Լրահոս
Հասարակական
21:29
22.11.22
150

Գյումրիում ինքնահրկիզված տղամարդն ունի գլխի, կրծքավանդակի, պարանոցի, զույգ վերին վերջույթների այրվածքներ. «News.am»

Img default alt hy

Գյումրիում ինքնահրկիզված տղամարդու մոտ ախտորոշվել է գլխի, կրծքավանդակի, պարանոցի, զույգ վերին վերջույթների այրվածքներ: Այս մասին News.am-ին հայտնեցին Գյումրի բժշկական կենտրոնից:

Քաղաքացին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք` ստացիոնար բուժման համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում նոյեմբերի 22-ին ժամը 13։30-ից՝ Թատերական հրապարակում եղևնու վրա բարձրացրած տղամարդը ինքնահրկիզվել է։ Նա նախ փորձել է ծառից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել, սակայն նրան փրկարարները իջեցրել են, ինչից հետո նա ինքնահրկիզվել է։