Լրահոս
2022-12-10
-
ԱշխարհԴրեզդենում տղամարդը մտել է առևտրի կենտրոն և պատանդառել երկու քաղաքացուԳերմանիայի Դրեզդեն քաղաքում 40–ամյա տղամարդը կրակել է մեկ մարդու ուղղությամբ, այնուհետ փորձել է ներխուժել ռադիոկայանի խմբագրություն, այնուհետև անհետացել և բարիկադավորվել է մոտակա առևտրի կենտրոնի նկուղներից մեկում։ Ինչպես նշվում է իրավապահ մարմինների աշխատակիցների տարածած մամուլի հաղորդագրության մեջ, գործողությունը տեղի է ունենում Altmarktgalerie առևտրի կենտրոնի մոտ։ «Պատճառը հնարավոր պատանդառությունն է»,- հայտնել են ոստիկանությունից։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Պատանդ վերցնելու պատմությունն ավարտվել է, երկու հոգի մեր հսկողության տակ են, նրանք չեն տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հարձակվողի դրդապատճառների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Նշվում է, որ առևտրի կենտրոնի այցելուները տարհանվել են։ Իրավապահ մարմիններին խնդրում են զերծ մնալ քաղաքի կենտրոն այցելելուց։ Անվտանգության համար հասարակական և մասնավոր տրանսպորտի տեղաշարժը սահմանափակ է։ Գերմանիայի ամենահայտնի Սուրբ Ծննդյան շուկաներից մեկը՝ Striezelmarkt-ը, փակվել է։Ավելին16:4010.12.22 -
ԱրցախԱրցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին, ինչպես աշխարհում յուրաքանչյուրը․ Արցախի ՄԻՊԱրցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարդու իրավունքների օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել: «Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է։ Եվս մեկ առիթ խորհելու, թե ինչպես և ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները աշխարհում, հարցնելու ինքներս մեզ՝ արդյո՞ք աշխարհի բոլոր մասերում ապրող մարդիկ օգտվում են նույն իրավունքներից և ազատություններից։ Այսօր մենք նաև նշում ենք Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը։ Օր, երբ մենք, իրացնելով մեր ինքնորոշման իրավունքը, արտահայտել ենք մեր կամքը՝ անկախ ապրելու մեր հայրենիքում և որոշելու մեր ապագան։ Ավելի քան երկու տարի է անցել հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից, որ պետք է վերջ դներ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և ապահովեր խաղաղություն Լեռնային Ղարաբաղում, սակայն այն, ինչ ունենք, շատ հեռու է խաղաղություն կոչվելուց։ Այս երկու տարվա ընթացքում ադրբեջանական կողմը դիմել է բազմաթիվ հանցագործությունների՝ սպանելով քաղաքացիական անձանց, առևանգելով և խոշտանգելով խաղաղ բնակիչների, ոչնչացնելով նրանց ունեցվածքը և մշակութային ժառանգությունը, դիտավորյալ խաթարելով կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը և ոտնձգելով Արցախի ամբողջ բնակչության հոգեբանական և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Սրանք փաստեր են, որոնց հետևում մարդկային ճակատագրեր են, մարդկանց խաթարված կյանքն է ու մշուշոտ ապագան։ Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ակտիվորեն փորձում է փակել Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է, որը կապում է Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ։ Լաչինի միջանցքը թեկուզ մի քանի ժամով փակելը հղի է անդառնալի հումանիտար հետևանքներով։ Բայց Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքները, անգամ իր քաղաքացիների իրավունքները։ Ադրբեջանն այսօր առաջ է մղում իր հանցավոր քաղաքականությունը, որի նպատակն է ամբողջությամբ հայաթափել Արցախը։ Մարդու իրավունքները համընդհանուր են, և Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին, ինչպես աշխարհում յուրաքանչյուրը։ Ես դիմում եմ միջազգային մեծ ընտանիքին՝ խնդրելով գործողություններ ձեռնարկել նոր ցեղասպանությունը կանխելու և իմ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Առկա վկայությունները առավել քան բավարար են միջազգային համապատասխան մեխանիզմներ գործի դնելու համար։ Սա մեկ կամ մի քանի դերակատարների պատասխանատվության հարց չէ, սա ամբողջ միջազգային հանրության պատասխանատվության հարց է։ Ես ձեզնից անկողմակալություն և համարձակություն եմ ակնկալում։ Շնորհակալություն»։Ավելին16:3010.12.22 -
Տաթև-Աղվանիի երթևեկությունը վերականգնվել է. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներինԳորիս-Կապանին այլընտրանք՝ Տաթև-Աղվանի միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է, հայտնում է ճանապարհային դեպարտամենտը: Վարդենյաց լեռնանցքում, Բերդում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին16:2210.12.22 -
ԱշխարհՎհուկներ քշելով՝ ներխուժել են քաղաքապետարան. անկարգություններ ԳվատեմալայումԳվատեմալայում քաղաքացիները փողոց են դուրս եկել վհուկներին քշելու համար: Սա նախաամանորյա ավանդական տոնակատարություն է, որի ընթացքում հրե գնդակներ են նետում իրար վրա: Խաղի մասնկիցները հագնում են թաց հագուստ՝ կրակե գնդակիներից չայրվելու համար: Հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած տոնը, սակայն, վերածվել է անկարգությունների: Գվատեմալային բնակիչները ներխուժել են քաղաքապետարանի շենք:Ավելին16:1510.12.22 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ. Տոյվո ԿլաարԵվրամիությունն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, սակայն ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, TRT World Forum համաշխարհային ֆորումի շրջանակում այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Կա խաղաղության հասնելու իրական ցանկություն և հնարավորություն:Բայց 30 տարվա հակամարտությունից հետո շատ ջանքեր են պահանջվում վստահություն ստեղծելու համար»,- Կլաարի խոսքերը մեջբերում է TRT World Forum համաշխարհային ֆորումի «Թվիթեր»-ի էջը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն լայնորեն աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ վստահությունը կառուցելու համար, սակայն շատ ավելին է պետք: Ըստ Կլաարի՝ երկու կողմից էլ անհրաժեշտ է առաջնորդություն, և խոսքը ոչ միայն երկու պետությունների ղեկավարների ջանքերի, այլև՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև վստահության ստեղծմանն ուղղված միջոցների մասին է:Ավելին16:0710.12.22 -
ՔաղաքականԱրցախի հանրաքվեի օրն է, բայց Նիկոլը որևէ ուղերձ չի հղել. երևի Ալիևն արգելել է․ ՇարմազանովՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի հանրաքվեի օրն է, բայց Նիկոլը որեւէ ուղերձ չի հղել. երեւի Ալիեւն արգելել է։ Այսօր Արցախի անկախության հանրաքվեի 31-րդ տարեդարձն է։ Արձանագրենք, որ կապիտուլյանտ իշխանությունը մինչ այս պահը որեւէ խոսք չի ասել՝ ուղղված Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձին եւ ուրացել է Արցախյան սրբազան պայքարը։ Սա նույն բանն է, եթե մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին լռություն լինի։ Հայաստանում չկա պետական իշխանություն։ Կա ռեժիմ, որը սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգը։ Սրանց թողես միայն «հիմնավորեն», որ «Արցախն Ադրբեջանի կազմում վաղուց է եղել»։ Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքների պաշտպանությունը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը»։Ավելին16:0010.12.22 -
ՀասարակականՎարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին՝ մինչ 19։00-ն, Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։ Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին15:5210.12.22 -
ԱշխարհՇերեմետևոյում ուղևորը հարձակվել է ավիաընկերության աշխատակցի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Պոբեդա» ավիաընկերության ուղևորն այնքան է շտապել Մոսկվայից մեկնող ինքնաթիռ նստել, որ ի վերջո բաց է թողել իր թռիչքը, իսկ անզուսպ պահվածքի հետևանքով հայտնվել է ոստիկանության գծային բաժնում։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ի առավոտյան ժամը մոտ 9-ին՝ Շերեմետևոյում։ Տղամարդը չի համբերել կտրոնը վերցնելու համար, ուստի գնացել է գրանցման սեղանի մոտ բացվելուց 10 րոպե առաջ: Ավիաընկերության աշխատակիցները խնդրել են սպասել, սակայն ուղևորը անձնագիրը նետել է սեղանին և պահանջել սկսել գրանցումը, որից հետո հարձակվել է աշխատակիցներից մեկի վրա:Ավելին15:4510.12.22 -
ԱշխարհՄոսկվայում 5-ամյա աղջիկը ողջ է մնացել՝ 11 հարկից ընկնելուց հետոՄոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել Մոսկվայի արևմտյան մասում՝ Գովորովա փողոցում, 11-րդ հարկի պատուհանից 5-ամյա աղջկա վայր ընկնելու փաստով։ Հայտնի է, որ երեխան հոսպիտալացվել է, փոխանցում է vesti.ru-ն: Նախնական տեղեկություններով՝ դեպքի պահին բնակարանում է եղել աղջկա մայրը, ինչպես նաև 2019 թվականին ծնված ևս մեկ երեխա։ Կնոջ խոսքով՝ երեխաները խոհանոցում հեռուստացույց էին դիտում, իսկ երբ ինքը գնացել է այնտեղ, տեսել է բաց պատուհանին հենված աթոռ։ Տեղի ունեցածի հիմնական վարկածը դժբախտ պատահարն է: Դեպքի հանգամանքները պարզվում են։Ավելին15:3710.12.22 -
ՔաղաքականԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա և ՇվեդիաԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-ից 16-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:Ավելին15:3010.12.22 -
ԻրավականԱրցախի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Արարատի Ոստանիկ համայնքումՈստիկանության Թալինի բաժնի և ԱՀ ոստիկանության Ասկերանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին Արարատի մարզի Ոստանիկ համայնքում հայտնաբերվել է 35-ամյա Արման Խ.-ն, որը նոյեմբերի 29-ից ԱՀ ոստիկանության կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի մեղադրանքով: Նա հանձնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:2210.12.22 -
ՔաղաքականՓորձելով բանակցություններով հետաձգել էսկալացիայի ռիսկը, ավելի ենք սեղմում զսպանակը. Կարեն Միրզոյան․ «News.am»News.am-ը գրում է․ Ադրբեջանն այսօր շատ մեծ գայթակղության մեջ է՝ հաշվի առնելով հայկական կողմի զիջողականությունը, մինչեւ վերջ օգտագործել դա մաքսիմալ դիվիդենտներ քաղելու համար: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը: «Ադրբեջանի մոտ յուրատեսակ պահվածք է ձեւավորվել, որ եթե հայկական կողմերի վրա բանեցվի բավականաչափ ճնշում, մենք կարող ենք ստանալ այն, ինչ մեզ հարկավոր է: Քանի դեռ այդ կարծրատիպը ադրբեջանցիների ուղեղում նստա է, քանի դեռ այն չի կոտրվել, Ադրբեջանը շարունակելու է իր այդ քաղաքականությունը»,-ասաց նա:Ավելին15:1510.12.22 -
ՔաղաքականԱԺ «բնակիչներին» սնունդ կմատուցի նոր ընկերություն. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը տեղի կունենա ԱԺ նոր ճաշարանի բացումը։ ԱԺ բուֆետը մի քանի ամիս վերանորոգվում էր, թարմացվում էր կահկարասին, երեկ վերջին շտրիխներն էին անում, որ դիմավորեն ճաշարանն աշխատեցնող նոր ընկերությանը։ Մենք պարզեցինք, որ ԱԺ «բնակիչներին» սնունդ կմատուցի «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն ընտրվել է առանց մրցույթի։ ԱԺ աշխատակազմից հաստատեցին մեր լուրը։ Աշխատակազմն ընկերության հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել՝ ժամանակավոր, մինչեւ մրցույթով որոշվի հաղթողը։ Մրցույթն անելու է Պետգույքի կառավարման կոմիտեն, որը շատ խոշոր՝ մոտ 3 մլն դրամ վարձակալության գումար է սահմանել, ու հիմա ոչ մի ընկերություն չի ցանկանում գալ եւ այդքան գումարով վարձակալել ԱԺ բուֆետն ու աշխատեցնել»:Ավելին15:0710.12.22 -
ԻրավականՎաղարշապատի քրեական հետախույզները մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերելԴեկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Արագած թաղամասում ձերբակալել ու բաժին են տարել 45-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 3 փաթեթ։ Փաթեթներում ընդհանուր 20 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ կային։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:0010.12.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինան Գրադից 20 հրթիռ է արձակել Դոնեցկի թաղամասերից մեկի ուղղությամբԴոնեցկի Վորոշիլովսկի թաղամասի գնդակոծության հետևանքով ավերվել է առանձնատուն, վնասվել է թաղամասի գազատարը: Դոնեցկի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքը 20 հրթիռ է արձակել գրադից: Մեկ խաղաղ բնակիչ է զոհվել: Այրված առանձնատնից տղամարդու դի են գտել, տվյալները ճշտվում են:Ավելին14:5210.12.22 -
Միջազգային«3+3» ձևաչափով հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին. Դենիս ԳոնչարՀարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: «Ներկայումս շարունակվում են «3+3» ձևաչափի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական աշխատանքները։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից ՝ հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստանին», - ասել է դիվանագետը։ Նրա խոսքով ՝ ՌԴ-ն համոզված է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը պահանջված է՝ մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից ելնելով։ « Հիշեցնեմ, որ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հիմնադիր հանդիպման ընթացքում որոշվել է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների՝ առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար կապերի զարգացման, ինչպես նաև՝ ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի վրա»,-հավելել է Գոնչարը։ Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտմանը, ինչին կնպաստի տրանսպորտային երթուղիների վերականգնումը: «Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ենթակառուցվածքի արդիականացման գործում համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ոչ միայն տրանսպորտի, այլեւ՝ էներգետիկայի ոլորտում: Նման համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդմանը ՝ տարածաշրջանային բազմակողմանի կապերի հաստատման միջոցով, կդառնա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը», - պարզաբանել է Գոնչարը:Ավելին14:4510.12.22 -
ԻրավականՀրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել էԴեկտեմբերի 9-ին, ժամը 05.45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության են դիմել 47-ամյա և 45-ամյա երկու տղամարդ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Նորագավիթի գերեզմանատան մուտքի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց օդաճնշիչ ատրճանակով կրակել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, խոստովանել է արարքը և ներկայացրել օդաճնշիչ ատրճանակը: 35-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթը:Ավելին14:3710.12.22 -
ՄիջազգայինՆԱՏՕ-Ռուսաստան մեծ պատերազմը դաշինքի գլխավոր քարտուղարը չի բացառում«Ուկրաինայում ամեն ինչ կարող է սարսափելիորեն փոխվել ու դառնալ ՆԱՏՕ-Ռուսաստան մեծ պատերազմ»: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգն ասել է, թե ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ամեն ինչ անում են, որ խուսափեն այդ պատերազմից:Ավելին14:3010.12.22 -
ՔաղաքականՀայաստանն ու Թուրքիան շուտով կարող են օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել. Ռուբինյան. «Ազատություն»Մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան շուտով սկսեն օդային ուղիղ բեռնափոխադրումներ, «Ազատությանը» հայտնել է Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ «Վերջերս՝ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած տեխնիկական հանդիպման ժամանակ քննարկվել է այդ թվում՝ այս պայմանավորվածության իրագործումը, և այո, հավանականությունը մեծ է, որ շատ շուտով այն կիրագործվի: Զերծ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց հավանականությունը շատ մեծ է, որ շուտով դա տեղի կունենա», - ասել է Ռուբինյանը: Երեկ թուրքական Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Խոսքը հետևյալի մասին է. այս պահի դրությամբ ուղիղ ավիաբեռնափոխադրումներ Թուրքիայի և Հայաստանի միջև երկու ուղղություններով էլ հնարավոր չէ, խոսքը նրա մասին է, որ դա դառնա հնարավոր», - ընդգծել է Ռուբեն Ռուբինյանը: Ռուբինյանը ժամկետներ չի նշում, բայց հիշեցնում է, որ ուղիղ բեռանփոխադրումների արգելքի վերացման, ինչպես նաև անցակետի մասնակի բացման մասին քաղաքական պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռ ամռանը՝ բանագնացների վերջին հանդիպման ընթացքում, իսկ գործնական քայլերը սկսվել են նոյեմբերին սկզբին կողմերի տեխնիկական խմբերի՝ հայ-թուրքական սահմանին հանդիպումից հետո։ «Գիտեք, որ մեր երկրորդ պայմանավորվածությունը, կրկին հուլիսին ձեռք բերված, երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու մասին էր, և դրա վերաբերյալ ինչը, որ պետք է արվի հիմա, դա Մարգարայի կամրջի վիճակի ստուգումն է, որը մոտ ժամանակներս պետք է տեղի ունենա, և այդպես կշարժվի», - հավելել է նաԱվելին14:2210.12.22 -
ՔաղաքականԱդրբեջանցի «լրագրողները» փորձել են փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել. ԱբրահամյանԱյսօր ադրբեջանցի «լրագրողները» Շուշիի հարակից հատվածում փորձել են «լուսաբանման» նպատակով փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել, այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Ադրբեջանցի «լրագրողների», իսկ իրականում՝ հատուկ ծառայությունների մասնակցությամբ, սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում։ Ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր, ադրբեջանցի «լրագրողները» փորձել են «լուսաբանման» նպատակով փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել։ Ռուս խաղաղապահները ժամանակին կանխել են ադրբեջանական շոուն և նրանց դուրս բերել Շուշիի հարակից հատվածով անցնող ճանապարհից», - Facebook-ում գրել է Աբրահամյանը:Ավելին14:1710.12.22