Լրահոս

2022-11-23
  • Img default alt hy
    Իրավական
    Պողոս Պողոսյանի սպանության գործով դատաբժիշկների նկատմամբ խափանման միջոց ընտրվել է պաշտոնավարման կասեցումը
    ՀՀ գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված վարույթի շրջանակում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2022 թվականի նոյեմբերի 17-ին դատաբժիշկներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ և դրանք ուղարկվել են նախաքննություն իրականացնող քննիչին՝ մեղադրյալներին ներկայացնելու համար: 2022 թվականի նոյեմբերի 21-ին հսկող դատախազի համաձայնությամբ նախաքննություն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել պայմանագրային հիմունքներով աշխատող մեղադրյալներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը ենթադրում է վերջիններիս լիազորությունների իրականացման կամ աշխատանքային գործունեության ժամանակավոր ընդհատում: Որոշման պատճենն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործական կենտրոն՝ այն կատարելու համար:
    11:17
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՊԲ-ն կրակ չի բացել Մարտակերտի և Շուշիի տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
    Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ի ժամը 15։48-18։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
    11:12
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է. գրանցվել է 70 հետցնցում
    Թուրքիայի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 46-ի, հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD): Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր 35 զոհի մասին։ «AFAD-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 46-ի, նրանցից 37-ը գտնվում են Դյուզջեում, վեցը վիրավորվել են Զոնգուլդաքում, մեկական՝ Ստամբուլում, Բոլուում և Սաքարիայում»,- հայտնում է TRT-ն։ AFAD-ի տվյալներով՝ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 70 հետցնցում։ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ցնցումները գրանցվել են 01.08 UTC: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևելք: Օջախը ընկած էր վեց կիլոմետր խորության վրա։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, շրջանի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են։
    11:10
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն այնպես սարքեց, որ ստացվեց՝ պատերազմի ժամանակ S-300-ները չեն կրակել դրա պատճառով․ Գեղամ Մանուկյան
    Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս դատախազությունը հաղորդել էր, որ կասեցրել է հրթիռներից ոսկյա պլատաներ հափշտակելու գործը, քանի որ հայտնի չէ մեղադրյալը։ Այս գործի մասին ոչ ոք չէր էլ հիշի, եթե չլիներ վարչապետի հերթական ամպագոռգոռ հայտարարությունը, որը բոլորս ենք հիշում։ Հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ժամանակ հայտարարեց, որ «պատերազմի ժամանակ առնչվել են դեպքերի, երբ պարզվեց` ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա»։ Նաեւ` «գործիքը վերցրած գնում են օգտագործելու, հետո պարզվում ա՝ էդ գործիքի կաղապարը կա, մեջի ամբողջ պարունակությունը հանված ա, եւ հայտնի չի՝ ով ա հանել»։ Ավելի վաղ՝ 2021 թվականի մայիսի 28-ին, Աջափնյակում ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ էլ ասել էր, որ ՀՀ-ում սպա կա, ով S-300-ի վրայից պլատա է հանում, որ տանի, մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով, եւ ավելացրել էր․ «Եթե էսպիսի երեւույթ կա Հայաստանի Հանրապետությունում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք: Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա…»: Պատերազմի ելքի համար մեղքն իր վրայից ցրելու վարչապետի փորձերն անմիջապես հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում։ Դե, երեւի մի բան կա, էլի, որ երկրի վարչապետը նման «պատասխանատու» դատախազության համար կարծես հրաման-հորդոր արձակեց՝ անմիջապես գտնելու հրթիռներ թալանողներին։ Դատախազությունում խառնվեցին իրար եւ վարչապետի հայտարարությունն ինչ-որ կերպ հիմնավորելու համար նստեցին, շատ մտածեցին, տանջվեցին ու հիշեցին, որ, ախր, դեռ 2019 թվականին ինչ-որ նման գործ էին հարուցել։ Ո՞վ է իմանալու, որ սա էն գործը չէ, կարեւորը՝ վարչապետի ասածը հիմնավորվի։ Իրենց դիմողներին, ովքեր խնդրում էին ասել, թե ինչ պլատաների ու գողությունների մասին է խոսքը, եւ ինչ են արել իրավապահներն այդ ուղղությամբ, դատախազությունը մի գրություն ուղարկեց, որով ամեն ինչ կարծես տեղն էր ընկնում․ «Ի պատասխան ձեր հարցմանը՝ հրթիռներից ոսկյա դետալներ պարունակող սարքերի հափշտակության փաստի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում վարչապետի կողմից 2022-ի հոկտեմբերի 24-ին կատարված հայտարարությանը, հայտնում ենք, որ դեռեւս 2019-ի օգոստոսի 16-ին առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու եւ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ … հարուցվել է քրեական գործ, որը ․․․ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւ առկա է մեղադրական դատավճիռ, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (գողություն)… կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»։ Այսինքն՝ գողություն անողը հայտնի չէ, բայց թալանչի պաշտոնյային, որի պատճառով այն կատարվել է, արդեն դատել-պրծել ենք։ Իհարկե, կար խառնաշփոթ՝ վարչապետը խոսում է 44-օրյայի ժամանակ կատարված դեպքի մասին, իսկ հիշյալ գործը հարուցվել է 2019-ին։ Բայց դե դա մանրուք է։ Կարեւորը՝ որ դատախազությունը վարչապետի ասածը հիմնավորեց, վերջինս էլ սուտ դուրս չեկավ` հերթական անգամ։ «Նա ասել է այն, ինչ իրեն զեկուցել են,- ասում է ՊՆ մեր աղբյուրը, որը փորձառու զինվորական է։- Ինչ ես հիշում եմ ինձ, էդ բողոքները միշտ կան` ՀՕՊ զորքերի վրա, կան էդպիսի խոսակցություններ, որ հրթիռներից ոսկու պլատա են հանում, բայց ոչ մի կոնկրետություն երբեք չի եղել։ Հենց էդ խոսակցություններն էլ հասել են վարչապետի ականջին»։ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ, որը դատախազությանը մի քանի անգամ հարցում էր ուղարկել «ռասկուլաչիտ» արված հրթիռների վերաբերյալ, մեզ փոխանցեց այդ հին գործի մասին իր հայթայթած տեղեկությունները։ «2-3 հարցում արել եմ։ Պարզվում է՝ սարքեր են եղել, որոնք վերանորոգման են ուղարկվել, ու ինչ-որ գողության դեպք է եղել։ Բայց որ հանեն պլատան, միջի ոսկին ձուլեն եւ այլն, չի եղել նման բան։ Ու սա S-300-ի հետ էլ կապված չէ։ Միշտ էլ լինում է ու եղել է ինչ-որ գողության դեպք։ Դա այնքան աննշան է եղել, բայց Նիկոլն այնպես սարքեց, որ ստացվեց՝ պատերազմի ժամանակ S-300-ները չեն կրակել դրա պատճառով»։ Գեղամ Մանուկյանը հիշեց, որ երբ Գերմանիայում ծառայելիս է եղել, երկու հայ «պրապորշչիկ» ինքնաթիռների մարտկոցները (ակումուլյատորներ) էին գողացել, վաճառել, որովհետեւ մեջը 12 կիլոգրամ արծաթ էր եղել։ Դե, մենք էլ հիշեցինք սովետական հեռուստացույցների պլատաների միջի ոսկու մասին տարածված լեգենդ-պատմությունները»։
    11:02
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ո՞վ է Արման Հակոբջանյանը, ինչո՞ւ է Արցախի պետական մրցույթներում հենց նրա ընկերությունը հաղթում
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախում իրականցվող շինարարական աշխատանքների համար պետական գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթներում մեծամասամբ «Կապավոր» ՍՊԸ-ն է հաղթում: Ու դա կարելի է պնդել անգամ՝ ուսումնասիրելով ընկերության Facebook-ի պաշտոնական էջը, ու ամեն ինչ պարզ կլինի: Սոցիալական ցանցում տեղադրած տեղեկությունից էլ հստակ է՝ ընկերությունն է շահում պետության կողմից հայտարարվող բազմաթիվ մրցույթներն ու ինքն իրականացնում թե՛ ճանապարհների, թե՛ բնակարանների ու առանձնատների կառուցումը, թե՛ անգամ ձնամաքրման աշխատանքները: Որպես օրինակ նշենք, որ Արցախի Աստղաշեն գյուղի հարեւանությամբ կառուցվող նոր բնակավայրի կամ քաղաքաշինության նախարարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում 92 առանձնատների կառուցումը, ինչպես նաեւ պետական ֆինանսավորմամբ Ստեփանակերտի փողոցների բարեկարգումը, Արցախում ու Հայաստանում ճանապարհների շինարարությունն ու բազմաթիվ այլ աշխատանքների իրականացնողը հենց Արման Հակոբջանյանին պատկանող «Կապավոր» ՍՊԸ-ն է: Նա ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է, որին, չգիտես ինչպես, հաջողվում է շահել Արցախի կառավարության կողմից ֆինանսավորվող գրեթե բոլոր շինաշխատանքներն ու ըստ այդմ մեծ գումարներ տնօրինել: Իսկ գումարների չափերն այնպիսի մեծության են, որ նա կարողանում է նաեւ, օրինակ, Սեւանի ափին շքեղ առանձնատուն կառուցել»:
    10:55
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ղրղզստանի նախագահը ժամանել է Հայաստան
    Հայաստան է ժամանել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Նա մասնակցելու է  ՀԱՊԿ-ի նիստերին։ Հիշեցնենք, որ նիստը տեղի է ունենալու այսօր՝ Երևանում։
    10:47
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գործընթացը սկսված է. ՀՀ ԱԱԾ-ն դիմում է ստացել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ՝ նրանք ունե՞ն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյո՞ք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ՝ ՀՀ վարչապետ, փոխվարչապետեր, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ եւ այսպես շարունակ: Մենք կհետեւենք զարգացումներին՝ պարզելու, թե իրավապահների ստուգումները ինչ արդյունքներ կտան: Արդյո՞ք դրանք կլինեն իրական, թե՞ հետապնդումների հարմար առիթ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրումներ է արել պետական պաշտոնյաներին եւ պահանջել հայտնել, թե այս կամ այն բիզնեսի, գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն պաշտոնյաները: Չի բացառվում՝ սկսվեն նաեւ զանգվածային գաղտնալսումներ պաշտոնյաների գործունեությունը բացահայտելու ուղղությամբ»:
    10:40
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավետիք Չալաբյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկություն էինք ստացել, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մտադիր է իր թեկնածությունը դնել Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Մեզ հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ մի քանի ամսից, մինչ այդ իր հիմնական գործունեությունը կենտրոնացած է լինելու Հայաստանի եւ Արցախի անվտանգության վրա։ Ճշտող հարցին` այսինքն, բացառո՞ւմ եք Երեւանի քաղաքապետի ընտրություններում Ձեր թեկնածության առաջադրումը, ասաց․ «Սկզբունքայնորեն չեմ բացառում, բայց կուզեի կրկնել, որ իմ հիմնական նպատակը մեր երկրի անվտանգության ապահովումն է»։
    10:32
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
    Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է ՀՀ ՊՆ֊ն։
    10:32
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սև ամպեր են կուտակվում Քրեակատարողական ծառայության պետի գլխին․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել , որի մասով սկսվել է գործընթաց: Բացի այդ՝ քաղաքական իշխանություններն են Ծառայության պետի գործունեության մասով բացասական գնահատական տվել, ուստի չի բացառվում ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին: Կա՞ նման հեռանկար, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նովիկյանը հայտնեց, թե իրականությանը չի համապատասխանում լուրը: Կսպասենք իրադարձությունների զարգացմանը»:
    10:25
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ որոշում կկայացվի այսօր ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի հարցով. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցին ընդառաջ վերջին օրերին իշխանական լրատվամիջոցները, բառի բուն իմաստով, տեռոր են կազմակերպել` իշխանական, մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչների կարծիքներն են հրապարակում առ այն, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորությունները եւ սեպտեմբերի 13-ին ռազմական եւ այլ աջակցություն չի ցուցաբերել։ Զուգահեռ՝ արեւմտամետի քողի տակ ծվարած իշխանության հաճախորդներն են հայտարարություններ անում հակապուտինյան ցույցերի մասին՝ հույս ունենալով, որ այսօր Երեւանում սպասվող ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստից կկորզեն Հայաստանի վերաբերյալ դրական որոշում։ Հիշեցնենք․ ՀԱՊԿ նիստում այսօր պետք է քննարկվի արդեն 2 ամսից ավելի Երեւանից ստացված դիմումի ճակատագիրը՝ Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցով։ Մինչդեռ, դատելով ռուս բարձրաստիճանների հայտարարություններից, հայկական ակնկալիքները չեն արդարանա։ «Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը, իմ կարծիքով, չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ, անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան»,- նիստի նախօրեին Аргументы и факты-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են արդյոք ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն Ադրբեջանի հետ հակամարտության հարցում Հայաստանին ավելի եռանդուն՝ նախեւառաջ ռազմական օգնություն տրամադրել։ Իսկ ՀԱՊԿ կանոնադրությո՞ւնն ինչ է ասում նման դեպքերի մասով. ռուսաստանցի պաշտոնյան հարկ չի համարել անդրադառնալ»:
    10:17
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 35-ի. կան մասնակի ավերածություններ
    Թուրքիայի Մարմարա ծովի շրջանում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 35-ի։ Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Վերջին տեղեկությունների համաձայն՝ 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը, որի աղբյուրը եղել է Դյուզցե-Գյոլակում եւ զգացվել է բազմաթիվ շրջաններում, կազմում է 35 մարդ, Դուզչում տուժել է 32 մարդ, մեկը՝ Ստամբուլում, մեկը՝ Բոլուում, մեկը՝ Զոնգուլդակում, նրանց օգնությունը մեր բուժհաստատություններում շարունակվում է»,- գրել է նա Twitter-ի իր էջում։ Տեղական ժամանակով 04:08-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Աղբյուրը գտնվել է 10,6 կմ խորության վրա։ Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր չկան։ Դուզջեի բազմաթիվ տներում ճաքեր են առաջացել, կան մասնակի ավերածություններ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայի արևմուտքում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 01.08-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևելք: Օջախը ընկած էր վեց կիլոմետր խորության վրա։
    10:10
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան
    ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ժամանել է Երեւան, չորեքշաբթի տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Երեւանում Նիկոլայ Պատրուշեւը կմասնակցի Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,- նշվել է հաղորդագրությունում։
    10:07
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիլիկյան թաղամասում մեքենան գլխիվայր շրջվել է. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում, Աջափնյակ վարչական շրջանի դատարանի հարևանությամբ Nissan March մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Վթարի փաստով քննիչ Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:06
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Երկրաշարժ՝ Թուրքիայի արևմուտքում. կան մի քանի տասնյակ տուժածներ
    Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայի արևմուտքում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 01.08-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևելք: Օջախը ընկած էր վեց կիլոմետր խորության վրա։ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրաշարժից հետո տուժածների թիվը: Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 22 մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է: «Ժամը 04.08-ին Դուզչեում տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետ կապված՝ ունենք 22 տուժած Դուզչեում, որոնցից մեկի վիճակը ծանր է բարձրությունից ցատկելու պատճառով։ Թիմեր են ուղարկվել քաղաք: Մենք կկիսվենք նոր տեղեկություններով, շուտ առողջացեք»,- գրել է Կոջան Twitter-ում։ Երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրաշարժից հետո նախնական տվյալներով զոհեր չկան։ Մարզի ուսումնական հաստատություններում դասերը մեկ օրով դադարեցվել են. «Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան։ Դյուզչեում կա մեկ ծանր վիրավոր, ով խուճապահար նետվել է պատշգամբից։ Իրավիճակը հանգիստ է»,– ասել է Սոյլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
    10:03
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Բերդի անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը դեռ չի մարվել. աշխատանքները վերսկսվել են
    Նոյեմբերի 23-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 6 հա անտառածածկ տարածք (խաշամ, խոտածածկույթ, բուսածածկույթ և 10 կանգուն, չորացած հաճարենի): Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 3 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և 12 փրկարարական ծառայող:
    10:00
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» ՀԱՊԿ նիստում այսօր պետք է քննարկվի արդեն 2 ամսից ավելի Երեւանից ստացված դիմումի ճակատագիրը՝ Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցով։ «Գոլոս Արմենիի» Հայկական կողմը թույլ է տալիս ադրբեջանական ռազմական ստորաբաժանումներին ամրանալ գրավյալ հայկական տարածքներում այն պատճառով, որ խուսափում է պատերազմից։ «Ժողովուրդ» ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն դիմում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ-ին, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը: «Հրապարակ» Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասել է, որ կան գյուղից հեռացողներ: «Հրապարակ» Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երեւանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ:
    09:30
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 193 առանձնատուն, Գ․ Հովսեփյան փ. 95 առանձնատուն, «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եր․ Քոչարի փ. 21/1, 25, 27 շենքեր, Զավարյան փ. 57/19 շենք, Նորագյուղ թաղ. 166-396 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մելիքյան փ. 5, 6, 7, 8, 9, 13, 14, 15, 16, 17, 24/12 շենքեր և 13-32 առանձնատներ, Թբիլսիյան խճ․ 20/21, 26/5 շենքեր և 14/8-22/15 առանձնատներ, Դավիթ Անհաղթի փ. 6/1, 6/2, 6/3, 6/4, 6/6, շենքեր, 11:00-17:00 Մելիքյան փ. 5, 6, 7, 8, 9, 13, 14, 15, 16, 17, 24/12 շենքեր և 13-32 առանձնատներ, Թբիլիսյան խճ․ 20/21, 26/5 շենքեր և 14/8-22/15 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 166-396 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, սեփականատեր «Ա․Վարդերեսյան», «Տրանս մատ» ՓԲԸ, Արմավիրի մարզի` 11:00-12:00 Գայ, Ակնաշեն գյուղեր մասնակի և Գրիբոյեդով գյուղ, 11:00-17:00 Պտղունք գյուղ մասնակի և Մուսալեռ գյուղ, 13:00-15:00 Էջմիածին քաղաք՝ Պետտնկարան և Խոզաբուծական թաղամասեր, Արարատի մարզի` 10:00-14:00 Հովտաշատ գյուղ, Հայանիստ և Արարատ գյուղեր մասնակի, 11:00-14:00 Լուսառատ գյուղ, Փոքր Վեդի գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Գոլեցյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Կասյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Զառիթափ գյուղ մասնակի, 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-16։00 Սոլակ գյուղ մասնակի, «Արփինե Սոլար» արևային կայան, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Ծաղկաձոր քաղաք՝ Չարենցի, Մհեր Մկրտչյան, Պահլավունյաց փողոցներ, Նոր թաղամաս, ոստիկանություն, դպրոց, մանկապարտեզ, «Ֆլեշ» բենզալցակայան, «Սամվել Փուրթոյան» ԱՁ, «Պարկ Վիլլիթ», «Ադոմաս», «Միքայել Վարդանյան», «Ոսկու աշխարհ», «Տիրամայր», «Գուդ Ռենդ», «Մատակարարում», «Ռոյալ», «Լեգալ» հանգստյան տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 11։00-13։00 Գավառ քաղաք՝ Արծրունի եղբայրներ փողոց, Բոշնաղյան փողոց (Թորսոյի թաղ), Կաբելագործների փողոցի առանձնատներ, Գավառի գազալցակայան, Հ.Աբրահամյան փողոցի բնակիչ-բաժանորդներ, Հացառատ գյուղի կինոթատրոն և ջրմուղ, Հացառատ թաղամաս մասնակի, 13։30–14:30 Մարտունի համայնք՝ Երևանյան, Թումանյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    00:06
    23.11.22
    Ավելին
2022-11-22
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ուրարտու»-ն հաղթեց «Արարատ»-ին
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Ուրարտու»-ն հյուրընկալեց «Արարատ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ի մարզադաշտում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին տան տերերի ֆուտբոլիստները: Խաղի 6-րդ րոպեին աչքի ընկավ Եվգենիի Ցիմբալյուկը: «Արարատ»-ին հաջողվեց հաշվի հավասարությունը վերականգնել 22-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ամարա Տրաորեն: Սակայն «Ուրարտու»-ն կարողացավ հաջողության նժարն իր կողմը դարձնել և Մելքոնյանի` 34-րդ րոպեին խփած գնդակ հաղթական էր թիմի համար: «Ուրարտու»-«Արարատ»`2:1: Այս խաղից հետո «Ուրարտու»-ն մնում է մրցաշարային աղյուսակի առաջատարը, իսկ «Արարատ»-ը 7-րդն է:
    23:59
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն կհեռանա՞ Մանչեսթեր Յունայթեդից. որոշումը հայտնի է
    «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա թիմից։ Այս մասին հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ «Օլդ Թրաֆորդում» ունեցած հսկայական ներդրման համար։ 346 հանդիպումներում պորտուգալացին խփել է 145 գոլ։ Ակումբը հաջողություն է մաղթել նրան և իր ընտանիքին ապագայում: Ակումբի հայտարարության մեջ նշված է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը կենտրոնացած են Էրիկ տեն Հագի գլխավորությամբ թիմի առաջընթացը շարունակելու և միասին աշխատելու վրա՝ խաղադաշտում հաջողության հասնելու համար:
    23:50
    22.11.22
    Ավելին