուց հետո Մասկը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել ինչպես ընկերության կառավարման, այնպես Էլ սոցիալական ցանցի քաղաքականության մեջ:-
    18:30
    22.11.22
    Ավելին