Լրահոս
Միջազգային
20:30
22.11.22
96

Համաշխարհային հանրությունը ճգնաժամի մեջ է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Img default alt hy

Համաշխարհային հանրությունը ճգնաժամ Է ապրում հակամարտությունների, գլոբալ անհավասարության աճի, ապատեղեկատվության և ատելություն սերմենալուն ուղղված հռետորաբանության տարածման պատճառով, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիու Գուտերեշը՝ Մարոկկոյի Ֆես քաղաքում ելույթ ունենալով Քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ համաժողովում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Եթե մենք այսօր նայենք երկրագնդին, ապա կտեսնենք, որ աշխարհը գտնվում Է ճգնաժամի մեջ: Երկպառակության և ատելության ուժերը պարարտ հող են գտել անարդարացիության և հակամարտությունների մեջ: Մեծանում են անջրպետները հարուստների և աղքատների միջև, գլոբալ Հյուսիսի և գլոբալ Հարավի միջև, զարգացած երկրների և զարգացող տնտեսությունների միջև: Լարվածությունը՝ աշխարհաքաղաքական, սոցիալական և տնտեսական, աճում Է»,- ասել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Գուտերեշը նշել Է, որ հակամարտությունները, այդ թվում՝ Ուկրաինայում, ավերում են երկրների կյանքն ու բարեկեցությունը:

«Ճգնաժամը, կապված ապրուստի արժեքի թանկացման հետ, ամենից ծանր հարվածել Է ամենախոցելիներին: Միմյանց նկատմամբ և քաղաքական առաջնորդների նկատմամբ վստահությունը խարխլվել է», - հավելել Է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է մարդու իրավունքների ապահովման, ապատեղեկատվության տարածման, ատելության հռետորաբանության, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության խնդիրները:

«Հին չարիքը՝ հակասեմիտիզմը, ատելությունը մուսուլմանների նկատմամբ, քրիստոնյաների հալածանքը, այլատյացությունը և ռասիզմը, նոր թափ է ստանում»,- նշել Է նա: Գուտերեշը նաև ուշադություն Է հրավիրել կլիմայի փոփոխության հարուցած խնդիրների վրա:

«Կլիման ավելի ու ավելի արագ Է շարժվում դեպի այն նշագիծը, երբ փոփոխությունները կլինեն անդառնալի: Դա ակնհայտ և ողբերգական արդյունքն Է այն բանի, որ մենք չենք կարողանում աշխատել միասին՝ հանուն ընդհանուր բարեկեցության», - հավելել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: